Ման Ասադ
| Ման Ասադ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | արաբ․՝ معن أسعد |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1993 (32 տարեկան) |
| Ծննդավայր | Համա, Սիրիա |
| Հասակ՝ | 190 սանտիմետր |
| Քաշ | 143 կգ[1] |
Ման Ասադ (նաև պարզապես Ասադ, արաբ․՝ معن أسعد, նոյեմբերի 20, 1993, Համա, Սիրիա) սիրիացի ծանրորդ, որը հանդես է գալիս ավելի քան 109+ կգ քաշային կարգում[2]։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ման Ասադը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 20-ին[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի ապրիլի 11-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան երկու տարով որակազրկել է Ման Ասադին այն բանից հետո, երբ նրա թեստը դրական է եղել արգելված նյութի (մետանդիենոն) համար[4]։
Իր դեբյուտն է նշել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, որտեղ 105 կգ քաշային կարգում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[5]։ 2018 թվականի Ջակարտայում կայացած Ասիական խաղերում ստացել է զրո[3]։
2019 թվականին Պատայայում կայացած աշխարհի առաջնությունում Ման Ասադը պոկում վարժությունում բարձրացրել է 189 կգ (ութերորդ հորիզոնական), հրումում՝ 241 կգ (հինգերորդ տեղ) և[3] երկամարտում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
2020 թվականին Տաշքենդում կայացած Ասիայի առաջնությունում Ման Ասադը երկամարտի 433 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ[3]։ «
Իրավունք է ստացել ներկայացնել Սիրիան 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում։ Հանդես է եկել նոր 109+ կգ քաշային կարգում և այս մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտում ունենալով 424 կիլոգրամ[6][7]։ Սա եղել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Սիրիայի առաջին մեդալն[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.olympedia.org/athletes/136036
- ↑ «Weightlifting ASAAD Man - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
- 1 2 3 4 «Weightlifting ASAAD Man». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-09-04-ին.
- ↑ Rem. «لاعب منتخب سورية لرفع الأثقال معن أسعد يتأهل إلى أولمبياد طوكيو». S A N A (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
- ↑ «Man Asaad». rio2016.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին. Վերցված է 2016-08-19-ին.
- ↑ «من بوابة رفع الأثقال.. معن أسعد يمنح سوريا أول ميدالية في أولمبياد طوكيو». العين الإخبارية (արաբերեն). 2021-08-04. Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
- ↑ «Weightlifting - Men's +109kg Schedule | Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
- ↑ «Weightlifter Man Asaad Wins Bronze for Syria at the Tokyo Olympics». Al Bawaba (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ման Ասադ» հոդվածին։ |
| ||||||||||