Մաչապուչարե
Մաչապուչարե | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և unspoiled summit? |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Գանդակի |
Լեռնաշղթա | Annapurna? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 6997 մետր |
Հարաբերական բարձրություն | 1233 մետր |
Մաչապուչարե (նեպալ.՝ माछापुछ्रे — «Ձկան պոչ», անգլ.՝ Machapuchare)՝ 6997 մ բարձրությամբ լեռ, որը գտնվում է կենտրոնական Նեպալի հյուսիսային մասում գտնվող, Հիմալայների կազմության մեջ մտնող Անապուրնա լեռնազանգվածում։ Իր «Ձկան պոչ» անվանումը ստացել է երկու գագաթի պատճառով, որոնք արևմուտքից նայելիս հիշեցնում են հսկայական ձկան պոչի։ Տեղաբնիկները երկրպագում են լեռը և այն համարում են Շիվա աստծո կացարանը, իսկ լեռնագագթի ձյունը համարում են նրա աստվածային էության վկայությունը[1]։


Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաչապուչարեն գտնվում է Պոկհարայից մոտ 25 կմ հյուսիս՝ Անապուրնայի հիմնական մասից դեպի հարավ ձգվող լեռնաշղթայի եզրին։ Այդ լեռնաշղթան ձևավորում է Անապուրնայի տաճար բարձրավանդակի արևելյան սահմանը և հայտնի է լեռնային զբոսաշրջության սիրահարների մոտ։
Վերելքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաչապուչարեն Նեպալում համարվում է սուրբ լեռ և փակ է լեռնագնացության համար։ Մաչապուչարեյի միակ անավարտ վերելքը նախաձեռնվել է 1957 թվականին բրիտանական խմբի կողմից՝ Ջիմմի Ռոբերթսի գլխավորությամբ։ Լեռնագնացներ Ուիլֆրիդ Նոյսը և Ա․ Դ․ Մ․ Կոքսը ընդհատել են վերելքը գագաթից 50 մ հեռավորության վրա, քանի որ խոստացել էին գագաթին ոտք չդնել[2]։ Այդ ժամանակից ի վեր լեռն ամբողջությամբ փակ է այցելությունների համար։ Կան տեղեկություններ, որ 1980-ականներին նորզելանդական լեռնագնաց Բիլլ Դենզը անօրինական կերպով բարձրացել է Մաչապուչարեյի գագաթը[3]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պայմանավորված լեռնաշղթայի ծայրամասային դիրքով, ինչպես նաև կտրուկ ստորոտներով և լեռնագագաթով՝ Մաչապուչարեն հստակ երևում է նույնիսկ հարևանությամբ գտնվող ավելի բարձր լեռների ֆոնին
- Մաչապուչարեն ստացել է «Նեպալի Մաթերհորն» մականունը Ալպերի Մաթերհորն լեռան նմանության համար
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մաչապուչարեյի տեսքը Չամրոնգից
-
Աստղերը Մաչապուչարեյի վերևում
-
Լեռան մառախլապատ գագաթը
-
Տեսքը Կիմրոնգից
-
Չոմրոնգի ճանապարհին
-
Ձկան պոչը Մաչապուչարե ճամբարից
-
Չոմրոնգի երկնքի վրա
-
Տեսքը Անապուրնայից
-
Մաչապուչարե լեռը
-
Մաչապուչարե լեռան տեսքը հեռվից
-
Մաչապուչարե լեռան տեսքը հեռվից
-
Լեռնագագաթը
-
Ձկան պոչի նմանեցումը
-
Մաչապուչարե, տեսքը ստորոտից
-
Հարավային կողմից
-
Տեսքը Պոկհարայից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jon Ortner. Where Every Breath is a Prayer: A Photographic Pilgrimage into the Heart of Asia. — New York: Stewart, Tabori & Chang.
- ↑ Wilfrid Noyce. Climbing the Fish's Tail. — 1958.
- ↑ AnOther (2016-07-22)։ «The Untouched Holy Mountain of Nepal»։ AnOther (անգլերեն)։ Վերցված է 2019-10-30
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fanshawe Andy, Stephen Venables. Himalaya Alpine Style. — Hodder and Stoughton, 1995.
- Koichiro Ohmori. Over The Himalaya. — Cloudcap Press/The Mountaineers, 1994.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Summitpost.org
- Peakware.com Archived 2016-03-07 at the Wayback Machine.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |