Մասնակից:Ագապի Ղուլիջանյան/Սփոթ մականունով գործակալ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագապի Ղուլիջանյան/Սփոթ մականունով գործակալ
Պատկեր:Սփոթ մականունով գործակալ.jpg
ՕպերատորՋոն Բարթլի
Բյուջե35 մլն. դոլար
Շահույթ43 057 552 դոլար

«Սփոթ մականունով գործակալ» (անգլ.՝ See Spot Run), 2001 թվականին նկարահանված ամերիկական կատագերգական ֆիլմ: Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ հիմնականում բացասական գնահատականների, Rotten Tomatoes կայքը, հիմնվելով ֆիլմի 76 ակնարկների վրա, ֆիլմին տվեց 23% վարկանիշ: [1].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպարտելի գործակալ 11-ը կարողանում է բռնել բոլոր հանցագործներին: Եվ մի անգամ, հերթական գործից հետո, գողերը և իրենց ղեկավար Սաննին Սփոթին բռնում են և տեղափոխում բեռնատար մեքենայով: Իսկ հիմա ծանոթանանք մեկ այլ գլխավոր հերոսի՝ փոստատար Հորդոն Սմիթի հետ, նամակներ բաժանող էր: Նա սիրահարված էր Ստեֆանիին, բայց նրա ամուսինը, ով տգետ էր, վիրավորում է Հորդոնին չար կատակներով և վատ բառերով:

Եվս մեկ խնդիր. Ստեֆանին իր տղային թողնում է Սմիթի խնամակալության տակ: Այստեղից էլ սկսվում են մղձավանջները: Մեկ խնդիր ևս՝ շուն 11-ը ցատկում է վագոնից և բարձրանում է Հորդոնի մեքենայի վրա: Ջեյմսը ասում է իր մայրիկին, որ իրեն նվիրել են շուն, իրականում խաղալիք, սակայն Ջեյմսը ի նկատի է ունենում գործակալ շանը, բայց նրա մայրը չէր հասկանում, որ նրանց տանը իսկական գործակալ կա:

Հորդոնը սկսում է խաղալ շան հետ՝ մտածելով, որ նա խաղալ գիտի, սակայն նրա տերը ասել էր իրեն մանուկ հասակում, որ չխաղա ոչ մի խաղ, ինչքան էլ, որ ուզենա, բայց նա սկսում է խաղալ լողափում ամոթի և խղճի զգացումով: Ջեյմսը պարտադրում է Սմիթին թողնել շանը և նրան տալիս է Սփոթ անունը: Հանցագործ Սաննիի նազիր վեզիրները սկսում են Սփոթի որոնողական աշխատանքները, սակայն նրանց չի հաջողվում գտնել նրան: Խանութում այդ եռյակը կարողանում է մի լավ դաս տալ հանցագործներին, ինչի պատճառով Սաննին որոշում է անձամբ զբաղվել շնով:

ԱԱԾ-ն գտնում է շանը Սմիթի շնորհիվ և տանում է իրենց հետ, սակայն Ջեյմսը դա սրտին շատ մոտ է ընդունում և անգամ համարձակվում է փախչել միայն թե գտնի Սփոթին: Հորդոնին հաջողվում է գտնել Ջեյմսին և Սփոթին, սակայն Սաննին՝ փոստատարին, փոքր տղային և ոստիկաններից մեկին՝ Սփոթի տիրոջը, գերի է վերցնում: Հենց այդ պահին Սփոթը կարողանում է շարքից հանել Սաննիին և նրա մարդկանց, դրանով իսկ ԱԱԾ-ն ձեռբակալում է մաֆիային: Երբ Մյուրդուկը՝ Սփոթի տերը պատրաստվում էր տանել նրան, Հորդոնը բացատրում է, որ ԱԱԾ-ն աշխատանք է, ոչ թե ընտանիք և առաջարկում է Սփոթին ընտրություն կատարել: Սփոթը ընտրում է Հորդոնին և Ջեյմսին: Վերջապես, երբ Ստեֆանին ջղայնացած վերադառնում է և դուրս է շպրտում Սփոթին և Հորդոնինն, Ջեյմսը ամեն ինչ նրան պատմում է ու Ստեֆանին Հորդոնից ներողություն է խնդրում և գնում է նրանց հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «See Spot Run». Rotten Tomatoes. Վերցված է 2011-07-30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]