Մանվել Աֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մանվել Աֆրիկյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1985(1985-08-08) (34 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ուլիս
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002— Հայաստան Ուլիս 72 (-78)
2002  Հայաստան Դինամո-2000-2 7 (-5)
2004  Հայաստան Դինամո-ՊՎ 22 (-52)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 նոյեմբերի, 2012:

Մանվել Աֆրիկյան (օգոստոսի 8, 1985(1985-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած «Ուլիս» ակումբի դարպասապահ[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Աֆրիկյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 8-ին Երևանում։ Հաճախել է տեղի ֆուտբոլային դպրոց։ 2000 թվականին ձևավորվել է «Դինամո-2002» ակումբը, և Աֆրիկյանը ընդունվել է երիտասարդական թիմ։ Մեկ տարի անց «Դինամո-2002-2» երիտասարդական ակումբն ընդգրկվել է 2002 թվականի մրցաշրջանի առաջին լիգայի խաղացողների ցանկում։ Աֆրիկյանը տասնյոթ տարեկանում նշել է նորամուտը առաջին լիգայում՝ մասնակցելով ընդամենը 7 հանդիպման և բաց թողնելով 5 գնդակ։ Այդ տարի Աֆրիկյանը եղել է երկրորդ դարպասապահը՝ փոխարինելով հիմնական դարպասապահ Միքայել Նալբանդյանին: Սակայն 16 հանդիպումից հետո թիմը դուրս է եկել առաջնությունից և մնացած խաղերում նրա հաշվին գրանցվել են պարտություններ: Եզրափակիչ աղուսյակում «Դինամո-2002-2» ակումբն զբաղեցրել է վերջին հորիզոնականը:

2003 թվականին Աֆրիկյանը նշել է նորամուտը «Դինամո-2000»-ի կազմում Պրեմիեր լիգայում: Նշանակալի է այն փաստը, որ փորձառու Վահան Շմավոնյանի փոխարեն մարզչական շտաբը գերադասել է երիտասարդ Աֆրիկյանին: Արդյունքը եղել է անհաջող․ 24 խաղում Աֆրիկյանը բաց է թողել 57 գոլ: Հաջորդ մրցաշրջանն Աֆրիկյանը անցկացրել է ավելի ցածր լիգայում: Առաջին լիգայում առաջնությանը մասնակցել է «Դինամո-2000»-ի երկու ֆարմ ակումբներ՝ «Զենիթը» (Չարենցավան) և «Դինամո-ՊՎ»-ն (Երևան): Աֆրիկյանն ընդգրկվել է «Դինամո-ՊՎ»-ի կազմում: Լևոն Մելոյանի հետ միասին հանդիսացել է թիմի հիմնական դարպասապահ: Սակայն նրա խաղը եղել է անհաջող (22 խաղում բաց է թողել 52 գոլ): 2005 թվականին Աֆրիկյանը տեղափոխվել է առաջին թիմ։ 2006 թվականից հետո հազվադեպ է խաղացել «Ուլիսի» կազմում, քանի որ եղել է հիմնական դարփասապահի փոխարինողը։ 2009-2011 թվականներին թիմի հետ միասին նվաճել է Հայաստանի առաջնության երկու բրոնզե և մեկ ոսկե մեդալ։ Ակումբի ղեկավարությունը հույսը դրել է հիմնական դարպասապահի վրա, որը հազվադեպ է գոլեր բաց թողել։ Սակայն առաջնության ավարտից հետո ՀՖՖ կանոնակարգում տեղի են ունեցել փոփոխություններ․ ըստ նոր կանոնի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներին արգելվել է իրենց կազմում ունենալ լեգեոներ դարպասապահներ։ Այդ քայլին գնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ստիպել է այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի ունեցել լիարժեք փոխարինող։ «Ուլիսի» հիմնական դարպասապահ Մալկովը եղել է այդ կատեգորիայում և ստիպված է եղել հեռանալ թիմից։ Թիմի հիմնական դարպասապահի թեկնածու են դարձել Էդվարդ Հովհաննիսյանն ու Մանվել Աֆրիկյանը։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 10-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո-2000-2 2002 7 -5 - - - - 7 -5
Ընդհանուր 7 -5 - - - - 7 -5
Դինամո-2000 2003 24 -57 ? ? - - 24 -57
Ընդհանուր 24 -57 ? ? - - 24 -57
Դինամո-ՊՎ 2004 22 -52 - - - - 22 -52
Ընդհանուր 22 -52 - - - - 22 -52
Դինամո-Զենիթ
Ուլիս
2005 ? -? ? -? - - ? ?
2006 6 -? ? -? - - 6 -?
2007 12 -? 4 -? - - 16 -?
Ընդհանուր 18 -? 4 -? - - 22 -?
Շենգավիթ 2008 6 -? 2 -? - - 8 -?
2010 3 -? - - - - 3 -?
Ընդհանուր 9 -? 2 -? - - 11 -?
Ուլիս 2008 4 -? 0 0 - - 4 -?
2009 11 -? 1 -1 - - 12 -1
2010 2 -3 2 -3 0 0 4 -6
2011 2 -4 3 -3 0 0 5 -7
2012/13 11 -14 0 0 0 0 11 -14
Ընդհանուր 30 -21 6 -7 0 0 36 -28
Ընդհանուր կարիերայում 110 -135 12 -7 0 0 122 -142

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]