Մանկական պոռնոգրաֆիա
| Ենթադաս | սեռական բռնություն երեխաների նկատմամբ, illegal pornography | |
|---|---|---|
| Օգտագործող | մանկապիղծ, պոռնոգրաֆիայի արդյունաբերություն | |
Մանկական պոռնոգրաֆիա (կոչվում է նաև մանկական պոռնո կամ մանկական պոռնկագրություն և երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր[1]՝ հայտնի ԵՍԲՆ հապավմամբ[2], որն ընգդծում է՝ երեխաներն օրենքով չեն կարող համարվել կամավոր մասնակիցներ[3]), էրոտիկ բովանդակությամբ նյութեր, որոնք պատկերում են չափահասության սահմանված տարիքից ցածր անձանց։ Ճշգրիտ բնութագրերը, որոնց միջոցով սահմանվում է մանկական պոռնոգրաֆիան, տարբերվում են՝ ըստ քրեական արդարադատության[4][5]:
Մանկական պոռնոգրաֆիան հաճախ արտադրվում է առցանց միջնորդության, հարկադրանքի և գաղտնի լուսանկարման միջոցով։ Որոշ դեպքերում արտադրության ընթացքում հնարավոր են սեռական բռնության դրվագներ (ինչպիսին է բռնաբարությունը)։ Շատ անգամներ երեխաներն ու դեռահասները նույնպես անում են անչափահասների պոռնոգրաֆիկ լուսանկարներ՝ առանց չափահասների մասնակցության։ Իսկ առցանց սեռական հանցագործները հավաքում և տարածում են այդ նկարներն ու տեսանյութերը։
Մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքները սովորաբար կիրառելի են նախասեռահասուն, սեռահասուն կամ հետսեռահասուն տարիքում գտնվող անչափահասների սեռական բնույթի լուսանկարների և վերջիններիս առկայությամբ՝ համակարգչով ստեղծված պատկերների դեպքում։ Պարզվում է՝ մանկական պոռնոգրաֆիա ունեցողներից շատերը, որոնք ձերբակալված են, իրենց մոտ պահում են նախասեռահասուն տարիքում գտնվող երեխաների նկարներ։ Սակայն, միևնույն ժամանակ, ավելի քիչ հավանական է, որ հետսեռահասուն տարիքում գտնվող անչափահասների պոռնոգրաֆիկ նկարներ ունեցողները ենթարկվեն քրեական հետապնդման, անգամ չնայած անհատների մոտ այդպիսի պատկերների առկայությունը նույնպես ներառված է իրավական դրույթներում[6]։
Մանկական պոռնոգրաֆիան անօրինական է և գրաքննվում է աշխարհի շատ արդարադատություններում[7][8][9]։ Ինտերպոլի 187 անդամ երկրներից 94-ը 2008 թվականի դրությամբ ունեն հատկապես մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքներ, թեև սա չի վերաբերում այն ազգերին, որոնք արգելում են ամբողջ պոռնոգրաֆիան[7]։
Տերմինաբանություն և սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանկական պոռնոգրաֆիա» եզրույթի ճշգրիտ սահմանումը տարբերվում է՝ ըստ արդարադատությունների, և միջազգային իրավունքում չկա համընդհանուր կարծիք բառի ճշգրիտ նշանակության վերաբերյալ[4][5]։
Միացյալ Նահանգներում ԱՄՆ Գերագույն դատարանը մանկական պոռնոգրաֆիան սահմանել է որպես բովանդակություն, որը «տեսողականորեն պատկերում է որոշակի տարիքից ցածր երեխաների կողմից սեռական բնույթի գործողություններ»[10]։ Կանադայում մանկական պոռնոգրաֆիան կարող է նաև ներառել հորինված անչափահասների պատկերներ[11]։ Միացյալ Թագավորությունում օրենքը չի կիրառում «մանկական պոռնոգրաֆիա» եզրույթը, թեև այն սահմանում է մի շարք անօրինական սեռական բովանդակությամբ նյութեր, որոնք սովորաբար համարվում են մանկական պոռնոգրաֆիա[12]։ Անգլիական որոշ արդարադատություններ կիրառում են COPINE (հայերեն՝ Եվրոպայում մանկապիղծների տեղեկատվական ցանցերի դեմ պայքար ) սանդղակը անչափահասների մասնակցությամբ հնարավոր համացանցային՝ սեռական բովանդակությամբ նյութերը տեսակավորելու համար[13]։
2000-ական թվականներին «երեխաների հանդեպ բռնության նկարներ» եզրույթի օգտագործումը հաճախացել է ինչպես գիտնականների, այնպես էլ իրավապահ մարմինների շրջանում, քանի որ «պոռնոգրաֆիա» եզրույթը կարող է իր մեջ կրել համաձայնության ոչ ճշգրիտ ենթատեքստ և քողարկել բովանդակության բռնի բնույթը[14][15][16][17][18]։ Որոշ պաշտոնական մարմիններ կիրառում են նմանատիպ մի եզրույթ՝ «երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր»[2][19][20]։ «Երեխաների նկատմամբ բռնության նյութեր», «երեխաների նկատմամբ փաստագրված սեռական բռնություն» և «երեխաների նկատմամբ պատկերված սեռական բռնություն» եզրույթները, ինչպես նաև ԵԲՆ (անգլ.՝ CAM, երեխաների նկատմամբ բռնության նյութեր) և ԵԲՊ (անգլ.՝ CAI, երեխաների նկատմամբ բռնության պատկերներ) հապավումները նույնպես կիրառելի են[17]։ «Մանկական պոռնոգրաֆիա» եզրույթը պահպանում է իր իրավական սահմանումները տարբեր արդարադատություններում կից եզրույթների հետ միասին, ինչպիսիք են «երեխաների անպարկեշտ լուսանկարները» և այլն[14][15][16][21]։ 2008 թվականին Երեխաների և դեռահասների սեռական շահագործման դեմ պայքարի համաշխարհային վեհաժողովն իր՝ պաշտոնապես ընդունված համաձայնագրում հայտարարել է, որ ««երեխաների նկատմամբ բռնության նկարներ» եզրույթն ավելի ու ավելի հաճախակի է կիրառվում պոռնոգրաֆիայում երեխաների և դեռահասների սեռական շահագործմանը հղում կատարելու համար։ Սա արտացոլում է երևույթի լրջությունը և ընդգծում այն փաստը, որ երեխաների պոռնոգրաֆիկ նկարներն իրականում կատարվող հանցագործության արձանագրություններն են»[22]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման մեթոդները տարբեր են։ Դրա մի մասն արտադրվում է հարկադրանքի, գայթակղության կամ համոզման միջոցով։ Երեխաներին պատկերող այլ էրոտիկ լուսանկարներ արվում են գաղտնիորեն (օրինակ, նկարներ ցնցուղ ընդունելիս)։ Մանկական պոռնոգրաֆիայի արտադրությանը վերաբերող քրեական գործերում հազվադեպ են հանդիպում բռնի ֆիզիկական հանցագործություններ (ինչպես, օրինակ, բռնաբարությունը)։ Փոխարենը, նման գործերի մեծ մասը ներառում է առցանց միջնորդություն, նվերների փոխանակում և սիրավեպի խոստումներ։ Շատ դեպքերում մանկական պոռնոգրաֆիա արտադրում են հենց անչափահասները՝ առանց չափահասների մասնակցության[23]։
2018 թվականի ապրիլին Դեյլի թելեգրաֆ օրաթերթը հայտնել է, որ երեխաների և դեռահասների (11–15 տարեկան)՝ համացանցում գտնված էրոտիկ նկարների 31%-ն արել են երեխաները կամ դեռահասները 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի փետրվարը՝ համապատասխանաբար 40%-ը՝ 2017 թվականի դեկտեմբերին, 349 դեպք՝ 2017 թվականի հունվարին, իսկ 1717 դեպք՝ 2018 թվականի հունվարին։ Նկարներն արել էին երեխաները կամ դեռահասները՝ լուսանկարելով կամ նկարահանելով միմյանց, ինչպես նաև ինքնանկարի միջոցով՝ առանց չափահասների ներկայության կամ նրանց կողմից պարտադրանքի՝ այդպիսով անգիտակցաբար կրկնօրինակելով չափահասների (այդ թվում՝ հայտնի մարդկանց) պոռնոգրաֆիկ կամ մերկ նկարները և տեսանյութերը, որոնք գտել էին համացանցում։ Զեկույցում ասվում էր, որ սեռական հանցագործները, իրենց հերթին, փնտրել և հավաքել են նմանատիպ նկարներ[24][25]։
2007 թվականին Իռլանդիայում Գարդա Շիխանա ազգային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունը ներկայացրել է 100 դեպքից բաղկացած ամենալուրջ բովանդակությամբ մի ընտրախումբ, որը ներառում էր երեխաների անպարկեշտ նկարներ։ 44% դեպքերում ամենալուրջ նկարները պատկերում էին մերկություն կամ էրոտիկ դիրքեր, 7%-ը՝ երեխաների միջև ներթափանցմամբ (պենետրացիայով) սեռական բնույթի գործողություններ, մյուս 7%-ը՝ սեռական բնույթի գործողություններ առանց ներթափանցման, 37%-ը՝ չափահասների և երեխաների միջև ներթափանցմամբ սեռական բնույթի գործողություններ, իսկ 5%-ը՝ սադիզմ և անասնապղծություն (մարդկանց ու կենդանիների միջև սեռական բնույթի գործողություններ)[26]։ 2012 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2009 թվականից մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեղադրանքով ձերբակալության դեպքերի ընտրախմբում վերանայված նյութերի 37%-ն արտադրել են չափահասները, 39%-ը՝ անչափահասները՝ չափահասի որոշակի մասնակցությամբ, իսկ մնացյալ նյութերը՝ միայն անչափահասները[23]։
Արհեստականորեն ստեղծված կամ մոդելավորված պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելավորված մանկական պոռնոգրաֆիան, որը ստեղծվել է առանց երեխաների անմիջական մասնակցության արտադրության գործընթացում, պարունակում է իրական երեխաների, ոչ անչափահաս դեռահասների փոփոխված լուսանկարներ, որպեսզի դրանցում վերջիններս ավելի երիտասարդ երևան (տարիքային հետընթաց), ամբողջովին համակարգչով ստեղծված պատկերներ[27] և մեծահասակների նկարներ, որոնք ձևափոխվել են վերջիններիս երեխաների նման դարձնելու համար[28]։
Սեքսթինգ և նկարահանումներ անչափահասների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեքսթինգը հիմնականում բջջային հեռախոսների միջոցով այլ անձանց (օրինակ, սիրելիներին կամ ընկերներին) էրոտիկ բովանդակությամբ հաղորդագրությունների, լուսանկարների կամ պատկերների ուղարկումը, ստացումը կամ փոխանցումն է։ Այն կարող է ներառել նաև համակարգչի կամ այլ թվային սարքերի օգտագործում[29]։ Նման նկարները կարող են փոխանցվել այլ անձանց կամ տեղադրվել համացանցում։ Շատ արդարադատություններում համաձայնության տարիքն ավելի ցածր է, քան չափահասության տարիքը, և համաձայնության տարիքը լրացած անչափահասը կարող է օրինական կերպով սեռական հարաբերություն ունենալ նույն տարիքի անձի հետ։ Մանկական պոռնոգրաֆիային վերաբերող շատ օրենքներ ընդունվել էին, նախքան բջջային հեռախոսների տեսախցիկները լայն տարածում գտան այն դեռահասների շրջանում, որոնք մոտ կամ ավելի մեծ էին համաձայնության տարիքից, և նախքան սեքսթինգն ընկալվեց որպես երևույթ։ Այն դեռահասները, որոնք օրինական կերպով կարող են համաձայնել սեռական հարաբերության, սակայն չեն հասել չափահասության տարիքի, կարող են մեղադրվել պոռնոգրաֆիայի արտադրության և տարածման մեջ, եթե իրենց մերկ նկարներն ուղարկեն նույն տարիքի ընկերներին կամ այն անձանց, որոնց հետ սեռական հարաբերությունների մեջ են[30][31]։ Նյու Հեմփշիրի համալսարանի երեխաների դեմ հանցագործությունների հետազոտական կենտրոնը հաշվարկել է, որ 2009 թվականին մանկական պոռնոգրաֆիայի արտադրության կասկածանքով ձերբակալված անձանց 7%-ը դեռահասներ են, որոնք փոխհամաձայնորեն կիսվել են նկարներով իրենց հասակակիցների հետ[31]։ Տարիքային փոքր տարբերությամբ դեռահաս զույգերը կամ ընկերները նույնպես կարող են ձերբակալվել նման կասկածանքով, եթե նրանցից մեկն օրինական չափահաս է, իսկ մյուսը՝ ոչ[32][33]։ Որոշ երկրներում պարտադիր դատավճիռը պահանջում է, որ նման հանցագործության համար դատապարտված ցանկացած անձ ցուցակագրվի սեռական հանցագործների գրանցամատյանում[32][33]։
Իրավաբանները և ակադեմիկոսները քննադատել են պարտադիր պատիժներով մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքների կիրառումը համաձայնության տարիքից բարձր դեռահասների նկատմամբ, որոնք կատարել են սեռական հանցագործություններ։ Ֆլորիդայում կիբերհանցագործությունների դեմ պայքարի փաստաբան Դեյվիդ Ս․ Սելցերն այս մասին գրել է․ «Չեմ կարծում, որ մանկական պոռնոգրաֆիային վերաբերող մեր օրենքները նախատեսված են այսպիսի իրավիճակների համար․․․ Ֆլորիդայում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի պահպանման համար դատապարտությունը նախատեսում է 5 տարվա ազատազրկում յուրաքանչյուր նկարի կամ տեսանյութի համար, ինչպես նաև որպես սեռական հանցագործ ցուցակագրվելու ցմահ պահանջ»[34]։
2013 թվականին տված հարցազրույցում Կոլորադոյում Դենվերի համալսարանի հաղորդակցության գծով օգնական Էմի Ադել Հասինոֆը, ով ուսումնասիրում է սեքսթինգի հետևանքները, հայտարարել է, որ մանկական պոռնոգրաֆիային վերաբերող «շատ կոշտ» օրենքները «նախագծված են երեխաներին շահագործող չափահասների դեմ պայքարելու համար» և դեռահասների համար չպետք է փոխարինեն սեռական դաստիարակության ու համաձայնության ավելի որակյալ ուսուցումը։ Նա շարունակեց․ «Սեքսթինգը սեռական ակտ է, և եթե այն համաձայնեցված է, ապա ամեն ինչ կարգին է․․․ Ամեն ոք, ով առանց համաձայնության տարածում է այս նկարները, չարամիտ և վիրավորական բան է անում, սակայն մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքները չափազանց կոշտ են դրա դեմ պայքարելու համար»[35]։
Կիբերսեքս-թրաֆիքինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիբերսեքս-թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին ստիպում են ուղիղ հեռարձակում վարել[36], թվային տեսախցիկի առաջ ենթարկում են պոռնոգրաֆիկ շահագործման[37][38][39][40][41], ինչը կարելի է նկարահանել, իսկ հետագայում նաև վաճառել[42]։ Թրաֆիքինգով զբաղվողները բռնաբարում են զոհերին կամ ստիպում են վերջիններիս սեքսուալ բնույթի հարաբերություններ ունենալ իրենց կամ մյուս երեխաների հետ՝ նկարահանելով և իրական ժամանակում հեռարձակելով ողջ ընթացքը։ Զոհերին հաճախ ստիպում են մեծ էկրանով դիտել վճարող սպառողներին և կատարել նրանց հրամանները[43]: Դա տեղի է ունենում «կիբերսեքս խցիկներում», որոնք իրենցից ներկայացնում են թվային տեսախցիկներով հագեցած սենյակներ[43][44]։ Արտասահմանյան շահագործողները և մանկապիղծները փնտրում են զոհերի, ապա վճարում վերջիններիս դիտելու համար[45][46][47]։
Տարածում և ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Ջենկինսը նշում է՝ կան «չափազանց շատ ապացույցներ, որ [մանկական պոռնոգրաֆիան] հնարավոր չէ ձեռք բերել ոչ էլեկտրոնային միջոցներով»[48]։ Համացանցն արմատապես փոխել է մանկական պոռնոգրաֆիայի վերարտադրության ու տարածման եղանակները և, ըստ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության, հանգեցրել է «դրա հասանելիության, մատչելիության և ծավալի հսկայական աճի»[49]։
Թվային տեսախցիկների հասանելությունն ու համացանցի տարածումը, որոնք դյուրին են դարձրել կրեդիտային քարտերի օգտագործումը և ազգային սահմաններով նկարների փոխանցումը, մանկական պոռնոգրաֆիայի օգտատերերի համար էլ ավելի են հեշտացրել լուսանկարների և տեսանյութերի ձեռքբերումը[6][50]։
2019 թվականին Նյու Յորք Թայմս օրաթերթը հայտնել է, որ մանկական պոռնոգրաֆիան այժմ լուրջ խնդիր է։ Տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Մայքրոսոֆթը և Դրոփբոքսը, հաղորդել են երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի տարածման ավելի քան 18 միլիոն դեպքի մասին, որոնք պարունակում էին ավելի քան 45 միլիոն նկար և տեսանյութ[51]։
2023 թվականին Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների միջազգային կենտրոնի կիբեր–թեժ գիծը ստացել է 36․2 միլիոն հաղորդում երեխաների սեռական շահագործման կասկածելի դեպքերի մասին, ինչը 12%-ով ավելի է 2022 թվականի համեմատ[52]։
Հանցագործի բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող հանցագործները հիմնականում սպիտակամորթ են, արական սեռի, 25–50 տարեկան, և ի տարբերություն երեխաներին «ուղղակիորեն» սեռական բռնության ենթարկողների՝ ավելի հավանական է, որ աշխատանքի ընդունվեն։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նրանց 30%-ն ունի բարձրագույն կրթություն։ Հետազոտությունները նաև պարզել են, որ մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող հանցագործների 50%-ը եղել են ամուրի թե՛ իրավախախտումներ կատարելիս, թե՛ քրեական հետապնդումից հետո[53]։ Նաև ավելի քիչ հավանական է, որ նրանք դառնան ծնողներ՝ ի տարբություն ֆիզիկական հանցագործների։ Գիտնականները պարզել են նաև, որ թեև համեմատաբար հավանական է, որ «ուղղակիորեն» սեռական բռնության ենթարկողները դառնան պոռնոգրաֆիայով զբաղվող հանցագործներ (ոմանք ընդունում են, որ մանկական պոռնոգրաֆիան օգտագործում են որպես ֆիզիկական հանցագործությունների փոխարինիչ), հակառակ երևույթը հազվադեպ է հանդիպում[54]։
2010 թվականին Մայքլ Սետոյի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող հանցագործների ընտրախմբի 33–50%-ը հայտնել է երեխաների նկատմամբ սեռական հետաքրքրություն ունենալու մասին։ 2009 թվականին կատարված մեկ այլ ուսումնասիրություն երեխաների հետ առցանց սեռական հարաբերություն ունեցած հանցագործների ընտրախմբի 31%-ի մոտ ախտորոշել է մանկապղծություն կոչվող հոգեկան խանգարումը։ Երեխաների նկատմամբ գերակշռող սեռական հետաքրքրությունից բացի, մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված առցանց հանցագործությունների այլ պատճառներ են հանդիսանում սեռական հետաքրքրության լայն շրջանակը, պոռնոգրաֆիայից կախվածությունը և մանկական պոռնոգրաֆիկ նյութերի պատահական հասանելիությունը[54]։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործության պատմություն ունենալը մանկապղծության ախտորոշման հիմնավոր ցուցանիշ է[55]։
2011 թվականին Սետոյի կողմից կատարված ինը ուսումնասիրությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ 1–6-ամյա հսկողության ընթացքում սեռական կրկնահանցագործությունների մակարդակը կազմել է 5%: Իսկ արդեն 2015 թվականին հրապարակված մեկ այլ հոդվածում Սետոն արձանագրել է, որ 5-ամյա հսկողության ընթացքում սեռական կրկնահանցագործությունների մակարդակը կազմել է 11%։ Հետազոտությունները նաև պարզել են, որ այն հանցագործները, որոնք դրսևորում են հակասոցիալականության և ոչ տիպիկ սեռական հետաքրքրության բարձր ցուցանիշներ, ամենայն հավանականությամբ, կկատարեն սեռական բնույթի կրկնահանցագործություն[11]։ Այլ ուսումնասիրություններ նաև ցույց են տվել, որ մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող հանցագործների կատարած կրկնահանցագործության դեպքերն ավելի քիչ են, քան երեխաների հետ ֆիզիկական սեռական հարաբերության կրկնահանցագործության դեպքերը։ Ավելի հավանական է, որ և՛ պոռնոգրաֆիկ, և՛ ֆիզիկական հանցագործություններ կատարած անձինք նորից կատարեն ֆիզիկական հանցագործություն, քան մանկական պոռնոգրաֆիայով զբաղվով հանցագործները[55]։
Մանկապղծության հետ կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորձագետները տարակարծիք են մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների նկատմամբ սեռական բռնության միջև որևէ պատճառահետևանքային կապի հարցում։ Որոշներն ասում են, որ դա մեծացնում է երեխաների նկատմամբ սեռական բռնության ռիսկերը[56], իսկ մյուսները պնդում են, որ մանկական պոռնոգրաֆիայի օգտագործումը նվազեցնում է օրինազանցության ռիսկերը[57][58]։ Երեխաներին գայթակղելու նպատակով համացանցային կապի օգտագործման վերաբերյալ 2008 թվականի ամերիկյան վերլուծությունը քննարկում է իրական վարքագծի հնարավոր պատճառները, որոնք կապված են մանկական համացանցային պոռնոգրաֆիայի ազդեցությունների հետ[59]։
Ըստ Մայո կլինիկայի հրապարակած մի հոդվածի, որը հիմնված է բուժման կուրս անցնողների հիվանդության պատմագրերի վրա՝ մանկական պոռնոգրաֆիա դիտած անհատների 30–80%-ը և մանկական համացանցային պոռնոգրաֆիայի համար ձերբակալված անհատների 76%-ը բռնի կերպով սեռական հարաբերություն էին ունեցել երեխայի հետ։ Քանի որ նման նկարներ դիտողների ընդհանուր թիվը հնարավոր չէ ճշտել, պասիվ դիտումների և մանկապղծությունների հարաբերակցությունը մնում է անհայտ։ Զեկույցում նշվում է նաև, որ դժվար է որոշել մանկական համակարգչային պոռնոգրաֆիայից անցումը երեխաների նկատմամբ ֆիզիկական գործողությունների[60]։ Հոգեբանության մի քանի պրոֆեսորներ պնդում են, որ երեխաների նկատմամբ բռնության մասին հիշողությունները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ տեսողական գրառումները գոյություն ունեն, հասանելի են և «շահագործվում են այլասերված կերպով»[61][62]։
Վոլակի, Ֆինկելհորի և Միտչելի կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ[63]․
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը զգալիորեն նվազել են 1990-ական թվականներից ի վեր, ժամանակաշրջան, որը համապատասխանում է ՄՊ-ի առցանց տարածմանը։ ․․․ Այն փաստը, որ այս միտումը բացահայտվում է բազմաթիվ աղբյուրներում, կասկածի տակ է դնում այն փաստարկները, որ դա պայմանավորված է հաղորդումների նվազմամբ կամ հետաքննական/վիճակագրական ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխություններով։ ․․․ Մինչ օրս երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել, ինչը համապատասխանում է առցանց ՄՊ-ի ակնհայտ ընդլայնմանը։
Բարոյագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ բարոյագիտական ուսումնասիրությունները մեծապես անուշադրության են մատնված գիտնականների շրջանում[64]։ Ֆեմինիստ գրող Սյուզան Քոլը պնդում է, որ թեմայի վերաբերյալ բարոյագիտական գրականության բացակայությունը կարող է բացատրվել հարցի պարզունակությամբ՝ հաշվի առնելով, որ «գոյություն [ունի] ընդհանուր կարծիք վնասի մասին» նման տեսակ նյութերում[65]։
Որոշ գիտնականներ պնդում են, որ մանկական պոռնոգրաֆիայի պահպանումն անբարոյականություն է, քանի որ այն հիմնավորում է երեխաների նկատմամբ սեռական բռնության ակտը կամ եռանդուն կերպով խրախուսում է մանկապղծության մեջ մարդկանց ներգրավումը։ 1984 թվականին կատարված մի ուսումնասիրության ժամանակ, որին մասնակցում էր երեխաներին սեռական բռնության ենթարկած 51 անձ, ընտրախմբի 67%-ը նշել է, որ օգտագործել է «կոշտ սեռական խթաններ»։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը չի կարողացել ապացուցել, որ գոյություն ունի պատճառահետևանքային կապ նման տեսակ պոռնոգրաֆիայի և երեխաների նկատմամբ սեռական բռնության միջև։ Նմանատիպ այլ հետազոտություններ նաև գտել են կապ մանկապղծության և ծայրահեղ էրոտիկ բովանդակությամբ նյութերի օգտագործման միջև, սակայն դրանք չեն սահմանափակել «պոռնոգրաֆիա» կամ «կոշտ սեռական խթաններ» եզրույթների նշանակությունները միայն մանկական պոռնոգրաֆիայով[66]։
Որոշ դատավորներ պնդում են, որ մանկական պոռնոգրաֆիայի օգտագործումը նպաստում է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի շուկային՝ այդպիսով ստեղծելով ֆինանսական խթան դրա արտադրության համար։ Նման դիրքորոշումը կարող է վիճարկվել Էնն Հիգոննեի այն պնդմամբ, որ չկա որևէ ապացույց մանկական պոռնոգրաֆիայի՝ առևտրային առումով շահութաբեր շուկայի գոյության մասին։ Այնուամենայնիվ, այդ փաստարկը կարող է ճշմարիտ լինել, եթե ապացուցվի, որ նրանք, ովքեր արտադրում են մանկական պոռնոգրաֆիա, դա անում են ոչ թե ֆինանսական շահի համար, այլ այն նպատակով, որ ակնկալում են՝ մյուսները կդիտեն իրենց պատրաստած նյութերը[66]։
1990 թվականին Ջուդիթ Բաթլերը հայտարարել է, որ մանկական պոռնոգրաֆիային վերաբերող 20-րդ դարի նոր օրենքների լույսի ներքո՝ մանկական պոռնոգրաֆիայի մասին խոսելու բուն գործողությունն ուժեղացրել է իր էրոտիկ ազդեցությունը՝ հանգեցնելով «արգելքի էրոտիզացմանը»[64]։ Մանկական պոռնոգրաֆիայի բարոյագիտության հետ կապված մեկ այլ գաղափար ասում է՝ նման նյութերի արտադրության թույլտվությունը կհանգեցնի նրան, որ երեխաները կսկսեն դիտվել որպես սեռական ցանկության օբյեկտներ՝ այդպիսով հետևանք դառնալով, որ չափահասներն ավելի հաճախ սեռական բռնության ենթարկեն երեխաներին[66]։
Խաղացողի երկընտրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի երկընտրանքը, որը 2009 թվականի իր փորձագրության մեջ հայեցակարգել է հետազոտող Մորգան Լաքը, բարոյական մարտահրավեր է, որը հակադրում է տեսախաղերում մերձիրական սպանությունների հասարակական ընդունումը և մերձիրական միջավայրում մերձիրական մանկապղծության միաժամանակյա դատապարտությունը (այդ թվում՝ համակարգչով ստեղծված մանկական պոռնոգրաֆիկ նյութերը)։ Ըստ Լաքի՝ չկա ծանրակշիռ հիմնավորում երկու գործողությունների միջև տարբերակում դնելու համար, և երեխաների նկատմամբ մերձիրական սեռական բռնության դեմ փաստարկները հիմնավոր են նաև մերձիրական սպանությունների դեպքում[67][68]։
Բարոյագետները խաղացողի երկընտրանքի համար երկու հիմնական տեսակի պատասխաններ են մշակել[69]․
- Առաջին տեսակը փորձում է լուծել մարտահրավերը՝ ընդգծելով երեխաների նկատմամբ մերձիրական սեռական բռնության և մերձիրական սպանությունների միջև բարոյական տարբերությունները՝ այդպիսով եզրակացնելով, որ մերձիրական մանկապղծությունը հաճախ անբարոյական երևույթ է, մինչդեռ նմանակված սպանությունները՝ հաճախ ոչ[69]։
- Երկրորդ տեսակը փորձում է խարխլել Լաքի մարտահրավերը՝ հերքելով, որ կա՛մ մերձիրական սպանությունները բարոյապես թույլատրելի են, կա՛մ մերձիրական մանկապղծությունը բարոյապես անթույլատրելի է[69]։
2023 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա մասնակիցների մեծ մասը բացասաբար է արձագանքել ինչպես մերձիրական սպանության, այնպես էլ սեռական բռնության պատկերումներին։ Ընդ որում, սեռական բռնությունը զգալիորեն ավելի շատ բացասական արձագանքներ է առաջ բերել, քան սպանությունը[70]։
Օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավապահ մարմինների միջազգային համակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի առաջնային լիազորություններից մեկը երեխաների դեմ հանցագործությունների կանխարգելումն է, որոնցից են միջազգային սահմանների հատումը, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիան և երեխաների շահագործման ու թրաֆիկինգի բոլոր այլ ձևերը[71][72]։
Ազգային և միջազգային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական պոռնոգրաֆիայի մասին օրենքները գրեթե բոլոր երկրներում նախատեսում են խիստ պատժամիջոցներ դրա արտադրողների և տարածողների համար, այդ թվում՝ բանտարկությունը, իսկ ոչ առևտրային տարածման դեպքում պատժաչափերի ավելի կարճ տևողությամբ՝ կախված տարածվող նյութերի ծավալից և բովանդակությունից։ Մանկական պոռնոգրաֆիա ունենալու դեպքում դատավճիռները սովորաբար ներառում են նաև ազատազրկման կալանքներ, սակայն այդ կալանքները հաճախ փոխակերպվում են պայմանական դատապարտության առաջին անգամ հանցագործություն կատարողների համար[14]։
2006 թվականին Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների միջազգային կենտրոնը (անգլ.՝ ICMEC) հրապարակել է մի զեկույց, որում ներկայացված էին այն ժամանակ Ինտերպոլի 184 անդամ երկրներում մանկական պոռնոգրաֆիայի օրենսդրության առկայության վերաբերյալ հայտնաբերումներ։ Ավելի ուշ կենտրոնը թարմացրել է այս տեղեկատվությունը հետագա հրատարակություններում՝ դրանում ընդգրկելով ՄԱԿ-ի 196 անդամ երկրներին[73][74][75][76]։ «Մանկական Պոռնոգրաֆիա․ Մոդելային Օրենսդրություն և Համաշխարհային Վերլուծություն» վերնագրված զեկույցը գնահատում է, թե արդյոք ազգային օրենսդրությունը․
(1) ունի մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքներ, (2) տալիս է մանկական պոռնոգրաֆիայի սահմանումը, (3) բացահայտորեն քրեականացնում է համակարգչով կատարվող հանցագործությունները, (4) քրեականացնում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի գիտակցված պահպանումը՝ անկախ դրանց տարածման մտադրությունից և (5) պահանջում է, որ ինտերնետ ծառայություններ մատուցողները (անգլ.՝ ISP) իրավապահ մարմիններին կամ որևէ այլ լիազորված գործակալություններին հայտնեն հնարավոր մանկական պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի մասին[74][77][78]։
Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների միջազգային կենտրոնը հայտնում է, որ իր նախնական զեկույցում պարզել է՝ միայն 27 երկիր ուներ մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրություն, մինչդեռ 95 երկիր չուներ նման օրենսդրություն, որը մանկական պոռնոգրաֆիան կդարձնի համաշխարհային խնդիր, որն էլ, իր հերթին, վատթարացել է ներքին օրենսդրության անբավարարության պատճառով[79]։ Զեկույցի 7-րդ հրատարակությունը ցույց է տվել, որ դեռևս միայն 69 երկիր ուներ մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրություն, մինչդեռ 53-ը չուներ մասնավորապես այդ խնդրին վերաբերող որևէ օրենսդրություն[73]։ 2006 թվականից մինչև 2012 թվականը, այն է, յոթ տարվա ուսումնասիրությունների ընթացքում Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների միջազգային կենտրոնը և դրա միջազգային իրավունքի ու քաղաքականության Կունս ընտանեկան ինստիտուտը հայտնում են, որ իրենք աշխատել են 100 երկրների հետ, որոնք վերանայել կամ սահմանել են մանկական պոռնոգրաֆիային վերաբերող նոր օրենքներ[80][81][82][83]։
Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների միջազգային կենտրոնի (ICMEC) կողմից 2008 թվականին 187 երկրներում մանկական պոռնոգրաֆիային վերաբերող օրենքների վերանայումը ցույց է տվել, որ 93 երկիր չուներ այդպիսի օրենք։ Իսկ այդ օրենքն ունեցող 94 երկրներից 36-ը չէր քրեականացրել մանկական պոռնոգրաֆիկ նյութերի պահպանումը՝ անկախ դրանց տարածման մտադրությունից[84]։ Այս վերանայումը, սակայն, նկատի չի առել այն օրենսդրությունը, որն արգելում է ամբողջ, ոչ թե մասնավորապես մանկական պոռնոգրաֆիան։ Այն նաև նկատի չի առել «երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի» արգելքները[7]։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Կանադան և Ավստրալիան, ունեն այնպիսի օրենքներ, որոնք արգելում են մուլտֆիլմերը, մանգաները կամ գրավոր տեսքով մանկական պոռնոգրաֆիկ նյութերը, իսկ մյուսները պահանջում են, որ ինտերնետ ծառայություններ մատուցողները վերահսկեն և հայտնաբերեն համացանցային տեղեկատվության հնարավոր հոսքերը[85][86][87]։
Երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ ՄԱԿ-ի կամընտիր արձանագրությունը կողմերից պահանջում է օրենքից դուրս հայտարարել մանկական պոռնոգրաֆիայի «արտադրությունը, բաշխումը, տարածումը, ներմուծումը, արտահանումը, առաջարկումը, վաճառքը կամ պահպանումը վերոնշյալ նպատակներով»[88]։ Եվրախորհրդի՝ կիբերհանցագործության դեմ կոնվենցիան և ԵՄ շրջանակային որոշումը, որն ուժի մեջ է մտել 2006 թվականին, ստորագրած կամ անդամ պետություններից պահանջում են քրեականացնել մանկական պոռնոգրաֆիայի բոլոր ասպեկտները[14]։
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բազմաթիվ հակամանկական պոռնոգրաֆիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Ֆինանսական դաշինքն ընդդեմ մանկական պոռնոգրաֆիայի, Երեխաների պաշտպանությունն ապահովող կայքերի ասոցիացիան, Միջազգային ՎՏՄՄՇ-ն (անգլ.՝ ECPAT International, Վերջ տվեք մանկական մարմնավաճառությանն ու շահագործմանը) և Արդարադատության միջազգային առաքելությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lee, Hee-Eun; Ermakova, Tatiana; Ververis, Vasilis; Fabian, Benjamin (2020 թ․ սեպտեմբեր). «Detecting child sexual abuse material: A comprehensive survey». Forensic Science International: Digital Investigation. 34: 301022. doi:10.1016/j.fsidi.2020.301022. S2CID 225487613.
- 1 2 «Online child sexual abuse material». ReportCyber | Cyber.gov.au. 2015 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Keane, Sean (2024-07-30). «'Betrayal: A Father's Secret' documents the dark truth that shatters a family». ABC News. Արխիվացված օրիգինալից 2024-08-26-ին. Վերցված է 2024-09-06-ին. «We don't use that term, child pornography… [I]n adult pornography, those are willing participants who are consenting to that act. With child pornography, a child cannot consent.»
- 1 2 Ly, Thanh; Dwyer, R. Gregg; Fedoroff, J. Paul (2018). «Characteristics and treatment of internet child pornography offenders». Behavioral Sciences & the Law (անգլերեն). 36 (2): 216–234. doi:10.1002/bsl.2340. ISSN 0735-3936. PMID 29659072. «Most studies do not provide an explicit definition of child pornography. Instead, it seems that the definition largely depends on what the law defines as child pornography. Because of this, the definition of child pornography can change based on the laws that govern the land in which an individual is found guilty. Most of the studies in this article define child pornography as stimuli that are sexual in nature that include persons under the age of 18.»
- 1 2 Gillespie, Alisdair A. (2018). «Child pornography». Information & Communications Technology Law (անգլերեն). 27 (1): 30–54. doi:10.1080/13600834.2017.1393932. ISSN 1360-0834. S2CID 261771447. «There is no single definition of 'child pornography' and indeed the term itself remains controversial... The difficulty with this is that there are hundreds of many different definitions available. Even international law cannot agree...»
- 1 2 Wells, Melissa; Finkelhor, David; Wolak, Janis; Mitchell, Kimberly J. (2007 թ․ հուլիս). «Defining Child Pornography: Law Enforcement Dilemmas in Investigations of Internet Child Pornography Possession 1» (PDF). Police Practice and Research. 8 (3): 269–282. doi:10.1080/15614260701450765. S2CID 10876828. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 27-ին – via University of New Hampshire.
- 1 2 3 Child Sexual Abuse Material: Model Legislation & Global Review (9th ed.). International Centre for Missing & Exploited Children. 2018.[Հղում աղբյուրներին]
- ↑ «World Congress against Commercial Sexual Exploitation of Children». 2002 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Malamuth, Neil M. (2018). «"Adding fuel to the fire"? Does exposure to non-consenting adult or to child pornography increase risk of sexual aggression?». Aggression and Violent Behavior (անգլերեն). 41: 74–89. doi:10.1016/j.avb.2018.02.013. S2CID 149279109.
- ↑ New York v. Ferber, 458 U.S. 747, 764 (1982).
- 1 2 Seto, Michael C.; Eke, Angela W. (2015). «Predicting recidivism among adult male child pornography offenders: Development of the Child Pornography Offender Risk Tool (CPORT)». Law and Human Behavior (անգլերեն). 39 (4): 416–429. doi:10.1037/lhb0000128. ISSN 1573-661X. PMID 25844514.
- ↑ Gillespie, Alisdair A. (2018-01-02). «Child pornography». Information & Communications Technology Law (անգլերեն). 27 (1): 30–54. doi:10.1080/13600834.2017.1393932. ISSN 1360-0834. S2CID 261771447.
- ↑ Taylor, Max.; Holland, Gemma; Quayle, Ethel (2001). «Typology of Paedophile Picture Collections». The Police Journal: Theory, Practice and Principles (անգլերեն). 74 (2): 97–107. doi:10.1177/0032258X0107400202. ISSN 0032-258X. S2CID 148756344.
- 1 2 3 4 Akdeniz, Yaman (2008). Internet child pornography and the law: national and international responses. Ashgate Publishing, Ltd. էջ 11. ISBN 978-0-7546-2297-0.
- 1 2 Wortley, Richard; Stephen Smallbone (2006). Situational Prevention Of Child Sexual Abuse, Volume 19 of Crime prevention studies. Criminal Justice Press. էջ 192. ISBN 978-1-881798-61-3.
- 1 2 Sanderson, Christiane (2004). The seduction of children: empowering parents and teachers to protect children from child sexual abuse. Jessica Kingsley Publishers. էջ 133. ISBN 978-1-84310-248-9.
- 1 2 «Blocking access to child abuse material – Terminology». INTERPOL. Արխիվացված է օրիգինալից 2010-10-08-ին.
- ↑ «NSPCC Policy Summary – Child Abuse Images» (PDF). National Society for the Prevention of Cruelty to Children, London, UK. 2008 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Access blocking / Crimes against children / Crime areas / Internet / Home - INTERPOL». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Industry Reporting of Child Sexual Abuse Material - Europol». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Quayle, Ethel (2008 թ․ սեպտեմբեր). «The COPINE Project». Irish Probation Journal. 5. ISSN 1649-6396.
- ↑ Mathew, Lina A. «Online Child Safety from Sexual Abuse in India». Journal of Information, Law & Technology. 2009 (1): 21.
- 1 2 Wolak, Janis (2012). «Trends in Arrests for Child Pornography Production: The Third National Juvenile Online Victimization Study (NJOV-3)». Crimes Against Children Research Center.
- ↑ Rudgard, Olivia. «Children's own 'sex selfies' fuelling rise in child abuse images». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ The Daily Telegraph, Wednesday 18 April 2018, page 1 (bottom right corner) and page 2.
- ↑ Claire Milner, Ian O'Donnel (2007). Child Pornography: Crime, computers and society. Willan Publishing. էջ 123. ISBN 978-1-84392-357-2.
- ↑ Virtueel filmpje geldt ook als porno, AD, 11 March 2008
- ↑ Paul, Bryant; Linz, Daniel G. (2008 թ․ փետրվար). «The Effects of Exposure to Virtual Child Pornography on Viewer Cognitions and Attitudes Toward Deviant Sexual Behavior» (PDF). Communication Research. 35 (1): 3–38. doi:10.1177/0093650207309359. S2CID 10679425. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին – via Department of Communication - University of California, Santa Barbara.
- ↑ Salter, Michael (2013). «Beyond Criminalisation and Responsibilitisim Sexting, Gender and Young People». Sydney Law School. 24: 310–315.
- ↑ «Sexting teens can go too far - 12/14/08 - Philadelphia News - 6abc.com». Abclocal.go.com. 2008 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
- 1 2 Wolak, Janis; Finkelhor, David; Mitchell, Kimberly (2012 թ․ ապրիլ). «Trends in Arrests for Child Pornography Production: The Third National Juvenile Online Victimization Study (NJOV-3)». Crimes Against Children Research Center. Durham, NH.
- 1 2 Feyerick, Deborah; Steffen, Sheila. «'Sexting' lands teen on sex offender list - CNN.com». CNN's American Morning. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- 1 2 Brady, Nicole (2011 թ․ հուլիսի 23). «'Sexting' youths placed on sex offenders register». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Cyber Crime Lawyer Blog: Miami Criminal Defense Lawyer Արխիվացված 1 Փետրվար 2017 Wayback Machine, December 2008
- ↑ Seidman, Karen. «Child pornography laws 'too harsh' to deal with minors sexting photos without consent, experts say». National Post News – Canada. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին. (չաշխատող հղում)
- ↑ Brown, Rick; Napier, Sarah; Smith, Russell G (2020), Australians who view live streaming of child sexual abuse: An analysis of financial transactions, Australian Institute of Criminology, ISBN 9781925304336 pp. 1–4.
- ↑ Carback, Joshua T. (2018). «Cybersex Trafficking: Toward a More Effective Prosecutorial Response». Criminal Law Bulletin. 54 (1): 64–183. SSRN 3171275.
- ↑ «Philippine children exploited in billion-dollar webcam paedophilia industry». The Sydney Morning Herald. 2014 թ․ հուլիսի 8.
- ↑ «6 Iligan kids rescued from cybersex den». Philippine News Agency. 2019 թ․ հունվարի 13.
- ↑ «Philippines Makes More Child Cybersex Crime Arrests, Rescues». VOA. 2017 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020-05-21-ին. Վերցված է 2025-03-05-ին.
- ↑ «First paedophile in NSW charged with cybersex trafficking». the Daily Telegraph. 2017 թ․ մարտի 27.
- ↑ «Study on the Effects of New Information Technologies on the Abuse and Exploitation of Children» (PDF). UNODC. 2015.
- 1 2 «Cyber-sex trafficking: A 21st century scourge». CNN. 2013 թ․ հուլիսի 18.
- ↑ «International Efforts by Police Leadership to Combat Human Trafficking». FBI Law Enforcement Bulletin. 2016 թ․ հունիսի 8.
- ↑ «Philippines targets cybersex trafficking but young victims are often left in limbo». South China Morning Post. 2019 թ․ մայիսի 6.
- ↑ «Cheap tech and widespread internet access fuel rise in cybersex trafficking». NBC News. 2018 թ․ հունիսի 30.
- ↑ «Surge in online sex trade of children challenges anti-slavery campaigners». Reuters. 2016 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ Jenkins, Philip (2005). «Law Enforcement Efforts Against Child Pornography Are Ineffective». In Lewis, Angela (ed.). At Issue: Child Sexual Abuse. San Diego, California: Greenhaven Press. ISBN 978-1565106888.
- ↑ Child Pornography Արխիվացված 6 Մարտ 2008 Wayback Machine, Child Exploitation and Obscenity, Department of Justice
- ↑ «Child porn among fastest growing internet businesses». National Center for Missing and Exploited Children, USA. 2005 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
- ↑ Keller, Michael H.; Dance, Gabriel J. X. (2019-09-28). «The Internet Is Overrun With Images of Child Sexual Abuse. What Went Wrong?». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-05-22-ին.
- ↑ «CyberTipline Data». National Center for Missing & Exploited Children (անգլերեն). Վերցված է 2024-10-18-ին.
- ↑ Houtepen, Jenny A.B.M.; Sijtsema, Jelle J.; Bogaerts, Stefan (2014). «From child pornography offending to child sexual abuse: A review of child pornography offender characteristics and risks for cross-over». Aggression and Violent Behavior (անգլերեն). 19 (5): 466–473. doi:10.1016/j.avb.2014.07.011.
- 1 2 Ly, Thanh; Dwyer, R. Gregg; Fedoroff, J. Paul (2018 թ․ մարտ). «Characteristics and treatment of internet child pornography offenders». Behavioral Sciences & the Law (անգլերեն). 36 (2): 216–234. doi:10.1002/bsl.2340. ISSN 0735-3936. PMID 29659072.
- 1 2 Babchishin, Kelly M.; Hanson, R. Karl; VanZuylen, Heather (2015). «Online Child Pornography Offenders are Different: A Meta-analysis of the Characteristics of Online and Offline Sex Offenders Against Children». Archives of Sexual Behavior (անգլերեն). 44 (1): 45–66. doi:10.1007/s10508-014-0270-x. ISSN 0004-0002. PMID 24627189. S2CID 254251866.
- ↑ Carr, John (2004). «Child abuse, child pornography and the internet: Executive summary». NCH (1).
- ↑ «Child porn consumers safe from prosecution in the Czech Republic». Radio.cz. 2007 թ․ փետրվարի 9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Diamond, Milton. The Effects of Pornography: an international perspective, Pacific Center for Sex and Society", University of Hawai’i, 4 October 2009. Retrieved 8 June 2014.
- ↑ Wolak, Janis; Finkelhor, David; Mitchell, Kimberly J.; Ybarra, Michele L. (2008). «Online 'predators' and their victims: Myths, realities, and implications for prevention and treatment». American Psychologist. 63 (2): 111–128. CiteSeerX 10.1.1.362.8143. doi:10.1037/0003-066X.63.2.111. PMID 18284279.
- ↑ Hall, Ryan C.W.; Hall, Richard C.W. (2007 թ․ ապրիլ). «A Profile of Pedophilia: Definition, Characteristics of Offenders, Recidivism, Treatment Outcomes, and Forensic Issues» (PDF). Mayo Clinic Proceedings. 82 (4): 457–471. doi:10.4065/82.4.457. PMID 17418075. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 17-ին – via Dr. Ryan Hall.
- ↑ Wortley, Richard; Stephen Smallbone. «Child Pornography on the Internet». Problem-Oriented Guides for Police. 41: 17. «The children portrayed in child pornography are first victimized when their abuse is perpetrated and recorded. They are further victimized each time that record is accessed.»
- ↑ Sheldon, Kerry; Dennis Howitt (2007). Sex Offenders and the Internet. John Wiley and Sons. էջ 9. ISBN 978-0-470-02800-1. «...supplying the material to meet this demand results in the further abuse of children Pictures, films and videos function as a permanent record of the original sexual abuse. Consequently, memories of the trauma and abuse are maintained as long as the record exists. Victims filmed and photographed many years ago will nevertheless be aware throughout their lifetimes that their childhood victimization continues to be exploited perversely.»
- ↑ Wolak, Janis; Finkelhor, David; Mitchell, Kimberly (2011 թ․ մարտ). «Child Pornography Possessors: Trends in Offender and Case Characteristics». Sexual Abuse. 23 (1): 22–42. doi:10.1177/1079063210372143. PMID 21349830. S2CID 14088692.
- 1 2 Bray, Abigail (2011). «Merciless Doctrines: Child Pornography, Censorship, and Late Capitalism». Signs: Journal of Women in Culture and Society (անգլերեն). 37 (1): 133–158. doi:10.1086/660178. ISSN 0097-9740. S2CID 146765015.
- ↑ King, Peter J. (2008). «No Plaything: Ethical Issues Concerning Child-pornography». Ethical Theory and Moral Practice (անգլերեն). 11 (3): 327–345. doi:10.1007/s10677-007-9095-1. ISSN 1386-2820.
- 1 2 3 Ost, Suzanne (2002). «Children at Risk: Legal and Societal Perceptions of the Potential Threat that the Possession of Child Pornography Poses to Society». Journal of Law and Society (անգլերեն). 29 (3): 436–460. doi:10.1111/1467-6478.00227. ISSN 0263-323X.
- ↑ Patridge, Stephanie L. (2013). «Pornography, ethics, and video games». Ethics and Information Technology (անգլերեն). 15 (1): 25–34. doi:10.1007/s10676-012-9310-1. ISSN 1388-1957.
- ↑ Coghlan, Thomas; Cox, Damian (2023). «Between death and suffering: resolving the gamer's dilemma». Ethics and Information Technology (անգլերեն). 25 (3). doi:10.1007/s10676-023-09711-z. ISSN 1388-1957.
- 1 2 3 Montefiore, Thomas; Formosa, Paul (2022). «Resisting the Gamer's Dilemma». Ethics and Information Technology (անգլերեն). 24 (3). doi:10.1007/s10676-022-09655-w. ISSN 1388-1957.
- ↑ Formosa, Paul; Montefiore, Thomas; Ghasemi, Omid; McEwan, Mitchell (2024-02-17). «An empirical investigation of the Gamer's Dilemma: a mixed methods study of whether the dilemma exists». Behaviour & Information Technology (անգլերեն). 43 (3): 571–589. doi:10.1080/0144929X.2023.2178837. ISSN 0144-929X. S2CID 256884728.
- ↑ «Crimes against children». Interpol. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Bantekas, Ilias; Susan Nash (2003). International Criminal Law 2/E. Routledge Cavendish. էջ 265. ISBN 978-1-85941-776-8.
- 1 2 «Child Pornography: Model Legislation & Global Review». ICMEC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին.
- 1 2 Mark Gibney; Wouter Vandenhole (2013). Litigating Transnational Human Rights Obligations: Alternative Judgments. Routledge. էջ 63. ISBN 978-1135121051.
- ↑ Jay LaBonte (2007). Parents Guide to the Internet. Lulu. էջեր 20–21. ISBN 978-1430307693.
- ↑ John J. Barbara (2007). Handbook of Digital and Multimedia Forensic Evidence. Springer Science & Business Media. էջ 78. ISBN 978-1597455770.
- ↑ Embassy Santo Domingo (Dominican Republic) (2008 թ․ հունիսի 25). «Icmec Explores Areas of Cooperation With Godr to Combat Child Sexual Exploitation». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Yaman Akdeniz (2013). Internet Child Pornography and the Law: National and International Responses. Ashgate Publishing, Ltd. էջեր 106, 275, 278, 293. ISBN 978-1409496076.
- ↑ "Model Legislation Update: Since the Beginning", ICMEC. April 2010.
- ↑ Rhona Schuz (2014). The Hague Child Abduction Convention: A Critical Analysis. A&C Black. էջեր 82–83. ISBN 978-1782253082.
- ↑ Permanent Bureau (February 2004), "Strategic Plan Update, submitted by the Permanent Bureau", Hague Conference on Private International Law, Preliminary Document # 14, p. 6
- ↑ «ICMEC to Train Officers in Bangkok September 18–21». Virtual Global Taskforce. 2012 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ The Koons Family Institute on International Law and Policy (2012) "Child Pornography: Model Legislation & Global Review" Արխիվացված 8 Հունիս 2015 Wayback Machine, 7th Edition
- ↑ «New Study Reveals Child Pornography Not a Crime In Most Countries» (Press release). International Centre for Missing & Exploited Children. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ AFP (2007 թ․ հուլիսի 17). «Queensland man charged over SMS child pornography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Canadian Arrested for Importing Loli-porn Manga (4 March 2005, Anime News Network). Retrieved 23 June 2008.
- ↑ «REPUBLIC ACT NO. 9775».
- ↑ «Article 3, (1)(c)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնը (ԱՄՆ). «Child Pornography Fact Sheet». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
- Երեխաների նկատմամբ դաժանության կանխարգելման ազգային միություն (ՄԹ). «Child abuse images and the internet: A reading list». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
- Օփենհայմեր, Մարկ․Video of submission to South African parliament on virtual child pornography, Part 1 ՅուԹյուբում. Part 2. Part 3. Part 4. Part 5.
- Child Pornography Case Results in Lengthy Prison Sentences. FBI.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական պոռնոգրաֆիա» հոդվածին։ |
| ||||||