Մանրուք (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանրունք (պատմվածք)ից)
Մանրուք
ռուս.՝ Мелюзга
Տեսակհրատարակություն և գրական ստեղծագործություն
Ժանրհումորային պատմություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էմարտի 23 (ապրիլի 4), 1885

Մանրուք (ռուս.՝ Мелюзга), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1885 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանրուք» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրում 1885 թվականի մարտի 25-ին` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը ներառվել է Չեխովի «Խայտաբղետ պատմություններ» հավաքածուում, որը 1886 թվականին լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում, և Չեխովը այն ներառել է իր երկերի ժողովածուի երրորդ հատորում, որը լույս է տեսել հրատարակիչ Ադոլֆ Մարքսի կողմից 1899-1901 թվականներին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինովնիկը Զատկի նախօրեին, ուտիճներով զբաղվող իր գրասենյակում նստած, մտորում է, թե ինչ կարող է անել այս աշխարհում (գողանալ ավելի շատ գումար, կամ գուցե ինչ-որ մեկի մասին հայտնել ոստիկանությանը), բայց եզրակացնում է, որ նման գործողությունները վեր են իր ունակություններից։ Իր ինքնագնահատականից նողկալով` նա սպանում է ուտիճ, որից հետո իրեն «ավելի լավ է զգում»։

Այս պատմվածքում Անտոն Չեխովն առաջ է բերում մարդու ներքին անազատության թեման, որն ընդգծում է հենց հերոսի ազգանունը։ Նեվիազիմովը հասկանում է, որ ուտիճ կարող է անել այն, ինչ ուզում է, իսկ ինքը պետք է նստի տոթ գրասենյակում և ենթարկվի ընկերության սահմանած կարգ ու կանոնին։ Հեղինակային մեկնաբանություններից երևում է, որ հերոսը ցանկանում է այլ կյանք.

Նոր և ավելի լավ կյանքի անհրաժեշտությունն անտանելի ցավոտ է նրա համար։ Նա փափագում է հանկարծ հայտնվել փողոցում, միաձուլվել աշխույժ ամբոխին, մասնակցել տոնակատարությանը, որի համար հնչում են զանգերն ու դղրդում են կառքերը։ Նա ուզում էր այն, ինչ մի ժամանակ զգացել էր մանուկ հասակում` ընտանեկան շրջանակ, սիրելիների հանդիսավոր դեմքեր, սպիտակ սփռոց, լույս, ջերմություն... Նա հիշեց սայլակը, որով հենց նոր ժամանել էր տիկինը, պճնված բաճկոնով էկզեկուտորին, քարտուղարի կուրծքը զարդարող ոսկե շղթան։ Հիշեց տաքուկ անկողինը, Ստանիսլավին, նոր կոշիկները, առանց քրքրված արմուկների վիցմունդիրը...հիշեց, քանի որ այս ամենը նա չուներ...

Նեվիրազիմովը ստիպված էր ենթարկվել հանգամանքներին, և նրա մոտ մեծանում էին զայրույթն ու ատելությունը։

Պատմվածքը ծավալով մեծ չէ, բայց բովանդակությունը ուսումնական նպատակներով վերլուծվում է ռուսական դպրոցների դասարաններում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балухатый С. Д. Проблемы драматургического анализа. Чехов / С. Д. Балухатый. - Л.: Academia, 1927. - 186 с.
  • Бердников Г. П. А. П. Чехов: идейные и творческие искания / Г. П. Бердников. - М.: Худож. лит., 1984. - 511 с.
  • Гурвич И. Проза Чехова (Человек и действительность) / И. Гурвич. - М.: Худож. лит, 1970. - 182 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Комментарии к рассказу Мелюзга. Собрание сочинений А. П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва. 1960. т. 3 стр. 492
  2. Урок литературы в 9 классе: А. П. Чехов. «Мелюзга»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мелюзга. Текст на русском языке.
  • Small Fry (Мелюзга), перевод Констанс Гарнетт 1918 года на английский язык для сборника «Учительница и другие рассказы» (The Schoolmistress and Other Stories).