Մանուել Կուրադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Կուրադո
պորտ.՝ Manuel Curado
Դիմանկար
Ծնվել է1967
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍալամանկայի համալսարան և NOVA University Lisbon?
Մասնագիտությունփիլիսոփա

Մանուլ Կուրադո (պորտ.՝ Manuel Curado, 1967), պորտուգալացի էսսեիստ և փիլիսոփա։ Զբաղվում է այնպիսի հիմնախնդիրներով, ինչպիսիք են կենսաբժշկական էթիկան, գիտակցության փիլիսոփայությունը և գաղափարների պատմությունը։ Իր գիտական գործունեությունն ընդգրկում է հետևյալ ոլորտները. ունիվերսալ լեզվի ու մեքենայական թարգմանության ինտելեկտուալ պատմությունը, մարդկային գիտակցության հիմնախնդիրն ու դրա կապն ուղեղի հետ, գիտության ու կրոնի կապը, Եվրոպայի ու Պորտուգալիայի մտավոր պատմության ուսումնասիրությունը, հոգեբուժության պատմությունն ու Պորտուգալիայի հրեաների ներդրումը բժշկության ու փիլիսոփայության մեջ /մասնավորապես՝ Իսահակ Սամուդայի ու Ժակոբա դե Կաշտրո Սարմենտո/, ինչպես նաև ինտելեկտուալ գրականության պատմությունը։ Դրանից բացի, Մանուէլ Կուրադոն հրատարակեց նախորդ տարիների հետազոտողների աշխատությունները (մասնավորապես՝ մաթեմատիկոս Ժոզե Մարիա Դանտաշ Պերեյրայի, Էդմունդու Կուռվելու տրամաբանությունը և այլն)։ Բրագայում Մինյու Համալսարանի Պրոֆեսոր (Պորտուգալիա), ազգային պաշտպանության դասընթացի ունկնդիր, Սալամանկայի Համալսարանի պատվավոր դոկտոր, պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը Նովա Համալսարանում Լիսաբոնում, ավարտեց Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանը Լիսաբոնում։ Ավարտեց պետական կառավարման ոլորտում վերին օղակի պետծառայողների նախապատրաստման դասընթացները։

Դասախոսություններ է կարդացել Մոսկվայի ՄԳԻՄՈ-ում ու ՄԳԼՈՒ-ում, ինչպես նաև Պադուանյան համալսարանում՝ Իտալիայում։

Փիլիսոփայական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական իր ատենախոսության մեջ Մանուէլ Կուրադոն հետազոտում է գիտակցության բարդ հիմնախնդիրը։ Նա հետևյալ կերպ է ձևակերպում հարցը. ինչու գիտակցությունը գոյություն ունի ֆիզիկական աշխարհում՝ այն ժամանակ, երբ դրա գոյությունն անճանաչելի է։ Փիլիսոփան պատասխան է տալիս, մանրամասնորեն դիտարկելով հարցի բոլոր կողմերը։ Գիտնականը փաստարկումը կառուցում է շրջանցելով բնական գիտակցության հիմնախնդիրները, հետազոտելով գիտական գիտելիքները, որոնք օգտագործվել են արհեստական գիտակցությունը ստեղծելու գործում։ Մանուէլ Կուրադոյի կարծիքով, այս հիմնախնդիրը հաջողվեց լուծել ոչ թե այն պատճառով, որ մենք հստակ պատասխաններ ունենք այն հարցին, թե ինչ է գիտակցությունը, ինչպիսին է գիտակցության դերը ֆիզիկական աշխարհում, ինչպիսին է գիտակցության կաուզալ ուժը, ինչպիսին է գիտակցության և ուղեղի կապը, այն պատճառով, որ մենք գիտական գիտելիք ունենք արհեստական գիտակցություն ստեղծելու համար, իսկ այն իր հերթին, գործառնականորեն չի տարբերվում բնականից։ Փիլիսոփան համարում է, որ կգա ժամանակ, երբ հնարավոր չի լինի տարբերել բնական գիտակցությունն արհեստականից, որ իր կարծիքով, գնահատվում է իբրև նորմալ էպիսթեմոլոգիական վիճակ, որը կարելի է դիտել մի շարք այլ դեպքերում[1]։

Մանուէլ Կուրադոյի առավելապես եզակի փիլիսոփայական միտքը դիտվում է իր հետազոտություններում հավատացյալների և իրենց հավատքի կամ կրոնի օբյեկտների միջև։ Նա կառուցում է փաստարկումը, դիտելով հիմնախնդիրը երկու տեսակետերից։ Հավատացյալի ու Աստծո միջև կապը պետք է հիմնվի այն ենթադրության վրա, որ Աստված գոյություն ունի։ Խակայն այդ ենթադրությունը պարտադիր չէ, որ ենթադրում է Աստծո նկատմամբսերը կամ Աստծուն հարգելը։ Աստծո և մարդկանց միջև կապը շատ օրիգինալ կերպով է ընկալվում։ Մանուէլ Կուրադոն Աստծոնն դիտարկում է իբրև աշխարհի օբյեկտ՝ այն գիշատիչների հետ մեկտեղ, որոնց դեմ մարդը պայքարում է իր էվոլյուցիայի ընթացքում, բնության մեջ գոյություն ունեցող ֆիզիկական օբյեկտների հետ մեկտեղ, անբնական օբյեկտների հետ մեկտեղ /անբացատրելի երևույթներ, որոնք հազվադեպ պատահում ին մարդկային պատմության ընթացքում/ և գերբնականէակների կամ օբյեկտների հետ մեկտեղ /որոնք իրենց արտացոլումն են գտել գրականության, կրոնի, փիլիսոփայության մեջ և վկայակոչված են քաղաքակրթության ծննդի սկզբից/։ Մանուէլ Կուրադոյի թեզն այն է, որ մարդիկ՝ Աստծու և ֆիզիկական ու գերբնական աշխարհի այլ էակների հակառակորդներն են։ Իր առանցքային փաստարկն հետաքրքրության հասկացությունը։ Իր հետազոտություններում նա հաճախակի հարց է դնում. ինչում է մարդկանց հետաքրքրության իսկական բնությունը։ Հասկանալ աշխարհը։ Սիրված լինել։ Գոյատևւել թշնամական աշխարհում։ Հայտնագործություններ ստեղծել ուրիշների նկատմամբ իշխանություն հաստատելու համար։

Երկրորդ տեսակետը, որի միջոցով է դիտվում մարդու կապը ֆիզիկական աշխարհի օբյեկտների հետ՝ գիտական գործունեությունն է։ Մանուէլ Կուրադոն համարում է, որ գիտական գործունեության ժամանակակից ընկալումը հաճախակի շատ սահմանափակված է։ Իր կարծիքով, գիտությունը գոյություն ունի ոչ միայն աշխարհն ընկալելու համար։ Իհարկե, գիտնականները նկարագրում են աշխարհի պատկերը, սակայն բացի դրանից, իրենք այն հայտնագործում են, ստեղծելով նոր օբյեկտներ։ Փիլիսոփան եզրակացություն է անում այն մասին, որ մարդու հետաքրքրության բնույթը կայանում է Աստծո հետ մրցակցելու իր ցանկության մեջ, այլ ոչ միայն իր կողմից ստեղծված ա շխարհի չոզեք ճանաչմամն մեջ։ Այդ օրիգինալ գաղափարները հրատարակվել են «Futuro de Deus /Աստծո Ապագա/ էսսեում` Porque Deus Se Temos a Ciencia? /Ինչի՜ է պետք Աստված, երբ կա գիտությունը/[2]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է բազմաթիվ գրքեր, մասնավորապես «Առասպելը Ավտոմատ թարգմանությանը» ( Braga, Universidade do Minho / CEHUM, 2000) , «Խորհրդավոր լույս»։ «Գիտակցությոն ֆիզիկական աշխարհում» ( Famalicão, Quasi, 2007), «Կենսաբժշկական օրենք»։ «Պորտուգալական Օրենսդրություն» (Lisbon, Quid Juris, 2008), «Ինչու է Աստված, եթե մենք ունենք գիտություն» (Porto, Fronteira do Caos, 2009) ։ Խմբագիր հետևյալ գրքերի ` «Գիտակցություն և ճանաչողություն » (Braga, Faculty of Philosophy / UCP, 2004), «Մտքի, ինքնորոշում եւ գիտակցություն» ( Braga, Faculty of Philosophy / UCP, 2007), «Իտալացի նամակներ Լուիս Անտոնիոին» (Lisbon, Sílabo, 2008), «Թափանցիկ անձանց; արդի հիմնախնդիրներով Բիոէթիկա» (Coimbra , Almedina , 2008 ) և «Աստված համալսարանում», «Ինչ են Պորտուգալացի Գիտնականներն կարծում Աստծու մասին». ( Porto, Fronteira do Caos, 2011) ։ Խմբագիր է «Հավաքած աշխատանքներ Էդմունդո Կարվալոի» ( Lisboa, Fundação Calouste Gulbenkian, 2013)։ Մանուել Կուրադոն նաև հեղինակ է մի շարք հոդվածների և գրքերի։ Նրանցից շատերը գրվել են ինտենսիվ ու խանդավառ դասախոսի գործունեության մասին։ Նա մշակվել է և զարգանում է Պորտուգալիաում և արտերկրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cf. Manuel Curado, Luz Misteriosa: A Consciência no Mundo Físico Արխիվացված 2015-05-18 Wayback Machine, Famalicão: Quasi, 2007, pp. 261—270.
  2. Cf. Manuel Curado, Porquê Deus se temos Ciência? Արխիվացված 2017-03-17 Wayback Machine, Porto: Fronteira do Caos, 2009, pp. 85-164.