Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AliExpress
Изображение логотипа
Հիմնադրված է2010
ՍեփականատերAlibaba Group

AliExpress՝ գլոբալ առևտրային հարթակ է, որը օտար երկրներում գտնվող մարդկանց հնարավորություն է ընձեռում Չինաստանից ապրանքներ գնել[1]: Կայքը, ըստ Alexa-ի, զբաղեցնում է 47-րդ տեղը, աշխարհում ամենից հաճախ այցելվող վեբ-ռեսուրսների ցանկում, միաժամանակ այն ընդգրկված է Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերի գլոբալ սպամ ցանկում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AliExpress-ը սկսել է աշխատել 2010 թվականին[3]:

2016 թվականի սեպտեմբերին, Մոսկվայում բացվել է աշխարհում առաջին AliExpress օֆլայն ցուցասրահը[4]:

AliExpress-ն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

AliExpress-ը հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ինտերնետ-կայքերից մեկը: Աղբյուրը նախատեսված էչինական ապրանքների վաճառքի համար օտար երկրներում: Ըստ Alexa-ի, կայքի 21,8% հաճախորդները Ռուսաստանից են: Հաջորդը հաճախորդների քանակով գնում են հետևյալ երկրները, Իսպանիա՝ 4,6%, Բրազիլիա՝ 4,5%, ԱՄՆ՝ 4,3% Լեհաստան՝ 3,2%[5]:

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում է Alibaba Group ընկերությանը, որը նաև տիրապետում է այնպիսի հայտնի չինական ռեսուրսներով, ինչպիսիք են Alibaba.com, Taobao.com և ուրիշներ:

AliExpress-ը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

TNS- ի տվյալներով, 2017 թվականի հունվարին, AliExpress-ը եղել է Ռուսաստանում ամենահայտնի ինտերնետ-խանութը: Նրա սպառողները կազմել են 22,194 մլն. մարդ[6]:

AliExpress-ը, այլ արտասահմանյան ինտերնետ-խանութների հետ մեկտեղ, իրենից ներկայացնում է Ռուսաստանի տնտեսության համար որոշակի խնդիր: Չինական ապրանքները հաճախ մտնում են երկիր առանց մաքսատուրքերի վճարման, իսկ ռուսական խանութները նրանց հետ մրցակից չեն: Ընդ որում, ապրանքի մի մասը մատակարարվում է գնորդներին ռուսական պահեստներից[7]:

Իսկ «Յանդեքսը»  համարում է «Սբերբանկի» և AliExpress- ի միջև սահմանային առևտրի համատեղ ձեռնարկության հնարավոր ստեղծումը, ռիսկոտ իր համար[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]