Մանիկուագան (լիճ-ջրամբար)
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Մանիկուագան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Օքս-Քութարդս շրջան և Մոուչալագան շրջան |
ԲԾՄ | 359 մետր և 346 մետր |
Խորություն | 350 մետր և 85 մետր |
Մակերես | 1942 կմ² |
Ջրահավաքի տարածք | Սենտ Լուեն գետի ավազան |
Ավազանի երկիր | ![]() |
Լիճ հոսող գետ | Մուչալագան գետ, Սայգնելայ գետ և Հարթ Յաունե գետ |
Լճից հոսող գետ | Մանիկուագան գետ |
![]() | |
![]() |
Մանիկուագան[1] կամ Մանիկուագանի ջրամբար (անգլ.՝ Manicouagan Reservoir), օղակաձև լիճ, որը գտնվում է Լավրենտյան բարձրավայրում` Կանադայի Քվեբեկ նահանգի կենտրոնական մասում[2]։ Այն գտնվում է համանուն երկնաքարի խառնարանում[3], ունի 1942 կմ² տարածք և 137.9 կմ3 ծավալ։ Լճի կենտրոնում գտնվում է Ռենե-Լևասեր կղզին, որի վրա գտնվում է Բաբելոն լեռը (952 մ)։ Լիճը կղզու հետ միասին հստակ տեսանելի է տիեզերքից, այդ իսկ պատճառով նրան անվանում են նաև «Քվեբեկի աչք»[4]։ 2007 թվականին Մանիկուագան լիճը առաջադրվել է CBC հեռուստաընկերության Կանադայի յոթ հրաշքներ մրցույթին։
Հիդրոէլեկտրակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի տարածքն ընդարձակվել է 1960-ականներին, երբ Հիդրո-Քվեբեկ (անգլ.՝ Hydro-Québec) ընկերությունը կառուցել է ամբարտակների շարք (Մանիկ -1, Մանիկ -2 և այլն)՝ իրենց հիդրոէլեկտրակայաններով։ Ամբարտակների խումբը կոչվում է նաև Մանիկ-Ուտարդ կասկադ, քանի որ այն գտնվում է Մանիկուագան և Ռիվիեր-օզ-Ուտարդ գետերի վրա։ Մանիկուագան լիճը աշխատում է որպես հիդրավլիկ կուտակիչ։ Ձմռան ցրտին լճի մակարդակը իջնում է, քանի որ էլեկտրակայանների տուրբիններն անընդհատ աշխատում են նահանգի բնակիչներին ջեռուցելու համար։ Լճի ջրի մակարդակը իջնում է նաև Նոր Անգլիայի ամռան շոգ սեզոնին, քանի որ Հիդրո-Քվեբեկ ընկերությունը այդ սեզոնին էլեկտրաէներգիա է վաճառում ԱՄՆ-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 301. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Բրինեյ, Ամանդա։ «Աշխարհի խոշորագույն ջրամբարների տասնյակը ըստ ծավալի» ։ About.com : Վերցված է 2010 թվականի օգոստոսի 19- ին ։
- ↑ Հոդիչ, ԺՊ; GRDunning (1992): «Արդյո՞ք Manicouagan– ի ազդեցությունը պատճառ դարձավ տրիասյան զանգվածային ոչնչացմանը»։ Երկրաբանություն ։ 20 (1)։ 51.54: Bibcode : 1992Geo .... 20 ... 51H : doi : 10.1130 / 0091-7613 (1992) 020 <0051: DTMITE> 2.3.CO; 2 .
- ↑ «Астронет > Ударный кратер Маникуаган»։ www.astronet.ru։ Վերցված է 2020-08-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Manicouagan Reservoir on World Heritage Encyclopedia»։ www.worldheritage.org (անգլերեն)։ Վերցված է 2019-12-11
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանիկուագան (լիճ-ջրամբար) կատեգորիայում։ |
|