Մանվել Ազատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Ազատիկյան
Ծնվել է 1903
Ծննդավայր Մալաթիա, Թուրքիա
Վախճանվել է 1925
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Մանվել Ազատիկյան (1903, Մալաթիա, Թուրքիա - 1925, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո, 1912 թվականին մեկնել է ԱՄՆ, սովորել Ֆիլադելֆիայի դպրոցներից մեկում, հետևել նկարչական արվեստին։ 1918 թվականին ընդունվել է Փենսիլվանիայի Գեղարվեստների ակադեմիա։ 1921 թվականին մեկնել է Փարիզ, ուսումնասիրել Լուվրի թանգարանը։

Ստեղծել է մի շարք կտավներ, որոնք բարձր են գնահատվել օտար արվեստագետների կողմից, հատկապես «Ռուս բանաստեղծը», «Վաղահաս գարունը», «Մերկը», «Իսպանացի աղջիկը» և այլն, որոնք ցուցադրվել են Փարիզի նկարիչների սալոնում։ 1923 թվականին վերադարձել է ԱՄՆ, գործերը ցուցադրել Ուոլդորֆ Աստորիայի և Փենսիլվանիայի Ակադեմիայի ցուցահանդեսներում։ Մահացել է Նյու-Յորքում 1925 թվականին 22 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 12։