Jump to content

Մառա Բրանկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառա Բրանկովիչ
Դիմանկար
Ծնվել է1416
ԾննդավայրՎուչիտրն, Կոսովո
Մահացել էսեպտեմբերի 23, 1487
Մահվան վայրՍերես
ՔաղաքացիությունՍերբիա և Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՄուրադ II
Ծնողներհայր՝ Đurađ Branković?, մայր՝ Irene Kantakouzene?
Զբաղեցրած պաշտոններՎալիդե սուլթան

Մառա Բրանկովիչ (սերբ.՝ Мара Бранковић, հայտնի է նաև Մարիա սուլթանուհի, Մառա հաթուն, Դեսպինա հաթուն և Ամերիսա, 1416, Վուչիտրն, Կոսովո - սեպտեմբերի 23, 1487, Սերես), սերբական միջնադարյան Բրանկովիչ արքայատոհմի ներկայացուցիչ, Գեորգի Բրանկովիչի և Իրինա Կանտակուզինայի դուստրը։ Հայտնի է եղել քրիստոնեական խորը բարեպաշտությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինաստիական համաձայնությունների արդյունքում, Մառա Բրանկովիչը մտել է օսմանյան սուլթան Մուրադ II-ի հարեմ[1]։

1451 թվականին Մուրադ II-ի մահվանից հետո, նրա հետնորդ Մեհմեդ II-ը պաշտոնապես ճանաչել է Գեորգի Բրանկովիչի վասալությունը։ Մառա Բրանկովիչը պատվով վերադարձել է հայրենիք։ Նրա անվամբ է կոչվել Մակեդոնիայի Մարիովո մարզը։ Այստեղ գտնվող անձնական կալվածքները սուլթանի հրամանով ազատվել են հարկերից և մուսուլմանների առկայությունից։ Նրան է հանձնվել նաև Սալոնիկի մերձափնյա տարածքների և Կասանդրա թերակղզու միջև ընկած տարածքը՝ Կալամարիան, որը թարգմանաբար նշանակում է «Բարի Մարիա»։ Առավել հայտնի է իր ակտիվ բարեգործությամբ և ուղղափառ եկեղեցիներին տված շնորհներով, այդ թվում նաև Աթոսում։ Մասնավորապես, 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, Մառան Աթոսի Սուրբ Պավլոսի տաճար է տեղափոխել «սրբազան մոգերի շնորհները»։

1457 թվականին մահացել է Գեորգի Բրանկովիչը, իսկ նրա հետնորդ է դառնում որդին՝ Լազարը։ Մառան, մտածելով իր անվտանգության մասին, փախչում է օսմանյան տարածք։ Մոտ 1459 թվականին Մեհմեդը Մառային է տալիս մակեդոնական Եժովո քաղաքը[2] иև հարակից գյուղերը։ Սուլթանը նրա հսկողությանն է հանձնում նաև Սալոնիկի շրջակա եկեղեցական տարածքները և Դուբոչիցա մարզում գտնվող կալվածքները, որոնք գտնվում են ժամանակակից Լեսկովաց քաղաքի մոտ։ Մինչև իր կյանքի վերջը Մեհմեդ II-ը հարգանքով է վերաբերել իր խորթ մորը և մի քանի անգամ օգտագործել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ։ Այսպես, 1474 թվականի վերջին նրա միջնորդությամբ բանակցություններ են սկսվել սուլթանի և Վենետիկյան հանրապետության, որոնք միմյանց դեմ պատերազմում էին արդեն 12 տարի։

Մառա Բրանկովիչը նպաստել է սուլթանի համապատասխան հրամանի արձակմանը, որով նախատեսվում էր բուլղարական Վելիկո Տիռնովո քաղաքի Սուբ Իվան Ռիլի տաճարից դեպի Ռիլի վանական համալիր։ 1469 թվականի արշավանքը գեղարվեստական նրբաճաշակ ձևով նկարագրվել է Վլադիսլավ Գրամատիկի կողմից, ով գրել է, որ ներկայումս՝ «Западните Български земи пак да се осветят и да се напътят към добро»։ Մառան Ռիլի վանական համալիրին նվիրել է նաև սուրբ Աստվածածնի սրբապատկերը։

Ապրելով մինչև խորը ծերություն՝ Մառա Բրանկովիչը մահացել է 1487 թվականի սեպտեմբերի 14-ին Եժովոյում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mustafa Armağan. "Fatih'in annesi Hıristiyan mıydı?" Արխիվացված 2013-07-19 Wayback Machine. Zaman. Erişim tarihi: 25 Aralık 2011.
  2. Չխառնել խորվաթական Եժովո (Ježevo) քաղաքի հետ։