Մանրանկարչական ձեռագիր


Մանրանկարչական ձեռագիր, ծաղկազարդ ձեռագիր կամ իլյումինացիա, ձեռագիր մատյանների զարդարումը ոսկով, արծաթով և վառ գույներով, բուսական նախշերով, «ծաղիկներով», որի տեքստը նկարազարդարված է մանրանկարչական նկարազարդ եզրագծերով, լուսանցազարդերով, գլխազարդերով, սկզբնագրերով և զարդագրերով:
Հռոմի կաթոլիկ եկեղեցում հաճախ օգտագործվել է աղոթքների և ծիսական գրքերի համար, ինչպիսիք են սաղմոսները և արքունական գրականությունը։ Այս սովորությունը շարունակվել է աշխարհիկ տեքստերում 13-րդ դարից սկսած և սովորաբար ներառում է հռչակագրեր, գրանցված օրինագծեր, օրենքներ, հրովարտակներ, կանոնադրություններ, գույքացուցակներ, անվանաթղթեր, պայմանագրային չարտեր և այլ փաստաթղթեր[2][3]։
Ամենավաղ պահպանված նկարազարդ ձեռագրերը փոքրաթիվ են, ստեղծվել են ուշ անտիկ շրջանում և թվագրվում են մ.թ. 400-600 թվականներին: Օրինակներից են Վերգիլիոս Ռոմանոսի, Վերգիլիոս Վատիկանոսի և Ռոսանոյի Ավետարանները[4]։ Պահպանված ձեռագրերի մեծ մասը միջնադարից է, չնայած շատերը պահպանվել են Վերածննդի դարաշրջանից: Որոշ առումով իսլամական ձեռագրերը նույնպես կարելի է անվանել մանրանկարչական, և նրանք օգտագործում են էապես նույն տեխնիկան[Ն 3], ի տարբերություն Հեռավոր Արևելքի և Մեզոամերիկյան ձեռագրերի, որոնք նկարագրվում են որպես գեղանկարչական[Ն 4][5]։

Ձեռագրերի մեծ մասը, ծաղկած, թե ոչ, գրվել են մագաղաթի վրա մինչև մ.թ.ա. 2-րդ դարը[6]՝ մինչև Պերգամոնի թագավոր Եվմենես II-ը, ենթադրաբար, ներմուծել է ավելի նուրբ մագաղթային նյութ՝ վելլում (Vellum, մոմաթուղթ), որը պատրաստվել է հորթի ձգված կաշվից։ Սա աստիճանաբար դարձել է շքեղ ծաղկեցրած ձեռագրերի չափանիշը[7], չնայած ժամանակակից գիտնականները հաճախ դժվարությամբ են տարբերակում մագաղաթը վելլումից․ դրանց ստեղծման համար կարող էին օգտագործվել տարբեր կենդանիների կաշիներ[Ն 5][8]։
Այնուհետև ձեռագրերի նկարազարդ էջերից սովորաբար կազմվել են կոդեքսներ՝ ժամանակակից գրքերի ձևաչափով, չնայած երբեմն տարբեր պատճառներով օգտագործվել է ավելի հին՝ գլանաձև ձևաչափը։ Ոչ մեծ քանակի ծաղկած ձեռագրերի հատվածներ պահպանվել են նաև պապիրուսի վրա։ Գրքերը տատանվել են ժամանակակից փափուկ կազմով գրքերի փոքր չափերից, ինչպիսին է գրպանի ավետարանը, մինչև շատ մեծ՝ «հսկա գրքեր» (միջինում 55 x 35 սմ), ինչպիսիք են եկեղեցական երգչախմբերի համար նախատեսված գրքերը և Ատլանտյան Աստվածաշնչերը (օրինակ՝ Կոդեքս Գիգաս), որոնց տեղափոխման համար պահանջում է մեկից ավելի մարդ[9]։
Թղթե ձեռագրերը հայտնվել են ուշ միջնադարում: Անսովոր վաղ գրված՝ 11-րդ դարի սկզբի թղթե ձեռագիր է Իտալիայի Բենեդիկտյան միաբանության Սանտո Դոմինգո դե Սիլոսի աբբայության գրադարանում գտնվող «Սիլոսի միսսալ» (Missal of Silos) ձեռագիրը, որը քրիստոնեական է և համարվում է, որ գրվել է թղթի արտադրության Ալ-Անդալուսի մուսուլմանական կենտրոնում: Թղթի վրա տեքստային ձեռագրերը գնալով ավելի տարածված են դարձել, բայց ավելի թանկարժեք մագաղաթը հիմնականում օգտագործվել է մանրանկարչական ձեռագրերի համար մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը: Սկզբնական տեքստային տպագիր գրքերում տեղեր են թողնվել կարմիր տեքստի համար, որոնք հայտնի են որպես ռուբրիկներ։ Դրանք մանրանկարչական նկարազարդումների և սկզբնագրերի ծաղկման համար են նախատեսվել, որոնք բոլորը ավելացվել են ձեռքով՝ տեքստի ավարտից հետո: Եզրագծերում արված նկարները (հայտնի են որպես մարգինալիաներ) նաև թույլ էին տալիս գրագիրներին ավելացնել իրենց սեփական նշումները, դիագրամները, թարգմանությունները և նույնիսկ զավեշտական տարրերը[10]։
Տպագրության ներդրումն արագորեն հանգեցրել է մանրանկարչությամբ գիրքը ծաղկելու անկմանը: Մանրանկարչական ձեռագրերը շարունակվել են արտադրվել 16-րդ դարի սկզբին, բայց շատ ավելի փոքր քանակությամբ, հիմնականում շատ հարուստների համար: Դրանք միջնադարից պահպանված ամենատարածված իրերից են, որոնցից հազարավորներն են պահպանվել: Դրանք նաև միջնադարյան գեղանկարչության լավագույն պահպանված նմուշներն են և լավագույնս պահպանվածները: Իրոք, շատ տարածքների և ժամանակաշրջանների համար դրանք գեղանկարչության միակ պահպանված օրինակներն են:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստի պատմաբանները մանրանկարչական ձեռագրերը դասակարգում են ըստ պատմական ժամանակաշրջանների և տեսակների, ներառյալ (բայց չսահմանափակվելով դրանով) ուշ անտիկ, կղզային, կարոլինգյան, օտտոնյան, ռոմանական, գոթական և վերածննդի ձեռագրերը: Կան մի քանի օրինակներ ավելի ուշ շրջաններից: Ծանր և հարուստ մանրանկարչական գրքերը երբեմն եկեղեցական համատեքստերում հայտնի են որպես «ցուցադրական գրքեր» կամ «շքեղ ձեռագրեր», հատկապես եթե դրանք աշխարհիկ ստեղծագործություններ են: Առաջին հազարամյակում դրանք, ամենայն հավանականությամբ, Ավետարանական գրքեր են եղել, ինչպիսիք են Լինդիսֆարնի Ավետարանները և Քելսի գիրքը: Քելսի գիրքն անգլոսֆերայում ամենատարածված մանրանկարչական ձեռագիրն է և հայտնի է իր կղզային արվեստի ոճով ձևավորմամբ[11]։
Ռոմանական և գոթական ժամանակաշրջաններում ստեղծվել են բազմաթիվ մեծ մանրանկարչական ամբողջական Աստվածաշնչեր: Դրանցից ամենամեծ պահպանված օրինակը Շվեդիայում գտնվող «Գիգասի կոդեքսն» է. այն այնքան մեծ է, որ այն բարձրացնելու համար անհրաժեշտ է երեք գրադարանավար:
Ռոմանական ժամանակաշրջանում և դրանից հետո հայտնվել են այլ մանրանկարչական ծիսական գրքեր։ Դրանց թվում են սաղմոսարանի գրքերը, որոնք սովորաբար պարունակում են բոլոր 150 կանոնական սաղմոսները[12], և աշխարհիկ մարդկանց համար նախատեսված փոքր, անձնական աղոթագրքեր, որոնք հայտնի էին որպես ժամագրքեր և որոնք մարդու օրը բաժանում էին աղոթքի ութ ժամի[13]։ Սրանք հաճախ շքեղորեն ծաղկեցվել են մանրանկարներով, զարդարված ոսկեզօծ սկզբնատառերով և ծաղկային եզրագծերով։ Դրանք թանկարժեք գրքեր են և, հետևաբար, պատկանել են միայն հարուստ հովանավորներին, հաճախ կանանց։
Քանի որ բարձր միջնադարում ձեռագրերի արտադրությունը վանքերից տեղափոխվել է պետական հատված, նկարազարդ գրքերը սկսել են արտացոլել աշխարհիկ շահերը[2]։ Դրանց թվում էին կարճ պատմվածքներ, սրբերի մասին լեգենդներ, ասպետության մասին պատմություններ, դիցաբանական պատմություններ և նույնիսկ քրեական, սոցիալական կամ հրաշալի իրադարձությունների մասին պատմություններ։ Դրանցից մի քանիսը նաև ազատորեն օգտագործվել են պատմողների և շրջիկ դերասանների կողմից՝ իրենց պիեսները հիմնավորելու համար։
Ժամանակի ամենատարածված աշխարհիկ տեքստերից են բեստիարիաները։ Այս գրքերը պարունակում են տարբեր կենդանիների՝ իրական և հորինված, նկարազարդ պատկերներ և հաճախ կենտրոնանում են դրանց կրոնական խորհրդանիշի և նշանակության վրա, քանի որ հետդասական Եվրոպայում լայնորեն տարածված է եղել այն համոզմունքը, որ կենդանիները և Երկրի վրա գտնվող մյուս բոլոր օրգանիզմները Աստծո դրսևորումներ են։ Այս ձեռագրերը ծառայել են որպես հոգևոր ուղեցույց և զվարճանք միջնադարի բանվոր դասի համար[14][15]։
Գոթական շրջանը, որն ընդհանուր առմամբ նշանավորվել է մանրանկարչական գրքերի արտադրության աճով, նաև ավելի շատ աշխարհիկ ստեղծագործություններով, ինչպիսիք են մանրանկարչությամբ նկարազարդված տարեգրությունները և գրական ստեղծագործությունները։ Հարուստ մարդիկ սկսել են ստեղծել անձնական գրադարաններ. Ֆիլիպ I-ը, հավանաբար, իր ժամանակի ամենամեծ անձնական գրադարանն է ունեցել 15-րդ դարի կեսերին, որը, ըստ գնահատականների, կազմված է եղել մոտ 600 մանրանկարչական ձեռագրերից, այն դեպքում, երբ նրա մի շարք ընկերներ և ազգականներ ունեցել են ընդամենը մի քանի տասնյակ։ Սակայն հարուստ հովանավորները կարող էին ունենալ անձնական աղոթագրքեր, որոնք հատուկ պատրաստվել են իրենց համար, սովորաբար հարուստ մանրանկարչական պատկերազարդմամբ «ժամագրքերի» տեսքով, որոնք պարունակում էին աղոթքներ՝ ըստ պատարագի օրվա տարբեր ժամանակների համապատասխան։ Ամենահայտնի օրինակներից է ֆրանսիացի արքայազնի համար գրված «Բերիի դքսի հոյակապ ժամագիրքը» (Très Riches Heures du Duc de Berry ) 15-րդ դարի գիրքը։

Մինչև 12-րդ դարը ձեռագրերի մեծ մասը տպագրվել է վանքերում՝ գրադարանին ավելացնելու կամ հարուստ հովանավորից կանխավճարով պատվեր ստանալուց հետո: Ավելի մեծ վանքերը հաճախ առանձին տարածքներ են ունեցել ձեռագրերի արտադրության մեջ մասնագիտացած վանականների համար, որոնք կոչվել են գրչատուն:[16] Գրչատան պատերի ներսում անհատականացված տարածքներ է տրամադրվել վանականին, որտեղ նա կարող էր նստել և աշխատել ձեռագրի վրա, այլ հոգևոր եղբայրների խանգարելուց հեռու: Գրչատան բացակայության դեպքում «գրքերիը պատճենելու համար հատկացվում էին առանձին փոքրիկ սենյակներ. դրանք տեղակայված էին այնպես, որ յուրաքանչյուր գրագիր ուներ իր համար պատուհան, որը բացվում էր դեպի վանքի մուտքը»[17]։
14-րդ դարում սկրիպտորիայում գրող վանականների վանքերը գրեթե ամբողջությամբ զիջել են առևտրային քաղաքային սկրիպտորիաներին, հատկապես Փարիզում, Հռոմում և Նիդեռլանդներում[9]: Չնայած նկարազարդ ձեռագրեր ստեղծելու գործընթացը փոխություն չի կրել, բայց վանքերից առևտրային վայրեր անցումը արմատական քայլ է դարձել: Ձեռագրերի պահանջարկը այնքան է աճել, որ վանական գրադարաններում սկսել են աշխատանքի ընդունել աշխարհիկ գրիչների և մանրանկարիչների[2]: Այս անհատները հաճախ ապրել են վանքի մոտ և երբեմն հագնվել են որպես վանականներ՝ վանք մուտք գործելիս, բայց օրվա վերջում նրանց թույլատրվել է դուրս գալ: Մանրանկարիչները հաճախ հայտնի են եղել և հարգանքի են արժանացել, և նրանցից շատերի ինքնության մասին տեղեկություններ են պահպանվել:
| Chronicon Pictum, Հունգարիայի թագավոր Լյուդովիկոս Մեծի արքունիքի «Պայծառազարդ տարեգրությունը» (1358 թվական) |
428 էջից կազմված Ավետարան հունարեն մեկնաբանություններով գրվել է Կոստանդնուպոլսում 11-րդ դար |
Եզրագծում Էդուարդ IV-ի զինանշանն է, որին պատկանել է այս ձեռագիրը կենտրոնում ձեռագրի հեղինակ՝ Վինսենթ Բովեցի (մոտ 1478-1480) |
Ռեյմոնդ Դիոկրեսի հուղարկավորությունը (ֆրանսիացի կանոնիկոսի բերանից դուրս է գալիս պատկերազարդ մագաղաթ) Ժան Կոլոմբ, մոտ 1485 |
Ամբողջ էջով մանրանկարչական սկզբնատառ Միսսալում (Կաթոլիկ եկեղեցու երկրպագության տեքստերի գիրք) Իտալիա, Պերուջա 15-րդ դար |
Հունական Եվրոպա և իսլամական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական աշխարհը ձեռագրեր է ստեղծել իր ոճով, որոնց տարբերակները տարածվել են այլ ուղղափառ և արևելյան քրիստոնեական տարածքներում: Այս յուրահատուկ բյուզանդական պատկերազարդման ոճն առանձնացել է բնորոշ գունային պալիտրայով՝ գունանյութերի և թանաքի պատրաստման տարբեր եղանակներով, ինչպես նաև մագաղաթի մակերևույթին գրելու յուրահատուկ հարդարմամբ, որն այնքան էլ նպաստավոր չի եղել երկարատև պահպանման համար, որքան ավելի ֆակտուրային արևմտյան ոճը[23]:
Արևմտյան Հռոմեական կայսրության 5-րդ դարում փլուզումը և դրան հաջորդող ավարառաց բարբարոսների գերիշխանությունը սպառնալիք են եղել գրքերի գոյությանը: Եկեղեցին է ապահովել անվտանգությունն ու ավանդույթի նկատմամբ հետաքրքրությունը։ Գրքերն ապաստան են գտել վանքերում[24]:
Հունա-արաբական թարգմանչական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունա-արաբերեն թարգմանչական շարժման մեջ ներգրավվել են բազմաթիվ գիտնականներ՝ արաբերեն թարգմանելով մեծաթիվ աշխարհիկ հունական տեքստեր։ Չնայած թարգմանչական շարժումը բազմաթիվ լեզուներից թարգմանվել է արաբերեն, այդ թվում՝ պահլավերեն, սանսկրիտ, սիրիական և հունարեն, այն հաճախ անվանում են հունա-արաբերեն թարգմանչական շարժում, քանի որ այն հիմնականում կենտրոնացել է հելլենիստական մտավորականների մատյանները և այլ աշխարհիկ հունական գրքերի արաբերեն թարգմանության վրա։ Շարժումը սկսվել է ութերորդ դարի կեսերին և շարունակվել է մինչև տասներորդ դարի վերջը Բաղդադում։ Թարգմանչական շարժմանն աջակցել է աբբասյան հասարակության ողջ վերնախավը, այդ թվում՝ խալիֆաներն ու իշխանները, պետական ծառայողները և զինվորական առաջնորդները, վաճառականներն ու բանկիրները, ինչպես նաև գիտնականները[25]։
Միջնադարում գրագիտության ավանդույթների անընդհատության պահպանման գործում կարևոր դերակատարում են ունեցել եկեղեցիները, հատկապես Պիրենեյան թերակղզում, 12-րդ դարի ընթացքում կարևոր դեր է ունեցել հին դասական ստեղծագործությունները Արևմտյան Եվրոպայի զարգացող մտավորական շրջանակներին և համալսարաններին հասցնելու գործում, Իսպանիայի (Ալ-Անդալուս) և Իտալիայի վաղ առևտրային կենտրոններն ու համալսարանական քաղաքներին (օրինակ՝ Բոլոնիա, Վենետիկ, Պադուա), որտեղ 12-րդ և 13-րդ դարերից սկսած թուղթը սկսել է փոխարինել մագաղաթին՝ հնարավորություն տալով սկսել գրքերի զանգվածային արտադրություն[24]:
Թղթի տարածումը նպաստել է արաբերենից և հունարենից թարգմանված գիտական աշխատությունների տարածմանը, ներառյալ մաթեմատիկան և աստղագիտությունը: Եվրոպայում առաջին անգամ տպագրվել են մեծ քանակությամբ գրքեր թղթի վրա, և դրանց հետ միասին՝ գիտությունների, մասնավորապես աստղագուշակության և բժշկության վերաբերյալ լիարժեք տրակտատներ, որոնց տեքստերի պատկերազարդումը պահանջում էր շատ և տեքստի հետ ճշգրիտ համապատասխանություն։ Աստղագուշակության մեջ անհրաժեշտ էին ճշգրիտ երկնային քարտեզներ գծել և կենդանակերպի նշանների պատկերներ նկարել։ Բժշկական գրքերում պատկերված անատոմիական մանրամասն գծագրերը և դեղաբուսական պատկերազարդումներ էին (herbals) պետք, որոնք կօգնեին տեքստի ճիշտ ընկալմանը[24][26][27]։
Ձեռագրերի ծաղկազարդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբերեն նկարազարդ ձեռագրերի պատկերազարդ ավանդույթի ծագումն անորոշ է։ Առաջին հայտնի զարդարված ձեռագրերը 9-րդ դարի որոշ Ղուրաններ են[28]։ Դրանք չեն նկարազարդվել, այլ «ծաղկեցվել» են ճակատային մասերի կամ վերնագրերի զարդարանքներով[28]։ Նկարազարդված ձեռագրերի ավանդույթը սկսվել է հունա-արաբական թարգմանչական շարժմամբ և գիտական ու տեխնիկական տրակտատների ստեղծմամբ, որոնք հաճախ հիմնված էին հունական գիտական գիտելիքների վրա, ինչպիսիք են «Անշարժ աստղերի գիրք» (The Book of Fixed Stars, 965 թ.) արաբերեն տարբերակները, «De materia medica»-ն կամ «Աչքի տասը տրակտատների գիրքը»[29]։ Թարգմանիչներն ամենից հաճախ արաբ սիրիացի քրիստոնյաներ են եղել, ինչպիսիք են Հունայն իբն Իսհակը կամ Յահյա իբն Ադին, և նրանց աշխատանքը հայտնի է, որ հովանավորել են տեղական իշխանները, ինչպիսիք են Արտուքյանները[Ն 6][30]։
| Այս արաբերեն թարգմանությունները հետագայում հիմք հանդիսացան միջնադարում եվրոպական համալսարաններում օգտագործվող լատիներեն թարգմանությունների համար: Այսպիսով, Հունեյն իբն Իսհակը գործել է որպես կենսական մտավոր կամուրջ հին հունական բժշկության և բժշկական գիտության միջև, որը հետագայում ի հայտ եկավ միջնադարյան եվրոպական համալսարաններում։ ․․․ Հունեյն իբն Իսհակի թարգմանություններն ու բնօրինակ գրվածքները ազդեցություն են ունեցել ոչ միայն իսլամական աշխարհում, այլև միջնադարյան Եվրոպայում[22]: |
Արաբական ձեռագրերի գեղարվեստական արտադրությունը թափ է առել 12-րդ և հատկապես 13-րդ դարերում[29]: Այսպիսով, տասներկուերորդ և տասներեքերորդ դարերի տարբեր սիրիական ձեռագրեր, ինչպիսիք են՝ Վատիկանի գրադարանի Սիրիական Ավետարանները (Syr. 559)[31] կամ Բրիտանական գրադարանի Սիրիական Ավետարանները (Add. 7170)[32], ծագել են բյուզանդական ավանդույթից, սակայն ոճաբանորեն շատ ընդհանրություններ ունեն իսլամական նկարազարդ ձեռագրերի հետ, ինչպիսին է Մաքամաթ ալ-Հարիրին[18], ինչը մատնանշում է ընդհանուր պատկերագրական ավանդույթ, որը գոյություն է ունեցել մոտավորապես 1180 թվականից Սիրիայում և Իրաքում, որը մեծապես ազդվել էր բյուզանդական արվեստից[33][34][35]։ Այս ձեռագրերի որոշ նկարազարդումներ բնութագրվում են որպես «Բյուզանդական նկարազարդում արաբական ոճով» («illustration byzantine traitée à la manière arabe»)[34][36]:
Պարսկական մանրանկարչության ավանդույթը հիմնականում սկսվել է ամբողջական գրքերից, այլ ոչ թե մուրաքքաների (արաբ․՝ مرقّع) կամ ալբոմների առանձին էջերից, ինչպես հետագայում ավելի տարածված է դարձել: «Մեծ մոնղոլական շահնամեն», հավանաբար 1330-ական թվականներից, պարսկական արքունիքներում նկարազարդ գրքերի համար ամենատարածված աշխատանքներից մեկի շատ վաղ ձեռագիրն է[37]:
| «Բժիշկը տափաշշով» մանրանկարը զարդագիր «D» տառի մեջ[Ն 7]․ կենտրոնում Հունայն իբն Իսհակն է, որը 9-րդ դարում հունարենից արաբերեն է թարգմանել Արիստոտելի «Օրգանոնը» և կից «Ներածությունը» (Isagoge, որի հեղինակն է Պորփյուրը)․ Փարիզյան ձեռագիր (մոտ 1220 թվական) |
Իրանի շահ Իսմայիլ I-ի պատվերով կազմված «Շահնամե» գրքի էջ, որն ավարտվել է նրա որդդու՝ Շահ Թահմասպի օրոք, որն էլ նվիրել է Սելիմ II-ին (1525 - 1535) |
Ալ-Ջազարիի «Գինի լցնելու մեքենա», Սիրիա կամ Եգիպտոս, (1315 թվական) | Ալ-Ջազարիի «Հնարամիտ մեխանիկական սարքերի մասին գիտելիքների գիրք» ձեռագրից փղի ժամացույցը
(մոտ 1315) |
Հրեական մանրանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք հրեական կրոնական ձեռագրեր նկարազարդվել են և ներառում են պատկերազարդ արվեստ, որոնցում հայտնի են դարձել այնպիսի գործիչներ, ինչպիսին է Ջոել բեն Սիմեոնը: Միջնադարյան Իբերիական արխիվային գրառումները հաստատում են, որ հրեաները նկարիչներ և կերպարվեստի մասնագետներ էին[39]: Մի շարք աշխատանքներ պահպանվել են:
Միջնադարյան որոշ նկարազարդումներ պատկերում են ֆանտաստիկ արարածներ՝ սովորաբար կենդանիների գլխով մարդակերպեր, նույնիսկ այն դեպքում, երբ պատկերները բավականին հստակորեն ուղղված են պատմական կամ դիցաբանական կերպարներին, որոնք հայտնի են որպես զոոցեֆալ (կենդանագլուխ) կերպարներ[40]: Հայտնի օրինակ է հին աշքենազական պատկերազարդ ձեռագիր «Թռչնագլուխների Հագադա» կամ «Համելբուրգի Մախզոր» (Գերմանիա, մոտ 1300թ.) Զատիկի աղոթագիրքը։ Ուշագրավ է, որ այս գրքում բոլոր հրեա կերպարները պատկերված են թռչունների գլուխներով՝ մարդկային գլուխների փոխարեն[Ն 8][41]:
Չնայած կա տեսություն, որ զոոցեֆալ արվեստը բացատրվում է հուդայականության (Աբրահամյան կրոններ) մեջ անիկոնիզմը շրջանցելով[Ն 9], որը հասկացվում է որպես կռապաշտության արգելք[Ն 10], սակայն այն փաստը, որ որոշ ձեռագրերում նաև մարդկային դեմքեր են ներառված, կասկածի տակ է դնում այս ենթադրությունը: Նկարազարդման այս ոճի պատճառները լիովին ուսումնասիրված չեն։ Հավանաբար սա «կրոնական հնարք» է․ պահպանվում է մարդկային կերպարով պատկերելու արգելքը՝ միաժամանակ պատմությունը տեսողականորեն ներկայացվելով[42]:
1236 թվականի Հակոբ բեն Սամուելի և Հովսեփ բեն Կալոնիմուսի կողմից գրված Ամբրոսյան Աստվածաշունչը կամ Ամբրոսյան Թանախը ամենավաղ աշկենազական մանրանկարչական ձեռագրերից և աստվածաշնչյան կոդեքսներից մեկն է։ Այն պարունակում է աստվածաշնչյան կերպարների պատկերներ, ինչպիսիք են Ադամն ու Եվան, Աբրահամը, Իսահակը, Հակոբը կամ Հովսեփը, Մովսեսը, Սողոմոնը, Դավիթը և ուրիշներ, և պատկերներ։[43] Որոշ կերպարներ ներկայացված են ոչ հստակ՝ ծածկված, աղոտացված կամ զոոցեֆալիկ դեմքերով[44]։ Այն պատրաստվել է, հավանաբար, Ուլմից մի հովանավորի համար[45]։
Լայպցիգի Մախզորում (եբրայերեն՝ מַחֲזוֹר )[46] նույնպես օգտագործվել է զոոցեֆալ մեթոդ մարդկանց պատկերելու համար[40]։
Տեխնիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռագրերի նկարազարդման ոճերն ու տեխնիկան տարբեր են եղել տարածաշրջանից տարածաշրջան, և դրանք հստակ են այնպիսի ասպեկտներում, ինչպիսիք են գունային պալիտրա, զարդարանքի ոճը և ստեղծագործության գագաթնակետային շրջանները: Որոշ վայրեր, ինչպիսիք են Կելտական շրջանները, մասնագիտացել են ավելի դեկորատիվ մանրամասների մեջ՝ ի տարբերություն բյուզանդական պատկերագրական դիզայնի, իսկ Ֆլանդրիայի նման շրջանները ձեռագրերի ստեղծման մեջ ավելի բեղուն են շատ ավելի ուշ, քան մյուս վայրերը[7]:
Մանրանկարչությունը բարդ և թանկ գործընթաց է եղել, ուստի սովորաբար նախատեսվել է հատուկ գրքերի համար, ինչպիսիք են խորանի Աստվածաշնչերը կամ թագավորական ընտանիքի համար նախատեսված գրքերը: Այս պատճառով ծանր մանրանկարված ձեռագրերը հաճախ անվանում են «շքեղ ձեռագրեր»: Վաղ միջնադարում գրքերի մեծ մասը տպագրվել է վանքերում՝ իրենց անձնական օգտագործման, ներկայացման կամ պատվերի համար: Այս գործով զբաղվող վանականներն աշխատել են որպես կոլեկտիվ խումբ, որտեղ ծաղկողները ձևավորել են գրիչ-գրագիրների աշխատանքը։ Այդ պատճառով ծաղկողների ինքնությունը որոշ չափով ստվերվել է։ Աշխատանքների վրա ավելի շատ պահպանվել են գրագիր-գրիչների ստորագրություններ, և շատ քիչ նկարազարդող ծաղկողների ստորագրություններ, իսկ հաճախ նշվել է պարզապես հովանավոր վանքի ստորագրությունը[2]:
Առևտրային գրչատները զարգացել են խոշոր քաղաքներում, մասնավորապես Փարիզում, Իտալիայում և Նիդեռլանդներում, և 14-րդ դարի վերջին եղել է ձեռագրեր արտադրող զգալի արդյունաբերություն, ներառյալ գործակալներ, որոնք ընդունել են հեռավար պատվերներ՝ գնորդի և նրա համար անձնական հետաքրքրություն ներկայացնող սրբերի զինանշանի մանրամասներով (ժամանակագրքի օրացույցի համար): Այդ ժամանակաշրջանի վերջում նկարիչներից շատերը կանայք են եղել, որոնք հատկապես նկարել են մանրամասն եզրագծերը, և, հնարավոր է, հատկապես Փարիզում:
Տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրի տեսակը տարբերվել է ըստ տեղական սովորույթների և ճաշակի։ Օրինակ՝ Անգլիայում գոթական գրի տեքստուրա սուր գրատեսակն է լայնորեն օգտագործվել 12-րդից 16-րդ դարերում, իսկ անգլիկանա անունով հայտնի շեղագիր գրությունը (նաև հայտնի է որպես ընդհանուր իրավունքի ձեռագիր) ի հայտ է եկել մոտ 1260 թվականին՝ գործարար փաստաթղթերի համար[47]։ Ֆրանկական կայսրությունում կարոլինգյան մինուսկուլը ի հայտ է եկել Կառլոս Մեծի լայնածավալ կրթական ծրագրի շրջանակներում[48]։
Առաջին քայլը ձեռագիրը գրագիրին ուղարկելն էր, «ով (կարմիր կամ այլ գույներով) ավելացնուն էր գլխագրերը, վերնագրերը, գլուխների և բաժինների սկզբնատառերը, նշումները և այլն, իսկ հետո՝ եթե գիրքը պետք է նկարազարդվեր, այն ուղարկվում էր նկարազարդողին»[17]։
Այս տառերն ու նշումները գրվել են թանաքամանի և սրած փետուրի կամ եղեգնյա գրիչի միջոցով։ Առևտրային վաճառքի հանված ձեռագրերի դեպքում գրվածքը «անկասկած սկզբում քննարկվում էր գրչի և գրագրի (կամ գրագրի գործակալի) միջև, բայց երբ գրավոր նյութերը ուղարկվում էին նկարազարդողին, այլևս նորարարության տեղ չկար)»[49]։
Վաղ միջնադարի հաստ, ամուր, ուղղահայաց կառուցվածքով հռոմեական տառերը աստիճանաբար զիջել են իրենց տեղը ունցիալական և կիսունցիալական գրերին, հատկապես Բրիտանական կղզիներում, որտեղ զարգացել են առանձնահատուկ գրեր, ինչպիսիք են կղզային մեծատառը և կղզային մինուսկուլը: Հաստ, հարուստ հյուսվածքով սևատառը առաջին անգամ նկատվել է 13-րդ դարի շուրջ և հատկապես տարածված է եղել ուշ միջնադարում: Նախքան նման ուշադիր պլանավորման անցումը «այս տարիներին բնորոշ գոթական շրիֆտով էջը ներկայացնում էր նեղ տառերով և այնպիսի ձևաչափով, որտեղ գերակշռում էին ունցիալական ձևերով հսկայական զարդանախշված գլխատառերը կամ նկարազարդումները»[50]: Նմանատիպ ձեռագրերի և նկարազարդումների առաջացումը կանխելու համար սովորաբար նախ տրամադրվել է շրիֆտը, «իսկ դատարկ տեղերը թողնվում էին զարդարանքի համար: Սա ենթադրում է, որ գրագրը շատ ուշադիր պլանավորում էին՝ նույնիսկ նախքան գրչով մագաղաթին դիպչելը»:
Հետաքրքրաշարժ. մանրանկարչական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ քայլերը մանրամասն նկարագրում են ձեռագրի մեկ էջի նկարազարդումներ ստեղծելու համար անհրաժեշտ աշխատանքը.
- Կատարվում է արծաթե ծայրով գծապատկերը։
- Կատարվում են փայլաթիթեղ ոսկեգույն կետեր։
- Մոդուլացնող գույներ են կիրառվում։
- Նախորդ երեք քայլերը շարունակելով՝ բոլորագծվում են եզրային պատկերները։
- Էջի եզրագծերում կատարվում է ռինսոյի (ֆրանսերեն՝ Rinceau, եզակի՝ rain, «տերևներով ճյուղ») անընդհատ ալիքավոր ցողունանման մոտիվները․ տերևներ, խաղողի վազեր, իսկ Վերածննդի շրջանում դրանց մեջ ավելացվել են նաև կենդանիների կամ մարդկանց գլուխների փոքրիկ պատկերներ:
- Վերջապես, նկարվում են եզրային պատկերները[51]։
Մանրանկարչությունն ու զարդարանքը սովորաբար պլանավորվել են աշխատանքի սկզբում և դրա համար տեղ է հատկացվում[52]։ Այնուամենայնիվ, տեքստը սովորաբար գրվել է նախքան լուսավորության սկսվելը։ Վաղ միջնադարում տեքստը և լուսավորությունը հաճախ կատարաել են նույն մարդիկ, սովորաբար վանականներ, բայց բարձր միջնադարում դերերը սովորաբար բաժանված են եղել, բացառությամբ սովորական սկզբնատառերի և զարդարանքների։ Առնվազն 14-րդ դարում ստեղծվել են ձեռագրեր արտադրող աշխարհիկ արհեստանոցներ, իսկ 15-րդ դարի սկզբին դրանք ստեղծել են լավագույն աշխատանքների մեծ մասը և պատվիրվել են նույնիսկ վանքերի կողմից։
Երբ տեքստն ավարտվում էր, նկարազարդողը սկսում էր աշխատանքը։ Բարդ նախագծերը նախապես պլանավորվել են, հավանաբար մոմե տախտակների (tabulae) վրա, որոնք այդ դարաշրջանի ուրվագծերի տախտակն են եղել։ Կամ նախքան թանկարժեք մագաղաթի (vellum) վրա գծելը, նկարիչները մոմե տախտակների վրա փորձարկել են բարդ զարդանախշերը և «հիստորիացված» (տեսարաններ պարունակող) սկզբնատառերը[53]։ Այնուհետև նախշը գծագրվել կամ նկարվել է մագաղաթի վրա (հնարավոր է՝ գնդասեղի ծակոցներով կամ այլ նշագրումների օգնությամբ, ինչպես Լինդիսֆարնի Ավետարանների դեպքում)։ Շատ անավարտ ձեռագրեր կան պահպանված գրեթե բոլոր ժամանակաշրջաններից, ինչը հնարավորություն է տալիս լավ պատկերացում կազմելաշխատանքային մեթոդների մասին[53]։
Բոլոր ժամանակներում ձեռագրերի մեծ մասը պատկերներ չեն ունեցել։ Վաղ միջնադարում ձեռագրերը սովորաբար ստեղծվել են կամ որպես շատ լիարժեք մանրանկարչությամբ ցուցադրական գրքեր, կամ ուսումնասիրության համար նախատեսված ձեռագրեր՝ առավելագույնը մի քանի զարդարված սկզբնատառերով և զարդարանքներով։ Ռոմանական ժամանակաշրջանում շատ ավելի շատ ձեռագրեր կազմվել են զարդարված կամ տեսարաններով սկզբնատառերով, և ուսումնասիրության համար նախատեսված ձեռագրերը հաճախ պարունակել են որոշ պատկերներ, որոնք հաճախ չեն գունավորվել։
Այս միտումը սրվել է գոթական ժամանակաշրջանում, երբ ձեռագրերի մեծ մասն կազմվել են առնվազն դեկորատիվ զարդարանքներով, և շատ ավելի մեծ մասը որոշակի տեսակի պատկերներով։ Հատկապես գոթական ժամանակաշրջանի ցուցադրական գրքերը պարոնակել են թերթավոր նախշեր շատ մանրակրկիտ դեկորատիվ եզրեր, հաճախ՝ փոքրիկ զավեշտական-զվարճալի ու տեքստի հետ կապ չունեցող նկարազարդումներով (Drollery)։ Գոթական էջը կարող էր պարունակել մի քանի տարածքներ և դեկորացիայի տեսակներ՝ շրջանակի մեջ մանրանկարչություն, տեքստի հատվածը սկսող տեսարանային սկզբնատառ և զարդարանքով լուսանցք։ Հաճախ տարբեր նկարիչներ են աշխատել դեկորացիայի տարբեր մասերի վրա։
Միջնադարյան ձեռագրերի մանրանկարչության մեկ այլ առանձնահատկությունը լուսանցքների օգտագործումն է տեքստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությաունների համար (մարգինալիաներ)։ Այս լրացումները սովորաբար հանդիպում են տեքստի դեկորատիվ եզրագծերի ներսում և շուրջը։ Միջնադարյան ձեռագրերում հայտնաբերված մարգինալիաները հաճախ եզակի հատուկ հաղորդագրություններ և մանրամասներ են պարունակում, որոնք վկայում են դրանց ստեղծման մեջ ներգրավված ճշգրտության և ուշադիր մտածողության մասին։ Մարգինալիաների միջոցով ձևավորվել են տեքստի ընթերցման ձևը, որն ազդել է ընթերցողի դրա հետ փոխազդեցության վրա։ Այս զարդարանքների և հաղորդագրությունների տեղադրումը ընթերցողին դրդել է ուսումնասիրել ֆիզիկական գիրքից այն կողմ, հասկանալ տողատակերը՝ տեքստը բազմաթիվ տեսանկյուններից մեկնաբանելու համար[54]։
Մարգինալիաները տատանվում են բարդ դեկորատիվ նկարազարդումներից մինչև չափազանց անսովոր համարվողները: Միջնադարյան ձեռագրերում հայտնաբերված մարգինալիաների որոշ օրինակներից են կենտավրոսների, խխունջների և ասպետների մարտերի, զինվոր կանանց, կատուների և մկների միջև մարտերի, աստվածաշնչյան տեքստերից առակների, անձնավորված աղվեսների, նապաստակների և կապիկների, ինչպես նաև եզրագծերի զարդարանքների մեջ թաքնված բառերի և հաղորդագրությունների պատկերները[54][55][56]։ 13-14-րդ դարերի լրացուցիչ պատկերները ու հաղորդագրությունները սովորաբար նվիրված են կրկնվող թեմաներին և հաճախ ստեղծվել են միջնադարյան արվեստի այլ տեսակների նմանությամբ, ինչպիսիք են վիտրաժները, քարի վրա փորագրություն ժայռապատկերները և որմնանկարները[56]:
Գույներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև ոսկու օգտագործումն, անկասկած, իլյումինացիոն ձեռագրերի ամենագրավիչ առանձնահատկություններից մեկն է, տարբեր գույների համարձակ օգտագործումը մանրանկարչական ձեռագրերին տալիս է չափերի բազմաթիվ շերտեր։ Կրոնական տեսանկյունից՝ «գիրքը նկարազարդող բազմազան գույները արժանիորեն չեն ներկայացնում երկնային իմաստության բազմակի շնորհը»[17]։
Կան ապացույցներ, որ նկարազարդողները նախապես պլանավորել են գույների ընտրությունը, ինչը վկայում է վերջնական արդյունքի նպատակային ընտրության և դիզայնի մասին[2]։ Ձեռագրերի գույների և նկարչության հարցում նույնպես կան բազմաթիվ նրբերանգներ։ Նկարազարդողները մարզվել են գույների համադրությունների և ոճական տարբերակումների մեջ՝ աշակերտության մի ձևի միջոցով, ուստի գույների և տեխնիկայի մասին քննարկող առաջնային գրական աղբյուրների սահմանափակ քանակը կարող է ճշգրիտ չհամընկնել իրական նկարազարդողների սովորածի և հետևողականության հետ[52][57]։
| Գույն | Մեկնաբանություններ |
|---|---|
| Կարմիր | Միջատների հիմքով գույներ․
Քիմիական և հանքային հիմքով ներկեր․
Կարմիր գույնը հաճախ կապվում էր արյան, կրակի և աստվածային զորության նման պատկերների հետ[58]։ Այն ամենատարածված և էժան գույնն է եղել և, հետևաբար, հաճախ օգտագործվել է սկզբնատառերի, գլխատառերի, եզրագծերի, ինչպես նաև ընդհանուր պատկերների համար[52][59]։ |
| Վարդագույն |
Վարդագույնը համարվում էր նորաձև գույն և հաճախ հանդիպում էր արիստոկրատների հագուստի պատկերներում և ֆիլիգրանային մանրամասն աշխատանքներում։ Այն նաև օգտագործվում էր պատերի, լճերի և երկնքի լուսավորված ձեռագրերի պատկերները գունավորելու համար[60]։ |
| Դեղին | Բուսական ներկանյութեր
Հանքային հիմքով ներկեր․
Դեղինը հաճախ խառնվել է այլ գունանյութերի հետ՝ բնական հողային երանգներ ստեղծելու համար, որոնք տարածված էին միջնադարյան ձեռագրերի նկարազարդման մեջ: Դեղին ներկը նաև շերտավորվել է ոսկե ներկի տակ՝ բազմաշերտ ոսկե էֆեկտ ստեղծելու համար[23]: |
| Կանաչ |
Կանաչը համեմատաբար հազվագյուտ գունանյութ է եղել մանրանկարչական գունապնակում[23]։ Այն օգտագործվել է լանդշաֆտների համար և հաճախ Եդեմական այգու և վերածննդի հետ կապված պատկերներում[58]։ Վերդիգրիսից ստացված կանաչը հատուկ երանգ էր, որը գրեթե բացառապես օգտագործվել է խաչերի պատկերներում, իսկ կանաչ հողը («Green Earth» կամ terra verde) օգտագործվել է այլ գունանյութերի հետ՝ մաշկի երանգներին խորություն հաղորդելու համար[61]։ Այդ տեխնիկան կոչվում է վերդաչո (verdaccio)։ Հիմնականում Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչներն են օգտագործել այս մեթոդը։ Նրանք դեմքի ստվերային հատվածները նախապես ներկել են կանաչավուն երանգով («Green Earth» կամ terra verde), որպեսզի վրայից քսվող վարդագույն ու դեղնավուն մաշկագույն շերտերը հավասարակշռվեն[62]։ |
| Կապույտ | Բուսական ծագում ունեցող նյութեր․
Քիմիական ծագում ունեցող նյութեր
Կապույտը, հատկապես ուլտրամարին գունանյութը, արժեքավոր և հազվագյուտ գույն է և լայնորեն օգտագործվել է Կույս Մարիամի պատկերներում և կարևոր կրոնական գործիչների հագուստի գունավորման համար[61]։ Ավելի էժան կամ ցածր որակի կապույտ գունանյութեր երբեմն օգտագործվել են սկզբնատառերի, գլխագրերի և եզրագծերի համար[52][59]։ |
| Սպիտակ |
Սպիտակը հաճախ օգտագործվել է կրոնական առարկաների կամ կերպարների հետ կապված, ինչպես նաև օգտագործվել է որպես ենթագունանյութ՝ այլ գույների հիմք ապահովելու և խորություն հաղորդելու համար, մասնավորապես՝ կապույտի հետ համադրման դեպքում՝ երկինք ստեղծելու և կարմիրի հետ՝ մաշկի տարբեր երանգներ ստեղծելու համար[61]։ Սպիտակը նաև օգտագործվել է, հատկապես գոթական ժամանակաշրջանում, կերպարների ուրվագծման և շերտավոր լուսավորություն ստեղծելու համար[2][52]։ |
| Սև |
Սևը օգտագործվել է տեքստը թանաքով գրելու, ինչպես նաև դեմքի գծերը և ոսկեզօծ կողմերը, ինչպիսիք են լուսապսակները, ուրվագծելու համար՝ լրացուցիչ խորություն և տեսողական շեշտադրում ստեղծելու համար[52]։ Սևը նաև օգտագործվում էր մանրանկարը «ուրվագծելու» համար, նախքան այն գույնով լցնելը[52]։ |
| Ոսկեգույն | Ոսկե նրբաթերթիկ, մուրճով մշակված չափազանց բարակ ոսկու շերտ կամ ոսկու փոշի, որը կապակցվել է արաբական խեժի կամ ձվի հետ։ Վերջինս կոչվում է կճեպի ոսկի։ |
| Արծաթագույն |
Արծաթը օգտագործվել է տառերի համար՝ ոսկու նման, էջին փայլ և գեղեցկություն հաղորդելու համար[23]։ |
Ոսկեզօծում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենախիստ սահմանմամբ՝ ձեռագիրը չի համարվում «ծաղկեցված», եթե մեկ կամ մի քանի մանրանկարները չեն պարունակում մետաղ, սովորաբար ոսկե նրբաթերթիկ կամ կավի ոսկե ներկ, կամ առնվազն չեն պատված ոսկե բծերով: Ոսկե նրբաթերթիկը 12-րդ դարից ի վեր սովորաբար փայլեցվել է, մի գործընթաց, որը հայտնի է որպես հղկում: Ոսկու ներառումը ակնարկում է տեքստի բազմաթիվ տարբեր հնարավորությունների մասին: Եթե տեքստը կրոնական բնույթի է, ոսկե տառերով գրելը տեքստը գովաբանելու նշան է: Քրիստոնեության վաղ դարերում Ավետարանական ձեռագրերը երբեմն ամբողջությամբ ոսկով են գրվել[9]։
Ոսկեգույն ֆոնի ոճը, որտեղ ֆոնն ամբողջությամբ կամ մեծ մասամբ ոսկեգույն է, վերցված էր բյուզանդական խճանկարներից և սրբապատկերներից: Տեքստին հարուստ զարդարանք ավելացնելուց բացի, այդ ժամանակ գրիչներն իրենց համարել են Աստծուն գովաբանողներ ոսկու օգտագործմամբ: Ավելին, ոսկի օգտագործվել է, եթե գիրք գրելու պատվիրատու հովանավորը ցանկանում էր ցուցադրել իր հարստության անսահմանությունը: Ի վերջո, ձեռագրերին ոսկու ավելացումն այնքան հաճախակի է դարձել, «որ դրա արժեքը որպես ձեռագրի կարգավիճակի բարոմետր նվազել է»[49]։ Այս ժամանակահատվածում ոսկու գինն այնքան է էժանացել, որ դրա ներառումը մանրանկարչական ձեռագրում կազմել է արտադրության արժեքի միայն մեկ տասներորդ մասը[63]։ Ձեռագրին հարստություն և խորություն հաղորդելով՝ ոսկու օգտագործումը մանրանկարչության մեջ ստեղծել է արվեստի գործեր, որոնք մինչ օրս բարձրարժեք են։
Ոսկե նրբաթերթիկի կամ փոշու կիրառումը նկարազարդման վրա շատ մանրամասն գործընթաց է, որը կարող են ձեռնարկել և հաջողությամբ իրականացնել միայն ամենահմուտ նկարազարդողները: Ոսկու հետ աշխատելիս նկարազարդողի կողմից հաշվի առնված առաջին մանրուքն այն էր, թե արդյոք օգտագործել ոսկե նրբաթերթիկ, թե՞ ոսկե փշուրներ, որոնք կարելի է քսել վրձնով: Ոսկե նրբաթերթիկի հետ աշխատելիս կտորները մուրճով մշակվել և նոսրացվել են[63]։
Այս տեսակի թերթիկի օգտագործումով տեքստի բազմաթիվ հատվածներ հնարավոր է եղել ոսկով ուրվագծել: Ոսկին մանրանկարի վրա քսելու մի քանի եղանակ է կիրառվել: Ամենատարածվածներից մեկը ոսկին «եղջերուի սոսինձի»[Ն 12] հետ խառնելն էր, ապա «այն լցնել ջրի մեջ և մատով լուծել»[64]: Հենց որ ոսկին փափկել և ճկուն է դարձել ջրի մեջ, այն քսել են էջին: Նկարազարդողները պետք է շատ զգույշ լինեին ձեռագրին ոսկե նրբաթերթիկ քսելիս, քանի որ թերթիկը կարող է «կպչել արդեն քսված ցանկացած գունանյութին՝ փչացնելով նախշը, և երկրորդ՝ դրա փայլեցման գործողությունը ինտենսիվ գործընթաց է և կարող է լղոզելով կեղտոտել դրա շուրջը եղած նպատկերները»:
Պատվիրատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնվազն վաղ շրջաններում վանքերը մանրանկարչական ձեռագրերի ամենամեծ արտադրողներն են եղել։ Նրանք ձեռագրեր են արտադրել իրենց սեփական օգտագործման համար. վաղ շրջանում ծանր մանրանկարչական ձեռագրերը սովորաբար պահվել են ծիսական օգտագործման համար, իսկ վանքի գրադարանում պահվել են ավելի պարզ տեքստեր։
Վաղ շրջանում ձեռագրեր են հաճախ պատվիրել կառավարիչները՝ անձնական օգտագործման կամ որպես դիվանագիտական նվերներ, և շատ հին ձեռագրեր շարունակել են նվիրաբերվել այս կերպ, նույնիսկ վաղ ժամանակակից շրջանում[2]։ Հատկապես ժամագրքի ժողովրդականությունից հետո, հարուստ մարդիկ պատվիրում էին աշխատանքներ՝ որպես համայնքում իրենց կարգավիճակի նշան, երբեմն ներառելով նվիրատուների դիմանկարներ կամ զինանշաններ.
«Նոր Կտակարանի մի տեսարանում Քրիստոսը պատկերվում էր ավելի մեծ, քան առաքյալը, որը նկարում ավելի մեծ էր, քան նկարի վրա պատկերված սովորական մարդուց, այն դեպքում, երբ նկարի համեստ նվիրատուն կամ նկարիչն ինքը կարող էին հայտնվել որպես շատ փոքրիկ կերպար նկարի անկյունում»[9]։ Օրացույցը նույնպես անհատականացված է եղել, որտեղ գրանցվել են տեղական կամ ընտանեկան սրբերի տոները։
Միջնադարի վերջում նույնիսկ շատ կրոնական ձեռագրեր արտադրվել են աշխարհիկ առևտրային արհեստանոցներում, ինչպիսին էր Վիլյամ դը Բրայլի ձեռագիրը 13-րդ դարի Օքսֆորդում, գործակալների ցանցի միջոցով տարածման համար։ Այդ ձեռագրերում դատարկ տեղեր էին թողնվել համապատասխան զինանշանի համար, որը գնորդը կարող էր տեղում ավելացնել: Աշխարհիկ ստեղծագործությունների շքեղ նկարազարդ ձեռագրերի աճող ժանրը մեծ մասամբ արտադրվել է առևտրային արհեստանոցներում, հիմնականում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Գենտը, Բրյուգգեն և Իտալիայի հյուսիսը:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյուզանդական Սաղմոսարանից և Նոր Կտակարանից էջ (163 × 109 մմ, 1079 թվական); թանաք, տեմպերա և ոսկի մագաղաթի վրա (Քլիվլենդի արվեստի թանգարան Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ)
- Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումները» (1280), մագաղաթ (Մատենադարան, Ժողովածու, Երևան, Հայաստան)
- Ժամագրքի էջ (մոտ 1460); թանաք, տեմպերա և ոսկի մագաղաթի վրա; չափս՝ 197 × 143 մմ (Քլիվլենդի արվեստի թանգարան)
- Բելբելլո դա Պավիայի ստեղծած Բենեդիկտյան անտիֆոնարից L տառի մի հատված (մոտ 1467–1470), տեմպերա, ոսկի և թանաք մագաղաթի վրա, կազմ՝ կաշի փայտե տախտակների վրա՝ պղնձի համաձուլվածքից պատրաստված անկյունային ամրակներով և ելուստներով (Մետրոպոլիտեն արվեստի թանգարան)
- Երգասացության թերթ. սկզբնատառ P՝ Ծննդյան պատկերով (1495), թանաք, տեմպերա և ոսկի մագաղաթի վրա; չափսերը՝ 598 × 41 մմ; (Քլիվլենդի արվեստի թանգարան)
- Իսպանիայի թագուհի՝ կաթոլիկ Իզաբելլայի ժամագիրք (մոտ 1500), թանաք, տեմպերա և ոսկի մագաղաթի վրա; չափսերը՝ 225 × 152 մմ (Քլիվլենդի արվեստի թանգարան)
- Ֆարնեզեի «Ժամագիրք», Վերածննդի դարաշրջանի մանրանկար էջի օրինակ, հեղինակ՝ Ջուլիո Կլովիո (1537–1546), մագաղաթ, չափսերը՝ 171 × 111 մմ (Մորգանի գրադարան և թանգարան)
- Չորս Ավետարանիչներ (1572–1585), չափսերը՝ 413 × 277 մմ; Իտալիայից, հավանաբար Հռոմից (Մորգանի գրադարան և թանգարան)
- Հայկե Նուկյու (1164–1167), Իցուկուսիմայից (Իցուկուսիմա Ջինջ, Ճապոնիա)
- Հնդկաստանի Քաշմիր Մարտանդ քաղաքի Գուրդվարա Մաթթան Սահիբ քաղաքում պահվող (17-րդ դար) «Գուրու Գրանթ Սահիբ» սիկհական ձեռագրի զարդարված եզրագծի օրինակ։ Այն հայտնի է որպես Սունեհրի բիր (ոսկե կորպուս)։
- Իրանցի մեծ հերոս Ռոստամը սգում է իր որդի Զոհրաբի մահը, որին նա անգիտակցաբար սպանել է մենամարտում: Ֆիրդուսուի իրանական « Շահնամե» էպոսի 1655 թվականի ձեռագրի էջ (Փրինսթոնի համալսարանի գրադարան), անհայտ նկարիչ
- Հուշանվեր «Ամպերի պատկերասրահից» (Յունտայ Սիանրուի), 18-րդ դար (Բրիտանական գրադարան)
- 13-րդ դարի ձեռագրի նկարազարդում, արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի սպանության ամենավաղ հայտնի պատկերը Քենթերբերիի տաճարում 1170 թվականին (Բրիտանական գրադարան, Լոնդոն)
- Քրիստոսը մեծության մեջ՝ A տառով, անտիֆոնարի բիֆոլիումից հատված (մոտ 1405); տեմպերա, ոսկի և թանաք մագաղաթի վրա (Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մանրանկարիչներ Մալնազարը եղբոր՝ Աղաբիրի հետ շքեղորեն զարդարել են այս գիրքը Հին Կտակարանի տեսարաններով, ինչպիսիք են Աշխարհի արարումը, և չորս ավետարանիչների դիմանկարներով (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես): Նրանք նաև ներառել են վեց մանրամասն զարդարված կանոնական աղյուսակների հավաքածու, որոնք օգնում են ընթերցողին խաչաձև հղումներ կատարել նույն պատմությանը չորս Ավետարաններից մեկից ավելիում: Էջը Մալնազարի Աստուածաշնչից է (Նոր Ջուղա, 1637, Գեթիի թանգարան)։
- ↑ Չափերը մոտավորապես 55X71 սմ, կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, որոնցից 601 թերթը պահվում է Մատենադարանում, իսկ 17 թերթը Վենետիկում։ Էջերից յուրաքանչյուրը յուրաքանչյուրը պատրաստված է մեկ երինջի կամ արջառի կաշվից։
- ↑ Իսլամական ձեռագրերը համարվում են մանրանկարչություն կամ ծաղկազարդված (illuminated), քանի որ դրանք հաճախ օգտագործում են ոսկի և արծաթ՝ տեքստը «լուսավորելու» համար, ինչը նման է արևմտյան ավանդույթներին։
- ↑ Հեռավոր Արևելքի (օրինակ՝ չինական կամ ճապոնական) և Մեսոամերիկյան (ացտեկների կամ մայաների) աշխատանքները կոչվում են գեղանկարչական (painted), քանի որ դրանցում պատկերն ու գիրը հաճախ անբաժանելի են, և շեշտը դրվում է վրձնի հարվածի ու գունային գամմայի, այլ ոչ թե մետաղական փայլի վրա։
- ↑ Վելումը (vellum) պատրաստված կենդանական կաշի է (սովորաբար հորթի), որը դարեր շարունակ օգտագործվել է որպես գրելու կամ գրքերի կազմման բարձրորակ նյութ: Այն տարբերվում է մագաղաթից (parchment) իր ավելի նուրբ, բարձրորակ հյուսվածքով: Ժամանակակից համատեքստում «վելում» է կոչվում նաև թափանցիկ, հարթ թուղթը, որն օգտագործվում է հրավիրատոմսերի և ձևավորման համար:
- ↑ Արտուքյանները (թուրքերեն՝ Artuklular) թուրքմենական դինաստիա, որոնք իշխել են Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Սիրիայում և Հյուսիսային Իրաքում 11-րդից 15-րդ դարերում (1101–1409 թթ.): Դինաստիան հիմնադրվել է սելջուկյան զորավար Արտուք բեկը, որը 1086 թվականին նշանակվել էր Երուսաղեմի կառավարիչ:
- ↑ Թեև բնագիրը գրվել է 9-րդ դարում Բաղդադում, առավել հայտնի մանրանկարչական օրինակները եվրոպական են (օրինակ՝ Օքսֆորդի կամ Փարիզի ձեռագրերը), քանի որ այս աշխատությունը դարձել էր եվրոպական բժշկական համալսարանների հիմնական դասագիրքը՝ որպես Articella հավաքածուի մաս[38]։ Հունեյն իբն Իսհակը, Աբբասյանների դարաշրջանի քրիստոնյա արաբ գիտնական, թարգմանիչ, լեզվաբան և բժիշկ էր։ Նա գլխավորել է աշխատությունների թարգմանությունները։
- ↑ Որոշ արվեստաբաններ կարծում են, որ թռչնագլուխը խորհրդանշում է հրեա կերպարների հոգևոր սլացքը կամ հրեշտակային բնույթը ծիսակարգի ժամանակ։ Քանի որ հրեշտակները հաճախ պատկերվում էին թևերով, մարդկանց թռչնագլուխ ներկայացնելը նրանց հավասարեցնում էր սուրբ էակներին, ովքեր կատարում են Աստծո կամքը (այս դեպքում՝ Զատկի ծիսակարգը)։ Կամ էլ թռչունի ազատության խորհրդանիշ իմաստն է ենթատեքստը, ինչը կատարելապես համապատասխանում է Հագադայի հիմնական թեմային՝ Եգիպտոսի ստրկությունից հրեաների ելքին և ազատագրմանը։
- ↑ Միջնադարյան հրեական ձեռագրերում, հատկապես 13-14-րդ դարերի գերմանական (աշկենազական) ավանդույթում, զոոցեֆալիան (կենդանագլխությունը) օգտագործվել է ոչ միայն խուսափելու համար մարդու ամբողջական պատկերման արգելքից, այլև որպես հզոր տեսողական գործիք՝ ընդգծելու համար կերպարների հոգևոր կամ բարոյական կարգավիճակը։ Հաճախ հրեաները պատկերվել են «մաքուր» կամ վեհ կենդանիների (առյուծ, արծիվ, եղնիկ) գլուխներով՝ շեշտելու նրանց ընտրյալ լինելը և հոգևոր ուժը, իսկ նրանց թշնամի հեթանոսները՝ «անմաքուր» կամ այլանդակված գլուխներով:
- ↑ Քանի որ Տասնաբանյա պատվիրաններն արգելում են մարդու կերպարի պատկերումը («քանդակ չշինես»), կենդանու գլուխ ավելացնելը կերպարը դարձնում էր «ոչ մարդկային»։ Դա հոգևոր առումով «անվտանգ» է համարվel, քանի որ բացառում էր մարդուն կուռք դարձնելու հավանականությունը։
- ↑
- I. Ածխահափոշու կետերով ստեղծվում է ուրվագիծը
- II. Արծաթե ասեղով նկարն ուրվագծվում է
- III. Նկարազարդումը կրկնվում է թանաքով
- IV. Մակերեսը պատրաստվում է ոսկեզօծման նրբաթերթը քսելու համար
- V. Ոսկե նրբաթերթը տեղադրվում է
- VI. Ոսկե նրբաթերթը շփելով հղկեցում է՝ այն փայլուն և արտացոլող դարձնելու համար
- VII. Նրբաթերթի կպչելու համար օգտագործվում են դեկորատիվ դրոշմներ
- VIII. Կիրառվում են հիմնական գույները
- IX. Ծավալ հաղորդելու համար մանրանկարի վրայով անցնում են գույների ավելի մուգ երանգներով
- X. Նկարվում են լրացուցիչ մանրամասներ
- XI. Ավելի բաց գույներով մանրամասներն են ավելացվում
- XII. Մանրանկարչության ավարտին եզրագծերն ընդգծվեւմ են թանաքով։
- ↑ «Եղջերուի սոսինձ» (Stag's glue), կենդանական ծագման սոսնձի տեսակ, որը պատմականորեն ստացվել է եղջերվի եղջյուրներից, կաշվից, ոսկորներից, ջլերից և այլ հյուսվածքներից եփման միջոցով՝ կոլագենի հիդրոլիզի միջոցով, նման ժելատինին։ Այն հայտնի է նաև որպես colla cervina: Օգտագործվել է որպես կապակցանյութː
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bible (The J. Paul Getty Museum Collection)». The J. Paul Getty Museum Collection (անգլերեն). Վերցված է 2026-04-08-ին.
- 1 2 3 4 5 6 7 Kauffmann, Martin (2018-07-26). «Decoration and illustration». In Kwakkel, Erik; Thomson, Rodney (eds.). The European book in the twelfth century. Cambridge University Press. էջեր 43–67. doi:10.1017/9781316480205.005. ISBN 978-1-316-48020-5.
- ↑ Berenbeim, Jessica (2015). Art of documentation: documents and visual culture in medieval England. Text, image, context. Toronto: Pontifical Institute of Mediaeval Studies. ISBN 978-0-88844-194-2.
- ↑ Weitzmann, Kurt (1977). Late Antique and Early Christian book illumination. London: Chatto & Windus. ISBN 978-0-7011-2243-0.
- ↑ Laura Sînziana Cuciuc Romanescu (2020). «ILLUMINATED PAGES. A MIDDLE AGES TRIP IN THE FIELD OF COLOR». Revista Română de Studii Eurasiatice (English). 16 (1–2): 7–18. ISSN 1841-477X.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Herodotus (1998-03-05), Waterfield, Robin; Dewald, Carolyn (eds.), «Histories», Oxford World's Classics: Herodotus: The Histories, Oxford University Press, doi:10.1093/oseo/instance.00271233, ISBN 978-0-19-953566-8, Վերցված է 2024-12-12-ին
- 1 2 Davenport, Cyril (1912). «Illuminated Manuscripts». Journal of the Royal Society of Arts. 60 (3087): 245–251. ISSN 0035-9114. JSTOR 41339989.
- ↑ «Differences between Parchment, Vellum and Paper». National Archives (անգլերեն). 2016-08-15. Վերցված է 2026-04-09-ին.
- 1 2 3 4 De Hamel, Christopher (2001). The British Library guide to manuscript illumination: History and techniques. Toronto: University of Toronto Press. ISBN 978-0-8020-8173-5.
- ↑ Brown, Michelle Patricia; Teviotdale, Elizabeth Cover; Turner, Nancy K. (2018). Understanding illuminated manuscripts: a guide to technical terms. Los Angeles: The J. Paul Getty Museum. ISBN 978-1-60606-578-5.
- ↑ Mark, Joshua J. (2018 թ․ հունվարի 30). «Book of Kells». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «The Psalter as Scripture - Response - Seattle Pacific University». spu.edu. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ Stein, Authors: Wendy A. (2017 թ․ հունիս). «The Book of Hours: A Medieval Bestseller | Essay | The Metropolitan Museum of Art | Heilbrunn Timeline of Art History». The Met’s Heilbrunn Timeline of Art History (անգլերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Book of Beasts». Getty Museum. Conservation Research Foundation Museum. Վերցված է 2024-04-17-ին.
- ↑ «The Medieval Bestiary». penelope.uchicago.edu. Վերցված է 2024-04-17-ին.
- ↑ Kauffmann, Martin (2003). «Scriptorium». Grove Art Online (անգլերեն). Oxford: Oxford University Press. doi:10.1093/gao/9781884446054.article.t077202. ISBN 978-1-884446-05-4.
- 1 2 3 Putnam, George Haven (1897). Books and their makers during the Middle Ages: A study of the conditions of the production and distribution of literature from the fall of the Roman Empire to the close of the seventeenth century. London: Putnam.
- 1 2 «Illustrations from Maqamat of al-Hariri». warfare.6te.net. Վերցված է 2026-04-08-ին.
- ↑ Flood, Finbarr Barry (2017). «A Turk in the Dukhang? Comparative Perspectives on Elite Dress in Medieval Ladakh and the Caucasus». Interaction in the Himalayas and Central Asia. Austrian Academy of Science Press: 232.
- ↑ Hillenbrand, 2010, էջ 126 and note 40
- ↑ Contadini 2012, էջեր. 126–127: "Official" Turkish figures wear a standard combination of a sharbūsh, a three-quarters length robe, and boots. Arab figures, in contrast, have different headgear (usually a turban), a robe that is either full-length or, if three-quarters length, has baggy trousers below, and they usually wear flat shoes or (...) go barefoot (...) P.127: Reference has already been made to the combination of boots and sharbūsh as markers of official status (...) the combination is standard, even being reflected in thirteenth-century Coptic paintings, and serves to distinguish, in Grabar's formulation, the world of the Turkish ruler and that of the Arab. (...) The type worn by the official figures in the 1237 Maqāmāt, depicted, for example, on fol. 59r,67 consists of a gold cap surmounted by a little round top and with fur trimming creating a triangular area at the front which either shows the gold cap or is a separate plaque. A particular imposing example in this manuscript is the massive sharbūsh with much more fur than usual that is worn by the princely official on the right frontispiece on fol. 1v."
- 1 2 How An Eye Physician Who Translated Classical Greek Medicine Into Arabic Helped Form Western Medical Thought
- 1 2 3 4 A. P. Laurie, M. A. (1914-01-01). The Pigments and Mediums of the Old Masters. Internet Archive. Macmillan, London.
- 1 2 3 «History of publishing - Medieval, Manuscripts, Scriptoria | Britannica». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2026-04-08-ին.
- ↑ Aly, El-Hussein A. Y. (2023-06). «The Graeco-Arabic Translation Movement». Elements in Translation and Interpreting (անգլերեն). doi:10.1017/9781009385626.
- ↑ «Understanding Illuminated Manuscripts». www.scribd.com. Վերցված է 2026-04-09-ին.
- ↑ Burnett, Charles (2018). Kwakkel, Erik; Thomson, Rodney (eds.). Reading the Sciences. Cambridge Studies in Medieval Literature. Cambridge: Cambridge University Press. էջեր 259–276. ISBN 978-1-107-13698-4.
- 1 2 Snelders, 2010, էջ 3, note 14
- 1 2 Snelders, 2010, էջ 3
- ↑ Snelders, 2010, էջ Chapter4, 4th page
- ↑ N.Y.), Metropolitan Museum of Art (New York (1997). The Glory of Byzantium: Art and Culture of the Middle Byzantine Era, A.D. 843-1261 (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-777-8.
- ↑ «Digitized manuscript». digi.vatlib.it. Վերցված է 2026-04-08-ին.
- ↑ The Glory of Byzantium: Art and Culture of the Middle Byzantine Era, A.D. 843-1261 (անգլերեն). Metropolitan Museum of Art. 1997. էջեր 384–385. ISBN 978-0-87099-777-8.
- 1 2 The Glory of Byzantium: Art and Culture of the Middle Byzantine Era, A.D. 843-1261 (անգլերեն). Metropolitan Museum of Art. 1997. էջեր 384–385. ISBN 978-0-87099-777-8.
- ↑ Snelders, 2010, էջեր 1-2
- ↑ Snelders, 2010
- ↑ «Great Mongol (Demotte) Shāh-Nāmeh, Tabriz, Iran, c.1335. Ilkhanid Illustrations». warfare.6te.net. Վերցված է 2026-04-08-ին.
- ↑ «How Medieval Scholars Preserved Hippocrates and Galen» (ամերիկյան անգլերեն). 2020-02-04. Վերցված է 2026-04-11-ին.
- ↑ Mann, Vivian B. (2019-12-31), «The Unknown Jewish Artists of Medieval Iberia», The Jew in Medieval Iberia, 1100-1500, Academic Studies Press, էջեր 138–179, doi:10.1515/9781618110541-007, ISBN 978-1-61811-054-1, Վերցված է 2024-09-14-ին
- 1 2 Gertsman, Elina (2023-09-01). «'The Breath of Every Living Thing': Zoocephali and the Language of Difference on the Medieval Hebrew Page». Art History (անգլերեն). 46 (4): 714–748. doi:10.1111/1467-8365.12742. ISSN 0141-6790.
- ↑ «The Birds' Head Haggadah». www.imj.org.il. Վերցված է 2026-04-08-ին.
- ↑ Kogman-Appel, Katrin (2018), «Material Culture and Art», The Cambridge History of Judaism, էջեր 860–881, doi:10.1017/9781139048880.032, ISBN 978-0-521-51724-9, Վերցված է 2024-09-16-ին
- ↑ Shalev-Eyni, Sarit, Ambrosian Bible (անգլերեն), doi:10.1163/2772-4026_EJBO_SIM_031576, Վերցված է 2025-06-08-ին
- ↑ Gertsman, Elina (2022 թ․ մարտ). «Animal Affinities: Monsters and Marvels in the Ambrosian Tanakh». Gesta. 61 (1): 27–55. doi:10.1086/718084. ISSN 0016-920X.
- ↑ Chazan, Robert, ed. (2018), «Spiritual and Intellectual History», The Cambridge History of Judaism: Volume 6: The Middle Ages: The Christian World, The Cambridge History of Judaism, Cambridge: Cambridge University Press, vol. 6, էջեր 463–881, doi:10.1017/9781139048880, ISBN 978-0-521-51724-9, Վերցված է 2025-06-08-ին
- ↑ Махзор՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Derolez, Albert (2003). The palaeography of Gothic manuscript books: from the twelfth to the early sixteenth century. Cambridge studies in palaeography and codicology. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-80315-1.
- ↑ Kitzinger, Beatrice E.; O'Driscoll, Joshua (2019). After the Carolingians: Re-defining manuscript illumination in the 10th and 11th Centuries. Sense, matter, and medium. Berlin: Walter de Gruyter. doi:10.1515/9783110579499. ISBN 978-3-11-057467-8.
- 1 2 De Hamel, Christopher (1992). Scribes and illuminators. Medieval craftsmen. London: The British Museum Press. ISBN 978-0-7141-2049-2.
- ↑ Anderson, Donald M. (1969). The art of written forms: the theory and practice of calligraphy. New York: Holt. ISBN 978-0-03-068625-2.
- ↑ Calkins, Robert G. (1978). «Stages of Execution: Procedures of Illumination as Revealed in an Unfinished Book of Hours». Gesta (անգլերեն). 17 (1): 61–70. doi:10.2307/766713. ISSN 0016-920X. JSTOR 766713. S2CID 190805404.
- 1 2 3 4 5 6 7 Morgan, Nigal (2008-03-27), «Illumination – pigments, drawing and gilding», The Cambridge History of the Book in Britain, Cambridge University Press, էջեր 84–95, doi:10.1017/chol9780521782180.008, ISBN 978-1-139-05420-1, Վերցված է 2024-12-12-ին
- 1 2 «THE ART OF THE BOOK». viscomhistory (անգլերեն). Վերցված է 2026-04-09-ին.
- 1 2 «Hidden in Plain Sight: Secret Messages in Manuscript Marginalia – History of the Book» (ամերիկյան անգլերեն). 2020-12-15. Վերցված է 2025-02-23-ին.
- ↑ Burgess, Anika (2017-05-09). «The Strange and Grotesque Doodles in the Margins of Medieval Books». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2025-02-23-ին.
- 1 2 «Ludicrous figures in the margin». blogs.bl.uk (անգլերեն). Վերցված է 2025-02-23-ին.
- ↑ Melo, Maria J.; Castro, Rita; Nabais, Paula; Vitorino, Tatiana (2018-12-01). «The book on how to make all the colour paints for illuminating books: unravelling a Portuguese Hebrew illuminators' manual». Heritage Science (անգլերեն). 6 (1). doi:10.1186/s40494-018-0208-z. ISSN 2050-7445.
- 1 2 «Colour and Meaning». COLOUR: The Art and Science of Illuminated Manuscripts (անգլերեն). Վերցված է 2024-10-26-ին.
- 1 2 «Decoration and illumination - The University of Nottingham». www.nottingham.ac.uk. Վերցված է 2024-11-06-ին.
- 1 2 3 Vieira, Márcia; Melo, Maria João; Nabais, Paula; Lopes, João A.; Lopes, Graça Videira; Fernández, Laura Fernández (2024 թ․ հունվար). «The Colors in Medieval Illuminations through the Magnificent Scriptorium of Alfonso X, the Learned». Heritage (անգլերեն). 7 (1): 272–300. doi:10.3390/heritage7010014. ISSN 2571-9408.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն) - 1 2 3 Phenix, Alan; Roy, Ashok (1995 թ․ փետրվար). «Artists' Pigments: A Handbook of Their History and Characteristics, Volume 2». Studies in Conservation. 40 (1): 69. doi:10.2307/1506614. ISSN 0039-3630. JSTOR 1506614.
- ↑ «Green Earth Pigment in Art History—Uses, Properties and Colors». www.naturalpigments.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-04-10-ին.
- 1 2 Lovett, Patricia (2017). The art and history of calligraphy. London: The British Library. ISBN 978-0-7123-5668-8.
- ↑ Blondheim, D. S. (1928). «An old Portuguese work on manuscript illumination». The Jewish Quarterly Review. 19 (2): 97–135. doi:10.2307/1451766. ISSN 0021-6682. JSTOR 1451766.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alexander, Jonathan A.G., Medieval Illuminators and their Methods of Work, 1992, Yale UP, 0300056893
- Coleman, Joyce, Mark Cruse, and Kathryn A. Smith, eds. The Social Life of Illumination: Manuscripts, Images, and Communities in the Late Middle Ages (Series: Medieval Texts and Cultures in Northern Europe, vol. 21. Turnhout: Brepols Publishing, 2013). xxiv + 552 pp online review
- Calkins, Robert G. Illuminated Books of the Middle Ages. 1983, Cornell University Press, 0500233756
- Camille, M. (1992). Image on the edge: the margins of medieval art. Harvard University Press.
- Contadini, Anna (2012 թ․ հունվարի 1). A World of Beasts: A Thirteenth-Century Illustrated Arabic Book on Animals (the Kitāb Na't al-Ḥayawān) in the Ibn Bakhtīshū' Tradition. Brill. doi:10.1163/9789004222656_005.
- De Hamel, Christopher. A History of Illuminated Manuscript (Phaidon, 1986)
- Hillenbrand, Robert (2010 թ․ հունվարի 1). «The Schefer Ḥarīrī: A Study in Islamic Frontispiece Design». Arab Painting: 117–134. doi:10.1163/9789004236615_011. ISBN 978-90-04-23661-5.
- Kren, T. & McKendrick, Scot (eds), Illuminating the Renaissance – The Triumph of Flemish Manuscript Painting in Europe, Getty Museum/Royal Academy of Arts, 2003, 1-903973-28-7
- Liepe, Lena. Studies in Icelandic Fourteenth Century Book Painting, Reykholt: Snorrastofa, rit. vol. VI, 2009.
- Melo, M.J., Castro, R., Nabais, P. et al. The book on how to make all the colour paints for illuminating books: unravelling a Portuguese Hebrew illuminators' manual' ' Herit Sci 6, 44 (2018). https://doi.org/10.1186/s40494-018-0208-z
- Morgan, Nigel J., Stella Panayotova, and Martine Meuwese. Illuminated Manuscripts in Cambridge: A Catalogue of Western Book Illumination in the Fitzwilliam Museum and the Cambridge Colleges (London : Harvey Miller Publishers in conjunction with the Modern Humanities Association. 1999– )
- Pächt, Otto, Book Illumination in the Middle Ages (trans fr German), 1986, Harvey Miller Publishers, London, 0199210608
- Rudy, Kathryn M. (2016), Piety in Pieces: How Medieval Readers Customized their Manuscripts, Open Book Publishers, doi:10.11647/OBP.0094, hdl:10023/9562, ISBN 9781783742356

- Snelders, B. (2010). Identity and Christian-Muslim interaction : medieval art of the Syrian Orthodox from the Mosul area. Peeters, Leuven.
- Wieck, Roger. "Folia Fugitiva: The Pursuit of the Illuminated Manuscript Leaf". The Journal of the Walters Art Gallery, Vol. 54, 1996.
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանրանկարչական ձեռագրեր Ջ. Պոլ Գետտիի թանգարանում – Լոս Անջելես (արխիվացված է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին)
- Մանրանկարչական ձեռագրի թերթեր։ Լուիսվիլի համալսարանի գրադարանների թվայնացված լուսավորված ձեռագրեր։
- Բոլ Սթեյթ համալսարանի թվային մեդիա պահոցից 15 էջ մանրանկարչական ձեռագրեր
- Թվայնացված մանրանկարչական ձեռագրեր ՝ Ուոլտերսի արվեստի թանգարանի բարձորակ արխիվային պատկերների ամբողջական հավաքածուներ
- Հայկական պատկերազարդ ձեռագրերի հավաքածու – Հայկական պատկերազարդ ձեռագրերի բարձրորակ պատկերներով լիարժեք հավաքածու
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UCLA գրադարանի հատուկ հավաքածուներ՝ միջնադարյան և Վերածննդի ձեռագրերի հավաքածու
- Բրիտանական գրադարան, մանրանկարչական ձեռագրերի կատալոգ։ Արխիվացված 24 Նոյեմբեր 2011 Wayback Machine ում։
- Մանրանկարչական ձեռագրերի հավաքածու Հաագայի Koninklijke Bibliotheek- ից և Meermanno-Westreenianum թանգարանից
- CORSAIR․ Հազարավոր թվային պատկերներ Մորգանի գրադարանի միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի ձեռագրերի հայտնի հավաքածուից։
- Ձեռագրերի մանրանկարներ, 1450 թվականից առաջ ստեղծված ձեռագրերի նկարազարդումների հավաքածու
- Ինդոնեզական մանրանկարչական ձեռագրերի հավաքածու | Հարավարևելյան Ասիայի թվային գրադարան
- . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրանկարչական ձեռագիր» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2026 թվականի 16-րդ շաբաթվա հոդված։ |








