Մասիմո Օդդո
Մասիմո Օդդո իտալ.՝ Massimo Oddo | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1976[1][2] (47 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մասիմո Օդդո (իտալ.՝ Massimo Oddo, հունիսի 14, 1976[1][2], Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ (պաշտպան), ֆուտբոլային մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1992 թվականին քիչ հայտնի «Ռենատո Կուրի» թիմում։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Միլան», բայց երկու մրցաշրջաններում ոչ մի հանդիպում չի անցկացրել այնտեղ։
Դրանից հետո երեք մրցաշրջան խաղացել է С1 սերիայում, այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ֆիորենցուոլան», «Մոնցան», «Լեկկոն» և «Պրատոն»։
1998 թվականին կրկին հայտնվել է «Մոնցայում», այս անգամ հանդես գալով B Սերիայում. միայն այդտեղ է նա սկսել քիչ թե շատ հաճախ հայտնվել խաղադաշտում։ Սակայն այս մրցաշրջանից հետո էլ Օդդոն լքել է թիմը։ 1999 թվականին արդեն «Նապոլիում» էր։ Այնտեղ նա մրցաշրջանի ընթացքում 45 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում և Գավաթում՝ խփելով 1 գոլ, իսկ մեկ այլ մրցաշրջանից հետո տեղափոխվել է Վերոնա։
«Վերոնայի» կազմում Օդդոն նորամուտը նշել է Ա Սերիայում։ Երկու մրցաշրջաններում նա 64 խաղ է անցկացրել առաջնությունում և 4 խաղ Իտալիայի Գավաթում՝ խփելով 11 գնդակ։ 2002 թվականին նրան կանչել են «Լացիո», որտեղ նա անցկացրել է հինգ մրցաշրջան։
2007 թվականի հունվարին ընդգրկվել է «Միլանի» կազմում։ Հիմնական կազմից դուրս մղեց Կաֆուին։ Սակայն 2008 թվականի ամռանը ինքն էլ լքել է ակումբը՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա»։ 2009 թվականին վերադարձել է «Միլան»։
2011 թվականի օգոստոսի 31-ին մեկ տարվա վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Լեչչե»[3]։
2012 թվականի հունիսի 7-ին Օդդոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և ապագայում մարզական տնօրեն դառնալու մտադրության մասին[4]։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստ՝ հրավիրվել է Իտալիայի հավաքական, նորամուտը կայացել է 26 տարեկանում։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսին Օդդոն դարձել է «Պեսկարայի» նոր գլխավոր մարզիչը, որտեղ նախկինում աշխատել է երիտասարդական կազմի հետ[5]։ Օգնել է «Պեսկարային» վերադառնալ Սերիա Ա[6]։
2017 թվականի նոյեմբերի 21-ին նշանակվել է «Ուդինեզեի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է «1+1» սխեմայով[7]։ 2018 թվականի ապրիլի 24-ին աշխատանքից ազատվել է «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում «Ուդինեզեի» կրած պարտությունից (1:2) 2 օր անց[8]։
2018 թվականի հոկտեմբերին Օդդոն նշանակվել է «Կրոտոնեի» գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ Նրա գլխավորությամբ թիմը 8 հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի հաղթանակ չի տարել։ Դեկտեմբերի 28-ին Օդդոն հրաժարական է տվել[9]։
2023 թվականի փետրվարի 14-ին գլխավորել է Սերիա Բ-ում հանդես եկող ՍՊԱԼ-ը՝ Դանիելե Դե Ռոսսիի պաշտոնանկությունից հետո։ Օդդոյի գալու պահին թիմը գտնվում էր դուրս մնալու եզրին՝ առաջնության վերջին երեք խաղերում զիջելով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։ Մասնագետի պայմանագիրը Ֆերարայի թիմի հետ նախատեսվել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ ակումբի կողմից երկրորդ դիվիզիոնում տեղն ապահովելու պահպանելու դեպքում ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգելու հնարավորությամբ[10]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և դուրս է եկել երրորդ ուժեղագույն դիվիզիոն, ինչը հանգեցրել է Օդդոյի հեռացմանը գլխավոր մարզչի պաշտոնից[11]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի գավաթակիր - 2004
- Իտալիայի չեմպիոն - 2011
- Չեմպիոնների լիգայի հաղթող - 2007
- Եվրոպայի սուպերգավաթակիր - 2007
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2007
- Աշխարհի չեմպիոն - 2006
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AC Milan։ 2011-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-08-31
- ↑ «Оддо завершил игровую карьеру и хочет стать спортивным директором»։ Чемпионат.com։ 2012-06-07։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2012-06-07
- ↑ «Массимо Оддо возглавил «Пескару»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-14-ին։ Վերցված է 2015-05-18
- ↑ ««Пескара» вернулась в серию А»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2016-06-10
- ↑ «Massimo Oddo è il nuovo allenatore dell’Udinese» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Udinese Calcio։ 2017-11-21։ Վերցված է 2017-11-22(չաշխատող հղում)
- ↑ «Nota ufficiale sulla guida tecnica» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Udinese Calcio։ 2018-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2018-04-26
- ↑ «Crotone, Oddo si dimette: torna Stroppa» (իտալերեն)։ Sky Sport։ 2018-12-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին։ Վերցված է 2019-05-09
- ↑ «Массимо Оддо назначен новым главным тренером СПАЛа»։ sport-express.ru (ռուսերեն)։ 2023-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-15-ին։ Վերցված է 2023-02-15
- ↑ «Benevento e Spal: i perché della retrocessione in C»։ tuttosport.com (իտալերեն)։ 2023-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2023-05-31-ին։ Վերցված է 2023-10-04
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պեսկարա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Պրատոյի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Լեչեի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Անձինք սիցիլիական սերմամբ