Մաննոն Ույգուր
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1897 |
Ծննդավայր | Տաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1955 (58 տարեկան) |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Մաննոն Ույգուր (իսկական ազգանունը՝ Մաջիև, հոկտեմբերի 11, 1897, Տաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1955), խորհրդային ուզբեկ ռեժիսոր, դերասան, թատերագիր։ Ուզբեկական խորհրդային թատրոնի հիմնադիրներից։ Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաննոն Ույգուրը ծնվել է 1897 թվականին Տաշքենդում։ Թատերական գործունեությունը սկսել է 1916 թվականից որպես «Տուրոն» (Տաշքենդ) խմբի սիրողական դերասան։ 1919 թվականին նա կազմակերպել և գլխավորել է Տաշքենդի Կարլ Մարքսի անվան ուզբեկական մասնագիտական թատերախումբը, ներկայացումներին մասնակցել որպես դերասան[1]։ 1924-1927 թվականներին սովորել է Մոսկվայի Ուզբեկստանի լուսավորության տանը կից դրամատիկական ստուդիայում։ Ավարտելուց հետո միացել է Խամզիի անվան թատրոնի խմբին, եղել թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ Նպաստել է ուզբեկական դերասանական դպրոցի ստեղծմանը։ Ույգուրի բեմադրած ներկայացումները տարբերվել են ճշգրիտ սոցիալական առանձնահատկություններով, վառ ազգային կոլորիտով, արտահայտչական միզանսցենով։ Ույգունն առանձնակի ուշադրություն է դարձրել բեմական խոսքին։ Գրել է կատակերգություններ («Թուրքմեն բժիշկը», 1918 թվական և այլն), ադրբեջաներենից ու թաթարերենից թարգմանել է պիեսներ։ Դասավանդել է Տաշքենդի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]։
Մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 16-ին։ Թաղված է Տաշքենդի Չիգատայսկի գերեզմանատանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանկան աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թուրքմեն բժիշկը», Մ. Ույգուր, Էշիմկուլ
- «Բեգ և բատրակ», Խամզա Խակիմզադե Նիյազի, Գավուր
- «Խալիմա», Գուլյամ Զաֆարի, Ռախիմ
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1919 թվական - «Բեգ և բատրակ», Խամզա Խակիմզադե Նիյազի
- 1920 թվական - «Խալիմա», Գուլյամ Զաֆարի
- 1929 թվական - «Երկու կոմունիստ», Կամիլ Յաշեն
- 1932 թվական - «Դիմակը պատռված է», Զիննատ Ֆատխուլին
- 1935 թվական - «Համլետ», Շեքսպիր
- 1938 թվական - «Դավաճանները», Զիննատ Ֆատխուլին
- 1944 թվական - «Ջալալեդդին», Շեյզադե
- 1947 թվական - «Կյանքի երգ», Ույգուն
- 1954 թվական - «Առաքելություններ», Սաբիր Աբդուլլա
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)
- Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1949)
- Ուզբեկստանի ԽՍՀ Խամզիի անվան մրցանակ (1967 թվական՝ հետմահու)
- Լենինի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» մեդալ
- «Անձնվեր աշխատանքի համար» շքանշան (Ուզբեկստան) (2001 թվական՝ հետմահու)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OrexCA.com. «San'at :: Маннон Уйгур. Фрагменты театральной судьбы». sanat2013.orexca.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «УЙГУР Маннон».
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1955 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- ԽՍՀՄ թատերական ռեժիսորներ
- Ուզբեկ ռեժիսորներ
- Ուզբեկ դերասաններ
- Թատերագիրներ