Մասլաք
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Մասլաք | ||
| Երկիր | ||
| Համայնք | Սարըյեր[1] | |
| Մակերես | 6,1 կմ² | |
| Բնակչություն | ▲13 153 մարդ (2024)[2] | |
| Ժամային գոտի | UTC+3 և TRS? | |
| Հեռախոսային կոդ | 212[3] | |
| Փոստային դասիչ | 34475[4] | |
| Ավտոմոբիլային կոդ | 34[5] | |
|
| ||



Մասլաք (թուրքերեն՝ Maslak), թաղամաս Թուրքիայի Ստամբուլի նահանգի Սարըյեր շրջանում[6]։ Գտնվում է Ստամբուլ քաղաքի կազմում։ 2022 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 12,260 մարդ[7]։ Ստամբուլի գլխավոր գործարար թաղամասերից մեկն է։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։ Նախկինում եղել է Շիշլիի շրջանի կազմում, չնայած այն հանգամանքին, որ գտնվում էր շրջանից դեպի հյուսիս ու առավել մոտ էր Սարըյերին և Բեշիքթաշին։ Շիշլիից Սարըյերի վարչական կազմ անցնելը տեղի է ունեցել 2012 թվականին[8]։
Մասլաքը Լևենտի հետ միասին քաղաքի հիմնական գործարար թաղամասերից մեկն է, որտեղ գտնվում են երկնաքերերը։ Ամենաբարձր երկնաքերը 47-հարկանի Spine Tower-ն է[9], որն ունի 202 մետր բարձրություն[10][11]։ Ներկայումս թաղամասում կառուցվում է քաղաքի ամենաբարձր երկնաքերը՝ Diamond of Istanbul-ը[12], որը բաղկացած է երեք կենտրոնաձիգ աշտարակներից, որոնցից ամենաբարձրը կունենա 53 հարկ և 270 մետր բարձրություն[13]։
Diamond of Istanbul-ը կդառնա Թուրքիայի առաջին պողպատյա երկնաքերը, չնայած այն փաստին, որ շինարարության մեջ պողպատի կիրառումը շատ ավելի թանկ է, քան բետոնը։ Պողպատի ընտրությունը պայմանավորված է ամրության գործոնով, քանի որ Ստամբուլը գտնվում է Հյուսիսանատոլիական ճեղքվածքի վրա, որտեղ հաճախ են գրանցվում երկրաշարժերը։ Փոխարենը բետոնն առավել նախընտրելի է հրդեհների պարագայում։
Մասլաքին և հարևան թաղամասերին սպասարկում են Ստամբուլի մետրոպոլիտենի M2 գծի «Ստամբուլի տեխնիկական համալսարան-Այազաղա» և «Աթաթուրք ավտոարդյունաբերություն» կայարանները։
Ստամբուլի տեխնիկական համալսարանի Այազաղա կամպուսը Մասլաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի տեխնիկական համալսարանի հինգ կամպուսներից մեկը՝ Այազաղան, գտնվում է Մասլաքում։
-
Ստամբուլի տեխնիկական համալսարանի Սուլեյման Դեմիրելի անվան մշակութային կենտրոնը Այազաղա կամպուսում, Մասլաք, Ստամբուլ։
-
Ստամբուլի տեխնիկական համալսարանի լիճը Այազաղա կամպուսում, Մասլաք, Ստամբուլ։
-
Ստամբուլի տեխնիկական համալսարանի մարզադաշտը Այազաղա կամպուսում, Մասլաք, Ստամբուլ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ Coğrafi Numaralar, Geographic Numbers (тур.) — Bilgi Teknolojileri ve İletişim Kurumu.
- ↑ PTT posta kodu sorgulama, PTT zip code inquiry (тур.) — PTT.
- ↑ İl bilgileri Haritası, Province information map (тур.) — Türkiye Cumhuriyeti İçişleri Bakanlığı.
- ↑ Mahalle Արխիվացված 2015-07-06 Wayback Machine, Turkey Civil Administration Departments Inventory. Retrieved 12 July 2023.
- ↑ «Address-based population registration system (ADNKS) results dated 31 December 2022, Favorite Reports» (XLS) (անգլերեն). TÜİK. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Law No. 6360». Official Gazette of the Republic of Turkey|Official Gazette (թուրքերեն). 2012 թ․ դեկտեմբերի 6.
- ↑ «Maslak, Istanbul». www.emporis.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Maslak Spine Tower».
- ↑ «Spine Tower». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Diamond of Istanbul». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 25.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Sapphire Tower». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասլաք» հոդվածին։ |
|
