Մաոմին
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան, մեծ քաղաք և միլիոնատեր քաղաք |
Մտնում է | Գուանդուն |
Վարչկենտրոն | Maonan District? |
ԲԾՄ | 29 մետր |
Օրենսդրական մարմին | Q106811090?[1] |
Բնակչություն | ▼6 174 050 մարդ (2020)[2] |
Տարածք | 11 427,07 կմ² |
![]() | |
Ժամային գոտի | UTC+8 |
Հեռախոսային կոդ | 668 |
Փոստային ինդեքսներ | 525000 |
Ավտոմոբիլային կոդ | 粤K |
Անվանված է | Q10396912? |
maoming.gov.cn |
Մաոմին ( չինարեն հեշտ. 茂名 , պինին: Màomíng), Չինաստանի Գուանդուն մարզի քաղաքային շրջան։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաոմինին շրջապատող տարածքներն առաջին անգամ հիշատակվել են 4500 տարի առաջ։ Սյա (մ․թ․ա․ 2100—1600) և Շան (մ․թ․ա․ 1600—1100) դինաստիաների դարաշրջանում այդ վայրում բնակվել են Բայուե ցեղերը։ Ցին դինաստիայի օրոք (մ․թ․ա․ 221—206) տարածքը բաժանված է եղել Նանհայ, Սյան և Գուիլին տարածաշրջանների։ Այդ տարածքը Մաոմին անվանումն ստացել է Սուի դինասատիայի օրոք (581—618)։ Մինչ Թան դինաստիայի իշխանության ժամանակաշրջանը (618—907) Բայուե ցեղերը ձուլվել են իրենց հարևանների՝ Յաո և Զհուա ցեղերի հետ։ 1959 թվականին Մաոմինը դարձել է քաղաքային շրջան։ 2014 թվականի մարտին Մաոմինում բողոքներ են սկսվել ընդդեմ պարաքսիլին արտադրող Sinopec ընկերության[3][4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաոմինում ապրում են շատ ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ Յաո, զհուան և մյաոներ։ Քաղաքում հաճախ նշվում են տարբեր ազգերի տոներ, տարածված են ազգային արվեստները։ Մաոմինի բնակիչները խոսում են Յուե չինարեն և հյուսիսչինական լեզուներով։
Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաոմինի քաղաքային շրջանը բաժանվում է 2 շրջանի, 3 քաղաքային վարչաշրջանի և 1 վարչաշրջանի։
Քարտեզ | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
№ | Անվանում | Չինական գիր | Փինյին | Բնակչություն (2010) | Տարածք (կմ²) | Խտություն (կմ²) |
1 | Մաոնանի շրջան | 茂南区 | Màonán Qū | 820 934 | 507 | 1 619,2 |
2 | Դյանբայի վարչաշրջան | 电白区 | Diànbái Qū | 1 615 505 | 2227 | 725,4 |
3 | Գուանդչժոուի քաղաքային վարչաշրջան | 化州市 | Huàzhōu Shì | 1 178 873 | 2 354 | 500,8 |
4 | Սինյի քաղաքային վարչաշրջան | 信宜市 | Xìnyí Shì | 913 717 | 3 081 | 296,6 |
5 | Գաոչժոյի քաղաքային վարչաշրջան | 高州市 | Gāozhōu Shì | 1 288 724 | 3 276 | 393,4 |
6 | Մաոգանի շրջան | 茂港区 | Màogǎng | 470 000 (2003) | 372 | 1260 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաոմինը ճանաչվել է «Չինաստանի 100 ամենազարգացած քաղաքներից» մեկը և «այգիների ազգային քաղաքը»։ Մաոմինը խոշոր նավթաքիմիական շրջաններից մեկն է Հարավային Չինաստանում և ամենախոշոր շրջաններից մեկն աճեցվող մրգի քանակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ 2,0 2,1 Seventh National Population Census of the People's Republic of China
- ↑ Rajagopalan, Megha (2014-03-31)։ «Hundreds protest chemical plant in southern China» (անգլերեն)։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-05-ին։ Վերցված է մարտի 31, 2014
- ↑ «China Maoming environmental protest violence condemned» (անգլերեն)։ ВВС։ 2014-04-02։ Վերցված է մարտի 31, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|