Մանուկ Փոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուկ Փոլադյան
Ծնվել է1938
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Մանուկ Արթուրի Փոլադյան (1938, Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Փոլադյանը ծնվել է 1938 թվականին Սան Պաուլոյում, լուսանկարիչ-կինոգործիչներ Արթուր և Աղավնի Փոլադյանների ընտանիքում[1]: Լուսանկարչական հմտություններ ձեռք է բերել դեռևս մանուկ հասակից: 15 տարեկանում լուսանկարել է 18x24 ապակի նեգատիվի վրա` կատարելով նաև ռետուշի նուրբ գործը: «Ռոյելֆլեքսով» լուսանկարել է հարսանյաց հանդեսներ, եղել է «Բանդերյանտես» ֆոտոակումբի անդամ[2]: 1960 թվականին Մոոկա քաղաքում բացել է իր լուսանկարչատունը: Ծանոթանալով «Բոսա նովա» երաժշտությանը` լուսանկարել է նրա կատարողներին, միաժամանակ ղեկավարել է «Գազետա» հեռուստածրագիրը, աշխատել ժուռնալիստ և երգահան Դենիս Բրայայի հետ: Էժիդիո Էսսիոյի հետ նկարահանել է «Կյանքն այդպես ցանկացավ» ֆիլմը[2]: 1965 թվականին եղել է «Էքսելսիոր» հեռուստածրագրի նկարահանող ռեժիսոր, այնուհետև` «TV Պաուլիստա» և «TV Ռեկորդ» հեռուստաընկերություններում աշխատել է որպես օպերատոր և լուսանկարիչ[3]:

2006 թվականին կնոջ` Սոնյա Մարկոնդեսի հետ եղել է Հայաստանում, Երևանի Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ներկայացրել «Սան Պաուլո 450» խորագիրը կրող ցուցահանդեսը, 2008 թվականին Երևանի «Հայ արտ» մշակութային կենտրոնում բացվել է Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» անհատական ցուցահանդեսը[4][5], 2011 թվականին` «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում[6]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է ավելի քան 23 անհատական ցուցահանդես, մասնակցել է շուրջ 78 միջազգային ցուցահանդեսների[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quem somos | Manuk Foto & Vídeo»։ manuk.com.br (pt-BR)։ Վերցված է 2017-02-17 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  3. «Museu de Arte - Manuk Poladian»։ www.al.sp.gov.br (pt-br)։ Վերցված է 2017-02-17 
  4. «Բրազիլահայ լուսանկարչի «Հայրենի ակնթարթները» Երևանում»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-02-17 
  5. «Երևանում կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մ. Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը»։ Արմենպրես (հայերեն)։ Վերցված է 2017-02-17 
  6. «Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2017-02-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]