Մանու (ազգային զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{name}}}
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 402
ռուս..անգլ..ֆր.

Մանու[1] (իսպաներեն՝ Parque Nacional del Manú), ազգային պարկ Պերուում։

Պարկը հիմնադրվել է 1977 թվականին Մադրե դե Դիոս և Կուսկո շրջանների տարածքում, իսկ 1987 թվականին համարվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։

Մանուի մակերեսը 19 098 կմ² է, որից ազգային պարկը զբաղեցնում է 15 328 կմ², մնացածը՝ պահեստային գոտի է։ Տարածքի հիմնական մասը կազմում են ամազոնյան անտառները, իսկ մի մասը գտնվում է Անդերում` մինչև 4200 մ բարձրության վրա։

Մանուում կան ֆլորայի և ֆաունայի քանակական մեծ կազմ։ Նրա տարածքում հայտնաբերվել են ավելի քան 15 հազար տեսակի բույսեր և մոտ հազար տեսակի թռչուններ։ Պարկի տարածքում պահպանվում է Պերուի էնդեմիկ՝ ինկական դոդոշի պոպուլյացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսերեն գիրք:Географический энциклопедический словарь
  2. Manú National Park

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]