Մանուելա Վելասկո
Մանուելա Վելասկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1975[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | հաղորդավար, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մանուելա Վելասկո Դիես (իսպ.՝ Manuela Velasco Díezհոկտեմբերի 23, 1975[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել։
Դերասանուհի և հաղորդավարուհի Կոնչիտա Վելասկոյի զարմուհին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ հասակում դեբյուտ է ունեցել ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմում։
Նրա հեռուստահաղորդավարուհու կարիերան կապված է «Grupo PRISA» մեդիա կոնգլոմերատի հետ։ 2000-2005 թվականներին ներկայացրել է Իսպանիայի Los 40 Principales ռադիոալիքը` մասնագիտացված երաժշտության ոլորտում, ինչպես նաև վարել է «Del 40 al 1» հաղորդման հեռուստատեսային տարբերակը «Canal+ 1» հեռուստաալիքով՝ միաժամանակ աշխատելով «Իսպանիայի վաճառականներ» ծրագրում։ 1999-2000 թվականներին աշխատել է «Localia TV» հեռուստաալիքում։
2005 թվականին շաբաթ-կիրակի օրերին վարել է Cuatro հեռուստաալիքի «Cuatrosfera» հաղորդումը։
Որպես դերասանուհի նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում՝ «Ընտանեկան բժիշկ», «Կենտրոնական հիվանդանոց», «Կոմիսար», «Երկվորյակներ (սեր և վրեժ)», «Ուլիսեսի սինդրոմ», «Բժիշկ Մաթեո»։
2007 թվականին արժանացել է «Գոյա» ազգային կինոմրցանակի «կնոջ լավագույն դերասանական դեբյուտ» անվանակարգում «Ռեպորտաժ» սարսափ ֆիլմում խաղացած դերի համար։
2008 թվականի ավարտին մասնակցել է «Երեկվա աղջիկը»՝ «Կյանք Մարսում» սերիալի իսպանական տարբերակի նկարահանումներին։ Սերիալը չի արդարացրել սպասումները և փակվել է 8 էպիզոդի եթեր հանվելուց հետո՝ հաշվի առնելով 2009 թվականի ապրիլին դիտումների ցածր ռեյտինգը։
Մանուելան կրկին էկրաններին է հայտնվել 2009 թվականի սեպտեմբերի վերջին՝ նկարահանվելով «Ռեպորտաժ 2» սարսափ ֆիլմում[3], որը ֆիլմի 2007 թվականի շարունակությունն է։ Միևնույն թվականին նրա մասնակցությամբ վաճառքի է հանվել «Բորենիներ» ֆիլմը[4]։
2010-2011 թվականներին դեբյուտ է ունեցել թատրոնում՝ Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» դրամայում` խաղալով Էննի Դիվերի դերը։ Ներկայացումն ունեցել է դրամարկղային մեծ հաջողություն և արժանացել քննադատների դրական արձագանքին։
2011 թվականին հայտնվել է «Հրեշտակ կամ դև» սերիալում[5]։
Դերեր կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններր |
---|---|---|---|---|
1987 | La ley del deseo | Նինա | ||
1988 | Ամենազարմանալի խաղը | El juego más divertido | ||
2001 | Դպրոցական մարդասպան | School Killer | Պատրիցիա | |
2001 | Մարդիկ, ձուկ | Gente pez | ||
2001 | Կապ | Comunicación | Ամիգա | կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Ինքնասպանների ակումբ | El club de los suicidas | Անդրեա | |
2007 | REC | Անխելա Վիդալ | ||
2007 | Պերես մկնիկի արկածները | El ratón Pérez (película) | լրագրողուհի | |
2008 | Պերես մկնիկի արկածները 2 | El ratón Pérez 2 | լրագրողուհի | |
2009 | Դրախտ | El paraíso | կարճամետրաժ ֆիլմ | |
2011 | Ընկերներ | Amigos | Միրանդա | |
2014 | REC 4: Apocalipsis | Անխելա Վիդալ |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2007 | «Գոյա» կինոմրցանակ | Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ | Հաղթանակ | |
Իսպանիայի դերասանների գիլդիա | Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ | Ռեպորտաժ | Առաջադրված | |
Կինեմատոգրաֆների միություն | Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ | Ռեպորտաժ | Առաջադրված | |
Սիտխեսի կինոփառատոն | Լավագույն դերասանուհի | Ռեպորտաժ | Հաղթանակ | |
2010 | Fotogramas de Plata | Թատրոնի լավագույն դերասանուհի | Առաջադրված | |
Ercilla Awards | «Անկեղծություն» մրցանակ | Իմ բոլոր որդիները | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Мануэла Веласко, племянница Кончиты Веласко, дебютировала в главной роли в фильме «Репортаж» (իսպ.)
- ↑ Фильм «Репортаж 2». Информация с сайта IMDB
- ↑ Фильм «Гиены». Информация с сайта IMDB
- ↑ Мануэла Веласко появится в «Ангеле и Демоне» Archived 2011-08-20 at the Wayback Machine. (Испанский язык)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանուելա Վելասկո (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի դերասանուհիներ
- Իսպանացի կինոդերասանուհիներ
- Կին
- Իսպանացի դերասաններ
- Իսպանացի լրագրողներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասաններ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Իսպանացի մոդելներ