Մասգուտ Այուխանով
Մասգուտ Այուխանով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1924 Belebeyevskiy Canton, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 10, 2000 (75 տարեկան) Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Bashkir State Agrarian University? |
Ալմա մատեր | Bashkir State Agrarian University? |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Մասգուտ Բայանովիչ Այուխանով (ռուս.՝ Масгут Баянович Аюханов, օգոստոսի 28, 1924, Belebeyevskiy Canton, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2000, Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան), խորհրդային տնտեսագետ, Բաշկորտոստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1995), տնտեսագիտության դոկտոր (1980), պրոֆեսոր (1982), Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության (1980) գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասգուտ Բայանովիչ Այուխանովը ծնվել է 1924 թվականի հուլիսի 24-ին Նովոայուխանովո գյուղում[1]։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։
1955 թվականին ավարտել է Բաշկիրիայի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատել է ինստիտուտում, 1980-1990 թվականներին եղել է Բաշկիրիայի գյուղատնտեսական ինստիտուտի ամբիոնի վարիչ։
Մասգուտ Այուխանովն աշխատել Է ագրոարդյունաբերական արտադրության կազմակերպման ոլորտում։ Բացի այդ, նպաստել է Ռուսաստանի արևելյան շրջաններում ձիթատու մշակաբույսերի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների ռացիոնալ տեղաբաշխման, անասնապահության կերային բազայի ամրապնդման, կոոպերացիայի կատարելագործման և ինտեգրման խնդիրների մշակմանը։
Բաշկորտոստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1995), եղել է ԲՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]100-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։
- Аюханов М. Б. Подсолнечник — выгодная культура. — Уфа, 1968.
- Аюханов М. Б. Производство масличных культур. — Уфа, 1975.
- Аюханов М. Б. Хозрасчет в колхозах и совхозах. — Уфа, 1987.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով (1985)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Башкирская энциклопедия. — Уфа, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «БГАУ / Университет / Факультеты / экономический / Кафедра организации аграрного производства / История кафедры». Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аюханов Масгут Баянович Արխիվացված 2013-12-02 Wayback Machine