Մանրաթելային օպտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսատարրերի խուրձ
Օպտիկական մանրաթելային միակցիչներ

Մանրաթելային օպտիկա (անգլ.՝ fiber-opics), օպտիկայի կարևորագույն բաժիններից մեկը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեխնիկա
  • Բժշկություն
  • Հեռուստատեսություն

Մանրաթելային օպտիկայում կարևորագույն մասը լուսատարրն է։ Մանրաթելային օպտիկայում լույսը կարելի է հաղորդել լուսատարներով՝ օգտագործելով լրիվ անդրադարձման երևույթը։ Լուսատարն ապակե գլանաձև մանրաթելն է, որիը պատված է մանրաթելի բեկման ցուցչիչ ունեցող թափանցիկ նյութի թաղանթով։ Բազմիցս անդրադառնալով՝ լույսը տարածվում է լուսատարով, անկախ այն բանից՝ լուսատարն ուղի՞ղ է, թե՞ կոր։ Օպտիկական մանրաթելեր(լուսատարրեր), որպես կանոն, բաղկացած է մի թափանցիկ միջուկից՝ շրջապատված թափանցիկ պաշտպանիչ շերտով, որն ունի ավելի ցածր բեկման ցուցիչ։

Մանրաթելերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմամոդ մանրաթելեր
  • Միամոդ մանրաթելեր
Միամոդ մանրաթելի կառուցվածքը

Մազմամոդ մանրաթելեր, որոնք օգտագործում են կարճ հեռավորության վրա կապ հաստատելու համար Միամոդ մանրաթելը օգտագործվում են ավելի մեծ հեռավորությունների վրա, քան 1000 մետրն է։ Ժամանակակից լուսատարրերն ունեն շատ փոքր տրամագիծ, ավելի փոքր, քան մարդու մազն է[1]: Այդ լուսատարրերից խուրձ են կազմում՝ նրա մեջ ընդգրկելով տասնյակ հազարավոր լուսատարրեր։ Խրձում յուրաքանչյուր լուսատարրով հաղորդվում է ինֆորմացիայի մի մասը, իսկ խուրձը հաղորդում է ամբողջական պատկերը։

Ներկայումս հեռուստատեսային կապի զգալի մասն իրականացվում է լուսատարրերով․ պատկերներն հաղորդում են լույսի միջոցով։ Լուսատարային օպտիկան նորանոր կիրառություններ է գտնում տեխնիկայում և բժշկության մեջ։ Մարդու ներքին օրգանների՝ մասնավորապես ստամոքսի հետազոտման համար օգտագործում են մանրաթելային ստամոքսադիտակ՝ բաղկացած երկու լուսատարրից։ Լուսատարրերը կերակրափողով իջեցնում են ստամոքս, մի լուսատարրով լուսավորում են ստամոքսը, մյուսով՝ դիտում այն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Optical Fiber»։ www.thefoa.org։ The Fiber Optic Association.։ Վերցված է 17 April 2015