Մանուել Մանոլետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուել Մանոլետե
Linares - Monumento a Manolete.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1917(1917-07-04)[1]
ԾննդավայրԿորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էօգոստոսի 29, 1947(1947-08-29)[1] (30 տարեկանում)
Մահվան վայրԼինարես, Խաեն, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունbullfighter
Պարգևներ և
մրցանակներ
Q2933960?
Manolete Վիքիպահեստում
Սինո Լուպե և Մանոլետե

Մանուել Լաուրենո Ռոդրիգես Սանչես (իսպ.՝ Manuel Laureano Rodríguez Sánchez, հուլիսի 4, 1917(1917-07-04)[1], Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա - օգոստոսի 29, 1947(1947-08-29)[1], Լինարես, Խաեն, Իսպանիա), հայտնի որպես Մանոլետե (իսպ.՝ Manolete) — իսպանացի ցլամարտիկ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոլետեի պապիկը ցլամարտիկ է եղել և մահացել է կատաղած ցլի պատճառած հարվածից: Ցլամարտիկներ են եղել նաև Մանուելի հայրը և խորթ հայրը: Երբ Մանուելը վեց տարեկան էր խորթ հայրը կորցրեց տեսողությունը և մահացավ աղքատության մեջ[2][3]: Արենայում Մանոլետեն սկսեց պրեֆեսիոնալ ելույթ ունենալ 17 տարեկանում (չնայած առաջին մարտը անցկացրել էր 1931 թվականին 14 տարեկան հասակում) իր երկու ընկերների հետ ստեղծեցին «Կարդոբայի խալիֆներ» անունով ցլամարտիկների խումբ: Նրա ուսուցիչն է եղել ցլամարտիկ Խոսե Կամերան:

Մանոլետեն ճանաչում ստացավ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո: Որոշ մարդկանց կարծիքով եղել է Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն ցլամարտիկը[4][5], դարձել է նաև երկրի ամենաճանաչված մարդկանցից մեկը: Իսպանիայում թողարկվում էին նրա պատկերով արձանիկներ, նրան էին նվիրվում երգեր, նրա պատվին են անվանակոչել լիկյորի նոր տեսակ: Մի քանի տարի նա անցկացրել է ավելի քան 100 մենամարտ՝ 11 անգամ ստանալով լուրջ վնասվածք: Քանի որ ժամանակի ընթացքում գովազդի աշխարհում Մանոլետեն դարձել էր հայտնի մարդ՝ մասնակցելով առաջատար ապրանքների տարածմանը, ենթադրություն կա, որ նրան հակառակորդ ցուլ ընտրելիս դիտավորյալ ընտրում էին կարճեցրած կոտոշներ ունեցող ցլերին. հովանավորները չէին ցանկանում, որ այդպիսի ճանաչում ունեցող մարդը մահանա կամ լուրջ վնասվածք ստանա: Ելույթ ունենալով ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Մեքսիկայում՝ ցլամարտում դարձավ մի քանի նոր հնարի հեղինակ, այդ թվում նաև իր պատվին անվանավեց մուլետան (50 սմ երկարությամբ փայտի վրա ձգած ոչ մեծ կարմիր կտոր): Տարբերվում էր մենամարտում ցուցաբերած իր լուրջ ոճով, բայց միևնույն ժամանակ նա հայտնի դարձավ իր ուժերի և շարժումների ծայրահեղ խնայողությամբ և մարտի ընթացքում արտաքին ցրված վարքով: Տիրապետում էր հազվագյուտ սառնասրտության՝ մինչև ցլին հարվածելը անշարժ կանգնելով թույլ էր տալիս, որ ցուլը իրեն շատ մոտենա:

Նա մահացավ 1947 թվականի օգոստոսի 29-ին 30 տարեկան հասակում Իսլերո ցլի հասցրած մահացու հարվածի արդյունքում: Պլանավորել էր, որ դա արենայում ելույթ ունենալու իր վերջին տարին է: Դա այդ օրվա Մանոլետեի կողմից սպանված հինգերորդ ցուլն էր, այդ իրադարձությունը շոկի ենթարկեց Իսպանիան: Մանոլետեի ճանաչումն ու հեղինակությունը երկրում այնքան ուժեղ էին, որ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոն նրա մահվանց հետո երկրում եռօրյա ազգային սուգ հայտարարվեց, ռադիոյով հնչում էին միայն թաղման մեղեդիներ:

Մանոլետեի արձանը Մեքսիկա Պլազա

յում Լինարեսում, այն վայրում որտեղ մահացել է ցլամարտիկը, կանգնեցված է նրա արձանը:Նրա արձանները կան նաև Իսպանիայի այլ քաղաքներում:1951 թվականին կանգնեցվեց Մանոլետեի դամբարանը: Նրա մասին գրել են մի քանի գիրք և նկարահանել երկու ֆիլմ՝(1948 և 2007 թվականներին Մանոլետե).

Իսպանիայում Մանոլետեից հետո լավագույն ցլամարտիկ դարձավ Լուիս Միգել Դոմինգին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  2. Ceccato, Daniela. (28 փետրվար 2006)։ Reportajes.org, ed.։ «Biografía de Manolete» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 6-06-2008 
  3. Laverón, J., ISBN 84-483-0116-1։
  4. Shubert (1999), pág.215
  5. Rojo, José Daniel. (27 августа 2007)։ Rincón Taurino, ed.։ «Manolete biografía» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 6-06-2008 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. Barnaby. 'The Death of Manolete. — Phoenix Books, 2007. — ISBN 1-59777-548-7.
  • F. Mira. Vida y tragedia de Manolete. — Valencia: Semanario Taurino Aplausos, 1984. — ISBN 84-398-2951-5.
  • F. Pérez Peña. Los últimos clínicos de San Carlos. — Madrid Vision Net. — ISBN 849821209X.
  • A. Plantagenet. Manolete El Califa Fulminado. — Madrid: Algaba Ediciones. — ISBN 8496107736.
  • A. Shubert. Death and money in the afternoon: a history of the Spanish bullfight. — New York: Oxford University Press. — ISBN 0-19-509524-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]