Մանվել Բադեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Բադեյան
Ծնվել էհունիսի 29, 1957(1957-06-29)[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2022(2022-09-30)[2] (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Մանվել Հենրիկի Բադեյան (հունիսի 29, 1957(1957-06-29)[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2022(2022-09-30)[2], Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում[3]։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը[4]։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող[5]։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ[6]։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում[7]։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։ 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=12&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  4. «Бадеян Манвел Генрихович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  5. «Бадеян, Манвел Генрихович - это... Что такое Бадеян, Манвел Генрихович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. «Бадеян, Манвел Генрихович - б. Манвел Бадеян г. Армянский». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  7. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]