Մանվել Մանվելյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանվելյան (այլ կիրառումներ)
Մանվել Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1913 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1985[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Անդամակցություն | Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1935) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1949) և ակադեմիկոս (1963) |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան |
Մանվել Գարեգինի Մանվելյան (մայիսի 13, 1913, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1985[1]), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970): Մանվել Մանվելյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը (1998):
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933-1940 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1935 թվականին, ապա, մինչև 1957 թվականը՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Մանվելյանը ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի (1957-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին տնօրենն էր (1957-1968 թվականներին և 1970-1975 թվականներին)։ Մանվելյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացմանը և ալյումինատային լուծույթների մաքրմանը։ Նեֆելինային սիենիտների քիմիական մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը։
Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները։ Ընտրվել է ՀԽՍՀ V, VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
- Պատվո նշան շքանշան:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ ![]() |