Մաշկի մեջ (ֆիլմ, 2013)
Մաշկի մեջ անգլ.՝ Under the Skin | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Շվեյցարիա |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա, սարսափ ֆիլմ և arthouse science fiction film? |
Հիմք | Մաշկի մեջ |
Թվական | օգոստոսի 29, 2013[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jonathan Glazer? |
Դերակատարներ | Սքարլեթ Յոհանսոն, Kryštof Hádek?, Jeremy McWilliams? և Paul Brannigan? |
Օպերատոր | Դեն Լենդին |
Երաժշտություն | Mica Levi? |
Մոնտաժ | Paul Watts? |
Պատմվածքի վայր | Գլազգո |
Կինոընկերություն | Film4 |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Մաշկի մեջ (անգլ.՝ Under the Skin), ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի կողմից 2013 թվականին նկարահանված գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ Միշել Ֆաբերի 2000 թվականին գրված նույնանուն վեպի հիման վրա։
Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլազգոյում մի մոտոցիկլավար ճամփեզրից վերցնում է կնոջ մարմինը և դնում բեռնատարի մեջ։ Մի այլ մերկ կին (Սքարլեթ Յոհանսոն) հագնում է նրա մաշկը և շորերը։
Կինը Շոտլանդիայով մեկ վարում է բեռնատարը, փողոցներում վերցնելով տղամարդկանց։ Իր բնակարանում տղամարդիկ մերկանալով հետևում են նրան և սուզվում են սև հատակի տակ գտնվող հեղուկի մեջ։ Այնտեղ նրանց մարմիններն անհետանում են, թողնելով միայն մաշկը։
Լողափին կինը փորձում է տանել մի լողորդի։ Լողորդը ջուրն է նետվում իր կնոջը փրկելու համար, բայց չի կարողանում։ Կինը քարով խփում է լողորդի գլխին. մտցնում է բեռնախուցը և տանում։ Ափին մնում է լողորդի լացող երեխան։
Կինը գայթակղում է սեռական անփորձ և հիվանդությունից այլանդակված դեմքով մի տղամարդու, թողնում է, որ նա սուզվի և գնում է Շոտլանդիայի լեռները։
Կինը մտնում է մի սրճարան և փորձում է ուտել թխվածքի մի կտոր, բայց չի կարողանում։ Ավտոբուսի կանգառում հանդիպում է մի տղամարդու, ով նրան տանում է իր տուն, նրա համար ճաշ է եփում և մատուցում։ Կինն իր մարմինը զննում է հայելու մեջ։ Իր ընկերոջ հետ նա գնում է ավերված ամրոց և նրանք համբուրվում են։ Տանը նրանք փորձում են զբաղվել սիրով, սակայն կինն ընդհատում և վախեցած զննում է իրեն։
Տագնապահար կինը գնում է անտառ և այնտեղ գտնում մի հյուղակ։ Նրան հանդիպում է անտառահատը և փորձում է բռնաբարել։ Շորերը հանելիս նա պատռում է նաև կնոջ մեջքի մաշկը, բացելով սև, անդուր մարմինը։ Մինչև կինն իր վրայից հանում էր օտար մաշկը, անտառահատը վերադառնում է բենզինի ամանով, լցնում է նրա վրա և վառում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սքարլեթ Յոհանսոն
- Ջերեմի Մաքուիլյամս
- Ջո Սուլա
- Քրիշթոֆ Հադեք
- Փոլ Բրենիգան
- Ադամ Փիրսոն
Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է ծայրահեղ բարձր գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 89 % է[2]։
The Evening Standard-ից Դերեք Մալքոլմը մեկնաբանել է, որ "շատ հնարավոր է, որ ֆիլմը դառնա պաշտամունքային"[3], սակայն, The Independent-ից Քալիիմ Աֆթաբը ֆիլմին տվեց "ծիծաղելու չափ վատ" անունը, շնորհելով հինգ աստղերից մեկը[4]. 2014 թ. արդյունքներով "Մաշկի մեջը" ճանաչված Sight & Sound (հինգերորդ տեղ) և Cahiers du Cinema (երրորդ տեղ) կինոհրատարակությունների կողմից ճանաչվել է տարվա տասը լավագույն ֆիլմերից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|