Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան
Marko Mount John Observatory New Zealand.jpg
Տեսակաստղադիտարան
ՍեփականատերՔենթերբերիի համալսարան
Աստղադիտարանի կոդ474
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
ՎայրՔանթերբերիի շրջան
ԲԾՄ1029±1 մետր
Հիմնադրվել է՝1965
Կայքphys.canterbury.ac.nz/research/mt_john/index.shtml
Կոորդինատներ: 43°59′12.000012099993″ հվ. լ. 170°27′54.000000100012″ ավ. ե. / 43.98666667002777331° հս․. լ. 170.46500000002777142° ավ. ե. / 43.98666667002777331; 170.46500000002777142
Mount John University Observatory Վիքիպահեստում

Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան (անգլ.՝ University of Canterbury Mt John Observatory (UCMJO), աստղադիտարանի կոդը` — «474»), աստղադիտարան Նոր Զելանդիայի Քենթերբերի տարածաշրջանում գտնվող Տեկապո լճի մոտ, Ջոն լեռան վրա, ծովի մակերևույթից 1029 մետր բարձրության վրա: Հիմնադրվել է 1965 թվականին[1]:

Աստղադիտարանը Նոր Զելանդիայում ամենախոշորն է և պատկանում է Քենթերբերիի համալսարանին[1]:

Աստղադիտարանը 1963-ից 1969 թվականները ղեկավարել է Ֆրանկ Բեթսոնը, ով էլ մասնակցել է աստղադիտարանի տեղաբաշխման ընտրությանը: Այժմ աստղադիտարանի ղեկավարն է դոկտոր Կարեն Պոլլարդը[2]: Աստղադիտարանի հայտնի աշխատակիցներից են Ալան Գիլմորը և Պամելա Կիլմարտինը:

2012 թվականի հունիսին աստղադիտարանին շրջապատով 430 000 հեկտար տարածքը հայտարարվել է Աորակի Մակնեզիի միջազգային մութ երկնքի արգելոց, որը մեկն է աշխարհում նմանատիպ չորս արգելոցներից[3]: Այս տարածքում Բորտլի սանդղակի ցուցանիշը կազմում է 2[4]:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1.8-մ աստղադիտակ միկրոոսպնյակավորման դիտարկումների համար (2004 թվական)
  • 1-մ Դել-Կիրկհամ, ՄակԼիլլի ռեֆլեկտոր (f/7.7 և f/13.5)
  • 0.61-մ «Optical Craftsmen» ընկերության Կասսգրեյնի աստղադիտակ (f/16) - AAVSO ցանցի ռոբոտացված աստղադիտակ: Օգտագործվում է միայն ԼԿՍ աստղաչափության համար:
  • 0.6-մ Բոլլեր և Չիվենս ընկերության աստղադիտակ (f/13.5 և f/6.25)
  • 0.41-մ MEADE LX200 «Earth & Sky» (f/10) - այցելուների համար աստղադիտակ

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկզոմոլորակների նոր դասի (առանց կենտրոնական աստղի, տիեզերքում ազատ տեղաշարժվող մոլորակներ) հայտնաբերում: Հայտնաբերվել է միկրոոսպնյակավորման դիտարկումների արդյունքում[5][6]:
  • Ամենափոքր էկզոմոլորակներից մեկի հայտնաբերում MOA-2007-BLG-192Lb
  • Հայտնաբերվել են 40 աստերոիդ 1981-ից 1994 թվականները[7]
  • 15357 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1973-ից 2011 թվականները[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rae Sally (4 August 2009)։ «A tranquil trip to Lake Tekapo»։ Otago Daily Times։ Վերցված է 4 August 2009 
  2. Karen Pollard
  3. «New Zealand’s Aoraki Mackenzie Named World’s Largest International Dark Sky Reserve» (PDF)։ International Dark Sky Association։ 9 June 2012։ Արխիվացված է օրիգինալից 10 July 2012-ին։ Վերցված է 13 June 2012 
  4. An Application to the International Dark-Sky Association for a Starlight Reserve in the Aoraki/Mt Cook National Park and the Mackenzie Basin of the central South Island of New Zealand (PDF)։ Mackenzie District Council, University of Canterbury, Royal Astronomical Society of New Zealand, Department of Conservation։ 27 January 2012։ էջ 25։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2017-ին 
  5. Free-Floating Planets May be More Common Than Stars
  6. Планет-странников больше, чем звезд
  7. Minor Planet Discoverers (A. C. Gilmore, P. M. Kilmartin)
  8. Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը