Էդգար Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանուչարյան Էդգարից)
Football pictogram.svg
Էդգար Մանուչարյան
Algérie - Arménie - 20140531 - Edgar Manucharyan.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդգար Վագրիկի Մանուչարյան
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1987 (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 177 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուրալ
Համար 87
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2005
2005 - 2010
2009 - 2010
2010
2010 - 2012
2011 - 2012
2012 - ներկա
Փյունիկ
Այաքս
Հարլեմ
ԱԳՕՎՎ Ապելդորն
Փյունիկ
Ուրալ
Ուրալ
53 (40)
9 (0)
17 (6)
12 (8)
28 (13)
11 (6)
12 (6)
Ազգային հավաքական
2004 - ներկա Հայաստան 38 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 25, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 1, 2013

Էդգար Մանուչարյանը (ծ. 1987 հունվարի 19) հայ ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թ.-ին հունվարի 19-ին, Երևանում, Հայաստան։ Հայրը Փյունիկ 2 թիմի նախկին մարզիչն է, եղբայրը ՝ Խորեն Մանուչարյանը, այժմ հանդես է գալիս Ալաշկերտում։
Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թթ ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թ.-ին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական Այաքսը։
2004 թ.-ի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է Այաքս ՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։
Սեպտեմբերի 18-ին Այաքսի կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում ԱԶ Ալկմարի հետ խաղում։ Նոյեմբերի 2-ին Էդգարը իր առաջին գոլն է խփում Այաքսի կազմում ՝ Աուստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։
2006 թ.-ի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի Օլիմպիկը և Բենֆիկան, սակայն 2007 թ.-ի սկզբին Այաքսը Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011 թ-ը։
2007/2008 մրցաշրջանի ընթացքում Այաքսի հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս Այաքսի երկրորդ թիմում։
2009 թ. օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Հարլեմ ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում ՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ 2010 թ. հունվարի 25-ին Հարլեմը սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է Այաքս։ Քիչ անց ՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ ՝ Ապելդորն։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարը աչքի է ընկնում հետ-տրիկով։
2010 թ. Էդգարը խզում է Այաքսի հետ մինչև 2011 թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է Փյունիկին։ 2011 թ. ձմռանը ՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական Կարպատներ ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում, և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում Փյունիկի հետ։ 2011 թ. ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող Ուրալ ակումբ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]