Մանսուր Իսլամովիչ Սուլթանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանսուր Իսլամովիչ Սուլթանով
Солтанов Мансур Ислам улы.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՄանսուր Իսլամովիչ ուլի Սուլթանով
Ծնվել էապրիլի 25, 1875(1875-04-25)
Q20587574?, Q42314016?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19) (44 տարեկանում)
Սարատով, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ, ուսուցիչ
ԳործիքներՖլեյտա
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Մանսուր Իսլամովիչ Սուլթանով (Մուհամեդմանսուր Շայխիլիսլամովիչ Սոլթանով; բուլղար․՝ Мансур Ислам улы Солтанов, ապրիլի 25, 1875(1875-04-25), Q20587574?, Q42314016?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1919(1919-12-19), Սարատով, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ֆլետա նվագող, երաժիշտ, երաժշտական ուսուցիչ։ Առաջին բաշիկ պրոֆեսիոնալ երաժիշտն է[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսուր Իսլամովիչ Սուլթանովը ծնվել է 1875 թվականի ապրիլի 25-ին, Ռուսաստանում: Ապրել է մի բաշկիրերեն ազնվական ընտանիքում՝ Սուլթանովներ։

1897 թվականին սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 1903 թվականին արծաթե մեդալով ավարտում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիաի Կրեչման Վիլգելմի դասարանը։ Այդ տարում ամուսնանում է Ֆ. Ա. Ֆուվակինոյի հետ և նրան միասին մեկնում են Ղրիմ:

1906 թվականին աշխատել է Մեծ թատրոն երաժշտական օրկեստրում, որպես օրկեստորի ֆլեյտաիստ։ Մասնակցել է նաև դիրիժոր Էյհենվալդ Ալեկսանդրովիչի կազմակերկապ օրկեստորային համերգին։

1912 թվականին դարձավ Սարատովյան կոնսերվատորիայի ֆլեյտայի, սոլֆեջիոյի և երաժշտության տեսության ուսուցիչ։ Մասնակցել է նաև դիրիժոր Ալեքսանդր Գլազունովի կազմակերպած սիմֆոնիկ համերգին։

1919 թվականի դեկտեմբերի 19-ին մահացել է տիֆ հիվանդության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юмагузин В. Мансур Солтанов — первый профессиональный музыкант из башкир. // Ватандаш. 1996, № 2. С.168—173.