Մասիս (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մասիս
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրԼիբանան Լիբանան

Մասիս, կրոնական, հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Հայ կաթողիկե Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն։

Լույս է տեսել 1947-1983, 1988-1995 թվականներին։ Խմբագիրներ՝ Հարություն Թեքեյան (1947), Ռավոսյելվրդ Պայան, Մեսրոպ Թերզյան, Վարդան Թեքեյան և Անդրանիկ Կռանյան (1973 թվականից)։

Մեծ տեղ է հատկացրել սփյուռքահայ համայնքների, հայրենիքի, ինչպես նաև Մխիթարյան միաբանության կրթական, մշակութային ու կրոնական կյանքին, լուսաբանել միջազգային կյանքը։ Քարոզել հայ քաղաքական կուսակցությունների համերաշխություն։ Հոդվածներ է տպագրել Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Դերենիկ Դեմիրճյանի, Սարմենի, Ազատ Վշտունու, Գևորգ Էմինի և այլոց մասին, եղել այդ հեղինակների, ինչպես նաև ֆրանսիական, իտալական և եվրոպական այլ գրողների ստեղծագործություններ։

Ունեցել է բժշկական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։