Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենոմ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
Դեբյուտինչպես այլմոլորակային կոստյում. The Amazing Spider-Man #252, The Spectacular Spider-Man #90 և Marvel Team-Up #141: Ինչպես սիմբիոտ. Secret Wars #8: Ինչպես Վենոմ. The Amazing Spider-Man #298: Ինչպես Գործակալ Վենոմ. Venom #0
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի (Փիթեր Պարկեր, Ֆլեշ Թոմփսոն)

Հակահերոս (Էդի Բրոք, Օտտօ Օկտավիուս, Լի Պրայս) Նեյտրալ (Անժելո Ֆորտունատո, Լի Պրայս)

Չար (Մակ Գարգան)
Հասակփոխվում է
Քաշփոխվում է
Թշնամիներ
Սարդ-մարդ, Կարնաժ, Տոքսին, Գոռոց, Ճիչ, Հակա-վենոմ և այլն

Վենոմ (անգլ.՝ Venom՝ թույն, զայրույթMarvel տիեզերքի մի քանի կերպարների մականունն է: Առաջին անգամ այս անունն օգտագործվել է Էդի Բրոքի համար, «The Amazing Spider-Man» № 300-ում: Այս պահին անունն օգտագործում է Լի Պրայսը: Վենոմը, որպես այդպիսին, հանդիսանում է մարդկային մարմնի միացումը այլմոլորակային պարազիտի հետ, հայտնի, որպես Սիմբիոտ Վենոմ: Հայտնի է, որ սկզբում Վենոմը պետք էր լինել կին, որը վկա է դարձել ավտովթարում իր ամուսնու մահվանը: Սիմբիոտը պետք է եղել միանալ նրա հետ և ուղարկել իր զայրույթն Սարդ-մարդու վրա: Սակայն Marvel հրատարակիչները մերժել են այս գաղափարին, ասելով, որ կինը չի կարող դառնալ բարեհաջող չարագործ: Ի վերջո, Վենոմը միացել է Էդի Բրոքի հետ, կերպար, հատուկ ստեղծված սիմբիոտի համար և արդյունքում դարձած աշխարհում ամենահայտնի չարագործներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Սարդ-մարդ

«Secret Wars» № 8-ում (հայերեն՝ Գաղտնի պատերազմներ), Պատերազմի Աշխարհում, իր կոստյումի վնասվածքի պատճառով, Սարդ-մարդը ստիպված էր գնալ ֆաբրիկա, որպեսզի գտնել նոր կոստյում: Այնտեղ նա ազատել է բանտարկությունից սիմբիոտ Վենոմին, որը անմիջապես միացել է նրա հետ, փոփոխելով իր կոստյումը: Սարդ-մարդը հասկանում է, որ նոր կոստյումը տվել է նրան բազմաթիվ նոր կարողություններ:

Վերադառնալով Երկիր, Սարդ-մարդը պարզում է, որ կոստյումը իրականում այլմոլորակային պարազիտ է, որը ցանկանում է զավթել նրանով: Միսթր Ֆանտաստիկայի և Մարդ-Ջահի օգնությամբ, նա իմանում է, որ սիմբիոտը վախենում հզոր ձայնային ալիքներից և ջերմությունից: Օգտագործելով ձայնային ալիքներ, Սարդ-մարդուն հաջողվում է հանել կոստյումը և կրակի օգնությամբ քաշել բանտախուցի մեջ: Սիմբիոտին հաջողվում է փախչել, թաքնվել Սարդ-մարդու պահարանում ու դիմակովորվել նրա կապույտ-կարմիր կոստյումի տակ, որպեսզի բռնի ուժով միանա նրա հետ: Ավելի ուշ Սարդ-մարդը մարտ է մտնում Գիշանգղի հետ և ստիպում է նրան տանել իրենց եկեղեցին: Թպրտուն զանգերի շնորհիվ, Սարդ-մարդուն հաջողվում է ազատվել Վենոմից վերջնականապես:

Ավելի ուշ Սև կատուն, համարելով, որ սև կոստյումը, շատ գեղեցիկ տեսք է ունենում, Սարդ-մարդու համար կարել է տարբերակ՝ գործվածքից: Սարդ-մարդը պարբերաբար կրում էր երկու կոստյումները, քանի դեռ Մերի Ջեյն Ուոտսոն-Պարկերը չի խնդրել իրեն այլևս չհագնել այս կոստյումը, քանի որ նա նրան վախեցնում էր:

The Superior Spider-Man #23 թողարկման մեջ, Հիանալի Սարդ-մարդը (այժմ արդեն Օտտօ Օկտավիուս), կրկին դառնալով սիմբիոտի կրողը, կոչել է նրանց միությունը «Հիանալի Վենոմով» (անգլ.՝ The Superior Venom)[1]:

Էդի Բրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքը եղել է լրագրող: Նրա կեղծ հոդվածներից մեկը բացահայտել է Փիթեր Պարկերը, քանդելով իր կարիերան, նվաստացնելով և ստիպելով աշխատել էժան ամսագրերում: Ներգրավված Բրոքի ատելիությամբ Պարկերին, սիմբիոտը միացել է Էդիի հետ: Հայտնված Վենոմը, սկսել է հղում տալ իրեն, որպես «Մենք», ինչը նշանակում է, որ Բրոքը և սիմբիոտը, ըստ էության, դարձել են երկու առանձին արարածներ մեկ օրգանիզմում, որոնք կոոպերացնում էին իրենց գործողությունները: Հարմարեցված Բրոքի ատելիությամբ, Վենոմը կռվել է Սարդ-մարդի հետ բազմաթիվ անգամ և հաճախ մոտ էր հաղթանակին: Բայց, լքված Սարդ-մարդով կղզում, Բրոքը վերանայել իր հայացքները կյանքի մասին ու որոշել նվիրել իրեն չարության դեմ պայքարին և հետագայում հաճախ օգնում էր Սարդ-մարդուն ու այլ սուպերհերոսներին: Ի վերջո, Բրոքը, իմանալով, որ հիվանդ է քաղցկեղով, վաճառել է սիմբիոտին Դոն Ֆորտունատոյին: Բրոքը հայտնվում է հիվանդանոցում մորաքրոջ Մեյի հետ, զարկված Ուիլսոն Ֆիսկի դիպուկահարով: Էդին տեսնում է տհաճ հալյուցինացիաներ իր մութ կողմի մասին: Վերջերս Բրոքը կրկին եղել է սիմբիոտի կրողը իր բնույթով: Նրան կոչում էին Հակա-Վենոմ, և նա հանդիսանում է Փիթերի մտերիմ ընկեր ու դաշնակիցը, բայց Էդին ստիպված է եղել զոհաբերել նրանով, որպեսզի փրկել մարդկանց: Հետո Նրան գտել է բացասական մարդը և միացրել Բրոքին այլ սիմբիոտ «Տոքսինի» հետ:

Մակ Գարգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենոմը առաջարկել է Մակդոնալդ «Մակ» Գարգանին, որը եղել է ցածր աստիճանի չարագործ, միանալ, խոստանալով նոր հնարավորությունները: Գարգանը միացել է սիմբիոտի հետ, որը հետագայում նրան իրավունք է տվել դառնալ Նորման Օզբորնի Չար Դյուժինի անդամ: Որոշ ժամանակ Սիմբիոտը լիովին վերահսկում էր Մակի մարմինը և նրա անձնավորությունը ունենում էր քիչ նշանակություն, սակայն, երբ սիմբիոտը դադարել է ազդել, Գարգանը հայտնել է զզվանք իր մարմնի վրա, բայց, այնուամենայնիվ, չի հեռացրել սիմբիոտին, այլ շարունակում էր ստեղծել գազանություններ:

«Քաղաքացիական պատերազմ» կոմիքսում, Վենոմը (Մակ Գարգան) ցուցադրվել է որպես չեզոք կերպար: Ինչ-որ չափով նա նույնիսկ կանգնեց սուպերհերոսների կողմը, օգնություն ցուցաբերելով Երկաթե մարդուն (Թոնի Ստարկ) հաղթել Կապիտան Ամերիկային (Ստիվ Ռոջերս):

Քաղաքացիական Պատերազմի ավարտին Վենոմը տեղափոխվել է բանտ Երգող Թռչունի, Ռադիոակտիվ Մարդու, Նիշակիրի, Մեղավորի ու Տիկին Մահառիթ Հարվածի հետ: Ավելի ուշ, այդ բանտարկյալներից ստեղծել են «Շանթառակներ» թիմը, ոչ գրանցված սուպերհերոսների հետ պայքարի համար: Թիմի գործողություններին մասնակցելիս, Վենոմը ոչնչացնում էր հերոսներին, քանի որ ամեն մեկը, անցյալում նրան վնաս էր տվել: Շատ սուպերհերոսներ կարծում են նրան անխորտակելի և զգուշանում էին Վենոմից: Առայժմ միայն Գարգանը կարող էր օգտվել Վենոմի զանգվածի մեծացնելու կարողությունը, հնարավոր է միայն այն պատճառով, որ, ի տարբերություն Բրոքին, Վենոմը վերահսկում էր Գարգանի մարմինը, այլ ոչ թե ընդհակառակը:

«Մութ Վրիժառուներ» կոմիքսների շարքում, Նորման Օզբորնը, ով դարձել է Երկաթե Պատրիոտ, Մակին դարձնել է իր թիմի անդամ, դրա համար Մակը դարձել է նոր Սարդ-մարդ (ընդունել է Սարդ-մարդու սև-սպիտակ կոստյումի տեսքը):

Ֆլեշ Թոմփսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 9-ին, Marvel Comics հայտարարել է «Black Ops» նոր շարքի մասին:

Նկատի առնելով նախորդ դեպքերին, երբ սիմբիոտը սպանել է իր անցյալ տիրոջը, այլմոլորակային նոր կրողը դառնում է Ֆլեշը: Սիմբիոտի շնորհիվ նրա ոտքերը վերականգնվում են, բացի այդ, նա ստանում է նույն ունակությունները, ինչ ունի Սարդ-մարդը: Կառավարությունը Ֆլեշի հետ կնքում է պայմանագիր՝ 20 հանձնարարությունով, քանի որ հետագայում սիմբիոտը և Թոմփսոնը կարող են ընտելանալ միմյանց հետ:

Ֆլեշը ուղարկվել է Նրոսվեկիստան, որտեղ նա պետք էր բռնել բժիշկ Էկմերիկին: Իր առաջին հանձնարարության ժամանակ, Ֆլեշը բախվում է Ջեք-Լապտերավառի հետ, որը նույնպես ցանկանում է բռնել բժշկին: Չնայած այն հանգամանքին, որ նրանցից ոչ մեկը չի կարողացել կատարել հանձնարարությունը, այդ հանդիպումը նրանց դարձրել է ոխերիմ թշնամիներ: Երբ Ֆլեշը նկատողություն է ստանում և վերադառնում է տուն, ուշացած 6 ժամով, Բեթի Բրանտը հեռացնում է նրան, մտածելով, որ նա նորից սկսել է խմել: Ավելի ուշ Ֆլեշ ուղարկվում է Վայրի Երկիր, Արկտիկական Վիբրանիումի ոչնչացման համար: Կռեյվեն-որսորդի հետ բախումից հետո, Ֆլեշը կորցնում է սիմբիոտին, չղջիկների ստեղծած ձայնային ալիքների պատճառով: Չնայած դրան Վենոմը, ավելի ուշ վերադառնում է Ֆլեշի մոտ: Մինչև Ֆլեշ գտնվում էր առանց սիմբիոտի, Քրեական վարպետը, արբանյակի շնորհիվ, կարողացել է բացահայտել նոր Վենոմի անձնավորությանը: Ղեկավարության հետ կապ հաստատելու փորձելուց հետո, Ֆլեշը հաղորդագրություն է ստանում Ջեք-Լապտերավառից, որը գողացել է Բեթիին և պահանջում է Վիբրանիումը, իր կյանքի փրկության փոխարեն: Երբ Ֆլեշը բերում է Վիբրանիումը, Վարպետը տալիս է 5 րոպե, որպեսզի փրկի Բեթիին: Իր ճանապարհին դեպի Բեթի, Ֆլեշին կանգնեցնում է Սարդ-մարդը, որը բոլորովին նոր է իմացել Բեթիի գողացման մասին:

Ֆլեշը լիովին կորցնում է Սիմբիոտի վրա վերահսկողությունը և հարձակվում է Սարդ-մարդու վրա: Կառավարությունը նախաձեռնեց փորձ ոչնչացնել Թոմփսոնին, սակայն այդ փորձը ձախողվել էր, քանի որ կոստյումը բոլորից թաքուն «հանել» է ռումբը և թողել նրան Վարպետի հանցագործներից մեկի ոտքերի տակ: Սարդ-մարդի հետ միասին նա փրկում է Բեթիին: Վերադառնալով բազա, Թոմփսոնը հիշեցնում է թիմին, որ նա «լավ տղաներից» մեկն է և, որ դեռ կարող է վերահսկել կոստյումը:

Լի Պրայս[խմբագրել | խմբագրել կոդը]

Venom նոր շարքում, որի առաջին համարը դուրս է եկել 2016 թվականի նոյեմբերի 23-ին, ներկայացվել է սիմբիոտի նոր տերը՝ դաժան ու խելացի մարդասպան Լի Պրայս անունով: Սիմբիոտի նոր տերը հայտնվել է հոգեբանորեն դիմացկում: Պրայսը կարողացել է նվաճել նրան իր կամքին, որը հաջողվել է ոչ բոլորին, ովքեր շփման մեջ են մտել սիմբիոտի հետ: Թերագնահատելով իր նոր տիրոջը, Վենոմը փորձել է տիրանալ նրանով, վախեցնելով Պրայսին, բայց նա հեշտ կարողացել է նրան դիմադրել, ստիպելով անել այն, ինչ նրան պետք է: Ընդ որում, սիմբիոտը այն բանից հետո, երբ մնաց ինչ-որ ժամանակ «Գալակտիկայի պահապաններ» թիմի անդամ, այլևս չի ուզում սպանել: Սկզբում նա դիմադրում էր իր նախկին տիրոջ՝ Ֆլեշ Թոմփսոնի հերոսական արարքներին, բայց ժամանակի ընթացքում նրանք սովորել են միասին աշխատել, և Վենոմը նույնիսկ սկսել է հասկանալ Թոմփսոնին: Հենց այդ պատճառով էլ նրան դժվար է հիմա տիրապետել Լի Պրայսի կամքով, սիմբիոտը փափկել է, դադարել է լինել այն հրեշը, որը տարածում էր սարսափ[2]:

Ուրիշ տերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Վեինգ Բրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբիոտ Վենոմը երկու անգամ միացել է Էդիի նախկին կնոջ՝ Էնն Վեինգի հետ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել, երբ Էննը լրջորեն վիրավորվել է երկրորդ Մեղքեր Խժռողի պատճառով: Որպեսզի փրկել կնոջը, Էդին ստիպել է սիմբիոտին միանալ նրա հետ: Սիմբիոտի ազդեցության տակ, Էննը սպանել է երկու կողոպտիչների, ինչի մասին հետագայում երկար ժամանակ խղճում էր: Երկրորդ անգամ սիմբիոտը միացել է նրան, երբ նա պահվում էր ոստիկանությունում, թույլ տալով նրան փախչել: Այս դեպքերից հետո, Էնն Վեինգը չի դիմացել նյարդային պոռթկումներից ու հոգեբանական վնասվածքներից և, ի վերջո, կյանքին վերջ է տվել:

Անժելո Ֆորտունատո[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելո Ֆորտունատոն, Դոն Ֆորտունատոյի որդին, դարձել է երկրորդ Վենոմը, մի կարճ ժամանակով: Անժելոն պարզվեց, որ շատ թույլ տեր էր սիմբիոտի համար, որը նվաստացած է եղել Սարդ-մարդի հետ ճակատամարտի ժամանակ: Սիմբիոտը թողել է Անժելոյին, անջատվելով նրանից հենց օդում, և նա ընկել է ու մահացել:

Օտտօ Օկտավիուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում էր սիմբիոտով Սարդ-մարդու (Փիթեր Պարկեր) մարմնում:

Տադեուս Ռոսս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքհարտի հետ մարտի ժամանակ Ֆլեշ Թոմփսոնը,որոշ ժամանակով հանձնել է գեներալ Ռոսսին սիմբիոտին: Բացի այդ, Կարմիր Հալքը ստացել է Ուրվական մրցարշավորդի ուժերը[3]: Բլեքհարտի դեմ հաղթանակից հետո, Կարմիր Հալքը վերադարձրել է Ֆլեշին ու Ալեխանդրոյին իրենց ուժերը:

Գալակտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Գալակտուս

Այս դեպքը տեղի է ունեցել Web of Spider-Man #90 կոմիքսում, սակայն դա ոչ ավելի, քան Միսթերիոյի արարքներն են:

Կալ Հենրիքսեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին զինծառայողը, որը գործարկվել էր «Վենոմ» գործողության մեջ: Նա հաղթահարել է 48-ժամյա շեմը և սպանվել է մահվան անջատիչի միջոցով[4]:

Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ գոյատևման համար սիմբիոտին պահանջվում է տիրոջ մարմին, Սիմբիոտ Վենոմը, այնուամենայնիվ, ցույց է տվել, որոշ դեպքերում, որ ինքը տիրապետում է որոշակի ունակություններով:

Ի սկզբանե, Վենոմը եղել է համր, սակայն ավելի ուշ սկսել է չարաշահել կրողներով և ստացել է խոսելու կարողությունը:

Սիմբիոտին չի պահանջվում ֆիզիկական շփում, որպեսզի ազդել գիտակցության վրա, քանի որ նա տիրապետում է հեռազգացողական ունակություններով: «Planets Of The Symbiotes-ում», երբ սիմբիոտը մերժվել է իր տիրոջ կողմից, նա արձակել է հոգեկան ճիչ, որը հասցրել կողքի գտնվող մարդկանց առավելագույն դեպրեսիայի վիճակի: Ավելի ուշ, Էդի Բրոքի օգնությամբ, նա արձակել է, ավելի հզոր ճիչ, որը բերել է զանգվածային ինքնասպանություններ: Բացի այդ սիմբիոտը կարող է միաձուլվել շրջապատի հետ, օգտագործելով ազդեցություն օպտիկական քողարկման նման: Վենոմը տիրապետում է իմունիտետ Ուրվական մրցարշավորդի՝ Պատժող Հայացքի ունակությանը:

Գոյատևման համար Վենոմին պահանջվում են որոշակի քիմիական միացություններ, կենդանի ուղեղային հյուսվածքներում: Երբ նա սոված է, ապա կարող է ստեղծել ոչ մշտական էկզոկմախք, որը թույլ է տալիս նրան ստեղծել իր սեփական մարմինը, որպեսզի որսալ ու սպանել զոհերին, առանց տիրոջ օգնությամբ: Երբ սիմբիոտի կրիչի վրա կրակում են, ցավե են պատճառում, զայրույթը լցնում է սիմբիոտին և նա մեծանում է չափսերով: Դա տեղի է ունենում հետևյալ կերպ. չարությունն ու ադրենալինը, որը արտադրում է կրողի մարմինը, դրդում է սիմբիոտին լրացուցիչ գեների արտադրությանը: Ամեն կրող չի կարող այդպիսի ձևով փոխազդել սիմբիոտի հետ:

Ալտերնատիվ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Spider-Man կոմիքսներում, Վենոմը եղել է, ոչ թե այլմոլորակային օրգանիզմ, այլ կենդանի դեղ քաղցկեղի դեմ, որը մշակել է Փիթերի հայր՝ Ռիչարդ Պարկերը: Դեղը կլանել է Էդի Բրոքին, և նա դարձել է Վենոմ: Սարդ-մարդու հետ կատաղի մարտում, Վենոմը անհետանում է: Որոշ ժամանակ անց դեղը դառնում է Էդիի մարմնի մաս: Վենոմի կոստյումը փորձում էր գողանալ Արծաթագույն Սամույրը: Ի վերջո Վենոմին գողանում են, սակայն նա փախչում է խորհրդավոր սուպերչարագործ Բզեզի օգնությամբ: Նրանց միջև սկսվում է կռիվ, որը միջամտում են Արծաթագույն Սամույրը ու Սարդ-մարդը: Վերջին պահին կոստյումը սահելով հեռանում է Էդիից և կրկին կլանում Փիթերին: Հանկարծ հայտնվում է «Ալտիմեյթս» թիմը և հաղթում Փիթերին: Կոստյումը անհետանում է: Հանկարծ հայտնվում է վաղուց մահացած Գվեն Սթեյսին, որը կարողանում է վերածվել Կարնաժ: Շուտով Վենոմը և Կարնաժը հանդիպվում են, ու սկսվում է կռիվ: Հանկարծ Վենոմը կուլ է տալի սիմբիոտ Կարնաժին և վերածվում է սուպերսիմբիոտի: Գվենը թուլացել է: Սարսափելի մարտից հետո, Բզեզը բռնում է Վենոմին և թռչում Լատվերիա:

Ըստ Ultimate-ի, Վենոմը ունի ցածր ինտելեկտ և չի տալիս իրեն հաշվետվություն իր գործողությունների համար: Ի տարբերություն դասականի, նա չունի Սարդ-մարդու ունակությունները և իմունիտետ Սարդային Հոտառության դեմ: Վենոմը կարող է կլանել մարդկանց էներգիան, որպեսզի պահպանել սեփական կենսագործունեությունը և դարձնել իր ձեռքերը երկար շոշափուկներ: Նաև Վենոմը կարող է բարձրանալ պատերով, բայց մի փոքր ֆիզիկական ուժի կիրառման հաշվին:

Earth X[խմբագրել | խմբագրել կոդը]

«Earth X» սահմանափակ շարքում, Մեյ «Մեյջեյ» Պարկերը միանում է սիմբիոտ Վենոմի հետ, նրա մոր Մերի Ջեյն Ուոտսոնի մահվանից հետո: Մեյը կարող է ամբողջությամբ վերահսկել սիմբիոտին և շփվել նրա հետ:

MC2[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spider-Girl»-ում, սիմբիոտ Վենոմը փորձում է գաղթել Փիթեր Պարկերի մեջ, բայց դրա փոխարեն միանում է Սարդ-աղջկա ընկեր Նորմի Օզբորն III-ի հետ: Ավելի ուշ Օզբորնը փոխատնկոլում է սիմբիոտին Սարդ-աղջկա վրա, որը լրջորեն վիրավորվել է և, որպեսզի փրկել նրա կյանքը: Հետագայում սիմբիոտը իրեն զոհաբերում է, որպեսզի փրկել Սարդ-աղջկանը Հոբգոբլինից:

Marvel 2099[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spider-Man 2099»-ում սիմբիոտը դուրս է գալի երես Նյու Յորքի կորյուղից և միանում դաժան հանցագործ ու Միգել Օ'Հարայի (Սարդ-մարդ 2099) խորթ եղբոր՝ Կրոն Սթոունի հետ, որպեսզի դառնալ Վենոմ 2099: Այս վենոմը ունի սպիտակ գլուխ, իսկ սարդային նշանը պատրաստված է հաստ սարդոստայնից: Ի վերջո, Սիմբիոտը միանում է Ռոմանի հետ (Նեմոր 2099):

Spider-Man: Reign[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spider-Man: Reign» շարքում, որի գործողությունը տեղի է ունենում 35 տարի անց հիմնական շարքի իրադարձություններից հետո, Վենոմը ներկայացնում էր իրեն, որպես «Էդվարդ Սաքս», Նյու Յորքի քաղաքապետի օգնական: «Էդվարդը» ցանկանում է կառավարել ամբողջ քաղաքը և դրա համար կանչում է Չարագույժ Վեցյակին, կլոնացնում է իրեն մի քանի հազար անգամ ու կառուցում է «Սարդոստայն» պահպանական սիստեման, որը պետք է խանգարել Նյու Յորքի բնակիչներին փախչել քաղաքից: Սակայն հաղթելով Չարագույժ Վեցյակին, Սարդ-մարդը սպանում է Վենոմին Ավազե մարդու օգնությամբ:

Mangaverse[խմբագրել | խմբագրել կոդը]

«Marvel Mangaverse» շարքում, Վենոմը՝ դա Սարդ-մարդու կլանի նախկին անդամն է:

Վենոմը պատասխանատու է հորեղբոր Բենի մահվան համար: Փիթերը հաղթում է Վենոմի հոր Քինգպինին և ուզում է սպանել նրան, բայց, այնուամենայնիվ, պահպանում է նրա կյանք: Վենոմը փորձում է սպանել Քինգպինին, որպեսզի ինքը հսկողության տակ առնել Նյու Յորքի ցեղերին:

Սիմբիոտը հայտնվում է, ինչպես սև հեղուկ, արձակված անիծված համայիլից: Սիմբիոտը ծծում է համայիլու կրիչի էներգիան, որը կարող է ճակատագրական լինել տիրոջ համար: Երբ պարկերը, մոլեցված համայիլով, հանում է այն, ապա կորցնում է շատ կենսական էներգիա և մահանում:

Վենոմը վերցնում է համայիլին և որոշում է զոհաբերել իր սեփական կենսական էներգիան, որպեսզի փրկել Փիթերին: Պարկերը կենդանանում է, բայց Վենոմից մնում է միայն կմախք: Հետո հայիլին ընկնում է Քինգպինի ձեռքերի մեջ, որը իրեն բուժում է:

«Elemental Evil» պատմության մեջ, Վենոմը հայտնվում է նորից կենդանի: Նրա մաշկը, այժմ մուգ կապույտ է: Նա նաև ստացել է նոր ուժեր, այդ թվում մի քանի ծնոտներ ու երկար լեզու, որը մոտեցրել է իր տեսքը օրիգինալին: Վենոմը դառնում է Սարդ-մարդու կլանի ընկեր և օգնում է նրան: Հայտնի չէ, թե ինչպես է Վենոմը կարողացել ողջ մնալ, բայց ինքը ասում է. «Ես եղել եմ բախտավոր»:

Spider-Man & Red Sonja[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spider-Man & Red Sonja» (հայերեն՝ Սարդ-մարդ/Կարմիր Սոնյա) մինիշարքում, որի գործողությունները տեղի են ունենում մինչև «Քաղաքացիական պատերազմի» իրադարձությունները, խիբերիական կախարդ Կուլան Գատը, փորձելով նվաճել աշխարհը, առանձնացրել է Վենոմին Էդի Բրոքից և միացվել նրա հետ: Ստացված Կուլան-Վենոմը, ի լրացումն Վենոմի ուժերից տրրապետում էր նաև կախարդությամբ: Ավելի ուշ, ժողովրդի ապստամբության ժամանակ Կուլանի բռնապետության դեմ, սիմբիոտը վերադառնում է Բրոքի մոտ:

What The--?![խմբագրել | խմբագրել կոդը]

«What The--?!» № 20 կատագերգական կոմիքսում, Պորկ Ոինդը, Վենոմի խոզյին տարբերակը, ներկայացվում է, որպես Փիթեր Պորկերի՝ Վիթխարի Սարդ-խոզապուխտի թշնամի:

Ինչ կլինի, եթե...[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդ-մարդը հաճախ հայտնվում է «What If…?» կոմիքսների շարքում, որոնց խնդիրն է ենթադրել, ինչ կլիներ, եթե հայտնի իրադարձությունները զարգանար այլ կերպ:

...այլմոլորակային կոստյումը բռներ Սարդ-մարդուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«…The alien costume had possessed Spider-Man» կոմիքսներում, սիմբիոտի հետ միանալուց հետո, Սարդ-մարդը շատ երկար սպասում է,որպեսզի խոսալ Միսթր Ֆանտաստիկայի հետ: Կոստյումը վերահսկողության տակ է վերցնում Սարդ-մարդուն և սկսում է սնվել նրանով, ինչի պատճառով Փիթեր Պարկերը շատ արագ ծերանում է, մինչև չի մահանում: Սիմբիոտը միանում է թուլացած Հալքի հետ: Թորը կռվում է Վենոմ-Հալքի հետ և հաղթում է նրան, սակայն սիմբիոտը փոխադրվում է նրա վրա: Տարբեր հերոսներ, օգտագործելով Սև Որոտի աներևակայելի ուժեղ ձայնը, խիստ վնասում են սիմբիոտին: Թորը ազատված է, իսկ հերոսները պատրաստվում են ուղարկել այլմոլորակայինին այլ հարթություն, բայց Սև կատուն, օգտագործելով հրացան, որը ստեղծել է նրա համար Ամբալը, սպանում է սիմբիոտին, որպես վրեժ Սարդ-մարդու մահվան համար:

...Վենոմը միանում է Պատժիչի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«…Venom had possessed The Punisher» կոմիքսներում, այն բանից հետո, երբ Սարդ-մարդը ազատվում է սիմբիոտից, այն միանում է Պատժիչին, Էդի Բրոքի փոխարեն: Քասլը օգտագործում է սիմբիոտի ունակությունները, որպեսզի պայքարել հանցագործության հետ: Սիմբիոտը դարձնում էր Պատժիչին ավելի ու ավելի դաժան: Երբ սիմբիոտը արդյունքում տիրապետում է Քասլին, նա հաղթում է Սարդ-մարդուն, Լուսնի ասպետին և Գլուխպոկողին, սակայն Սարդ-մարդուն հաջողվում է պայթեցնել ակուստիկ ռումբը, որը թույլ է տալիս Պատժիչին հաղթահարել ու զսպեցնել սիմբիոտին: Որպեսզի իրեն թույլ չտալ չարություն կատարել, Քասլը որոշում է սպանել իրեն: Բայց սիմբիոտը իջնում է նրա գլխից և իր կրծքավանդակի վրա ձևավորում է գանգի խորհրդանիշ: Քասլը ասում է հերոսներին, որ հիմա ամեն ինչ վերահսկողության տակ է:

...Marvel-ի Սուպերհերոսնորը մնան Կռիվների Աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

«…The Marvel Super-Heroes had remained on Battleworld?» կոմիքսներում, սուպերհերոսները և չարագործները հայտնվում են թակարդի մեջ Կռիվների Աշխարհում: Նրանք ստիպված են ստեղծել նոր կյանք և կառուցել ընտանիքներ: Քսանհինգ տարի անց Սարդ-մարդը ու սիմբիոտը դառնում են միասնական էակ՝ Վենոմ: Ռիդ Ռիչարդսի մահից հետո, Սարդ-մարդուն ոչ մի շանս չկար ազատվել սիմբիոտից և նա ստիպված էր համակերպվել նոր կյանքին: Շուտով նա դարձել է սառը ու զգուշավոր մենախուց:

What if?: The Other[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սյուժեի, Կարիճի հետ միանալուց հետո, Վենոմը հիսթափվում է նրանից և միանում է Փիթեր Պարկերի հետ, ինչպես առաջին կրողը: Նոր կերպարը տարբերվում է արտաքինով Վենոմի սովորական տեսքից, ավելի մարդկային դեմքով և փոքր-ինչ փոփոխված սարդի նկարով: Նա հեշտությամբ հաղթում է Վրիժառուներին կարճ մարտում, կարողանալով սպանել Լյուկ Քեյջին՝ սայրով կազմավորված սիմբիոտով: Նա ասում է, որ եթե Մերի Ջեյնը չի ցանկանում անվանել նրան Պարկեր, ապա նա կվերցնի Պոյզոն (անգլ.՝ Poison՝ թույն) անունը, քանի որ Վենոմ անունը պատկանում էր թույլ անհաջողակին: Այն բանից հետո, երբ Մերի Ջեյնը խզել է իր հարաբերությունները նրա հետ, նա գալիս է գերեզման և հարություն է տալիս Գվեն Սթեյսիին:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենոմը՝ «The Amazing Spider-Man» խաղի վերջնական բոսն է հասանելի է միայն Game Boy-ի վրա:
  • Վենոմը հայտնվում է Super Nintendo-ի համար «Spider-Man» խաղում, որպես վերջնական բոս:
  • Վենոմը բոսի դերում, մի քանի անգամ հայտնվում է «Spider-Man: The Video Game» խաղում:
  • Վենոմը բոսի դերում, մի քանի անգամ հայտնվում է «The Amazing Spider-Man vs. The Kingpin» խաղում:
  • Վենոմը՝ Super Nintendo-ի համար «The Amazing Spider-Man: Lethal Foes» խաղում բոսերից մեկն է: Նա նաև օգնում է խաղացողին, Կարնաժի հետ վերջնական մարտի ժամանակ:
  • Վենոմը հայտնվում է, որպես բոս, խաղերում՝ հիմնաված մուլտսերիալների վրա, SNES-ի և Sega Genesis-ի համար:
  • Վենոմը՝ խաղալու կերպար է Sega Genesis/SNES-ի համար «Maximum Carnage» խաղում, նաև Separation Anxiety սիքվելում:
  • Վենոմը՝ բոս է «Spider-Man» խաղում, PlayStation, Sega Dream Cast և PC համար:
  • Վենոմը հայտնվում է GameCube, PlayStation 2, Xbox, Nintendo DS և PlayStation Portable-ի համար, «Marvel Nemesis: Rise of the Imperfects» խաղում:
  • Վենոմը՝ խաղալու կերպար է ֆայտինգ ժանրով «Marvel vs. Capcom: Clash of Super Heroes» և նրա սիքվելի «Marvel vs. Capcom 2: New Age of Heroes» խաղերի համար:
  • Վենոմի ուլտիմատիվ տարբերակը հայտնվում է «Ultimate Spider-Man» խաղում, հասանելի GameCube, Xbox, PlayStation 2, Gameboy Advance, Nintendo DS և PC վրա: Նա ներկայացված է, որպես բոս ու խաղալու կերպար:
  • Վենոմը ներկայացված է, որպես վերջնական բոս «Spider-Man 3» խաղում, որը ստեղծվել է ֆիլմի հիման վրա:
  • Վենոմը՝ էքսկլուզիվ կերպարներից մեկն է Xbox 360-ի համար, «Marvel: Ultimate Alliance» խաղում:
  • Վենոմը՝ բոս է և խաղալու կերպար «Spider-Man: Friend or Foe» խաղում:
  • Վենոմը երեք անգամ հայտնվում է,որպես բոս «Spider-Man: Web of Shadows» խաղում:
  • Վենոմը՝ բոս է և խաղալու կերպար «Marvel: Ultimate Alliance 2» խաղում:
  • Վենոմը՝ բոս է «Marvel Heroes» խաղում, նաև սիմբիոտի կոստյումը կարելի է ստանալ Սարդ-մարդու համար: Ավելի ուշ ավելացվել էր, ինչպես խաղալու կերպար:
  • Վենոմը՝ բոսերից մեկն է «LEGO Marvel Super Heroes» խաղում: Նաև հանդիսանում է, որպես խաղալու կերպար, կարող է փողել ձևը: Նրա ունակությունները նման են Սարդ-մարդու և Հալքի նման:

Մուլտսերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենոմը հայտնվում է կրող Էդի Բրոքի հետ միասին «Սարդ-մարդ» (Spider-Man: The Animated Series) 1994 թվականի մուլտսերիալի բոլոր եթերաշրջաներում: Նա հայտնվում է «Ուրիշ կոստյում, 1-3 մասեր» (1 եթերաշրջան), «Վենոմի վերադարձը» (2 եթերաշրջան), «Կարնաժ» (2 եթերաշրջան), նաև ռոբոտի տեսքով՝ «Մերի Ջեյն Ուոտսոնի կախարդանք» (3 եթերաշրջան) սերիաներում: «Spider-Man: The Animated Series» («Սարդ-մարդ») ռուսական թարգմանությունում, Վենոմին տվել են՝ Սև մահ անունը, իսկ Կարնաժին՝ Դահիճ:
  • Վենոմը, կրող Էդի Բրոքի հետ միասին հայտնվում է «Անհաղթելի Սարդ-մարդ» սերիալում: Սյուժեի ընթացքում, Վենոմը աշխատում է Կարնաժի հետ միասին: Շուտով նրանք երկուս էլ միանում են և դառնում ավելի հզոր ձև: Վենոմին հնչունավորել է Բրայան Դրամմոնդը: «Spider-Man Unlimited» («Անհաղթելի Սարդ-մարդ») ռուսական թարգմանության մեջ, Վենոմին տվել են Մաղձոտ անունը, իսկ Կարնաժին՝ Արյունոտ:
  • Վենոմը հայտնվում է կրող Էդի Բրոքի հետ միասին «Սարդ-մարդու նոր արկածները» մուլտսերիալում, առաջին և երկրորդ եթերաշրջանի, մի քանի սերիաներում:
  • Վենոմը հայտնվում է «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտսերիալում, որտեղ առաջին եթերաշրջանում, նրա կրողն էր Հարրի Օզբորնը: Երկրորդ եթերաշրջանում, նրա կրողը եղել է Կանաչ Գոբլինը: Երրորդ եթերաշրջանում, նրա կրող դառնում է Ֆլեշ Թոմփսոնը: Նա կոչում է իրեն Գործակալ Վենոմ և միանում Սարդ-մարդու թիմին: Չորրորդ եթերաշրջանում, Կռեյվենը դառնում է Վենոմի ժամանակավոր կրող, ինչպես նաև հայտնվում է Հակա-Վենոմը, նրա կրողը եղել է Հարրի Օզբորնը: Նաև «Գործակալ Վենոմ» սերիայում, ներկա է լինում ակնարկ, նրա մասին, որ Կարիճը եղել Վենոմի կրողը, որը հայտնվում սերիայի սկզբում:
  • «Հալք և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալներ» առաջին եթերաշրջանում, Վենոմը ունեցել է այլ կրողներ. Հալք, Կարմիր Հալք, Սկաար և Կին Հալք:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք

Սարդի-մարդի մասին երրորդ ֆիլմում, Վենոմը՝ գլխավոր անտագոնիստն է: Այստեղ նա զգալիորեն տարբերվում է կոմիքսներում իր կերպարից: Ըստ սյուժեի, սիմբիոտ Վենոմը ընկնում է Երկրի վրա, ընկած երկնաքարի հետ միասին: Դրանից հետո նա թափանցում է Պարկերի տուն և միանում է նրա կոստյումի հետ, դառնալով նրա սև պատճենը, մի քիչ փոխված սիմվոլով: Պարկերը ստանում է նոր ունակություներ և ավելի շատ ուժեր: Բայց կոստյումը արմատապես փոխում է իր բնույթը՝ դարձնելով նրան ավելի եսասեր ու դաժան: Ցասման պոռթկումով, խփելով Մերի Ջեյնին, Փիթերը ժամանել է եկեղեցի, որտեղ սիմբիոտը սկսել է տալ որոշ ցավոտ զգացումներ: Փիթերը բավականին արագ է կարողանում ազատվել սիմբիոտից, զանգերի շնորհիվ, և նա անցնում է Էդի Բրոքի մոտ, հենց այդ պահին գտնվելով եկեղեցում ու աղոթելով Աստծոն, որպեսզի նա սպանի Պարկերին:

Էդի Բրոքը ատելով Պարկերին այն բանի համար, որ նա նվաստացրել է նրան և զրկել աշխատանքից, միավորվում է Ավազե մարդու հետ ու գողանում Մերի Ջեյն Ուոտսոնին: Նոր Գոբլինի, ի դեմս Հարրի Օզբորնի օգնությամբ, Սարդ-մարդուն հաջողվում է հաղթել Ավազե մարդուն: Բայց Վենոմը սպանում է Հարրի Օզբորնին գլայդերի շեղբով:

Օգտագործելով հրեշի թուլությունը ձայնային վիբրացիաներից, Փիթեր Պարկերը բախում է նրա մոտ պողպատե խողովակներին, ինչով բաժանում է Էդի Բրոքին Վենոմից: Սիմբիոտը պահպանում է կոստյումաձև հրեշի ձևը, բայց Սարդ-մարդը նրան կարճ ժամանակով խլացնում է, որից հետո նետում է դեպի նրան Հարրի Օզբորնի ռումբը: Էդին խուճապի մեջ նետվում է սիմբիոտի մոտ, չցանկանալով կորցնել հրեշի ուժը, և մահանում է նրա հետ ռումբի պայթյունի պահին:

Սարդ-մարդ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև չորրորդ ֆիլմի չեղյալ հայտարարելը, ռեժիսյոր Սեմ Ռեյմին ասել է, որ վենոմը չորրորդ ֆիլմում հարություն է առնելու և կարող է դառնալ Սարդ-մարդու դաշնակից, օգնող հաղթել Կարնաժին:

Վենոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսում, պրոդյուսեր Ավի Արադը մտադրություն հայտնեց հանել Վենոմի մասին սպին-օֆֆ, Sony Pictures ստուդիա, Թոֆեր Գրեյսի հետ գլխավոր դերում[5]: Գերի Ռոսսը կլինի սցենարիստ, և հավանական, ռեժիսյոր[6]: Variety ամսագիրը հայտնել է, որ Վենոմը կդառնա հակահերոս, իսկ Marvel Entertainment ընկերությունը կզբաղվի ֆիլմի արտադրությամբ[7]: Սցենարը հիմնված է լինելու «Venom: Lethal Protector» կոմիքսի վրա, որտեղ Վենոմը չարագործ չի հանդիսանում, իսկ Սարդ-մարդը հայտնվում է, որպես հրավիրված աստղ[8]: Սթեն Լին ֆիլմում կունենա կամեո[9]: Հնարավոր է, որ 2017 թվականին դուրս կգա Վենոմի մասին առանձին ֆիլմ, որը կարող է մտնել Անհավանական Սարդ-մարդու տիեզերքի մեջ: Բայց երբ Sony-ին և Marvel-ին հաջողվել է համաձայնության գալ, Սարդ-մարդը դարձավ Marvel կինոտիեզերքի մի մաս: Այժմ, երբ ֆրանշիզը ունենում է լուրջ փոփոխություններ, «Չարագույժ Վեցյակին» և «Վենոմին» ժամանակավորապես մղեցին:

2016 թվականի մարտի 5-ին հայտնի է դարձել, որ Sony Pictures ստուդիան սկսել է «Վենոմ» ֆիլմի արտադրությունը, ընդ որում, նա ներկայացվում է ստուդիայի բոսերին, որպես առանձին ֆրանշիզ, որը ոչ մի կերպ չի առնչվում, ոչ գալիք Սարդ-մարդու մասին ֆիլմի հետ, Թոմ Հոլանդի հետ գլրավոր դերում, ոչ գլխավոր դերում, ոչ Մարկ Ուեբի ֆիլմերի հետ:

Քննադատություններ ու արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին Վենոմը զբաղեցրել է 22-րդ տեղը՝ «Ըստ IGN-ի, լավագույն կոմիքսների չարագործներ» ցուցակում[10]:
  • 2008 թվականին Wizard ամսագիրը Վենոմին դրել է 98-րդ տեղը իր «200 մեծագույն կոմիքսների կերպարներ» վարկանիշում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Superior Spider-Man #23
  2. «Новый Веном не хочет быть злодеем» (ռուսերեն). Վերցված է 2017-03-22-ին.
  3. Venom V. 2 #13.4
  4. Venom #0
  5. Paul Fischer. «Exclusive Interview: Avi Arad for "Bratz"». Dark Horizons.
  6. «Gary Ross to Re-write/Direct Venom Spin-off?». Atomicpopcorn.net. Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին.
  7. Marvel Scaring Up a Movie
  8. Venom as an anti-hero
  9. «It would seem Stan Lee has yet another cameo Marvel role in the spin off movie Venom. Read it here…». Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին. Վերցված է 2009-07-03-ին.
  10. Venom is Number 22