Jump to content

Մանկական խրոնիկ հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական խրոնիկ հիվանդություններ

Երեխաների քրոնիկական հիվանդություններ դիտվում են հիմնականում երեխաների շիջանում,սովորաբար ունեն երկարատև ընթացք, ինքնուրույն չեն լավանում և կարող են առաջացնել արատներ[1]։ Հիվանդությունը կարող է համարվել-քրոնիկական եթե տևում 12 ամիս և ավելի,բայց կարելի է տարբերակել նաև ոչ միան տևողութամբ այլ նաև առաջացրած ֆունկցիաի խանգառումով[2]։ Անկախ նրանից որ գոյություն ունեն քրոնիկական հիվանդուտուննոր կան նաև կարճ ընթացք ունեցող սուր հիվանդություններ,որոնք կարեղ են բուժվել։ Կան բազմաթիվ սահմանումներ թե որոնք են համարվում քրոնիկական վիճակներ։ Այնուամենայնիվ քրոնիկական հիվանդություն ունեցող երեխաների մոտ դիտվում է հետևլալ ախտանշանները տարիքով պայմանավորված ֆունկցիաի խանգարում, արատներ,կախվածութուն բժշկական սարքերից և դեղորայքից և անհրաժեշտ է բժշկական հսկողություն և հատուկ կրթական ծրագրի ներդրում[3]։

Կան բազմաթիվ հիվանդութուններ որոնք ունեն երկարատև ընթացք և ազդում են երեխաների վրա և կարող հանգեցնել մի շարք խանգառումների ասթմա,մանգաղ բջջաին անեմիա, սրտի բնածին հիվանդություն,գիրություն,նիարդայն խանգարումներ,էպիլեպսիա։ Հանրային առողջության և առողջապահության ոլորտի բարելավման շնորհիվ աշխարհի շատ հատվածներում նվազել եմ մանկական մահացությունները վարակիչ հիվանդություններից ծագող[4]։ Հետևաբար երեխաները ավելի երկար են ապրում քրոնիկական հիվանդություններով։

Համաճարակաբանութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է իմանալ քրոնիկական հիվանդություններով տառապող երեխաների ճգրիտ թիվը ամբողջ աշխարհում։ Հաշվի առնելով,որ աշխարհի տարբեր երկրներում տարբեր են քրոնիկական հիվանդութունների սահմանումները և տարբեր են ոչ հստակ յուրաքանչյուր երկրի կողմից տրված տվալները այդ պատճառով դժվար է նշել տարածվածությունը։ Միացյալ Նահանգներում Ամերիկյան Մանկաբուժների Ասոցացիան ներկաացրել է տվյալներ,որոնց համաձայն տաս միլիոն երեխա և քսան միլիոն դեռահաս տառապում է քրոնիկ հիվանդությամբ,իսկ երիտասարդների շրջանում այդ տոկոսը կրկնապատկվել է դառնալով 26,6% 2006թվականին,12,8% 1994 թվականին[5][6]։ Կարևոր միտումներից մեկը այն է,որ դիտվում է քրոնիկական հիվանդությունների ունեցող երեխաների թվի աճ։ Դա պայմանվորված է նախկինում մահացու համարվող հիվանդութունների բուժումով ժամանակակից մեթոդնորով հետևաբար մանկական մահացությունների նվազմամբ,ադ հիվանդությունների վաղ ախտորոշմամ[2]։ Երեխաների մոտ տարածված քրոնիկական հիվանդությունների թվին են դասվում ասթման,շաքարային դիաբետը,կիստան ֆիբրոզ,գիրութուն և ավելորդ քաշ,թերսնուցում,զարգացման անոմալիաներ և հոգեկան հիվանդութուններ[7]։ Մանկական քրոնիկական հիվանդություններ տարածվածությունը կախված է նաև աշխարհագրական դիրքից։

Հաճախ հանդիպող մանկական խրոնիկական հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների քրոնիկական հիվանդություններ կարող են առաջանալ գենետիկ (ժառանգական) կամ շրջակա միջավարի ազդեցութամբ (ձեռքբերովի) կամ երկուսի համակցութունը։ Հիվանդութան վաղ հայտնաբերումը և բուժումը առողջության բանալին է։ Քրոնիկ հիվանդությունները կարող են ազդել բազմաթիվ օրգան համակարգերի վրա և, հետևաբար, կարող են դրսևորվել տարբեր ձևերով։ Ստորև ընդգծված են մանկական քրոնիկական հիվանդության առավել տարածված դրսևորումները։

Անեմիան իրավիճակ է, որի դեպքում շրջանառվող կարմիր արյան բջիջների (էրիթրոցիտների) քանակը նվազում է։ Էրիթրոցիտների կազմի մեջ մտնում է հեմոգլոբինը, որի հիմնական ֆունկցիան թթվածնի փոխանակությունն է։ Թթվածնի փոխանակության խանգարումը կհանգեցնի երեխաների մոտ հոգնածության, դյուրագրգռության, մաշկի գունատության, քնկոտութան։ Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաի դեպքում պետք է կիրառել հավասարակշռված սննդակարգ հարուստ կանաչ բանջարեղենով, հացահատիկներով և կարմիր մսով[8][9]։

Ասթման քրոնիկական հիվանդութուն է որի դեպքում խախտվում է երեխաների շնչառական ֆունկցիան։ Հիվանդությանը բնորոշ է շնչուղիների բորբոքում, հիվանդները սովորաբար ունենում են հազ,շնչարգելություն։ Երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ շրջակա միջավայրի անտիգենները, ալերգենները,վիրուսաին շնչառական վարակները, գիրութունը, էմոցիոնալ գործոնը մասնավորապես սթրեսաին իրավիճակները[10][11]։

Ֆիբրոզ կիստոզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիբրոզ կիստոզը դա ժառանգական (գենետիկ) հիվանդութուն է, որը կարող է դրսևրվել կյանքի առաջին երկու տարիների ընթացքում։ Գենետիկական արատը հանգեցնում է թոքերի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, բարակ աղիքի և վերարտադրողական օրգանների հաստ լորձի առաջացմանը։ Թոքերում տեղակայված թանձր լորձը սովորականից դանդաղ է շարժվում՝ դրանով իսկ բավական ժամանակ տալով բակտերիաների զարգացմանը։ Ֆիբրոզ կիստոզով հիվանդներն հակում ունեն շնչառական վարակների միացման դեպքում թոքաբորբի կամ բրոնխիտի տեսքով բարդություն առաջացնել[12]։

Շաքարային դիաբե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը իրենից ներկայացնում է արյան մեջ գլյուկոզայի քանակության կարգավորման պրոցեսի խախտում։ Գոյություն ունի շաքարախտի երկու տեսակ. 1-ին տեսակի շաքարախտը, որը նաև հայտնի է որպես պատանեկան տարիքի դիաբետ, սովորաբար դիտվում է երեխաների մոտ և պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրելու անկարողությամբ։ 2-րդ տիպի դիաբետը դիտվում է ավելի հաճախ մեծահասակների մոտ,բաց կարող է դիտվել նաև երեխաների մոտ այս դեպքում դիտվում է ինսուլին ընկալունակութան խանգառում։ Թե առաջին թե երկրորդ տեսակի դեպքում դիտվում է արյան մեջ գլյուկոզաի մակարդակի բարձրացում և այս դեպքում երեխաների մոտ դիտվում է քաշի նվազում, ծարավի զգացողություն,գերքրտնարտադրություն,ախորժակի ավելացում[13]։

Թերսնուցում այն տարածված է միջին կամ ցածր եկամուտ ունեցող երկրներում և հանդիսանում է հիվանդացության և մահացության պատճառ երեխաների շրջանում։ Երեխաների թերսնուցման ռիսկի գործոն են համարվում աղքատությունը,սննդի անբավարարութունը,մոր և տղի անբավարար սննդի ընդունումը և դրանց հիմքում ընկած հիվանդուտյունները։ Արտահայտված թերսնուցմամբ երեխաների շրջանում դիտվում է մկանների թուլություն,մկանների ապաճ և կվաշորկորի հիվանդութուն։ Այս երեխաների շրջանում նկատվում է ցածր իմունային համակարգ և բարձր ռիսկ վարակիչ հիվանդությունների նկատմամբ և բարձր մահացութուն այդ հիվանդություններից[14]։

Մանկական ավլորդ քաշ և գիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելորդ քաշը և գիրությունը երեխաների շրջանում տարածված քրոնիկ հիվանդություն է,որը ինտենսիվ աճում է ԱՄՆ ում[15]։ Այս հիվանդությունը դիտվում է հիմնականում ցածր եկամուտ և զարգացվածուտըուն ունեցող ազգային փոքրամասնութունների շրջանում։ Ոչ իսպանախոս սևամորթները,իսպանախոսները և բնիկ ամերիկացի երեխաները ունեն ավելի բարձր ռիսկ քան սպիտակամորթ երեխաները[16]։ Հոգեսոցիալական ռիսկի գործոններ խմբին են դասվում սթրեսաին գործոնը,սննդի անբավարարությունը,մշտական ռասիզմի դրսևորումները։

Հիվանդության վարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության վարման համար անհրաժեշտ է թիմային աշխատանք, որը կներառի բուժաշխատողներ, թերապևտներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ։

Հոգեբանութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

քրոնիկ հիվանդության դեմ կարելի է պայքարել տարբեր ասպեկտներում և թերապևտների միջնորդութամբ կարելի է բարելավել երեխաների և իրենց ընտանիքների հոգեբանական վիճակը և համակորպվել հիվանդութան հետ։

Հոգեբանական կառավարում երեխաների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաները հոգեկան առողջության խանգարումների ավելի բարձր ռիսկ խումբ են, քան այն երեխաները որոնց մոտ բացակայում են այդ հիվանդութունները։ Կան բազմաթիմ միջամտություններ ուղղված հոգեկան հիվանդություն ունեցող երեխաների բուժման համար,բայց բուժման այդ մեթոդների արդյունավետությունը քրոնիկ հիվանդություն ունեցող երեխաների շրջանում հաստատված չէ։ Այնուամենայնիվ, քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների հոգեբանական կառավարման ժամանակ պետք է առաջնահերթություն տրվի ֆիզիկական ախտանիշների կառավարմանը քանի որ դա կարող է ազդել երեխայի կյանքի որակի, վարքի և գործունեության վրա։ [17]

Վարքագծային թերապիան և ճանաչողական վարքային թերապիան կարող են օգնել երեխաներին բարելավել իրենց վիճակը և կառավարել քրոնիկական հիվանդության հետ կապված սթրեսը։ Վարքային թերապիան քրոնիկական հիվանդությունների դեպքում նպատակ ունի փոխել խնդրահարույց վարքագիծը՝ օգտագործելով ատճառահետևանքային և օպերատիվ մեթոդներ:Ասթմայով հիվանդ երեխաների վարքագծային թերապիայի որոշ օրինակներ ներառում են սթրեսի կառավարման տեխնիկան և հատուկ վարժությունները որոնք կարելի է կիրառել նոպայի ժամանակ։ Մի ուսումնասիրության մեջ ասթմայով հիվանդները, որոնք պատահականորեն ընտրվել էին նման թերապիայի համար, ցույց տվեցին վարքագծային հարմարեցման ավելի քիչ խնդիրներ[18]։ Բացի այդ համակարգաին դեսենսիբիլիզացիան կարելի է ստանալ տարբեր մեթոդներով ինվազիվ կամ ատկերազարդումների միջոցով երեխաների մոտ վախի զգացողությունը նվազեցվում է[19]։

Երեխաների քրոնիկ ֆիզիկական հիվանդության հոգեբանական կառավարման համար առավել ուսումնասիրված մեթոդներից մեկը Ճանաչողական վարքային թերապիա (ՃՎԹ) է։ ՃՎԹ-ն օգտագործվում է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների վիճակը բարելավելու համար։ Այն ներառում է շնչառական վարժություններ, թուլացման մարզումներ, պատկերներ, շեղման մեթոդներ, հաղթահարման մոդելներ, ճանաչողական հաղթահարման հմտություններ, համապատասխանության ամրապնդում, վարքագծային փորձեր, դերախաղ և անմիջական մարզում[17][20], երբ բուժմանը մասնակցում են և՛ ծնողները, և՛ երեխան, այն կարող է բարելավել երեխայի վիճակի հետ կապված ֆիզիկական ախտանիշները և լինել ավելի արդյունավետ[21]։

Ծնողների հոգեբանական կառավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

քրոնիկ հիվանդություններով երեխաների ծնողները հաճախ ունենում են ավելի բարձր սթրեսի մակարդակ, ոչ հարմարվողական վարքագիծ և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ՝ կապված իրենց երեխայի խնամքի և այլ պարտավորությունների հավասարակշռման հետ[21]։ քրոնիկ հիվանդություններով երեխաների ծնողների սթրեսային վիճակը պետք է բարելավել,քանի որ դրանից է կախված ընտանեկան իրավւճակը և հիվանդ երեխայի բարեկեցությունը։ Բուժման նատակն է բարելավել ծնողների սթրեսային վիճակը,ձևավորել հարմարողական վառքագիծ,ինչը կբարելավի հիվանդ երեխայի վիճակը[21]։

Ներկայումս կան հակասություներ այն մասին, թե որ միջամտություններն են առավել արդյունավետ ծնողների համար, և հաճախ թերապիայի արդյունավետությունը կախված է երեխայի վիճակից։ Օրինակ, հոգեթերապիա-ն նպաստել է բարելավել ծնողների հարմարվողական վարքագիծը քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների մոտ, բայց ոչ մյուսների մոտ[21]։ Բացի այդ, որոշ թերապիաներ կարող են աշխատել որոշ խնդիրների դեպքում, բայց ոչ մյուսների համար։ Բուժումները կարող են ներառել հոգեթերապիա, CBT, խնդիրների լուծման թերապիա (PST), ընտանեկան թերապիա (FT) և բազմհամակարգային թերապիա (MST): Դրանցից PST-ն ցույց է տվել, որ բարելավում է ծնողների հարմարվողական վարքը, հոգեկան առողջությունը և հետբուժումից հետո սթրեսի մակարդակը[21]։

Սնուցումը երեխաների շատ քրոնիկ հիվանդությունների կառավարման կարևոր մասն է:Բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ մեծացնում են երեխաների մոտ աճի բարդությունների զարգացման ռիսկը՝ բորբոքային և յուրաքանչյուր հիվանդությանը հատուկ այլ պաթոլոգիական գործընթացների պատճառով[22][23]։ Բորբոքումը քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների աճի խանգառման և թերսնուցման հիմնական պատճառներից մեկն է, քանի որ այն նվազեցնում է կալորիականության ընդունումը և մեծացնում ինչպես էներգիայի պահանջարկը, այնպես էլ էներգիայի կորուստը[22][23]։ Հետևաբար, երեխաները կարող են զգալ սննդից զզվանք, անհանդուրժողականություն, թերսնուցման հետևանքով մկանների և ճարպի կորուստ[22][23]։

Սնուցման հատուկ կառավարումը իրականացվում է կախված հիվանդից և նրա հիվանդությունից։ Բուժման նպատակն է ավելացնել էներգիայի ընդունումը, որպեսզի համապատասխանի ավելացած էներգիայի կարիքներին և լրացնի սննդանյութերի պակասը[22]։ Բուժման ընդհանուր ուղեցույցները ներառում են աճի և զարգացման կանոնավոր մոնիտորինգ, սնուցման վիճակի գնահատում, սննդի ընդունման հետ կապված խնդիրների լուծում, դեղերի և հավելումների վերանայում, մասնագետի ուղղորդում և սննդի անվտանգության գնահատում[23]։ Սնուցման կառավարումը կարևոր է քրոնիկական հիվանդություններ ունեցող շատ երեխաների համար, քանի որ վատ սնուցումով պայմանավորված կարող է նվազել բուժման արդյունավետությունը նաև կարող են ի հայտ գալ այլ համակցված հիվանդություններ կարող է կրճատել կյանքի տևողությունը[23]։

Անցում մեծահասակների խնամքին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական և ընտանիքակենտրոն խնամքից մեծահասակների վրա կենտրոնացված խնամքի անցումը տեսակ է, որը վերջերս ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել քրոնիկ հիվանդությունների տարածվածության աճի և քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների կյանքի տևողության երկարացման պատճառով։ Այս ոլորտի հետազոտության շարունակական է, և ավելի լավ տվյալներ դեռևս անհրաժեշտ են անցման տարբեր մոդելների արդյունավետությունը գնահատելու համար[24]։

Անցումային գործընթացը բազմագործոն է և կախված է հիվանդների նպատակներից, ընտանեկան նախասիրություններից, մշակութային տարբերություններից և հիվանդի վիճակի։ Այս գործընթացի իրականացման ուղեցույցները տարբեր են տարբեր երկրների և առողջապահական կառույցների դեպքում։ Նախ, վաղ պլանավորումը հաճախ ցանկալի է, որպեսզի բավական ժամանակ տրամադրվի անցումային փուլին և նվազեցվի հնարավոր անբարենպաստ արդյունքները և սուր խնամքի անհրաժեշտությունը[24]։ Օրինակ, Առողջապահության Ազգային ինստիտուտը Մեծ Բրիտանիայում սահմանում է անցումային ուղեցույցներ և խորհուրդ է տալիս, որ պլանավորումը սկսվի հենց այն ժամանակ, երբ երեխան տասներեք կամ տասնչորս տարեկան է[25]։ Երկրորդ, նախընտրելի տարբերակն է համակարգված մոտեցումը, որն ապահովում է լավ հաղորդակցություն մատակարարների, հիվանդների և նրանց ընտանիքների միջև[24]։ Այս գործընթացը երբեմն կառավարելու համար անհրաժեշտ է լինում անցումային համակարգող[25]։ Վերջապես, համակարգողները և ծնողները պետք է խրախուսեն խնամքի ինքնուրույն կառավարումը, քանի որ երեխայի մոտ ձևավորվում է ինքնավարության և անկախության[24]։ Ինքնակառավարման հասնելու համար օգտագործվող մեթոդները, կախված են երեխայի կարողությունից և հասկացողությունից։ Ծրագրերը կարող են ներառել երեխային իր վիճակի մասին ուսուցումը, տարբեր հաղորդակցման գործիքներ տրամադրելը, հասակակիցների աջակցության կամ շահերի պաշտպանության խմբերին ուղղորդելը և որոշումների կայացման մեջ ներգրավվելու խրախուսումը[25][26]։

Քրոնիկ հիվանդությունը կարող է ազդել երեխայի զարգացման վրա ցանկացած փուլում։ Մանկության և մանկության ընթացքում քրոնիկական հիվանդությունները կարող են վնասակար լինել անվտանգ կապվածություն, միջանձնային վստահության, ինքնակարգավորման և/կամ հասակակիցների հետ հարաբերությունների հմտությունների զարգացման համար:Միջին պատանեկության տարիքում քրոնիկական հիվանդությունները կարող են խանգարել երեխային կանոնավոր կերպով դպրոց հաճախել:Սա կարող է ազդել երեխայի ակադեմիական և սոցիալական մակարդակի վրա:Դեռահասության շրջանում քրոնիկական հիվանդությունները կարող են ազդել ինքնավարության և սեփական պատկերացման վրա:Այն կարող է նաև խանգարել հասակակիցների հետ շփման և ռոմանտիկ հարաբերություններին,ինքնուրույնությյունը ավելացումը կարող է վատ ազդել բուժման արդյունավետության վրա[20][27]։ քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների մոտ ավելանում է դպրոցից է բացակայությունները, ավելի վատ կրթական արդյունքներ, քան իրենց հասակակիցները, հատկապես ծանր հիվանդության, ինտենսիվ բուժման ռեժիմների և ցածր SES-ի դեպքում[28]։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրթական արդյունքները լինում են ավելի այն չափահասների մոտ, ովքեր ունեցել են մանկության քրոնիկական հիվանդություն, սակայն ֆինանսական աջակցության դեպքում արդյունքները բարելավում են[29]։ Մանկական քրոնիկական հիվանդությունները տարածված են Միացյալ Նահանգներում դպրոցահասակ երեխաների շրջանում, և այդ հիվանդությունները հաճախ պահանջում են հատուկ կառավարում դպրոցական միջավայրում, որպեսզի երեխան հաճախի դպրոց կանաոնավոր[30]։ Ցանկացած փուլում քրոնիկական հիվանդությամբ երեխաների մոտ կարող է նվազել կյանքի որակը, հատկապես, եթե երեխաները կամ նրանց ընտանիքները ցածր սոցիալական-տնտեսական կարգավիճակում են[31][32]։Թերսնուցումը ավելի մեծ վտանգ է ներկայացնում քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների մոտ, և երեխաների ֆիզիկական և ճանաչողական զարգացումը կարող է վատ ազդեցություն ունենալ, օրինակ՝ իմունային համակարգի աննորմալ կարգավորուման և IQ-ի նվազման վրա[33]։

Չափահասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների քրոնիկական հիվանդությունները և դրանց հետևանքները պահպանվում են մինչև հասուն տարիքում, ինչպես օրինակ՝ ասթման կամ շաքարաին դիաբետը.[34][35] Չնայած առանձին հիվանդությունների կառավարմանը, երեխաների քրոնիկական հիվանդությունների ախտորոշումը հիմնականում չի լուծվում չափահաս դառնալուց հետո։ Համապատասխանաբար, մանկության քրոնիկական հիվանդության հետագայում կարող են հանգեցնել դժվարությունների, ինչպես ցույց է տալիս փորձը մանկական քաղցկեղը հիվանդ երեխաները տառաել են քրոնիկական հիվանդությամբ[36]։

Հասարակություն և մշակութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը ընտանիքի անդամների և խնամակալների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

քրոնիկական հիվանդություն ունեցող երեխաների առկայությունը ընտանիքում հանգեցնում է ընտանիքի առօրյաի փոփոխության։ Տան տարածքի փոփոխություն կապված բուժսարքավորումների առկայությամբ։ Քանի որ քրոնիկական հիվանդություն ունեցող երեխաների առկայության դեպքում անհրաժեշտ են լինում խնամակալներ դա կարող է իր ազդեցությունը ունենալ ընտանիքի անդամներինև վրա և հանգեցնել տարաձայնությունների առաջացմանը[37]։ Խնամակալները նշում են ցածր ֆիզիկական ակտիվութուն և վատ հոգեբանական իրավիճակ, և այդ վիճակի հաղթահարման համար, ճիշտ այնպիսի գործողություններ կիրառել, ինչպես հիվանդ երեխաների համար են կիրառվում[38]։ քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների առողջ քույր-եղբայրները կարող են ունենալ բացասական զգացողություններ և հույզեր,հոգեբանական խնդիրներ, մեկուսացումը, նույնիսկ երբ առկա է սոցիալական աջակցություն։ Մանկական կյանքի մասնագետները և առողջապահական ոլորտի մասնագետները պետք է լրացուցիչ աջակցություն ցուցաբերեն առողջ քույրերին ու քույրերի միջև հոգեսոցիալական վիճակը հեշտացնելու համար, ինչպես դա արդեն արվում է հիվանդ երեխաների դեպքում[39]։ Ժամանակակից պահանջներին համաատասխան կարող է իրականացվել հիվանդ երեխաի մեկուսացում ընտանիքից,ինչը ավելի կվատացնի երեխայի հոգեբանական վիճակը[40]։ Հաշվի առնելով բուժման համար անհրաժեշտ ծախսերը այդ ընտանիքները կարող են ունենալ ֆինասական դժվարություններ[41]։

Հասարակության ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների քրոնիկական հիվանդությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Զարգացած երկրներում առողջապահական բյուջեի մեկից երկու տոկոսը ծախսվում է ասթմայի վրա՝ երեխաների ամենատարածված քրոնիկական հիվանդության վրա։ Չնայած մանկական հիվանդություններին հատուկ չէ, CDC-ն հայտնում է, որ ԱՄՆ առողջապահական ծախսերի 90%-ը հիմնականում ուղղվում է քրոնիկ հիվանդություններին[42]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kerig P, Wenar C (2005). Developmental Psychopathology: From Infancy Through Adolescence. m New York, NY: McGraw Hill.
  • Morison JE, Bromfield LM, Cameron HJ (2003 թ․ սեպտեմբեր). «A Therapeutic Model for Supporting Families of Children with a Chronic Illness or Disability». Child and Adolescent Mental Health. 8 (3): 125–130. doi:10.1111/1475-3588.00058. PMID 32797558.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stanton AL, Revenson TA, Tennen H (2007). «Health psychology: psychological adjustment to chronic disease». Annual Review of Psychology. 58: 565–592. doi:10.1146/annurev.psych.58.110405.085615. PMID 16930096.
  2. 2,0 2,1 Perrin JM, Bloom SR, Gortmaker SL (2007 թ․ հունիս). «The increase of childhood chronic conditions in the United States». JAMA. 297 (24): 2755–2759. doi:10.1001/jama.297.24.2755. PMID 17595277.
  3. Allen PJ, Vessey JA, Schapiro N (2010). Primary care of the child with a chronic condition (5th ed.). St. Louis: Elsevier/Mosby. ISBN 978-0-323-05877-3. OCLC 373479661.
  4. Lantto M, Renko M, Uhari M (2013 թ․ սեպտեմբեր). «Changes in infectious disease mortality in children during the past three decades». The Pediatric Infectious Disease Journal. 32 (9): e355–e359. doi:10.1097/INF.0b013e3182930694. PMID 23538525. S2CID 24827747.
  5. Van Cleave J, Gortmaker SL, Perrin JM (2010 թ․ փետրվար). «Dynamics of obesity and chronic health conditions among children and youth». JAMA. 303 (7): 623–630. doi:10.1001/jama.2010.104. PMID 20159870.
  6. «Chronic Conditions». HealthyChildren.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. Torpy JM, Campbell A, Glass RM (2010 թ․ փետրվար). «JAMA patient page. Chronic diseases of children». JAMA. 303 (7): 682. doi:10.1001/jama.303.7.682. PMID 20159879.
  8. Hercberg S, Galan P (1992 թ․ հունվար). «Nutritional anaemias». Bailliere's Clinical Haematology. Epidemiology of Haematological Disease: Part I. 5 (1): 143–168. doi:10.1016/S0950-3536(11)80039-9. PMID 1596590.
  9. «Diabetes in Children». HealthyChildren.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. Hashmi MF, Tariq M, Cataletto ME (2022). «Asthma». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 28613651. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Allergies & Asthma». HealthyChildren.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. Shteinberg M, Haq IJ, Polineni D, Davies JC (2021 թ․ հունիս). «Cystic fibrosis». The Lancet (անգլերեն). 397 (10290): 2195–2211. doi:10.1016/S0140-6736(20)32542-3.
  13. «Diabetes in Children». HealthyChildren.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. Bhutta ZA, Berkley JA, Bandsma RH, Kerac M, Trehan I, Briend A (2017 թ․ սեպտեմբեր). «Severe childhood malnutrition». Nature Reviews. Disease Primers. 3 (1): 17067. doi:10.1038/nrdp.2017.67. PMC 7004825. PMID 28933421.
  15. «Childhood Overweight & Obesity | Overweight & Obesity | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 1. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. Browne NT, Hodges EA, Small L, Snethen JA, Frenn M, Irving SY, և այլք: (2022 թ․ մայիս). «Childhood obesity within the lens of racism». Pediatric Obesity. 17 (5): e12878. doi:10.1111/ijpo.12878. PMID 34927392.
  17. 17,0 17,1 Bennett S, Shafran R, Coughtrey A, Walker S, Heyman I (2015 թ․ ապրիլ). «Psychological interventions for mental health disorders in children with chronic physical illness: a systematic review». Archives of Disease in Childhood. 100 (4): 308–316. doi:10.1136/archdischild-2014-307474. PMID 25784736. S2CID 22705399.
  18. Perrin JM, MacLean WE, Gortmaker SL, Asher KN (1992 թ․ օգոստոս). «Improving the psychological status of children with asthma: a randomized controlled trial». Journal of Developmental and Behavioral Pediatrics. 13 (4): 241–247. doi:10.1097/00004703-199208000-00001. PMID 1506461. S2CID 9618651.
  19. Harbeck-Weber C (2003). Promoting Coping and Enhancing Adaptation to Illness. The Guilford Press. էջեր 99–118. ISBN 978-1572309067.
  20. 20,0 20,1 Wenar C, Kerig P (2011). Developmental psychopathology : from infancy through adolescence (5th ed.). Maidenhead, Berkshire: McGraw Hill. ISBN 978-0-07-713745-8. OCLC 756486438.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Law, Emily; Fisher, Emma; Eccleston, Christopher; Palermo, Tonya M. (2019 թ․ մարտի 18). «Psychological interventions for parents of children and adolescents with chronic illness». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD009660. doi:10.1002/14651858.CD009660.pub4. ISSN 1469-493X. PMC 6450193. PMID 30883665.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Kyle UG, Shekerdemian LS, Coss-Bu JA (2015 թ․ ապրիլ). «Growth failure and nutrition considerations in chronic childhood wasting diseases». Nutrition in Clinical Practice. 30 (2): 227–238. doi:10.1177/0884533614555234. PMID 25378356.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Sevilla WM (2017 թ․ օգոստոս). «Nutritional Considerations in Pediatric Chronic Disease». Pediatrics in Review. 38 (8): 343–352. doi:10.1542/pir.2016-0030. PMID 28765197. S2CID 46832004.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Samarasinghe SC, Medlow S, Ho J, Steinbeck K (2020 թ․ հունվարի 1). «Chronic illness and transition from paediatric to adult care: a systematic review of illness specific clinical guidelines for transition in chronic illnesses that require specialist to specialist transfer». Journal of Transition Medicine (անգլերեն). 2 (1). doi:10.1515/jtm-2020-0001. ISSN 2568-2407. S2CID 222005421.
  25. 25,0 25,1 25,2 «Recommendations | Transition from children's to adults' services for young people using health or social care services | Guidance | NICE». www.nice.org.uk. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. Miller VA (2018 թ․ նոյեմբեր). «Involving Youth With a Chronic Illness in Decision-making: Highlighting the Role of Providers». Pediatrics. 142 (Suppl 3): S142–S148. doi:10.1542/peds.2018-0516D. PMC 6220652. PMID 30385620.
  27. Compaզզզs BE, Jaser SS, Dunn MJ, Rodriguez EM (2012 թ․ ապրիլի 27). «Coping with chronic illness in childhood and adolescence». Annual Review of Clinical Psychology. 8 (1): 455–480. doi:10.1146/annurev-clinpsy-032511-143108. PMC 3319320. PMID 22224836. {{cite journal}}: Vancouver style error: non-Latin character in name 1 (օգնություն)
  28. Lum A, Wakefield CE, Donnan B, Burns MA, Fardell JE, Marshall GM (2017 թ․ սեպտեմբեր). «Understanding the school experiences of children and adolescents with serious chronic illness: a systematic meta-review». Child. 43 (5): 645–662. doi:10.1111/cch.12475. PMID 28543609.
  29. Suris JC, Michaud PA, Viner R (2004 թ․ հոկտեմբեր). «The adolescent with a chronic condition. Part I: developmental issues». Archives of Disease in Childhood. 89 (10): 938–942. doi:10.1136/adc.2003.045369. PMC 1719685. PMID 15383438.
  30. «Managing Chronic Health Conditions in Schools | Healthy Schools | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  31. Didsbury MS, Kim S, Medway MM, Tong A, McTaggart SJ, Walker AM, և այլք: (2016 թ․ դեկտեմբեր). «Socio-economic status and quality of life in children with chronic disease: A systematic review». Journal of Paediatrics and Child Health. 52 (12): 1062–1069. doi:10.1111/jpc.13407. hdl:11343/292196. PMID 27988995. S2CID 5438951.
  32. Spencer NJ, Blackburn CM, Read JM (2015 թ․ սեպտեմբեր). «Disabling chronic conditions in childhood and socioeconomic disadvantage: a systematic review and meta-analyses of observational studies». BMJ Open. 5 (9): e007062. doi:10.1136/bmjopen-2014-007062. PMC 4563224. PMID 26338834.
  33. Larson-Nath C, Goday P (2019 թ․ հունիս). «Malnutrition in Children With Chronic Disease». Nutrition in Clinical Practice. 34 (3): 349–358. doi:10.1002/ncp.10274. PMID 30963628. S2CID 104296610.
  34. Fuchs O, Bahmer T, Rabe KF, von Mutius E (2017 թ․ մարտ). «Asthma transition from childhood into adulthood». The Lancet. Respiratory Medicine. 5 (3): 224–234. doi:10.1016/S2213-2600(16)30187-4. PMID 27666650.
  35. Monaghan M, Helgeson V, Wiebe D (2015). «Type 1 diabetes in young adulthood». Current Diabetes Reviews. 11 (4): 239–250. doi:10.2174/1573399811666150421114957. PMC 4526384. PMID 25901502.
  36. Nathan PC, Henderson TO, Kirchhoff AC, Park ER, Yabroff KR (2018 թ․ հուլիս). «Financial Hardship and the Economic Effect of Childhood Cancer Survivorship». Journal of Clinical Oncology. 36 (21): 2198–2205. doi:10.1200/JCO.2017.76.4431. PMID 29874136. S2CID 46958943.
  37. Hartley SL, Barker ET, Seltzer MM, Floyd F, Greenberg J, Orsmond G, Bolt D (2010 թ․ օգոստոս). «The relative risk and timing of divorce in families of children with an autism spectrum disorder». Journal of Family Psychology. 24 (4): 449–457. doi:10.1037/a0019847. PMC 2928572. PMID 20731491.
  38. Fairfax A, Brehaut J, Colman I, Sikora L, Kazakova A, Chakraborty P, Potter BK (2019 թ․ հուլիս). «A systematic review of the association between coping strategies and quality of life among caregivers of children with chronic illness and/or disability». BMC Pediatrics. 19 (1): 215. doi:10.1186/s12887-019-1587-3. PMC 6600882. PMID 31262261.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. Lummer-Aikey S, Goldstein S (2021 թ․ մայիս). «Sibling Adjustment to Childhood Chronic Illness: An Integrative Review». Journal of Family Nursing. 27 (2): 136–153. doi:10.1177/1074840720977177. PMID 33305651. S2CID 228101518.
  40. Thomson J, Shah SS, Simmons JM, Sauers-Ford HS, Brunswick S, Hall D, և այլք: (2016 թ․ մայիս). «Financial and Social Hardships in Families of Children with Medical Complexity». The Journal of Pediatrics. 172: 187–193.e1. doi:10.1016/j.jpeds.2016.01.049. PMC 4846519. PMID 26897040.
  41. Kuhlthau K, Hill KS, Yucel R, Perrin JM (2005 թ․ հունիս). «Financial burden for families of children with special health care needs». Maternal and Child Health Journal. 9 (2): 207–218. doi:10.1007/s10995-005-4870-x. PMID 15965627. S2CID 9733318.
  42. «Health and Economic Costs of Chronic Diseases | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.