Jump to content

Մաունո Կոյվիստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաունո Կոյվիստո
ֆիններեն՝ Mauno Henrik Koivisto
Կուսակցություն՝Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ծննդյան օր՝ նոյեմբերի 25, 1923(1923-11-25)[1][2][3][…]
Ծննդավայր՝Տուրկու, Ֆինլանդիա[2][1]
Վախճանի օր՝մայիսի 12, 2017(2017-05-12)[4][5][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրը՝Հելսինկի, Ֆինլանդիա[6][5]
Ամուսին ՝Tellervo Koivisto?[2]
Երեխաներ՝Assi Koivisto?[2]
Պարգևներ՝
Изображение автографа

Մաունո Հենրիկ Կոյվիստո (ֆիններեն՝ Mauno Henrik Koivisto, նոյեմբերի 25, 1923(1923-11-25)[1][2][3][…], Տուրկու, Ֆինլանդիա[2][1] - մայիսի 12, 2017(2017-05-12)[4][5][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[6][5]), Ֆինլանդիայի պետական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1956 թվականից), Ֆինլանդիայի իններորդ նախագահ (1982-1994 թվականներին)[25]։ Առաջին նախագահը, որն արդեն ծնվել է անկախ Ֆինլանդիայում։ Նախագահությունից առաջ երկու անգամ գլխավորել Է Ֆինլանդիայի կառավարությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տուրկու քաղաքում՝ նավաշինարանի ատաղձագործի ընտանիքում (երկրորդ որդին)։

Սովետա-ֆիննական «ձմեռային պատերազմի» ժամանակ (1939-1940) աշխատել է հրշեջ ծառայությունում, 1941-1944 թվականների պատերազմի ժամանակ ծառայել է բանակում՝ Լաուրի Տերնիի ղեկավարությամբ՝ կապրալի կոչումով:

Մաունո Կոյվիստոն համալսարանում սովորելիս

1945 թվականից աշխատել է որպես ատաղձագործ, դոկեր, որը ծառայում է նավահանգստի աշխատանքների վարչությունում, ժողովրդական դպրոցում ուսուցիչ, Տուրկուի քաղաքային մարմիններում տեսուչ: Միջնակարգ կրթությունը ստացել է երեկոյան դպրոցն ավարտելուց հետո։ Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է 1947 թվականից։ 1949 թվականին ընդունվել է Տուրկուի համալսարան, որն ավարտել է 1953 թվականին։ Աշխատել է Տուրկուի նավահանգստային աշխատանքների վարչությունում որպես ծառայող, ժողովրդական դպրոցում որպես ուսուցիչ, քաղաքային մարմիններում որպես տեսուչ: 1956 թվկանին ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան:

1967 թվականի լուսանկար

1958-1967 թվականներին՝ Հելսինկիի բանվոր խնայողական բանկի ղեկավարությունում։ 1968-1982 թվականներին եղել է փոստային բանկի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ, «Էլանտո» կոոպերատիվ միավորման վարչության նախագահ:

1966-1967 թվականներին և 1972 թվականին եղել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարարի պաշտոնում։

1968 թվականի մարտի 3-ից 1970 թվականի մայիսի 14-ը և 1979 թվականի մայիսի 26-ից 1982 թվականի հունվարի 26-ը՝ Ֆինլանդիայի վարչապետ։

1982 թվականից՝ Ուրհո Կեկկոնենի հրաժարականից հետո, Ֆինլանդիայի նախագահն է (ընտրական կոլեգիայում 301 ձայնից ընտրություններում ստացել է 167 ձայն)։ Այս պաշտոնում դարձել է առաջին սոցիալ-դեմոկրատը։ 1988 թվականին վերընտրվել է:

Կոյվիստոյի կառավարման 12 տարիների ընթացքում Ֆինլանդիան տնտեսական անկում է ապրել, սակայն նրան հաջողվել է երկիրը դուրս բերել այդ ճգնաժամից։

Արտաքին քաղաքական կուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հավատարիմ էր Կեկկոնենի արտաքին ընթացքին: Դա արտահայտվում էր ԽՍՀՄ ղեկավարության հետ սերտ հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, ինչպես նաև զգուշությամբ՝ խուսափում էին Խորհրդային միության ղեկավարության հետ ցանկացած կոնֆլիկտից։

1983 թվականին դարձել է «Ֆինլանդիա-Խորհրդային Միություն» ընկերության պատվավոր նախագահ։

1990 թվականին այն բանից հետո, երբ YLE TV2-ի «Այանկոխթայնեն Կակկոնեն» ծրագրում ասաց, որ ինգերմանլանդ ֆինները հայրենադարձության իրավունք ունեն, և ԽՍՀՄ-ը համաձայնեց նրանց երկրից դուրս գալուն, սկսվեց ինգերմանլանդ ֆինների հայրենադարձության գործընթացը[26]։ Ֆինլանդիայի կառավարությունը մինչև 2011 թվականը աջակցել է նախկին Խորհրդային Միության երկրներից ֆիննական արմատներ ունեցող ներգաղթյալների ներգաղթին[27]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո շրջադարձ կատարեց արտաքին քաղաքականության մեջ։ 1991 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիան դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրից։ 1991 թվականին հանդես է եկել Եվրամիությանը Ֆինլանդիայի անդամակցության օգտին[28]։

1956 թվականից փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Տիրապետում էր ռուսերենին և Ռուսաստանի քաղաքականության ուսումնասիրության շրջանակներում համագործակցում էր Հելսինկիի Ալեքսանդրյան ինստիտուտի հետ[29]։

Նրա արտաքին քաղաքական կուրսի հիմքը եղել է «լավ հարաբերությունները հարևանների հետ»[30], իսկ յուրօրինակ կարգախոսը՝ «պետք չէ դավաճանել խոստումներին։ Ավելի լավ է դավաճանել սպասումներին, քան խոստումներին»[31]։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականի Ֆինլանդիայի փոստային նամականիշ՝ նվիրված Մաունո Կոյվիստոյի 60-ամյակին

2011 թվականի հուլիսի 23-ին դարձել է Ֆինլանդիայի նախկին նախագահների ամենատարեցը՝ գերազանցելով երկրի առաջին նախագահ Կառլո Յուհո Ստոլբերգի նախկին տարիքային ռեկորդը:

2012 թվականից ի վեր նա չի մասնակցել հանրային միջոցառումների՝ Ալցհայմերի առաջադեմ հիվանդության պատճառով (բացառություն էր 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Հելսինկիի Մայր տաճարում Ֆինլանդիայի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր ժամերգությանը մասնակցելը):

Տնային խնամքն իրականացրել է նրա կինը՝ Թելերվո Կոյվիստոն[32], սակայն 2017 թվականի հունվարին գիշերային ժամերին անկողնուց ընկնելու և ուսի կոտրվածքի պատճառով, որը հոսպիտալացման պատճառ է դարձել, նախկին նախագահը մարտին տեղափոխվել է հատուկ ապաստարան, որտեղ նրա համար մասնագիտացված խնամք էր իրականացվում[33]։

Մահացել է 2017 թվականի մայիսի 12-ին, ժամը 21:15-ին, Հելսինկիում, Մեյլախտի հիվանդանոցում[34]։

Մաունո Կոյվիստոյի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովը գլխավորել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել պետական պատիվներով։ Հուղարկավորության օրը և թաղման վայրը իր նիստում որոշել է Ֆինլանդիայի Պետական խորհուրդը[35]՝ մայիսի 25-ի հինգշաբթի օրը։ Թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը՝ երկրի մյուս նախկին նախագահների կողքին։

  • Մաունո Կոյվիստոն իր կյանքի վերջին ամիսներին եղել է ժամանակակից աշխարհում պետությունների և կառավարությունների ամենաերկար ապրող նախկին ղեկավարներից մեկը:
  • Մաունո Կոյվիստոյին է պատկանում Ֆինլանդիայի բոլոր նախագահների կյանքի տևողության ռեկորդը:

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի հեղինակ․

  • Sosiaaliset suhteet Turun satamassa (väitöskirja), 1956 (Սոցիալական հարաբերությունները Տուրկու նավահանգստում (դիսերտացիա), 1956)
  • Linjan vetoa, 1969 (Գծի իրականացում, 1969)
  • Väärää politiikkaa, 1978 (Սխալ քաղաքականություն, 1978)
  • Tästä lähtien, 1981 (Այս պահին, 1981)
  • Linjaviitat, 1983 («Դասընթացի հանգրվանները», 1983 (թարգմանվել է մի քանի լեզուներով)։ ԽՍՀՄ-ում տպագրվել է «Ճանապարհի հանգրվաններ» վերնագրով)
  • Politiikkaa & politikointia 1979-81 1988 (Քաղաքականություն և պոլիտիկանություն 1979-1981, 1988)
  • Maantiede ja historiallinen kokemus, 1992 (Աշխարհագրություն և պատմական փորձ, 1992 (թարգմանվել է մի քանի լեզուներով))
  • Kaksi kautta I, 1994. ISBN 951-26-3947-5 (Երկու եղանակ I, 1994)
  • Kaksi kautta II. Historian tekijät, 1995 ISBN 951-26-4082-1 (Երկու եղանակ II. Պատմության ստեղծողներ, 1995)
  • Liikkeen suunta, 1997. ISBN 951-26-4272-7 (Շարժման ուղղություն, 1997)
  • Koulussa ja sodassa,1998. ISBN 951-26-4384-7 (Դպրոցում և պատերազմում, 1998)
  • Venäjän idea, 2001. ISBN 951-31-2108-9 (Ռուսաստանի գաղափարը, 2001)
  • Itsenäiseksi imperiumin kainalossa — mietteitä kansojen kohtalosta, 2004. ISBN 951-31-3181-5 (Դառնալ անկախ կայսրության ծոցում. մտորումներ ժողովուրդների ճակատագրի մասին, 2004)
  • Grannar: Frändskap och friktion. Söderström, 2008 ISBN 978-951-52-2571-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Finnish Ministers database
  2. 1 2 3 4 5 6 Presidentti Mauno KoivistoOffice of the President of the Republic of Finland.
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Presidentti Mauno Koivisto 1923–2017Office of the President of the Republic of Finland, 2017.
  5. 1 2 3 4 Presidentti Mauno Koivisto on kuollutYle, 2017.
  6. 1 2 https://web.archive.org/web/20170517055657/http://www.tpk.fi/Public/default.aspx?contentid=361853&nodeid=44807&culture=fi-FIOffice of the President of the Republic of Finland, 2017.
  7. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 25. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  8. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 27. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  9. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 29. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  10. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 11. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  11. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 21. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  12. 1 2 3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  13. 1 2 3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 17. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  14. 1 2 3 4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 23. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  15. 1 2 3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 15. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  16. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 488.
  17. 1 2 3 4 5 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 9. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  18. 1 2 3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 13. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  19. Päällystö-lehti (фин.) — 2019. — P. 19.
  20. 1 2 3 Presidentti Koiviston kunniamerkit näyttelyssä kansallisarkistossa (фин.)
  21. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1994. — P. D10. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  22. Tetri J. E. Kunniamerkkikirja (фин.)Helsinki: Ajatus Kirjat, 2003. — P. 74. — ISBN 951-9440-23-2
  23. http://web.jr56jajr60.fi/publichtml/wp-content/uploads/2018/Audio/JR_19860416.pdf
  24. https://www.instagram.com/utjeanjaures/p/Cbcf-ZPjRQc/?img_index=1
  25. «Бывший президент Мауно Койвисто празднует 90-летие». YLE. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  26. Койвисто отрицает роль КГБ в репатриации ингерманландских финнов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 февраля 2011.(Ստուգված է 25 նոյեմբերի 2013)
  27. Президент подписала закон об отмене репатриации ингерманландцев // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 января 2011.(Ստուգված է 25 նոյեմբերի 2013)
  28. «Глава Еврокомиссии Юнкер: Койвисто будут помнить за его вклад в дело защиты свободы и демократии». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  29. «Эксперт: Койвисто знал о России гораздо больше прочих западных лидеров». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  30. «Саули Ниинистё: «Мауно Койвисто прожил исключительную жизнь»». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  31. «Харизматичный и скромный человек, на котором война оставила след - друзья и коллеги вспоминают Койвисто». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  32. «Eeva: президент Мауно Койвисто страдает болезнью Альцгеймера». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  33. «СМИ: экс-президент Койвисто переехал в приют для больных Альцгеймером». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  34. «Presidentti Mauno Koivisto 1923–2017» (ֆիններեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  35. «Для Мауно Койвисто будут организованы похороны с государственными почестями». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]