Մանկական սղարան
Մանկական սղարանը թեք հարթությամբ և փոքրիկ սանդուղքով մի կառույց է, որը թույլ է տալիս բարձրանալ դեպի վերին հարթակ և իջնել ներքև։ Նախատեսված է երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար, տեղադրվում է մանկական խաղահրապարակներում, զբոսայգիներում և մանկական հանգստի այլ վայրերում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարկածներից մեկի համաձայն՝ ժամանակակից տիպի առաջին սղարանը կառուցվել է Չարլզ Ուիքստիդի կողմից։ Այն պատրաստված է եղել փայտե տախտակներից և տեղադրվել է բրիտանական Քեթերինգ քաղաքի Ուիքստիդ այգում 1922 թվականին։ Ընդ որում՝ տղաների և աղջիկների համար նախատեսված էին տարբեր թեքություններ[1]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանկական սղարանները կարող են պատրաստված լինել պլաստմասսայից, փայտից կամ մետաղից։
- Թեքահարթակի մակերևույթը կարող է լինել ինչպես ուղիղ, այնպես էլ ալիքաձև։
- Թեքությունը կարող է լինել նաև պարուրաձև՝ ուղղահայաց առանցքի շուրջ պտտվող։
- Սղարանի թեքությունը կարող է լինել ինչպես հարթ, այնպես էլ խորդուբորդ կամ ծալքերով։
- Երբեմն թեքությունը ամբողջությամբ փակ է և իրենից ներկայացնում է խողովակ. վերջին տարատեսակը հաճախ օգտագործվում է Ակվապարկի ջրային սղարաններում։
- Մեծ զվարճանքի զբոսայգիներում կարող են տեղադրվել խոշոր տարատեսակ սահուղիներ՝ մի քանի զուգահեռ թեքություններով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «World's first children's slide»։ BBC։ 2012-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2012-12-08