Մաուրիսիո Ռոմերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիսիո Ռոմերո
Mauricio Martín Romero
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1983(1983-01-13)[1][2][3][…] (41 տարեկան)
Ծննդավայր General Pico, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա
Հասակ 185 սմ
Քաշ 84 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Արգենտինա Լանուս 119 (11)
2007-2012 Մեքսիկա Մոնարկաս Մորելիա 151 (16)
2013 Արգենտինա Կոլոն 12 (0)
2013-2014 Մեքսիկա Ատլանտե 27 (0)
2014-2015 Մեքսիկա Պուեբլա 30 (0)
2015 Մեքսիկա Դորադոս Դե Սինալոա 10 (1)
2016-2017 Արգենտինա Խիմնասիա Լա-Պլատա 25 (2)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաուրսիո Մարտին Ռոմերո (իսպ.՝ Mauricio Martín Romero, հունվարի 13, 1983(1983-01-13)[1][2][3][…], General Pico, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմերոն «Լանուս» ակումբի սան է։ 2002 թվականի փետրվարի 3-ին «Արխենտինոս Խունիորս» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը արգենտինայի առաջնությունում։ Նույն խաղի ժամանակ Ռոմերոն խփել է իր առաջին գոլը «Լանուս» ակումբի կազմում։ 2004 թվականին նա տեղ է գրավել թիմի հիմնական կազմում, իսկ ավելի ուշ դարձել է թիմի ավագը։ 2006 թվականին Ռոմերոն օգնել է թիմին նվաճել բրոնզե մեդալ։

2007 թվականի ամռանը նա տեղափոխվել է մեքսիկական «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմ։ Օգոստոսի 4-ին «Վերակրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռոմերոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում։ «Պաչուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։ 2009 թվականին Ռոմերոն դարձել է թիմի ավագը։ 2011 թվականին նա սրունքի ոսկորի վնասվածք է ստացել և ինը ամիս տևած ապաքինումից հետո վերադարձել խաղադաշտ, սակայն դրանից հետո նա չի կարողացել հասնել նույն մակարդակին։

2013 թվականին Ռոմերոն վերադարձել է հայրենիք՝ միանալով «Կոլոն» ակումբին։ Փետրվարի 16-ին «Սան Մարտին Սան Խուան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ Ռոմերոն «Կոլոն» ակումբից տեղափոխվում է մեքսիկական «Ատլանտե» ակումբի կազմ։ Հունիսի 21-ին «Լեոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կանկունի ակումբի կազմում[6]։ Ռոմերոն տարվա ավարտին ստացել է Մեքսիկայի քաղաքացիություն։

2014 թվականի ամռանը Ռոմերոն «Ատլանտեից» տեղափոխվել է «Պուեբլա» ակումբ։ Հունիսի 19-ին Ռոմերոն «Տիխուանա» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նոամուտը նոր կումբի կազմում[7]։ Նույն թվականին Ռոմերոն «Պուեբլա» ակումբի կազմում հասել է Մեքսիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

2015 թվականի ամռանը Ռոմերոն պայմանագիր է կնքել «Դորադոս Դե Սինալոա» ակումբի հետ։ Հունիսի 26-ին «Չիապաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2016 թվականին Ռոմերոն հանդես է եկել «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի կազմում։ Փետրվարի 15-ին «Բանֆիլդ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Ռոմերոն մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը ԱՄԷ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Իսպանիայի[10], Ուզբեկստանի[11], Մալիի[12], Եգիպտոսի[13], ԱՄՆ-ի[14] և Բրազիլիայի[15] հավաքականների դեմ խաղերում։

Նույն թվականի Ռոմերոն մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը Ուրուգվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Պաչուկա VS. Մոնարկաս Մորելիա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ օգոստոսի 4.
  5. «Կոլոն VS. Սան Մարտին Սան Խուան 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 16.
  6. «Լեոն VS. Ատլանտե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 21.
  7. «Տիխուանա VS. Պուեբլա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.
  8. «Տիխուանա VS. Դորադոս դե Սինալոա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 1.
  9. «Բանֆիլդ VS. Խիմնասիա Լա-Պլատա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 5.
  10. «Արգենտինա (մինչև 20) VS. Իսպանիա (մինչև 20) 2:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ նոյեմբերի 28.
  11. «Ուզբեկստան (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:2» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 1.
  12. «Արգենտինա (մինչև 20) VS. Մալի (մինչև 20) 3:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 4.
  13. «Արգենտինա (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 8.
  14. «ԱՄՆ (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:2» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 12.
  15. «Բրազիլիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]