Մանուշակ բուրավետ
Մանուշակ բուրավետ | |
Մանուշակ բուրավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Մանուշակազգիներ (Violaceae) |
Ցեղ | Մանուշակ (Viola) |
Տեսակ | Մանուշակ բուրավետ (V. odorata) |
Միջազգային անվանում | |
Viola odorata |
Մանուշակ բուրավետ (լատ.՝ Viola odorata), մանուշակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճ կոճղարմատով (որից դուրս են գալիս երկարակոթ տերևները), սողացող, արմատավորվող բազմամյա ընձյուղներով ու հոտավետ ծաղիկներով խոտաբույս է։ Տերևաթիթեղը լայն-ձվաձև է կամ կլորավուն-սրտաձև, ունի տերևակիցներ։ Մուգ մանուշակագույն պսակով առանձին հոտավետ անկանոն ծաղիկները հնգանդամ են։ Բազմամյա սերմերով պտուղը համարյա գնդաձև, երեքփեղկավոր տուփիկ է։ Ծաղկում է վաղ գարնանը[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, այգիներում։ Հնդիպում է Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու և գեղազարդային բույս է, աճեցվում է տարբեր երկրներում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են մնաուշակի վերգետնյա մասը և արմատները։ Բույսը պարունակում է կարոտին, C վիտամին, լորձային նյութեր, դաբաղանյութեր և այլն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|