Մանսուր Յավաշ
| Մանսուր Յավաշ թուրքերեն՝ Mansur Yavaş | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 23, 1955 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Beypazarı, Անկարայի մարզ, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Զբաղեցրած պաշտոններ | mayor of Ankara? և mayor of Ankara? |
| Կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[1] |
| Անդամություն | Ankara Bar Association? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Մանսուր Յավաշ (թուրքերեն՝ Mansur Yavaş,մայիսի 23, 1955, Beypazarı, Անկարայի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, 2019 թվականի ապրիլից Անկարայի քաղաքապետը։ Ընտրվել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունների կողմից ստեղծված «Ազգի դաշինքից»։
Մասնագիտությամբ իրավաբան Յավասն ի սկզբանե իրեն որակել է որպես ազգայնական։ 1999 թվականին ընտրվել է Բեյփազարիի քաղաքապետ Ազգայնական շարժում կուսակցությունից (ԱՇԿ)։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2009 թվականը։ 2013 թվականին դուրս է եկել ԱՇԿ-ից և նույն թվականին անդամակցել Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ՀԺԿ)։ 2014 թվականին առաջադրվել է Անկարայի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն պարտվել է՝ մեկ տոկոսով Արդարություն և զարգացում կուսակցության իր հակառակորդ Մելիհ Գյոքչեքին։ Սակայն այս ընտրությունների ընթացքում արձանագրվել են խախտումներ, որոնք հանգեցրել են նրան, որ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՄԻԵԴ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յավաշը ծնվել է Բեյպազարի քաղաքում։ Մանուկ հասակում օգնել է թերթեր վաճառող հորը՝ աշխատելով որպես առաքիչ[2]։ Սովորել է հայրենի քաղաքում և 1979 թվականին ընդունվել Ստամբուլի համալսարան։ 1983 թվականին ստացել է իրավաբանի որակավորում։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է իրավագիտության բնագավառում[3]։

1989 թվականին ընտրվել է Բեյփազարիի քաղաքային խորհրդի անդամ։ 1994 թվականին առաջադրվել է Բեյպազարիի քաղաքապետի պաշտոնում, բայց անհաջող։ 1999 թվականին կրկին առաջադրվեց և հաղթեց՝ ստանալով ձայների 51%-ով[2]։
1986 թվականին ամուսնացել է Նուրսենի հետ։ Նրանք ունեն երկու դուստր՝ Արմագան և Չաղլայան[4]։
2014 թվականի մարտին առաջադրվել է Անկարայի քաղաքապետի թեկնածու ՀԺԿ-ից[5]։ Քվեարկության օրը՝ քվեարկության ավարտից հետո, Յավաշն իրեն հաղթող է հայտարարել, թեև ձայների հաշվարկն ավարտված չի եղել, իսկ հավելյալ հաշվարկման արդյունքները նրա օգտին չեն եղել։ Արդյունքում հաղթող է ճանաչվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մելիհ Գյոքչեքը, որը հաղթել է 1 տոկոս ավել ձայնով, իսկ հաշվարկի ժամանակ խախտումներ են արձանագրվել։
ՀԺԿ-ն փորձել է վիճարկել քվեարկության արդյունքները, սակայն Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է հայցը և նաև հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի իրավասությունը, որին ՀԺԿ-ն ցանկանում էր բողոքարկել, չի տարածվում այս գործի վրա, քանի որ ՄԻԵԴ-ը չի կարող վիճարկել ընտրությունների արդյունքները։
2016-ին Յավաշը լքել է ՀԺԿ-ն, բայց նորից միացավ արդեն 2018 թվականին։
2019 թվականին կրկին առաջադրվել է Անկարայի քաղաքապետի պաշտոնում։ Եղել է «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցության կոալիցիայի՝ «Ազգի դաշինքի» միասնական թեկնածուն։ Նրա մրցակիցը եղել է Մեհմեդ Օժասեքին։ Յավաշը ստացել է ձայների 50,9%-ը, Օժասեկին՝ 47,06%-ը։ Այսպիսով Յավաշը դարձել է 25 տարվա մեջ առաջին ընդդիմադիր թեկնածուն, որը հաղթել է Անկարայի քաղաքապետի ընտրություններում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.chpistanbul.org.tr/Ozgecmis/un6jZwui4i8=/mansuryavas.aspx
- ↑ 2,0 2,1 2014-02-14 Mansur Yavaş'ın bilinmeyen yönleri Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Haberturk Retrieved 2014-03-31
- ↑ Biography Արխիվացված 2014-04-01 archive.today, Official Website of Mansur Yavaş Retrieved 2014-03-31
- ↑ Property statement, Official Website of Mansur Yavaş, http://www.mansuryavas.com.tr/mal-varligi Արխիվացված 2014-04-01 archive.today Retrieved 2014-03-31
- ↑ 2013-12-22 CHP başkan adaylarında son kararını verdi Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Radikal Retrieved 2014-04-01
- ↑ «Оппозиция впервые за 25 лет побеждает на выборах мэра Анкары». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսուր Յավաշ» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 23 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Ազգայնական շարժում կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք Անկարայից
- Թուրք ազգայնականներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Իրավաբաններ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Քաղաքապետներ