Մասաուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մասաուա
տիգ.՝ ምጽዋዕ
ԵրկիրԷրիթրեա Էրիթրեա
Մակերես477 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Բնակչություն39 758 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+3
Մասաուա (Աշխարհ)##
Մասաուա (Աշխարհ)

Մասաուա[1] կամ Մասավա[2] (տիգ.՝ ምጽዋዕ miṣṣiwa, արաբ․՝ مصوع‎‎ maṣṣawa, անգլ.՝ Massawa), քաղաք և վարչական կենտրոն Սեմիեն-Քեյ-Բահրի մարզում՝ Էրիթրեայում, նավահանգիստ Կարմիր ծովում։ Տարբեր ժամանակներում գաղութացվել է Պորտուգալիայի, Եգիպտոսի, Օսմանյան կայսրության, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կողմից։

Մասաուան եղել է իտալական Էրիթրեա գաղութի մայրաքաղաքը, մինչև 1897 թվականին ընդգրկվել է Ասմարայի կազմի մեջ։ Մասաուան աշխարհի ամենաշոգ վայրերից մեկն է՝ 30 °C/86 °F տարեկան միջին ջերմաստիճանով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Մասաուան եղել է փոքր ափամերձ գյուղ, որը հին ժամանակներում ընկած էր Աքսումի թագավորության հարևանությամբ գտնվող հողերի վրա և մոտակա Ադուլիս նավահանգստի ստվերում՝ մոտ 50 կմ հարավ[3]։

1869 թվականին Մասաուա է այցելել նշանավոր ռուս ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը։

1921 թվականի օգոստոսի 14-ին Մասաուայի մոտակայքում տեղի է ունեցել 5,9 բալանոց երկրաշարժ։

1977 թվականին քաղաքի համար ճակատամարտ է տեղի ունեցել ՆՖՈԵԻ ապստամբների և Եթովպիայի զորքերի միջև։ Հաղթանակ են տարել Եթովպիայի զորքերը։

1990 թվականի փետրվարի 10-ին ապստամբները քաղաքի համար մղված մարտերում վճռորոշ հաղթանակ են տարել Եթովպիայի զորքերի նկատմամբ։

Աշխարհագրական դիրք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 6 մ բարձրության վրա[4]։

Կլիման արևադարձային-անապատային է՝ սուբէկվատորիալ գծերով՝ շատ բարձր միջին տարեկան ջերմաստիճանով և շատ բարձր խոնավությամբ։ Կա թույլ խոնավ եղանակ՝ հոկտեմբերից փետրվար, երբ ջերմաստիճանը նվազում է և տաք չորային եղանակ՝ մարտից մինչև սեպտեմբեր, երբ տեղումներ գրեթե չկան։

Մասաուա (1961-ից 1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.1
(84.4)
29.4
(84.9)
31.8
(89.2)
33.9
(93)
36.8
(98.2)
40.2
(104.4)
40.8
(105.4)
40.3
(104.5)
38.7
(101.7)
35.6
(96.1)
33.1
(91.6)
30.5
(86.9)
35.0
(95)
Միջին օրական °C (°F) 24.3
(75.7)
24.3
(75.7)
25.9
(78.6)
27.9
(82.2)
30.0
(86)
33.0
(91.4)
34.3
(93.7)
33.9
(93)
32.1
(89.8)
29.5
(85.1)
27.1
(80.8)
25.2
(77.4)
29.0
(84.2)
Միջին ցածր °C (°F) 19.1
(66.4)
19.1
(66.4)
20.1
(68.2)
21.8
(71.2)
23.5
(74.3)
25.7
(78.3)
27.7
(81.9)
27.5
(81.5)
25.5
(77.9)
23.3
(73.9)
21.0
(69.8)
19.7
(67.5)
22.8
(73)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 34.7
(1.366)
22.2
(0.874)
10.2
(0.402)
3.9
(0.154)
7.6
(0.299)
0.4
(0.016)
7.8
(0.307)
7.8
(0.307)
2.7
(0.106)
22.4
(0.882)
24.1
(0.949)
39.5
(1.555)
183.3
(7.217)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 3.1 2.0 1.6 0.9 0.6 0.1 0.5 0.5 0.1 1.6 1.4 2.7 15.1
% խոնավություն 76.3 75.3 73.3 70.5 65.0 53.8 53.0 55.6 60.8 66.6 69.1 74.5 66.1
աղբյուր: NOAA[5]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունն ըստ տարիների[6]։

1984 1986 1989 2012
15 441 16 576 19 404 53 090

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեմենտ, ձկնարդյունաբերություն, աղագործարան։ Քաղաքում կա նաև ռազմածովային բազա, միջազգային օդանավակայան և երկաթուղային հաղորդակցություն Ասմերի հետ, լաստանավային հաղորդակցություն՝ Դահլակ և Կանաչ կղզու հետ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասաուան 19-րդ դարում

Մասաուան ձևավորվում է երկու կղզիներից և մայրցամաքի մի մասից։ Քաղաքի մասերը միավորվում են երկու լցնովի ճանապարհներով։ Բացի աղի լճերից, Մասաուայի մայրցամաքային մասում չկան տեսարժան վայրեր, չնայած այնտեղ է ապրում բնակչության մեծ մասը։ Առաջին կղզում, որը կոչվում է Թաուլուդ, կա ռազմական հուշարձան, Սուրբ Մարիայի տաճարը, հին երկաթուղային կայան, Դահլակ (Dahlak) հյուրանոցը և կայսերական պալատը։ Քաղաքի այս մասը, որն անվանում են Բաթսե, դեռ պահում է իր հմայքը․ հատկապես երեկոյան ժամերին կենդանանում են թուրքական, եգիպտական և իտալական շինությունների միջև նրբանցքները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас мира: Максимально подробная информация / Руководители проекта: А. Н. Бушнев, А. П. Притворов. — Москва: АСТ, 2017. — С. 69. — 96 с. — ISBN 978-5-17-10261-4
  2. Масса́ва [иначе Масса́уа] (Эфиопия) (Կաղապար:Книга:Суперанская)
  3. info@museocivico.rovereto.tn.it. «sperimentarea.tv». Sperimentarea.tv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Mits'iwa, Eritrea Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  5. «Massawa Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  6. «Massawa» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  7. Castro, João (1541). «Roteiro do Mar Roxo». Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաուա» հոդվածին։