Մաուրո Գոյկոեչեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Մաուրո Գոյկոեչեա
Mauro Goicoechea.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Մաուրո Դանիել Գոյկոեչեա Ֆուրիա
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Ծննդյան թիվ   Ապրիլի 27, 1988
Ծննդավայր   Մոնտեվիդեո, Ուրուգվայ Ուրուգվայ
Հասակ 184 սմ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ռոմա
Համար 13
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006–
2012-
Դանուբիո
Ռոմա (վարձավճար)
77 (0)
14 (0)   
Ազգային հավաքական2
2005
2007
Ուրուգվայ Մ-17
Ուրուգվայ Մ-20
1 (0)
3 (0)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Փետրվարի 1, 2013.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ Հունվարի 1, 2008.

Մաուրո Դանիել Գոյկոեչեա Ֆուրիա (իսպ.՝ Mauro Daniel Goicoechea Furia; ծնվել է 1988 թվականի ապրիլի 27-ին Մոնտեվիդեոյում), ուրուգվայցի դարպասապահ, վարձավճարով հանդես է գալիս իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբում։

Կարիերա[խմբագրել]

Ակումբային[խմբագրել]

Մաուրոն 18 տարեկան հասակում պայմանագիր է ստորագրում տեղի Դանուբիո ֆուտբոլային ակումբի հետ։ Վերջինիս հետ Ուրուգվայի առաջնությունում անցկացնում է 60 հանդիպում։ 2012 թվականի օգոստոսի վերջին առաջարկ է ստանում իտալական Ռոմայի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանից, Մաուրոն տեղափոխվում է Հռոմ՝ 1 մրցաշրջան վարձավճարով անցկացնելու համար։ Ջալլոռոսսների կազմում իր անդրանիկ հանդիպումը ուրուգվայցին անցկացնում է Սերիա A-ի 10-րդ տուրում՝ առաջին խաղակեսից հետո փոխարինելով Մաարտեն Ստեկելենբուրգին։

Միջազգային[խմբագրել]

Ուրուգվայի մինչև 17 և մինչև 20 տարեկանների հավաքականների կազմում 2005 և 2007 թվականներին համապատասխանաբար մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնություններին։

Նվաճումներ[խմբագրել]

Ուրուգվայ Դանուբիո
  • Ուրուգվայի չեմպիոն՝ 2006/07

Արտաքին Հղումներ[խմբագրել]