Մանկունք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկունք (այլ կիրառումներ)
Մանկունք
Բնութագիր
Երկարություն13-16[1]
Ավազանի մակերեսմոտ 55 կմ²
Ջրի ծախս0,5 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾաղկավետ
Գետաբերանի տեղակայումՎեդի
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ

Մանկունք (նախկին Քյուսուզչայ), լեռնային գետ ՀՀ Արարատի մարզում` Վեդիի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավում գտնվող Ծաղկավետ լեռնագագաթի հարավային լանջերի մոտ 2800 մ բարձրությունից։ Ամբողջ ընթացքում հոսում է V-աձև լեռնահովտով գլխավորապես հարավարևմտյան ուղղությամբ` աջից թափվելով Վեդիի մեջ 1350-1400 մ բարձրության վրա՝ Ուրցաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արևելք։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°03՛36՛՛ արլ.ե. 45°00՛57՛՛, գետաբերանինը՝ հս.լ. 39°57՛35՛՛ արլ.ե. 44°57՛01՛՛։ Երկարությունը 13-17 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 50-65 կմ², որը կտրտված է բազմաթիվ մանր ձորակներով։ Ջրի միջին տարեկան ծախսը չի գերազանցում 0.5 մ³/վրկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 48 — 150 էջ։