Մաուրիս Հիլլեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաուրիս Հիլլեման
Hilleman-Walter-Reed.jpeg
Ծնվել էօգոստոսի 30, 1919(1919-08-30)
ԾննդավայրMiles City, Մոնտանա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 11, 2005(2005-04-11) (85 տարեկանում)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Montana State University - Bozeman
Մասնագիտությունմանրէաբան
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Robert Koch Gold Medal[1][2] AMA գիտական նվաճումների մրցանակ Հովարդ Թեյլոր Ռիքեթսի պարգև Ազգային գիտական մեդալ Ազգային գյուտարարների փառքի սրահ Maxwell Finland Award IRI Achievement Award և Lasker-Bloomberg Public Service Award
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)
Maurice Hilleman Վիքիպահեստում

Մաուրիս Ռալֆ Հիլլեման (անգլ.՝ Maurice Hilleman), օգոստոսի 30, 1919(1919-08-30), Miles City, Մոնտանա, ԱՄՆ - ապրիլի 11, 2005(2005-04-11), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ, նա ամերիկացի մանրէաբան էր, որը մասնագիտացել էր պատվաստանյութերի արտադրության մեջ և զարգացրել ավելի քան 40 պատվաստանյութեր, որոնք արտադրողականության աննախադեպ ռեկորդներ էին: 14 պատվաստանյութերից, որոնք սովորաբար առաջարկվում են պատվաստանյութերի ժամանակացույցում, նա զարգացրեց ութը[3][4]:

Դրանք կարմրուկի, խոզուկի, հեպատիտ A, հեպատիտ B, ջրծաղիկի, մենինգիտի, թոքերի բորբոքման և հեմոֆիլուսային գրիպի բակտերիաների համար էին: Նա նաև մեծ դեր է խաղացել սառը արտադրող ադրենովիրուսների հայտնաբերման, հեպատիտի վարակի և քաղցկեղ առաջացնող SV40 վարակի հայտնաբերման գործում: Մաուրիս Հիլլեմանը խնայել է ավելի շատ կյանքեր, քան 20-րդ դարի մեկ այլ բժշկական գիտնական[5][6][7] Ռոբերտ Գալլոն նրան նկարագրում է որպես պատմության մեջ ամենահաջողակ պատվաստանյութերի մասնագետ:

Վաղ կյանք  և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուրիս Հիլլեմանը ծնվել է Մոնտանայի Մայլս քաղաքի բարձր հարթավայրի մոտ գտնվող ֆերմայում: Նրա ծնողները Աննա և Գուստավ Հիլլեմաններն էին: Մաուրիսը նրանց ութերորդ երեխան էր: Նրա զույգ քույրը մահացավ, երբ նա ծնվեց, իսկ մայրը մահացավ 2 օր հետո: Հիլլեմանը մեծացավ հորեղբոր՝ Ռոբերտ Հիլլեմանի ընտանիքում և իր երիտասարդության տարիներին աշխատեց ընտանեկան ֆերմայում: Նա իր գործում մեծ հաջողություների հասավ հավերի վրա կատարած փորձերի շնորհիվ:

1931 թվականին բեղմնավոր հավերի ձվերը հաճախ օգտագործում էր պատվաստանյութերի վիրուսներ աճեցնելու համար: Մաուրիսի ընտանիքը պատկանում էր Լյութերական եկեղեցուն, Միսուրիական Սինոդին: Երբ նա սովորում էր ութերորդ դասարանում, եկեղեցում հայտնաբերեց Չարլզ Դարվինի տեսակների ծագումը գիրքը և սկսեց կարդալ այն: Ավելի ուշ նա հրաժարվեց կրոնից և գումարի բացակայության պատճառով չընդունվեց քոլեջ:

1941 թվականին իր ավագ եղբոր ընտանիքի օգնությամբ և կրթաթոշակով Հիլլեմանը ավարտեց Մոնտանայի պետական համալսարանը: Չիկագոյի համալսարանում 1944 թվականին նա հաղթող ճանաչվեց և ստացավ մանրէաբանության դոկտորի աստիճան: Նրա դոկտորական թեզը վերաբերվում էր քլամիդիայի վարակներին, որոնք առաջանում էին վիրուսների միջոցով: Հիլլեմանը ապացուցեց, որ Քլամիդիա տրախոմատիսը վարակի մի տեսակ է, որը զարգանում է միայն բջիջների ներսում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլեմանը ստեղծեց մի պատվաստանյութ Ճապոնական Էնցեպալիստի դեմ, որը սպառնում էր ամերիկյան զորքերին Խաղաղ օվկիանոսյան ռազմաճակատում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Որպես բանակի բուժօգնության կենտրոնի շնչառական հիվանդությունների դեպարտամենտի վարիչ 1948-ից մինչև 1957 թվականը Հիլլեմանը հայտնաբերեց գենետիկ փոփոխությունները, երբ տարածված էր գրիպի մուտացիաները, որը հայտնի էր փոփոխություն և գեների դրեյֆ անվամբ, որը 1957 թվականին նրան օգնեց կանխարգելել գրիպի բռնկումը Հոնկոնգում, այն կարող էր դառնալ հսկայական համաճարակ: 9 օր 14 ժամ լարված աշխատանքից հետո Հիլլեմանը և իր կոլեգան հայտնաբերեցին, որ դա գրիպի նոր տեսակ է, որը կարող էր սպանել միլիոնավոր մարդկանց: Նրանք պատրաստեցին և տարածեցին 40 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր: Այնուամենայնիվ 69000 ամերիկացիներ մահացան: Այդ համաճարակը կարող էր ավելի շատ մահվան պատճառ դառնալ ԱՄՆ-ում: 1957 թվականին որպես Վեսթ Փեթում (Փենսիլվանիա) նոր վիրուսային և բջջային կենսաբանության հետազոտման բաժնի ղեկավար Հիլլեմանը միացավ Merck & Co ընկերությանը, (Ուայթհաուս Սթեյշն,Նյու Ջերսի):

Դա այն ժամանակ էր, երբ Հիլլեմանը Մերկի հետ զարգացրեց կենդանիների եւ մարդու քառասուն և ավելի փորձարարական արտոնագրված պատվաստանյութեր, որոնց վրա նա վստահ աշխատել էր ինչպես լաբորատոր նստարանին, այնպես էլ գիտական աստիճան ստացած ժամանակ: 1963 թվականին նրա աղջիկը՝ Ջերիլ Լին հիվանդացավ խոզուկով: Հիլլեմանը մի նյութ մշակեց և օգտագործեց որպես Խոզուկի պատվաստանյութ: Խոզուկի պատվաստանյութի Ջերիլ Լինին տեսակը մինչև այսօր օգտագործվում է: Այդ տեսակը ներկայումս օգտագործվում է որպես եռակի (կարմրուկ,խոզուկ,կարմրախտ) MMR պատվաստանյութ, նա միաժամանակ զարգացնում Էր առաջին պատվաստանյութը, որը թույլ Էր տալիս միավորել կյանքին վտանգ սպառնացող վիրուսների մի քանի տեսակներ:

Նա և իր խումբը արյան շիճուկը մշակելով պեպսինով, միզանյութի ազոտով և Ֆորմալդեհիդի պարունակությամբ հայտնաբերեցին հեպատիտ B պատվաստանյութը: Այն թույլատրվեց 1981 թվականին, սակայն 1986 թվականին արգելվեց ԱՄՆ – ում, երբ այն փոխարինվեց խմորիչից պատրաստված պատվաստանյութով:

Մինչև այժմ այդ պատվաստանյութը օգտագործվում է: 2003 թվականի տվյալներով , 150 երկրներում ներառյան ԱՄՆ-ում երիտասարդ մարդկանց մոտ հիվանդության ազդեցությունը նվազել է 95 տոկոսով: Հիլլեմանը համարեց, որ այս պատվաստանյութը իր աշխատանքի մեծագույն նվաճումներից է: Հիլլեմանը այն միակն Էր, ով զգուշացնում էր այն հավանականության մասին, որ Սիմինյան վիրուսներն կարող են շատ շուտ փչացնել պատվաստանյութերը: Այդ վիրուսներից ամենահայտնին դարձավ SV40։

Պոլիէթիլենային պատվաստանյութի վիրուսային աղտոտիչը, որոնց հայտնագործությունը հանգեցրեց 1961 թվականին Salk- ի պատվաստանյութի հետ կանչմանը և Ալբերտ Սաբինի բանավոր պատվաստանյութի փոխարինմանը: Աղտոտումը իրականում տեղի է ունեցել երկու պատվաստանյութերում` շատ ցածր մակարդակներով, բայց քանի որ բանավոր պատվաստանյութը կլանվում է ավելի շուտ քան ներարկվում է, այն չհանգեցրեց վարակների և վնասների:

Հիլլեմանը աշխատել է բազմաթիվ ազգային և միջազգային խորհրդակցական վարչություններում և կոմիտեներում, Ակադեմիական, պետական և մասնավոր, ներառյալ Առողջության Ազգային Ինստիտուտի գրասենյակներում, ՁԻԱՀ-ի հետազոտության ծրագրի գնահատման և Իմունիզացիայի ազգային ծրագրի պատվաստման փորձերի խորհրդատվական կոմիտեներում: Հետագայում նա դարձավ Առողջապահության համաշխարհային խորհրդատվական կազմակերպություն: 1984 թվականին նա անցավ թոշակի 65-ամյա պարտադիր կենսաթոշակային տարիքում որպես Merck Research Lab ավագ փոխնախագահ: Հետո նա ղեկավարեց Merck-ի նորաստեղծ պատվաստանյութերի ինստիտուտը, որտեղ և աշխատել է վերջին 12 տարիներին:

Հիլլեմանը մահացել է 2005 թվականի ապրիլի 11-ին, 85 տարեկան հասակում: Մահվան պահին Հիլլեմանը եղել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի մանկաբուժության ակադեմիկոս-պրոֆեսոր:

Մեթոդ և անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլեմանը ուժեղ մարդ էր, ով միևնույն ժամանակ համառ էր իր պնդումների մեջ: Նրա պատվաստանյութերից և հայտնագործություններից ոչ մեկն իր անունով չի կոչել: Նա վազում էր լաբորատորիայով ինչպես զորամասում են վազում, և միայն նա էր իր հրամանատարը: Նա սահմաններ էր դնում յուրաքանչյուր ենթակայի համար, որը դուրս էր գալիս իր նորմաներից: Միառժամանակ նա պահում էր «Ցրված գլուխներ» (իրականում մի կեղծիք, որը հորինել էր իր աշակերտներից մեկը) տաղավար, որտեղ փակցվում էին հեռացված աշխատակիցների նկարները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Koch Award
  2. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=16&clang=0
  3. Offit PA (2007)։ Vaccinated: One Man's Quest to Defeat the World's Deadliest Diseases։ Washington, DC: Smithsonian։ ISBN 0-06-122796-X 
  4. Maurice Hilleman (Obituary) The Telegraph, 14 Apr 2005
  5. Maugh, Thomas H. II (2005-04-13)։ «Maurice R. Hilleman, 85; Scientist Developed Many Vaccines That Saved Millions of Lives»։ Los Angeles Times։ Վերցված է 2010-10-20 
  6. Sullivan P (2005-04-13)։ «Maurice R. Hilleman dies; created vaccines»։ Washington Post։ Վերցված է 2009-11-13 
  7. Johnson LA (2005-04-12)։ «Maurice Hilleman, at 85; was pioneer in vaccine research»։ Associated Press։ Վերցված է 2009-11-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]