Մանկական դեզինտեգրատիվ քայքայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկական դեզինտեգրատիվ քայքայում, երեխաների մոտ հազվադեպ հանդիպող զարգացման խանգարում։ Այս հիվանդությունը նման է մանկական աուտիզմին և ռետտի համախտանիշին[1]։ Երեխայի մոտ երկու տարի զարգացումն ընթանում է բնականոն հունով, այնուհետև ի հայտ է գալիս այդ հիվանդությունը։ Խանգարումը բնութագրվում է նախկինում սովորած հմտությունների կտրուկ կորստով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական հմտությունները։ Փոխվում է խոսքը, կորցնում է միզապարկի կամ աղիքների գործառույթների վերահսկումը և զգայական-շարժիչ համակարգի կոորդինացումը[1]։ Արդյունքում, խանգարումը հանգեցնում է խորը և անդառնալի մտավոր հետամնացության[1]: ԱՄՆ-ում մանակական դեզինտեգրատիվ քայքայում հիվանդությունը համարվում է հնացած ախտորոշում, երբ այս խանգարման չափանիշները բավարարվում են, ախտորոշումը դրվում է որպես աուտիզմի սպեկտրի խանգարում: Այն երկրներում, որոնք օգտագործում են МКБ-10 (Հիվանդությունների միջազգային դասակարգում) այն ժամանակակից է և ախտորոշվում է «դեզինտերգրատիվ խանգարում՝ մանկական հասակում»(անգլ.՝ other childhood disintegrative disorder, F84.3), որն օգտագործվում է հոգեբուժական պրակտիկայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության դեզինտեգրատիվ խանգարումն առաջին անգամ նկարագրեց Թեոդոր Գելլերը (1930) «dementia infantilis» անունով և հետագայում ստացավ Գելլերի համախտանիշ անունը[2]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության միջազգային դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունների միջազգային դասակարգում 10-ում (англ. International Statistical Classification of Diseases and Related Health Problems) այն բնորոշվում է F84.3 որպես երեխայի զարգացման խանգարում՝ մանկական հասակում։ F84.3 -ը ունի հոմանիշներ՝ քայքայիչ փսիխոզ, մանկական դեմենցիա, Գելլերի համախտանիշ, սիմբիոտիկ փսիխոզ, Կրամեր Պալլնովի համախտանիշ[3]։ Պետք է բացառել ձեռքբերովի աֆազիան էպիլեպսիայով (F80.3x), էլեկտիվ մուտիզմը (F94.0), Ռետտի համախտանիշը (F84.2), շիզոֆրենիան (F20.-)[3]։

Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի 4 հրատարակչության (DSM-IV и DSM-IV-TR) մեջ մանկական դեզինտեգրատիվ քայքայում (անգլ.՝ childhood disintegrative disorder) ախտորոշումը ունի 299.10[4] ծածկագիրը և համարվել է որպես առանձին ախտորոշիչ կատեգորիա։

Հաջորդ հրատարակչությունում (DSM-5) մանակական դեզինտեգրատիվ քայքայումը, Ասպերգերի համախտանիշը, աուտիզմը և համատարած զարգացման խանգարում՝ առանց հետագա ճշգրտումների հիվանդությունները միասին կրում էին մեկ ախտորոշում՝ աուտիկ սպեկտրի խանգարում(299.00 (F84.0))։ Այսպիսով, «մանկության դեզինտեգրատիվ խանգարումը» հանվել է ԱՄՆ դասակարգչից:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական դեզինտեգրատիվ խանգարումը, ընդհանուր առմամբ, հանդիպում է 100,000 երեխայից 1,7-ի մոտ[5]։ Արական սեռը գերակշռում է[2]։

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մանկական քայքայիչ խանգարման արդյունավետ բուժում չկա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Жмуров В. А. Психиатрия. Энциклопедия. — T/O «Neformat», 2016.
  2. 2,0 2,1 Психиатрия / под ред. Н. Г. Незнанова, Ю. А. Александровского, Л. М. Барденштейна, В. Д. Вида, В. Н. Краснова, Ю. В. Попова. — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — 512 с. — (Серия «Клинические рекомендации»). — ISBN 978-5-9704-1297-8
  3. 3,0 3,1 Всемирная организация здравоохранения F8 Расстройства психического развития (F80—F89) // Международная классификация болезней (10-й пересмотр). Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). Часть 1. — Ростов-на-Дону: Феникс, 1999. — С. 326—327. — ISBN 5-86727-005-8
  4. American Psychiatric Association Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision (DSM-IV-TR). — Washington, DC: American Psychiatric Publishing, 2000. — P. 77—79. — 943 p. — ISBN 978-0-89042-025-6
  5. Fombone E. Prevalence of childhood disintegrative disorder (und) // Autism. — 2002. — Т. 6. — № 2. — С. 149—57. — doi:10.1177/1362361302006002002 — PMID 12083281.