Jump to content

Մանոն (ֆիլմ, 1949)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանոն
ֆր.՝ Manon
ԵրկիրՖրանսիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա[1], գրական ստեղծագործության էկրանավորում և քրեական ֆիլմ
ՀիմքՄանոն Լեսկո
Թվական1950
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱնրի Ժորժ Կլուզո[1]
Սցենարի հեղինակԱնրի Ժորժ Կլուզո և Jean Ferry?[2]
ԴերակատարներՍերժ Ռեջիանի, Միշել Օկլեր, Օբրի Սեսիլ, Անդրե Վալմին, Անդրեքս, Charles Camus?, Դանիել Իվերնել, Դորա Դոլ, Էդմոն Արդիսոն, François Joux?, Frédéric Mariotti?, Gabrielle Dorziat?, Gabrielle Fontan?, Héléna Manson?, Անրի Վիլբեր, Ժակ Դինամ, Jean Despeaux?, Ժան Հյոբեյ, Ժան Տեմերսոն, Max Elloy?, Միշել Բուկե, Ռայմոնդ Սուպլեքս, Ռոբեր Դալբան, Ռոզի Վարդ, Simone Valère?, Յուբեր դե Լապպարան[2], Liliane Maigné?[2], Raphaël Patorni?[2], Charles Vissières?[2], Geneviève Morel?[2], Henri Niel?[2] և Max Doria?[2]
ՕպերատորArmand Henri Julien Thirard?
ԵրաժշտությունՊոլ Միսրակի
Տևողություն103 րոպե

«Մանոն» (ֆր.՝ Manon), ֆրանսիացի ռեժիսոր Անրի Ժորժ Կլուզոյի 1949 թվականի սև-սպիտակ ֆիլմը, որը հիմնված է Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut) (1731) վեպի վրա։

Վեպի սյուժեի հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է[3]։ Հրեա տարագիրներին Պաղեստին տեղափոխող նավի վրա հայտնաբերվել են երիտասարդ անտոմս ուղևորներ Ռոբեր դե Գրիոն և Մանոն Լեսկոն: Ռոբերը հետախուզվում է սպանության համար։ Նավապետին համոզելու համար, որպեսզի վերջինս չդիմի իշխանություններին, Ռոբերը պատմում է իր պատմությունը։ Նա ֆրանսիական դիմադրության մարտիկ է և Մանոնին փրկել է Նորմանդիայի գյուղացիներից, որոնք նրան համարում են նացիստների համախոհ․ աղջկան մեղադրում էին մոր սրճարան այցելող գերմանացիների հետ կապեր ունենալու համար:

Դրանից հետո նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ նա դառնում է տեղի սև շուկայի «արքայի» սիրուհին։ Մանոնը, որը սիրում էր շքեղություն և հեշտ կյանք, այդ որոշումով նախընտրում է հրաժարվել վատ վարձատրվող այն աշխատանքից, որը Ռոբերը գտել էր նրա համար: Բացահայտելով Մանոնի գաղտնիքը՝ Ռոբերը ստիպում է նրան տեղափոխվել: Մանոնը չկար, և Ռոբերը նրան գտնում է այն տանը, որտեղ նա աշխատում էր: Հանուն Մանոնի հանդեպ իր կրքոտ սիրո՝ նա սկսում է զբաղվել տարբեր մութ գործերով սև շուկայում և պենիցիլինի ընդհատակյա առևտրով։

Մանոնին սիրատածում էր մի ամերիկացի, որն օգնում է Ռոբերին պենիցիլինի հարցում (նա շփոթում է Ռոբերին իր եղբոր հետ): Նա համաձայնում է, իր իսկ խոսքերով, միայն ժամանակավոր ամուսնանալ ամերիկացու հետ, որը պատրաստվում էր վերադառնալ իր հայրենի երկիր, որտեղ մի քանի գործարան ուներ, և հեռանալ նրա հետ: Լեոն՝ Մանոնի եղբայրը, որը մանր խուլիգան էր և զբաղվում էր տարաբնույթ անվայել գործերով, փակում է Ռոբերին, որպեսզի թույլ չտա նրան կալանավորել նրան։ Ռոբերտը նրան խեղդամահ է անում հեռախոսային լարով և փախչում Մարսել՝ այնտեղից երկիրը լքելու համար։ Մանոնը շտապում է փնտրել նրան և գտնում է լեփ-լեցուն գնացքում։

Պատմությունն ավարտվում է: Կապիտանը սիրահարներին թողնում է տարագիրների մեջ։ Նրանք իջնում են պաղեստինյան հողի վրա և պետք է ոտքով անցնեն անապատը։ Մանոնը մահացու վիրավորվում է ինչ-որ արաբի արձակած գնդակից։ Հետո գնդակահարվում են նաև մյուս հրեաները։ Ռոբերը Մանոնին թաղում է ավազի մեջ[4]։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միշել Օկլեր՝ Ռոբեր դե Գրիո
  • Օբրի Սեսիլ՝ Մանոն Լեսկո
  • Սերժ Ռեջիանի՝ Լեոն Լեսկո՝ Մանոնի եղբայր
  • Գաբրիել Դորզիա՝ մադամ Ագնես
  • Ռայմոնդ Սուպլեքս՝ պարոն Փոլ
  • Սիմոն Վալեր՝ Իսե՝ սպասուհի
  • Գաբրիել Ֆոնտան՝ պճնված վաճառողուհի
  • Անդրե Վալմին՝ լեյտենանտ Բեսնար/ավազակների պարագլուխ
  • Ռոզի Վարդ՝ փոքրիկ դեր
  • Միշել Բուկե՝ երկրորդական դերում
  • Ժան Էբեյ՝ հյուրանոցատեր
  • Ռոբեր Դալբան՝ հյուրանոցի կառավարիչ
  • Լյուսիեն Ժան Տեմերսոն՝ դռնապան «Մոգությունից»
  • Ժակ Դինամ՝ նավաստի
  • Անդրեքս՝ վաճառական
  • Մաքս Էլլոյ՝ մատուցող ռեստորանում

Ֆիլմի գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բավականին հաջողություն է ունեցել հանդիսատեսի մոտ. իր սկզբնական թողարկման ընթացքում այն ​​Ֆրանսիայում դիտել է առնվազն 3,4 միլիոն հեռուստադիտող (ըստ գնված տոմսերի քանակի)[5]։

Այդ մասին կինոգետների շրջանում կարծիքները կիսվել են: Ֆրանսիացի կինոքննադատ Ժակ Լուրսելը, հատկապես ընդգծելով գնացքում և անապատում վարպետորեն բեմադրված տեսարանները, գրել է, որ Կլուզոն «շատ ազատ է վերաբերվում աբբա Պրևոյի վեպին, որը գրական դասականության նրբագեղ օրինակ է, սակայն, այնուամենայնիվ, այն բացառապես ռոմանտիկ ֆիլմ է՝ հագեցած քնարականությամբ, ծայրահեղություններով, միամտությամբ և նույնիսկ երբեմն ծիծաղելի անբնականություններով, որոնք խստորեն կապված են այս ոճին»[6]: 1940-1960-ականների հայտնի կինոքննադատ Բոսլի Քրաուզերը, նշելով, որ նմանատիպ պատմություններում ներկայացման համոզչությունը հիմնականում կախված է կերպարների զարգացման որակից, զարմանք է արտահայտել երկու գլխավոր հերոսների վերաբերյալ, որոնք չեն համոզում իրենց հատկություններով (Մանոնի՝ իր զուգընկերոջը հիմար արարքների մղելու կարողությունը, ինչպես նաև Ռոբեր Դե Գրիոյի՝ հանուն սիրո իր կյանքը ոչնչացնելու հակումը): Նման գնահատական է տվել ֆիլմի հիմքին նաև Դենիս Շվարցը, որը նշել է ինչպես գլխավոր հերոս զույգի անճշմարտացիությունը, այնպես էլ կերպարների մեծ մասի սխեմատիկությունը՝ որպես ամբողջություն և չմշակված սցենարը: Միևնույն ժամանակ, երկուսն էլ ընդգծել են ֆիլմի ստեղծողների լավ աշխատանքը հետպատերազմյան Փարիզի էության մթնոլորտը փոխանցելու հարցում, ենթադրելով, որ հենց դա է համոզել Վենետիկի կինոփառատոնի կազմակերպչական կոմիտեին ֆիլմին շնորհելու գլխավոր մրցանակը[7][8]:

Ի տարբերություն Կլուզոյի այլ խոշոր աշխատանքների՝ 2013 թվականի դրությամբ ֆիլմը չի թողարկվել ավելի ժամանակակից կրիչների վրա, թեև դրա պատճենները երբեմն ցուցադրվում են արտհաուս կինոթատրոններում և հասանելի են հետազոտողների համար Փարիզի և Բրյուսելի կինոարխիվներում։ Ներկայումս ֆիլմը ռեժիսորի՝ հանրությանը քիչ հայտնի ստեղծագործություններից մեկն է[5]։

Փառատոնային մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 թվական․ Վենետիկի 10-րդ կինոփառատոնում «Սան Մարկոյի առյուծ» մրցանակ (հետագայում հայտնի որպես «Ոսկե առյուծ»․ այս գլխավոր մրցանակի առաջին պարգևատրումը) Անրի Ժորժ Կլուզոյին[9][10]
  • 1950 թվական․ ֆրանսիական կինոքննադատների սինդիկատի մրցանակ լավագույն ֆրանսիական ֆիլմի համար՝ Անրի Ժորժ Կլուզոյին[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0041634/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Мокульский, 1960, էջ 119
  4. Мокульский, 1960, էջ 119-120
  5. 5,0 5,1 Christopher Lloyd. Henri-Georges Clouzot. — Manchester University Press, 2013. — ISBN 9781847796196.
  6. Лурселль Ж. Т.II Манон. Авторская энциклопедия фильмов.. — СПб.-М: Rosebud Publishing, 2009.
  7. Bosley Crowther. «THE SCREEN: FOUR NEW PICTURES MAKE BOWS; 'Manon,' French Import, With Cecile Aubry in Title Role, at Little Cine Met» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Dennis Schwartz[en] (2012 թ․ հուլիսի 16). «Clouzot's craftsmanship and style made an impression at the Venice Festival and it won Best Film in 1949» (անգլերեն). Ozus' World Movie Reviews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «10. Mostra Internazionale d'Arte Cinematografica (1949) > premi» (իտալերեն). 1949. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «From the post-war period to the reforms of 1973» (անգլերեն). La Biennale di Venezia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 06-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Liste des Prix de Meilleur Film Français depuis 1946» (ֆրանսերեն). Syndicat français de la critique de cinéma et des films de télévision. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Манон»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Лурселль Ж. Авторская энциклопедия фильмов. Т. I-II. - СПб.-М.: Rosebud Publishing, 2009. - ISBN 978-5-904175-02-3
  • Стефан Стефанович Мокульский. Экранизация французской классики // Французское киноискусство / Отв. ред. С. И. Юткевич. — М.: Искусство, 1960. — С. 141-149. — 496 с.
  • Director is a Stormy Figure :

[անգլ.] // Life (журнал). — 1955. — Vol. 38, № 11 (14 March). — P. 66.

  • Marcel Oms. Manon 49, l'irrecusable temoin :

[фр.] // Les Cahiers de la Cinémathèque (l'Institut Jean-Vigo). — 1987. — P. 46-47, 55-58.

Գրախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Manon» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2016-08-20-ին.
  • «Manon» (անգլերեն). Վերցված է 2016-08-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]