Մանչ (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանչ
Sculpture mancsdog miskolc.jpg
Տեսակշուն
Սեռարու
Ծնվել է1994
ԾննդավայրՄիշկոլց, Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 22, 2006(2006-10-22)
Մահվան վայրՄիշկոլց, Հունգարիա
Mancs Վիքիպահեստում
Ծաղիկներ Մանչի հուշարձանի մոտ

Մանչ (հունգ.՝ Mancs, 1994—2006), գերմանական հովվաշուն, հունգարական Միշկոլց քաղաքի «Սպայդեր» փրկարարական ծառայության ծառայողական շուն: Հունգարերեն «մանչ» նշանակում է «թաթ»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչը (կամ ինչպես նրան անվանում են Մանչ Սատանան) ծնվել է 1994 թվականին: Նա ծնվել էր ոսկրային հյուսվածքի զարգացման պաթոլոգիայով, այդ պատճառով էլ չէր կարողանում խաղալ մյուս շների հետ: Փոքր տարիքից նա միշտ կրել է հատուկ ձգված գոտիներ: Մանչին ուղարկում են շների փրկարարական դպրոց, որտեղ նա բոլորից լավ էր իրականացնում մարդկանց գտնելու առաջադրանքները[1]: Նա տիրապետեց երկրաշարժերից և պայթյուններից հետո կենդանի մնացած մարդկանց գտնելու ունակությանը, ովքեր չէին կարողանում դուրս գալ իրենց վրա լցված բեկորների տակից, ինչպես նաև նա կարողանում էր փրկարաներին ազդանշան տալ կենդանի է արդյուք մարդը (հաչում էր պոչը դես ու դեն շարժելով), թե մահացած (պարկում էր հատակին)[2]:

Մաչի տերը՝ Լասլո Լեխոցկին, մասնակցե է Սալվադորի և Հնդկաստանի 2001 թվականի երկրաշարժից տուժածների, ինչպես նաև Եգիպտոսի, Կոլումբիայի, Վենեսուելայի և Իտալիայի փրկարարական գործողություններին: 1999 թվականին Մանչը օգնեց փրկել երեքամյա Խաթիրա Կապլանին, ով Իզմիթի երկրաշարժի ժամանակ 82 ժամ մնացել էր փլատակների տակ: 2004 թվականի դեկտեմբերին Միշկոլց քաղաքում սինվա հրապարակի և գետի միջև տեղադրվել է շան հուշարձանը, հեղինակը Բորբալի Սանին է: Հուշարձանին մինչև օրս ծաղիկներ են դնում, իսկ զբոսաշրջիկները շփում են շան քիթը ի նշան հաջողության[3]:

2006 թվականի հոկտեմբերի 22-ին Մանչոն մահացավ թոքերի բորբոքումից[4]: 2015 թվականին փրկարաները Եվրախորհրդարանից ստացան դրամական պարգև մարդկանց կյանքերը փրկելու քսանամյա աշխատանքի համար[5]: 1999 թվականին փրկված Խաթիրա Կապլանին ներկա էր դրամական պարգևների հանձման արարողությանը, նա այցելում է Միշկոլց, որոշ ժամանակ մնալով Մանչի արձանի մոտ[6][7]:

Մանչը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dialectical Anthropology հանդեսում Մելինդա Կովաչը քննարկում էր ԶԼՄ-ների փրկարարների և Մանչի հաջողված աշխատանքների լուսաբանումը` ասելով, որ դա ապացուցում է արտակարգ իրավիճակներում այլ երկներին Հունգարիայի օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը[8]ː
  • 2014 թվականին նկարահանվեց «Մանչ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռոբերտ Ադրիան Պեյոն էրː Ֆիլմը միայն մասնակի էր հիմնված իրական դեպքերի վրա, այդ պատճառով էլ իրադարձությունների ոչ բավարար ներկայացման համար քննադատները չխրախուսեցին այն, այնուամենայնիվ ֆիլմը ընտանեկան դիտման համար գնահատվեց որպես հիանալի[9][10]ː 2015 թվականին ֆիլմը գերմանական Խեմնիցում, «Շլինգել» միջազգային կինոփառատոնին հաղթանակ տարավ[11]ː Գերմանիայում այն լույս տեսավ «Քո լավագույն ընկեր Միկան, իսկական հերոս» վերնագրով (գերմ.՝ Mika – Dein Bester Freund ein grosser Held!

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Венгрия. Мишкольц. Памятник псу Манч Сатана (ռուս.)
  2. A romok alatt (հունգարերեն)
  3. Купальни в Мишкольц-Тапольца (ռուս.)
  4. Elpuszult Mancs, a mentőkutya (հունգարերեն)
  5. Communication of the European Parliament concerning the European Citizen's Prize — CIVI EUROPAEO PRAEMIUM (2015/C 217/03) (անգլ.)
  6. A SPIDER Miskolci Mentőcsoport átvette az Európai Polgári Díjat (հունգարերեն)
  7. Egy szál virág (հունգարերեն)
  8. Melinda Kovács, Gazing 'There and Back Again': Bilateral Relations as Constructions of Hungarian Identity in the Press, Dialectical Anthropology 27: 297–312, 2003, pages 306 & fn.29
  9. Mancs-film: legalább a kutya aranyos (հունգարերեն)
  10. A gyerekeket akarja elbűvölni a Mancs-film előzetese (հունգարերեն)
  11. The Winners 2015 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]