Մանրաթելա-օպտիկական հաղորդման գծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանրաթելա-օպտիկական հաղորդման գիծ, մանրաթելա-օպտիկական համակարգ, որը բաղկացած է ակտիվ և պասիվ տարրերից և նախատեսված է օպտիկական տիրույթում ինֆորմացիան հաղորդելու համար։

ՄՕԿԳ-ի տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլեքսոր և դեմուլտիպլեքսոր-բարձր դասի պատկանող սխեմաներ են, որոնք նախատեսված են տեղետվական ուղիների միավորման կամ բաժանման համար։ Մուլտիպլեքսորը և դեմուլտիպլեքսորը կարող են աշխատել ինչպես ժամանակային այնպես էլ հաճախականային սահմաններում, կարող են լինել և էլեկտրական և օպտիկական։

  • Ռեգեներատոր - սա մի սարք է, որը վերականգնում է օպտիկական իմպուլսների տեսքը, որոնք տարածվելով մանրաթելում ենթարկվում են աղավաղման։ Ռեգեներատորները կարող են լինել ինչպես օպտիկական այնպես էլ էլեկտրական, որոնք փողակերպում են օպտիկական ազդանշանը էլեկտրականի, վերականգնում են այն և հետո կրկին ձևափոխում են օպտիկականի։
  • Ուժեղարար — սարք, որը ուժեղացնում է ազդանշանի հզորությունը։ Ուժեղարարները նույնպես կարող են լինել օպտիկական և էլեկտրական։
  • Լազեր — այն օպտիկական ճառագայթման աղբյուր է։
  • Մոդուլյատոր — սարք է որը, մոդուլացնում է օպտիկական ալիքը մեկ ուրիշ կրող ազդանշանի վրա։ Մեծամասնությամբ համակարգերում այդ դերը կատարում է լազերը, սակայն ոչ ուղիղ մոդուլյացիայի ժամանակ դրա համար օգտագործում են առանձին սարք։
  • Ֆոտոընդունիչ (ֆոտոդիոդ) — սարք է, որը կատարում է օպտոէլեկտրոնային ազդանշանի փոխակերպումը։

Պասիվ բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպտիկական մալուխ, որի լուսահաղորդիչ տարրը օպտիկական մանրաթելն է։ Մալուխի արտաքին պատյանը կարող է պատրաստված լինել տարբեր նյութերից՝պոլիվինիլդլորիդային, պոլիէթիլենային, պոլիպրոպիլենային, տեֆլոնից և այլն։ Օպտիկական կաբելը կարող է ունենալ տարբեր տիպի զրահապատում և հատուկ պաշտպանական շերտեր (օրինակ՝ մանր ապակյա ասեղիկներ՝ կրծողներից պաշտպանվելու համար)։
  • Օպտիկական կցորդիչ - երկու և ավելի օպտիկական մալուխների միացման համար կիրառվող սարք։
  • Օպտիկական կրոս - Օպտիկական մալուխի ծայրը որոշարկելու և նրան ակտիվ սարքավորումը միացնելու համար նախատեսված սարք։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելային օպտիկական հաղորդման գծերը (ՄՕՀԳ) ունեն մի շարք առավելություններ մալուխային եվ ռադիոռելեային կապի համակարգերի նկատմամբ։

  • Ազդանշանի փոքր մարման գործակցից ելնելելով (0,15դբ/կմ թափանցելիության երրորդ պատուհանում) թույլ է տալիս ինֆորմացիան հաղորդել մեծ տարածություների վրա առանց ուժեղացուցիչներ օգտագործելու։ Ուժեղացուցիչները ՄՕՀԳ –ում կարող են տեղադրվել 40, 80, կամ 120 կմ մեկ, կախված վերջնակետում տեղադրված սարքավորման դասից։ Մանրաթելային օպտիկայի բարձր թողունակությունը թույլ է տալիս ինֆորմացիան հաղորդել այնպիսի բարձր արագությամբ, որը անհնարին է կապի մյուս համակարգերի համար։
  • Օպտիկական միջավայրը ունի բարձր հուսալիություն։ Օպտիկական մանրաթելը ենթակա չէ օքսիդացման, թրջման եվ ենթակա չեն թույլ էլեկտրամագնիսական ազդեցություններին։
  • Օպտիկական մանրաթելով ինֆորմացիան հաղորդվում է կետից կետ եվ փոփոխել այն կամ գաղտնալսել կարելի է միայն գծի մեջ ֆիզիկական միջամտության միջոցով։
  • Ունի մեծ պաշտպանվածություն միջմանրաթելային ազդեցություններից։
  • Էկրանային ճառագայթման մակարդակը մեծ է 100 դբ-ից։ Մեկ մանրաթելի աշխատանքը չի ազդում հարևան մանրաթելերի աշխատանքի վրա։
  • Հրդեհա- և պայթունավտանգ չէ ֆիզիկական եվ քիմիական պարամետրերի փոփոխության դեպքում։ Ունի փոքր ծավալ եվ քաշ։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելա-օպտիկական հաղորդման գծերի թերություններն են՝

  • Օպտիկական մալուխի համեմատական փխրուն լինելը
  • Մալուխի ուժեղ ճկման դեպքում հնարավոր է մանրաթելի կոտրվածք կամ մթագնում միկրոճաքերի պատճառով։ Այդ պատճառով հարկավոր է հետեվել արտադրող ընկերության ցուցումներին (թույլատրելի ճկվածքի անկյունը պահպանելու համար)։
  • Խզման դեպքում բարդ է վերականգնումը։
  • Ինչպես մալուխի այնպես էլ ՄՕՀԳ սարքավորումների պատրաստման բարդ տեխնոլոգիա։
  • Ազդանշանի բարդ վերափոխումը ինտերֆեյսային սարքավորումներում։
  • Օպտիկական սարքավորման համեմատական թանկ է։, Սակայն այդ թանկությունը բացարձակ թվերով է արտահայտվում՝ գնի եվ թողունակության համեմատությունը ավելի լավ է, քան մյուս համակարգերում։
  • Մանրաթելերի մթագնում ռադիոակտիվ ճառագայթման դեպքում (չնայած գոյություն ունեն լեգերացված մանրաթելեր բարձր ռադիոակտիվ կայունությամբ)։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելա-օպտիկական հաղորդման գծերի առավելությունները թույլ են տալիս այն օգտագործելու տարբեր հեռահաղորդակցման տարբեր ոլորտներում։