Մանվել Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Ղազարյան
Ծնվել էմայիսի 2, 1961(1961-05-02) (62 տարեկան)
ԾննդավայրԱրարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Մանվել Անդրանիկի Ղազարյան (մայիսի 2, 1961(1961-05-02), Արարատի մարզ, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի մայիսի 2-ին` Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ 1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

Աշխատել է որպես ապրանքագետ, տնտեսագետ, հաշվապահ։ 1991-1992 թվականներին եղել է Արարատի թռչնաբուծարանի տնօրեն, 1993-1997 թվականներին՝ Վեդու գինու գործարանի տնօրեն։ 1997 թվականին եղել է նույն գործարանի բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահը։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք), եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության անդամ։

2003-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 24 ընտրատարածքից, եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից։

2002 թվականին դարձել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ օլիմպիական կոմիտեի անդամ[1]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրական երախտագիտություն» մեդալ (2000)
  • ԼՂՀ «Արիության» մեդալ (2000)
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ (2001)
  • «Արիության համար» մեդալ (2001)
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2001)
  • Գարեգին Նժդեհ» մեդալ (2005)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2007)
  • Արցախյան ազատամարտիկների միության նախագահի պատվոգիր[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  2. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]