Մանուկ Հիսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մանուկ Հիսուսի» պատկեր

Մանուկ Հիսուս (գերմ.՝ Christ Child), Սուրբ ծննդյան տոների ավանդական նվերները երեխաներին ընծայողը Չեխիայում, Սլովակիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Գերմանիայի որոշ տարածքներում, Լիխտենշտայնում, Շվեյցարիայում, Իտալիայում, հարավային Բրազիլիայում և Լուիզիանա նահանգի Ակադիանա շրջանում։ Իտալիայում նրան անվանում են Gesù Bambino («Մանուկ Հիսուս»), Պորտուգալիայում՝ Menino Jesus («Ուստր Հիսուս»), Չեխիայում՝ Ježíšek («Մանուկ Հիսուս»), Հունգարիայում՝ Jézuska («Մանուկ Հիսուս»), Սլովակիայում՝ Ježiško («Մանուկ Հիսուս»), Լատինական Ամերիկայում՝ Niño Jesús ("Փոքրիկ Հիսուս") կամ Niño Dios ("Աստծո երեխա") և Խորվաթիայում՝ Isusić կամ Isusek («Մանուկ Հիսուս»)։

Կերպարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանուկ Հիսուսի» կերպարը Մարտին Լյութերի կողմից հավանության է արժանացել եկեղեցու Ռեֆորմացիայի ժամանակ, հատուկ այն բանի համար, որ կանխարգելի Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու կերպարի հանրահայտ դառնալուն, որը Սուրբ ծննդյան նվերներ բերողն էր։ 16-17-րդ դարերում եվրոպական շատ բողոքականներ ընդունում են Լյութերի առաջարկած գաղափարը, ինչպես նաև նվերների հանձնման ավանդական ամսաթիվը դեկտեմբերի 6-ից (Սուրբ Նիկողայոսի օր) տեղափոխում են Սուրբ Ծննդյան տոնի նախօրե[1]։ Գերմանացի երեխաներին հայտնի «Մանուկ Հիսուսը» քիչ է նման Բեթղեհեմի մանկանը[2]։ 19-րդ դարի ընթացքում ընծայող «Մանուկ Հիսուսի» կերպարը ընդունվում է կաթոլիկ համայնքներում, և միևնույն ժամանակ, զարմանալիորեն արագորեն սկսում է փոխարինվել հիմնականում բողոքական շրջաններում «Սուրբ Նիկողայոսի» քիչ թե շատ աշխարհիկացված «Վայնախթսման» (Ձմեռ պապ, Սանտա Կլաուս) տարբերակով։

«Մանուկ Հիսուսի» կերպարով խաղալիք Մյունխենի, Գերմանիա հուշանվերների խանութում, 2008 թ.

1990-ական թվականներից ի վեր Գերմանիայում «Մանուկ Հիսուսի» կերպարը զանգվածաբար փոխարինվում է «Վայնախթսմանով» (ամերիկյան Սանտա Կլաուսի նմանօրինակը), ինչը գովազդի և զանգվածային մշակույթի ազդեցությամբ Սանտայի կերպարի հանրաճանաչ դառնալու հետևանքն էր։

Արդեն 21-րդ դարասկզբին Չեխական Հանրապետությունում ստեղծվում է նախաձեռնողական շարժում՝ «Փրկեք Մանուկ Հիսուսին» կարգախոսով, որը պայքարում էր Սուրբ Ծննդյան ազգային խորհրդանիշների համար և 2011 թվականին հանրագիր է ներկայացնում երկրի վարչապետին։ Հանրագրին աջակցում էր շուրջ 30000 չեխ։ Բացի այդ, ակտիվիստները պաստառներով, որոնց վրա գրված էին «Մենք վերապրեցինք Ձմեռ պապին, կվերապրենք նաև Սանտա Կլաուսին» բողոքի ակցիաներ էին կազմակերպում Չեխիայի քաղաքներում[3]։

Ավանդույթի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանուկ Հիսուսը» նվերներ ընծայողի դերում պատկերվում է նման էլֆի՝ սովորաբար սպիտակ մազերով և հրեշտակի թևերով։ Ներս է թռնում կամ սենյակի օդանցքից կամ սյունազարդ պատշգամբից։ Երբեմն «Մանուկ Հիսուսի» հետ հրեշտակ է գալիս, որն էլ բերում է նվերները։ Երեխաները նվերներ բերողին անձամբ երբեք չեն տեսնում, և ծնողները նրանց ասում են, որ «Մանուկ Հիսուսը» չի գա, եթե երեխաները հետաքրքրվեն և փորձեն տեսնել, թե ո՞վ է նվերները դնում տոնածառի տակ։ Երեխաները կարող են մուտք գործել հյուրասենյակ, որտեղ գտնվում է տոնածառը և բացել նվերները միայն այն ժամանակ, երբ ծնողներն ասեն, որ «Մանուկ Հիսուսն» արդեն հեռացել է։ Որոշ ավանդույթներում Հյուրի մեկնումը ծանուցվում է փոքր զանգի (իրական կամ գեղարվեստական) զնգոցի միջոցով։ Ծնողները կամ երեխաներին հայտնում են, որ իրենք լսել են զանգի ձայնը կամ զանգը գաղտնի հնչեցվում է մեծահասակների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forbes, Bruce David, Christmas: a candid history, University of California Press, 2007, ISBN 0-520-25104-0, pp. 68-79.
  2. Clement A.Miles Christmas customs and traditions, their history and significance p.230. Courier Dover Publications, 1976
  3. Младенец Иисус против Санта-Клауса (pragu.ru)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Landler, Mark (2002 թ․ դեկտեմբերի 12). «Vienna Journal; For Austrians, Ho-Ho-Ho Is No Laughing Matter». The New York Times.
  • Cain, Phil (2009 թ․ դեկտեմբերի 14). «Austria campaign to save Christkind from Santa Claus». BBC News. Graz.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Հիսուս» հոդվածին։