Մանոլո Խիմենես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1964[1][2] (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մանուել (Մանոլո) Խիմենես Խիմենես (իսպ.՝ Manuel "Manolo" Jiménez Jiménez, հունվարի 26, 1964[1][2], Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Խիմենեսը «Սևիլյա» ակումբի սան է։ 1984 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ Նրա խաղը հետաքրքրություն է առաջացրել Իսպանիայի հավաքականի կողմից, որի կազմում նա իր նորամուտը նշել է 1988 թվականին: 1990 թվականին Խիմենեսը Իտալիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ «Սևիլիայի» կազմում Խիմենեսն անցկացրել է 14 մրցաշրջան՝ խաղալով Իսպանիայի առաջնության 344, Իսպանիայի գավաթի 44 և ՈՒԵՖԱ գավաթի 4 հանդիպումներում: Իսպանիայի հավաքականի կազմում Խիմենեսն անցկացրել է 15 հանդիպում։ «Սևիլիայից» հեռանալուց հետո Խիմենեսը տեղափոխվել է «Ռեալ Խաեն», որտեղ ավարտել է կարիերան 1998 թվականին:
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից մինչև 2010 թվականի մարտը եղել է իսպանական Պրիմերայում հանդես եկող «Սևիլիա» ակումբի գլխավոր մարզիչը:
2010 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է հունական ԱԵԿ ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով[3][4][5]։ Թիմի հետ հաղթել է Հունաստանի գավաթը, որը դարձել է թիմի առաջին գավաթը 9 տարվա ընթացքում[6]։
2012 թվականի հունվարի 1-ին գլխավորել է «Սարագոսա» ակումբը[7]։
2013-2015 թվականներին եղել է «Էր-Ռայանի» գլխավոր մարզիչը:
2017-2018 թվականներին ղեկավարել է ԱԵԿ-ը։
2018 թվականի մայիսի 26-ին զբաղեցրել է իսպանական «Լաս-Պալմաս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տերսերայի հաղթող՝ 2000/01
- Սեգունդա Բ-ի հաղթող՝ 2004/05, 2006/07
- Հունաստանի գավաթակիր՝ 2011
- Քաթարի Առաջին լիգայի հաղթող՝ 2014/15
- Հունաստանի Սուպերլիգայի հաղթող՝ 2017/18
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.fifa.com/fifa-tournaments/players-coaches/people=174641/index.html
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Jiménez neuer AEK-Trainer» (գերմաներեն). transfermarkt.de. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Manolo Jiménez dirigirá al AEK Atenas» (իսպաներեն). Marca.com. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ανακοίνωση» (հունարեն). AEK FC. 2010-10-09. Արխիվացված է օրիգինալից 2010-10-12-ին. Վերցված է 2010-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Хименес: приехал в Грецию, чтобы выигрывать титулы». Արխիվացված օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2012-01-01-ին.
- ↑ «Главным тренером «Сарагосы» стал Хименес». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-01-01-ին.
- ↑ «Маноло Хименес возглавил «Лас-Пальмас»». Արխիվացված օրիգինալից 2018-05-26-ին. Վերցված է 2018-05-26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Մանոլո Խիմենես պրոֆիլը BDFutbol կայքում
- Հունվարի 26 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով