Մանուել Ուրիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ուրիբե
անգլ.՝ Manuel Uribe
Ծնվել էհունիսի 11, 1965(1965-06-11)
ԾննդավայրՄոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2]
Մահացել էմայիսի 26, 2014(2014-05-26)[3] (48 տարեկան)
Մահվան վայրՄոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[7]

Մանուել "Մեմե" Ուրիբե Գարզա (անգլ.՝ Manuel Uribe; հունիսի 11, 1965(1965-06-11), Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2] - մայիսի 26, 2014(2014-05-26)[3], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6] բժշկության պատմության մեջ ամենածանր քաշ ունեցող մարդկանցից մեկը։

2001 թվականին՝ այն բանից հետո, երբ նրա քաշը կազմել է 587 կգ, ի վիճակի չի եղել դուրս գալ անկողնուց։ 2007 թվականին, նա կշռել է 560 կգ, և եղել է երկրագնդում ապրող ամենածանր մարդը։

Մանուել Ուրիբեն հեռուստատեսությամբ օգնություն է խնդրել։ Նրան վիրահատելու համար բազմաթիվ առաջարկություններ են ստացվել, որոնք կնպաստեին մարմնի զանգվածի պակասելուն, սակայն նա հրաժարվել է դրանցից՝ որոշելով նիհարել սննդակարգի օգնությամբ։ Ուրիբեն անցել է սպիտակուցային սննդակարգի և 2007 թվականին նրա մարմնի քաշը նվազել է մինչև 381 կգ։ Առաջին անգամ նա ինքնուրույն փողոց է դուրս եկել։

2006 թվականին Մանուելը ծանոթացել է 36-ամյա Կլաուդիա Սոլիսի հետ, որը ժամանակ առ ժամանակ կտրում էր Մանուելի մազերն ու եղունգները։ Հետո նրա այցերը վեր են ածվել ընկերության, ինչը շարունակվել է՝ ի հեճուկս Կլաուդիայի ծնողների ցանկության։ 2008 թվականի հոկտեմբերին Մանուելը նրան ամուսնության առաջարկություն է արել, ինչը Կլաուդիան ընդունել է։ Այդ ժամանակ Մանուելը կշռել է 330 կգ, Կլաուդիան՝ շուրջ 67 կգ։

2011 թվականի մարտին Մանուելը հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների օգնությամբ նիհարել է 187 կգ-ով։ 2012 թվականի մարտին եղել է 444 կգ։ Արդյունքում՝ նա կշռել է 330 կգ։

Ապրել է Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում։ Մահացել է հիվանդության բարդությունից՝ Մոնտերեյի հիվանդանոցում՝ 2014 թվականի մայիսի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]