Մառլի (այգի Ֆրանսիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառլի (այգի Ֆրանսիայում)
Երկիր` Ֆրանսիա[1]
Ճարտարապետական ոճ`դասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Ժյուլ Արդուեն-Մանսար և Ռոբեր դը Կոտ
Քարտեզ
Քարտեզ

Մառլի (Marly), պալատա–պարտեզային համալիր, որը 1679-1684 թվականներին կառուցվել է Փարիզի արվարձանում (կոմունա Մառլի լը–Ռուա)՝ Լուի XIV–ի ճարտարապետ Ժյուլ Արդուեն-Մանսարի կողմից, որպես Վերսալի այլընտրանք։ Պալատը քանդել են 1806 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1676 թվականին Լուի XIV–ը գնում է Վերսալի և Սեն գետի միջև բարձունքում գտնվող Marly-le-Châtel հողատարածքը։ Այդ ժամանակ դա աղբյուրներով և որսով հարուստ անտառապատ տեղանք էր։ Տարածքը ընկած էր Վերսալից համեմատաբար ոչ հեռու, միաժամանակ պալատից բավականին հեռու, որպեսզի թագավորը զգար իրեն աղմկոտ պալատից առանձնացած։

Թագավորը ճարտարապետ Արդուեն–Մանսարին պատվիրել է կառուցել «ոչ մեծ պալատ», որի շինարարությունը սկսվել է 1679 թվականին։ Շենքը ներառում էր թագավորական պալատը, որը գտնվում էր բլրի հիմնական առանցքի վրա, ինչպես նաև 12 ավելի փոքր քառակուսի տաղավարներ, որոնք ուղիղ գծերով տեղադրված էին համաչափության առանցքի երկու կողմերում։ Կառույցի ընդհանուր տեսքը պետք է ներկայացներ Արև արքայի սիմվոլիկան՝ շրջապատված տասներկու աստվածային մոլորակներով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր տասներկու ամիսներից մեկը։

Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունական համալիրը կազմված էր ոչ մեծ տաղավարներից, որոնք կանոնավոր այգու մեջ կանգնած էին մեկ մեկու դիմաց, իսկ նրանց մեջ ջրանցք էր գտնվում։ Ամենամեծ տաղավարը պատկանում էր թագավորին, թագուհուն և չորս Օռլեանյան դքսերին։ Մոտակայքում գտնվում էր ժամանակի համար առանձնահատուկ ինժեներական կառույց «Մարլիի մեքենան», որը ջուր էր մղում Սեն գետից վերսալյան շատրվանների համար։ Ըստ դուքս Լուի դը Ռուվրուայի՝ Մարլի մտնում էին միայն թագավորի պալատականները, այդտեղ հրավիրվելը համարվում էր մեծ պատիվ։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլիի այգում կառուցված են տարբեր տեսակի այգիներ։

Այգու կենտրոնում ճեմուղի է՝ վերևից այգի իջնող «Գետով» (ֆր.՝ Rivière), որն ունի ջրվեժների շարք և պտտվում է կենտրոնական տաղավարով։ Կենտրոնական տաղավարի ճակատից «գետը» շարունակում է իջնել։ Յուրաքանչյուր իջվածքում կան լճակներ․ «Կապոց» (ֆր.՝ Gerbes), «Մեծ լճակ» (ֆր.՝ Grande pièce), «Սփռոց» (ֆր.՝ Nappe)։ Այնուհետև «գետը» դուրս է գալիս «Ջրելատեղի» (ֆր.՝ Abbreuvoir) վրա գտնվող տեռասով, որը գտնվում է պալատի պարիսպների հետևում։ «Գետի» երկու կողմից կառուցված են բազմաթիվ լճակներ, շատրվաններ, լճեր, «բնական ջրվեժ» (ֆր.՝ cascade rustique), ճեմուղիներ, գաղտնի սենյակներ և այլն։

Հիմնական առանցքային քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գետի» երկայնքով տեղադրված են արձաններ, որոնք կրում էին քաղաքական բնույթ։ Արձանների հավաքածուն ստեղծվել է կարճ ժամանակահատվածում (1697–1702), իսպանական ժառանգության համար պատերազմից անմիջապես առաջ։

Գետի ամենավերևում կանգնեցված են Սենի և Մառնի արձանները, ներքևում՝ Նեպտունի և Ամփիտրիտեի արձանները։ Դրանք բոլորը ստեղծվել են Անտուան Կուազևոքսի կողմից 1706 թվականին՝ ֆրանսիական թագավորության ուժը ցույց տալու նպատակով, ինչպես նաև թագավորի՝ գետերի և ծովերի տիրակալի հզորությունը ցուցադրելու համար։ Սենի տղամարդկային կառուցվածքը միակցված է Մառնի կանացի ֆիգուրային[2], ինչպես ամուր Նեպտունը գեղանի Ամփիտրիտեի հետ։

Արձաններ ամրոցի տարածքում գտնվող լճակի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերի թեման օգտագործվում է նաև ամրոցի մոտ գտնվող քանդակներում. «Սեն և Մառն» Նիկոլա Կուստու, «Լուարա և Լուարե»[3], Կոռնելիա Վան Կլև, ինչպես նաև հեղափոխության ժամանակ ևս մի քանի չպահպանված ֆրանսիական գետերի արձաններ։ Այդ արձանները ստեղծվել են 1707 թվականին։

1715 թվականին գետերի պատկերագրությունը համալրվել է հռոմեական «Տիբերի» և Վատիկանի «Նեղոսի» արձանների կրկնօրինակներով։ Արձանները հետագայում տեղափոխվել են Թյուիլրի, որտեղ գտնվում են մինչ օրս։

Երկու Պեգաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքի եզրին, ամրոցին նայող, ուղիղ «ջրամբար»–ի վրա, 1702 թվականին կանգնեցվել են երկու Պեգասներ հսկայական արձաններ՝ որոնք Կուազևոքսի աշխատանքներն են։ Նրանք արտահայտում են թգավորական փառքի գաղափարը (չնայած նրան, որ ամեն արձանին ունի անուն, արձանների խումբը կրում է «Փառք թագավորին, ֆր.՝ la Renommée du roi)․ աջից՝ Մերկուրին, հին առևտրի աստվածը, ձախից՝ Ֆաման, փառքի աստվածուհին։ Երկու արձանների ընդդիմությունը ուղիղ համեմատական է․ հանգիստ Մերկուրին, բերելով խաղաղության պտուղներ, արվեստների և առևտրի հովանավորը, և ռազմատենչ Ֆաման, որը քաջություն է տալիս զորքերին, ազդարարելով ապագա պատերազմներն ու հաղթանակները։ Այդ արձանների հավաքածուն միանշանակ ուղարկվում է Ռեյսվեյկական խաղաղության պայմանագրից քիչ առաջ, վերջ տալով ծեր թագավորի պատերազմների երկար ժամանակաշրջանին։

Ամեն արձանը պատրաստված է կարարայի մարմարի ամբողջական քարից, նույնիսկ այնպես բարակ տարրեր, ինչպիսին փառքի աստվածուհու շեփորն է։ Հատուկ հետազոտություն է ուղարկվել Կարարա, որպեսզի գտնեն հարմար չափ և իդեալական որակ։ Կուազևոքսը հպարտանում էր իր աշխատանքներով, հատկապես՝ աշխատանքի արագությունից․ Յուրաքանչյուր քանդակի վրա գրում է «Երկու արձանը պատրաստվել է երկու տարում» (ֆր.՝ Les deux groupes ont été faits en deux ans).

Սկզբնական պլանում նայում է չորս քանդակների խմբի ստեծմանը, եղանակներին համապատասխան. «Աշուն» (Զեֆիր և Ֆլորա), «Ամառ» (Վերտումն և Պամոնա), «Գարուն» (Դիոնիսոս և Արիանդե) և «Ձմեռ» (Ապոլլոն և Դաֆնա)։ Տարվա եղանակներ թեման շատ հանրաճանաչ է Լուի XIV–ի արվեստում (Եղանակի սրահ, Աննա Ավստրիացու շենք և Ապոլլոնի պատկերասրահը Լուվրում; Սեզոնների լողավազաններ Վերսալում), բայց այդ քանդակները այդպես էլ մնացին անավարտ։

Տարերքների քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1709–1710 թվականներին Մարլիի համար ստեծվեցին մի ամբողջ շարք համեմատաբար փոքր արձանիկներ, որոնք նախատեսված են «Բնական ջրվեժ»–ի մոտ տեղադրման համար։ Ամենավերևում տեղադրված են Ֆլորայի և Նայադների արձանները, իսկ ներքևում տեղադրված են ևս 6 արձաններ, երկու–երկու, ջրվեժի համեմատ մեկ մեկու առջև։ Մինչ օրս պահպանվում են այդ արձաններից չորսը։ «Ֆլորա», «Պամոնա», «Օդ» («Ջուրը», որը կանգնած էր «Օդի» դիմաց, չի պահպանվել) և «Վերտումն» (նրա առջևի «Պան»-ը չի պահպանվել), առաջին երեք արձանները գտնվում են Լուվրի հավաքածուում, վերջինը գտնվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում։

Արձանները գովերգում էին բնության, տարերքի, բնական գեղեցկության և աստվածային ստեղծագործության մասին։ Երևում է արձանների շրջանը չի ավարտվել. առնվազն «Հողը» և «Կրակը» բացակայում են, ինչպես նաև չի ավարտվել զուգակիցներ «Ֆլորայի» և «Պանի» նույնականացումը, նրանց տեղը պետք է լինեյին «Զեֆիրը» և «Սիրինգան»։ Հավանաբար Մարլիի գեղարվեստական արտադրությունը դադարեցվել էր տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Ֆրանսիայում մարմար ստանալու անկարողության պատճառով, այն ճգնաժամի, որը հատկապես հանգեցրեց 1709 թվականի մեծ սովի։

Անտառի ոգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գետ»–ի ներքևի մասում գտնվում է երկու կոթողների խումբ՝ Նիկոլա Կուստույի աշխատանքները (1703—1710 թթ․) և Անտուան Կուազևոքսի (1706—1710), դրանք միակ կոթողներն են Մարլիի զբոսայգի վերադարձած իրենց նախնական տեղը։ Ներկայումս զբոսայգում կան արձանիկների կրկնօրինակներ, բնօրինակները տեղադրված են Մարլիի թանգարանում։ Վեց արձանիկներ տեղադրված են «Գետ»–ի երկու կողմերում համաչափ, յուրաքանչյուր կողմում երեք հատ։

Առաջին խումբը պատկերում է անտառային համերգ․ Ֆավնը նվագում է ֆլեյտայով, մի քիչ թեքված երկու կանանց ֆիգուրաների կողմը․ Համադրիասներ (հիմֆե դուբա), ձեռքը ականջին դրած, որպեսզի լավ լսի երաժշտությունը և Ֆլորան, որը պատրաստվում էր երաժշտին զարդարել ծաղիկներով։ Փոքրիկ ծաղրածուն կանգնած Ֆավոնի ետևում, մատը շրթունքներին՝ կարծես կոչ էր անում լսողներին լռության։

Երկրորդ խումբը նվիրված էր որսորդությանը։ Կոմպոզիցիայի կենտրոնում է գտնում տղամարդու արձանիկ, նա հանգստանում է, նրա կողքին որսորդական շուն է։ Տղամարդը նայում է երկու Նիմփա (հարսնացու)–որսորդուհիներին, որոնք կրում էին նետ ու աղեղ։ Բոլոր երեք ֆիգուրները կարծես պտտվում էին իրենք իրենց շուրջը, ստեղծելով շարժման տպավորություն։

Արձաններ այգու լճակների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու, իսկ հետո չորս լճակներ փորվեցին կենտրոնական տաղավարի երկու կողմերում։ Լճակներում լողում էին կարապները։ Ինչպես Վերսալում, այնպես էլ այդ լճակներից յուրաքանչյուրում պատրաստել էին փոքրիկ կղզիներ, որտեղ կանգնեցված էին հավերժահարսերի Ամփիտրիտեյի և Արետուսայի կապարե արձանիկները։

Ավելի ուշ լճակները փոխվեցին, կապարե արձանիկները փոխեցին մարմարով և դրեցին զբոսայգու եռանկյունաձև լճակում։ Իսկ այն լճակները, որոնցում կային կարպեր, պատրաստեցին նոր արձանիկներ։ Առաջինում կանգնեցրին հնագույն «Ատլանտ»–ի կրկնօրինակը թագավորական հավաքածույից, լուսաբանելով առասպելը, նկարած Օվիդիայի«Մետամոֆրոզներ»–ը[4]։ Հետո Գիյոմ Կուստույին պատվիրեցին «Ատլանտ»–ե արձանիկը նրա ամուսնու Մելանիոնին[5]։

Երկու վազորդների արձանիկները այնքան հաջողված ու հրաշալի էր, որ թահավորը պատվիրեց Կուստույին ևս մեկ զույգ արձանիկներ մյուս լճակի համա, որտեղ կարպերն էին, այս անգամ լուսաբանելով մյուս առասպելի «Մետամոֆրոզից»՝ Դաֆնի և Ապոլլոնի Պատմությունից[6]։

Բոլոր չորս «վազող» արձանիկները հիմա գտնվում են Լուվրում, Մարլիի դահլիճում։

Դիանան և իր ընկերուհիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլի զբոսայգում ամենաառաջինը տեղադրվեց Դիանա–որսորդուհին։ 1694թվականին Թագավորը արձանը պատվիրեց Անսել Ֆլեմենին (ֆր.՝ Anselme Flamen), որը տեղադրեցին զբոսայգու շատրվաններից մեկի կենտրոնում։ 1697 թվականին հետևեց երկրորդ պատվերը և Ֆլեմենը պատրաստում է առաջին «Դիանան և նրա ընկերուհին», սակայն շուտով դա տանում են Վերսալ, որտեղ գտնվում է մինչ այժմ։

1710 թվականին Դիանայի ցիկլը որոշում են շարունակել անելով հավերժահարս–ուղեկիցների նոր աստվածուհիների քանդակներ։ Դա պատվիրում են նոր սերնդին պատկանող տասը քանդակագործների, որոնք այդ ժամանակ աշխատում էին Վերսալի զբոսայգում։ Նոր արձանիկների ձևը տարբերվում էր հին դասականներից՝ Կուազևոքսի և Ժիրարդոնի ավելի եռանդուն և նրբագեղ, կատարվելով ավելի ստեղծագործաբար և հրաշալի կատարողական վարպետությամբ։ Արդյունքում ոչ բոլոր արձանիկները տեղադրվեցին Մարլիում, Մասնավորապես նրանք տեղադրվեցին թագավորական նստավայրում։ Մինչ հիմա պաշտպանված են երեք հավերժահարսեր, որոնք Պահպանվում են Լուվրում․ Ֆրեմենի, Ֆլամենի և Մազերոյի արձանները։ Եվս մի Դիանայի ուղեկցուհու արձանիկ պատրաստել է Պուլտեն, Սակայն արդյունքում դա տեղադրվել է ոչ թե Մարլիի զբոսայգում այլ Բոլբեկում, որտեղից 2000 թվականին տարվել է Լուվր։

Դիանայի ցիկլը շարունակվում է Ռեգենտության օրոք։

Այգու անտիկ շրջանի արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի արդիական քանդակների այգուց, այնտեղ կաին տեղադրված նաև անթիկ արձաններ, մեծամասամբ «վերականգնված», ինչը այն ժամանակվա տերմինոլոգիային համաձայն կարող էր նշանակվել արձանների կրացրած գլուխների, ձեռքերի և այլ մարմնի հատվածների պատրաստման անհրաժեշտության դեպքում։ «Վերականգնել» թույլատրվում էր այն ժամանակների լավագույն քանդակագարծներին, մասնավորապես ժիրարդոնին։

Օրիգինալ քանդակներին հարակից այգում ներկայացված էին նաև անտիկ քանդակների կրկնօրինակներ։ Դեռևս Ֆօնտենբլոի կառուցման ժամանակներից ՝ Ֆրանցիսկ առաջինի օրոք, ֆրանսիական պալատում շատ հայտնի էր անտիկ քանդակների կրկնօրինակների պատրաստման տեխնիկան։ Անտիկ շրջանի օրիգինալ քանդակների հիման վրա հնարավոր էր ձուլել բրոնզե կրկնօրինակներ, օրինակ՝այգում կանգնեցված Ադոնիսի քանդակը, որի օրիգինալը կորցված է։

1696 թվականին այգու մեկուսացված անկյուններում (այսպես կոչված «կանաչ Սենյակներում»,ֆր.՝ salles vertes, որոնք թույլ էին տալիս մեկուսանալ այգում, քանի որ նրանք բոլոր կողմերից շրջափակված էին բույսերով) տեղադրվում է հինգ քանդակ և բազմաթիվ ծաղկամաններ, մեզ են հասել այդ ծաղկամաններից երեքը և մի քանի կրկնօրինակներ։

  • Լուի XIV–ի պատվերով՝ Ֆոջինի․ «Վայրի խոզ»․ Անտիկ քանդակի կրկնօրինակը Վատիկանից է, որը օգտագործվել է Ֆլորենցիայում շատրվանների համար, հեգնանքով կոչվել է «Պորչելլինո» (խոջկոր),
  • Ֆ․ Բարուա․ «Պարտված Կալլիպիգա», վերանորոգված քանդակներ Նեոպոլից։ Հռոմի ֆրանսիական ակադեմիա,
  • Ֆ․ Մանյե «Ըմբիշներ»։ Վերանորոգված քանդակներ Ուֆֆիցի վուցակից՝ Ֆլորենցիա,
  • «Ֆավնը այծուկի հետ», Լեպոտրի կրկնօրինակը։ Անտիկ շրջանի օրիգինալից՝ վերցված է շվեդական թագուհի Քրիստինի հավաքածուից։

Մաներիստական քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու վերին մասում գտնվում էին խոշոր մաներիստների մի քանի բրոնզե քանդակներ․ «Ջրի հետ կռվող հերակլը»՝ Ռյուէների պալատից, «Մերկուրին և Պսիղեյան»՝ Ադրիամար Դե Վրիս (երկար ժամանակ այս քանդակը վերագրում էին Ջամբոլոնիային)։ Այս երկու քանդակներն էլ հիմա գտնվում են Լուվրի Միքաելանջելոյի տեսասրահում։

Լուվրում են գտնվում նաև ֆրանսիական մաներիստների քանդակները, որոնք նախկինում գտնվում էին Մարլիում՝ «Դիդոնա»՝ Կոշե և «Մանուկները այծուկի հետ»՝ Սարազենա։ Վերջինս տեղադրված է Մարլիի սեղանի վրա, որի ոտքերը փաթաթված են խաղողի վազերով։ Մարլիի այգում այն տեղադրված էր կենտրոնում «Մասնական հրապարակում» (ֆր.՝ place des enfants), որը պատմում էր պատմություններ Բախուսայի մանկությունից։

Մառլիի ձիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի XIV–ի մահից հետո նրա ծոռ և ժառանգ Լուի XV–ը որոշեց գոնե մասնակիորեն վերականգնել այգու քանդակների հավաքածուն, որը դատարկվել էր Ռեգենտության ժամանակներից։ Նա՝ Գիյոմ Կուստույին պատվիրեց քանդակների երկու հավաքածու՝ «Ջրերգ Մարլի» (l' abreuvoir de Marly) լողավազանը զարդարելու համար, ինչպես նաև տեղեր, որտեղ երբեմնի կանգնա էին երկու քանդակներ՝ «Պեգասին հեծնած Մերկուրին» (Mercure à Cheval sur Pégase) և « պեգասին հեծնած Փառքը» (La Renommée à Cheval sur Pégase), դրանք Լուի XIV–ի քանակագործի՝ Անտուան Կուազևոքսիաշխատանքներն էին։ Կուստույի մոդելները հաստատված էին 1743 թվականին թագավորի կողմից և 1745 թվականին Տեղադրված Մարլի այգում։ Հեղաշրջման ժամանակ, 1794 թվականին, բնանկարիչ Ժակ Լուի Դավիդը հանձնարարեց տեղափոխել «Մարլիի Ջձիերը» Փարիզ և տեղադրել դրանք համաչափորեն Ելիսեյան դաշտի մուտքին(ներկայիս Կոնկորդի հրապարակի ուղղությամբ)։ Ներկայումս հրապարակում գտնվում է կրկնօրինակը, իսկ օրիգինալ քանդակը պահվում է Լուվրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Geneviève Bresc-Bautier L'encyclopédie des collections : Une promenade à Marly // Grande Galerie. Le Journal du Louvre. — 2008. — № 4. — С. 34—47.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Во французском языке обе реки имеют женский род (ֆր.՝ la Seine и ֆր.՝ la Marne), но при этом существует различие между реками, впадающими в море (ֆր.՝ le fleuve, мужской род), и реками, впадающими в другие реки (ֆր.՝ la rivière, женский род). Это объясняет выбор женского персонажа для Марны (притока Сены) и мужского — для впадающей в Ла-Манш Сены.
  3. По названию реки Луары и её притока.
  4. Не желавшая выходить замуж Аталанта предлагала всем претендентам на её руку соревноваться в беге — до Гиппомена никто не мог обогнать быструю бегунью.
  5. Гиппомен во время забега бросал на пол золотые яблоки — Аталанта останавливалась, чтобы поднять их, за счёт этих задержек Гиппомен смог выиграть и жениться на Аталанте.
  6. В тот момент, когда Аполлон гнался за Дафной, она превратилась в лавровое дерево, спасшись от притязаний молодого бога.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլի (այգի Ֆրանսիայում)» հոդվածին։