Մանվել Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Ադամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1935[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 2021 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աբգարյան ազգային վարժարան և Երևանի պետական համալսարան |
Պարգևներ |
Մանվել Ադամյան (Մանուել Ադամյան (դեկտեմբերի 16, 1935[1], Բեյրութ, Լիբանան - սեպտեմբերի 30, 2021, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանվել Ադամյանը 1952 թվականին ավարտել է Բեյրութի Աբգարյան ազգային վարժարանը, իսկ 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ 1971-1987 թվականներին եղել է Բեյրութի Սահակ Մեսրոպյան վարժարանի տնօրեն, միաժամանակ դասավանդել է ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան համալսարանում[3]։ Հիմնադրել է «Կոչնակ», «Նոր սերունդի ձայն» (հայերեն-անգլերեն) ամսագրերը[4]։
Լույս են տեսել Ադամյանի «Կռունկները երգեցին» (1963), «Տար մոխիր» (1984), «Հատուցում» (1990)[5], «Քարէ ծաղիկ» (1991), «Ալֆան և Օմեղան» (2004) բանաստեղծությունների, «Փաստեր և մտորումներ» (1997) հրապարակախոսական հոդվածների, «Թատրերգութիւններ» (2011)[6] պիեսների ժողովածուները[4]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԼՂՀ մշակույթի նախարարության մեդալ (2010)
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2010)[7]
- Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան (2013)[8]
- Հայաստանի սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5143
- ↑ 2,0 2,1 2,2 Մանուել Ադամեան
- ↑ «Zarkfoundation.com - Մանուել Ադամյան». zarkfoundation.com.
- ↑ 4,0 4,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 22, էջեր 22 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Adamyan, Manuel (1990). Հատուցում։ Բանաստեղծություններ. Նաիրի.
- ↑ «Ներկայացվեց սփյուռքահայ գրող Մ. Ադամյանի «Թատերգություններ» գիրքը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Մ. Հ. Ադամյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին».
- ↑ «Լոնդոնում հանդիսավորությամբ նշվել է Մանուել Ադամյանի գրական գործունեության 50-ամյակ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.